Մայրենի

 

 

 

 

  1. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր  նախադասության մեջ

1) Խորին երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջյուն, դողդոջուն) ձեռքերով հանեցի ծրարը։

2) Դրամատունը (գործառնություն, գործունեություն) է կատարում թե՛ արտարժույթով, թե՛ դրամով։

3) Այս գիրքը լույս է ընծայել «Ծաղիկ» (հրատարակչությունը,  հրատարակությունը)։

4) Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է  5-րդ դարի հայ պատմիչների գործերին։

5) Ամբոխը (ցնցում,  ցնծում) էր՝ լսելով  հուսադրող լուրերը։

6) Մարզիչը վերջին (ցուցումներն,  ցուցմունքներն) էր տալիս իր սաներին, թեև նրանք  ծանոթ էին տեղանքին։

2) Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ (6 բառ)։

Լռակյաց-մնջախաղ

վճարունակ-գործուղում

դյուրընթեռնելի- շարժասանդուղք

բարեկեցիկ-նստացույց

գազօջախ-բարեկիրթ

ընչաքաղց-ոչուփուչ

հարկադրանք-օրինապահ։

լրջմիտ,բարեհոգի,ընչազուրկ,օրնախախտ,ցուցամոլ,կրթօջախ:

3. Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմել 6 ածանցավոր բառ։

-ացի վերջածանցով

Խելահեղ, ուխտատեղի, գեղջկական, նպաստել, տառադարան, փաստարկում, համերկրային, ծայրագավառ, դիմակ, քաղքենի։

Խելացի,տեղացի, գյուղացի,տառացի,փաստացի, երկրացի, դիմացի,քաղաքացի

-անի վերջածանցով

Մեծանուն, նորընտիր, միալեզու, միակ, հեզանազ, անպետքական, ընտանեկան, մեծարժեք, նրբագեղություն, հնգատող։

Ընտրանի,լեզվանի, նազանի,պիտանի, ընտանի,գեղանի,տողանի:

1) Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:

Դիտակետ-

Աստիճանացույց-ցուցանակ

Պատվոգիր-գրականություն

Գնդակոծել-կոծկել

Գթասիրտ-սիրառատ

Տիրապետություն-պետական

Ժպտերես-երեսանի

Հաշվենկատ-նկատելի

Խոտաբույս-բուսակեր

Նկարազարդ-զարդաքանդակ

Տնօրեն-օրինակելի

Հևասպառ-սպառազինություն

Սրբավայր-վայրագ

2) Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։

-Ուհի վերջածանցով

Սփյուռքահայություն, բանվորական, երգչախումբ, պարագիծ, ուսուցչապետ, նկարչատուն, գեղեցկատես, ինքնասպասարկում, անթագակիր, հրեերեն։

Հայուհի, բանվորուհի, երգչուհի, պարուհի,ուսոցչուհի,նկարչուհի,գեղեցկուհի,սպասուհի,թագուհի,հրեուհի:

-Ոց վերջածանցով

Թիկունք, բազմատաղանդ, այրական, աշխարհասփյուռ, կրակապաշտ, կապավոր, չրը՛խկ, փողամոլություն, խուճապարար, ծխածածկույթ, , բազմել, հիվանդանալ, ամրակ, գզիր:

Թիկնոց, բազմոց,այրոց,սփռոց,կրակոց,կապոց,չրխկոց,փողոց,ծածկոց,բազմոց,հիվանդանոց, ամրոց,գզրոց:

-Որդ վերջածանցով

Շարակցական, երկուական, ծանրամարտ, անձրևաբեր, ձայներիզ, բնագիր, միջնապատ, չափազանց, նախատինք, սայլապան, մեղմագին, ժառանգազուրկ, լողակ, բնատնտեսություն, նախնի։

Կցորդ,երկրորդ,ծանրորդ,ձայնորդ,բնորդ,միջնորդ,չապորդ,նախորդ,սայլորդ,ժառանգորդ,լողորդ,բնորդ,նախորդ:

3) Լրացրու՛ բաց թողած տառերը և կետադրի՛ր տեքստը։

Մի ռուս հետազոտող գրել է.<< Հինավուրց Գառնիից միշտ էլ հեռանում ես մի քիչ հեթանոսացած, և քեզ թվում է սրտիդ մեջ տանում ես արեգակի քարաքանդակ ներբողը։ Արարատյան նահանգի՝ Գառնու գավառում, Ազատի աջ ափին՝ հառնում է Գառնի ավանը, համանուն ամրոցով, արքունի պալատական շենքերի փլատակներով, որ-աքարե բերդապարիսպներով։  Գառնու հուշարձանախմբի պսակն է՝ հեթանոսական տաճարը, որն իր վրա է սևեռել հնագետների և ճարտարապետների ուշադրությունը։ Ինը աստիճանից բաղկացած քարե սանդուղքով բարձրանալով՝ հայտնվում ես սյունազար- աղոթասրահում, որտեղ վաղնջական ժամանակներում, հեթանոս հայերը մշտավառ պահելով բագինի հուրը՝ արևշատություն ու բարօրություն են հայցել հին աստվածներից՝ Վահագնից, Աստղիկից, Անահիտից։ Տաճարի երկթևեք ձեղունը՝ ծածկված է բազալտե սալիկներով, դրանք իրար են միացած եղել արճճե գամերով։

4) Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր հոմանիշ բառերը։

1. Միալար- հարատև, անհատույց-Չհատուցվող, անարգ-Ստոր, կարկառուն-Ականավոր,  անսայթաք-Անթարթափ, ապիկար-Անկարող, անկեզ-անտոչորելի, անգայթ-Անսայթաք, անճարակ- Անճար, անտեսված-անհամարված, ստոր-ստորին, անընդհատ-Անդադար, բարձիթողի- անտես արած, անվանի-Հայտնի:

2.Զիստ-սրունք, բագին-սրունք, ագուգա-Ջրախողովակ, ազդակ-խթան, հանդ-դաշտ, լաբիրինթոս-որոգայթ, անդաստան-հանդ, բավիղ-լաբիրնթոս, զոհասեղան-զոհարան, ազդր-սրունք, բանակ-զորք, խթան-գործոն, ապար-հանքատեսակ, զորք-բանակ:

3.Ոգեշնչել-ներշնչել, սնգուրել-շպարել, կռահել-ենթադրել, կողոպտել-ավարել, նախազգալ-կանխազգալ, խոտորել-մոլորվել, հուսադրել-քաջալերել, կարեկցել-ցավակցել, ճմլել-ճկվել, կոծկել-մածկել, շորթել-կորզել, գթալ-խղճալ, պարտակել- ծածկել, տրորել-մաժել:

Խաչատուր Աբովյանի կենսգրությունից հատվածներ

Картинки по запросу խաչատուր աբովյանի

Ավելի քան 300 տարի առաջ(17-րդ դարի 80-ական թթ.) Աբովյանի նախնիները բնակություն են հաստատել պատմական Քանաքեռում: Նրանց նախահայրը կամ տոհմապետը՝ Մելիք- Աբովը իր ազգականներով գաղթել է Լազիստանից, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Սև ծովի հարավում: Չդիմանալով Կովկասի լեռնական ազգերի անընդհատ հարձակումներին և պատճառած նեղություններին՝ նա իր ընտանիքով մի քանի ուրիշ հարևան ընտանիքների հետ  միասին եկել է Երևան և բնակություն է հաստատել Քանաքեռ գյուղում: Մելիք Աբովը գրողի պապի պապն է: Խաչատուրի պապի հոր անունը եղել է Վիրապ, պապինը՝ դարձյալ Աբով: Վերջինս՝ պարոն Աբովը (այսպես էին նրան կոչում), Արարատյան աշխարհի երևելիներից էր: Ժամանակի համեմատ բավականաչափ զարգացած, շրջահայաց, գիտակ սուրբ գրքին ու աշխարհիկ գրվածքներին: Քանաքեռի բոլոր հին բնակիչները հպարտությամբ ու հարգանքով են հիշում պարոն Աբովին, այսպես են բնութագրում նրան. «Կարիքավորների համար՝ գանձ, երջանիկ ամուսին ու հայր, հարուստ, վերին աստիճանի բարեգործ ու հյուրասեր: Նրա տունը միշտ լիքն էր լինում հյուրերով»: Պարոն Աբովը ուներ երկու որդի՝ Հարությունն ու Ավետիքը և չորս դուստր: Որդիներից կրտսերը՝ Ավետիքը, Խաչատուրի հայրն էր: Աբովյանի հայրը՝ Ավետիքը և քանաքեռցի Թադևոսյանների դուստր Թագուհին ամուսնանում են 1803 թվականին: Խ.Աբովյանի ծննդյան թվականի մասին տարբեր կարծիքներ կան (1809,1804,1806): Ընդունվում է 1804-1805 թվականը և այդ այն հիմքով, որ գոյություն ունի միայն մի ամենահավաստի, իր՝ Աբովյանի ձեռքով գրված վավերականը, դա գերմաներեն լեզվով գրված նամակ է իր գերմանացի ընկերոջը, որտեղ Աբովյանը նշում է իր ծննդյան թվականը և նկարագրում իր ծննդավայրը.«Ես ծնուել եմ 1804-1805թ. Քանաքեռ զուտ հայաբնակ գիւղում, Երևանից 5 վերստ հեռավորութեան վերայ դէպի հիւսիս…»; Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր  գյուղերից է՝ փռված հրաբխային բարձրավանդակի վրա:

Քանաքեռի մասին գրավոր առաջին հիշատակությունը պահպանվել է Հաղարծնի վանքի սբ. Գրիգոր եկեղեցու 1206թ. արձանագրության մեջ: Ըստ մի ավանդության՝ Քանաքեռը կամ Քամաքերը եղել է Նոյի Քամ որդու բնակատեղին՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում՝ Դարաբաս բլրի վրա բնակվելիս է եղել մի թագավոր՝ Քանան անունով: Վերջինիս քրոջը, տեղի բնակիչները կոչել են Քանանի քույր և այստեղից էլ ծագել է «Քանաքեռ» կամ «Քանաքույր» անվանումը: Կա մեկ ավանդություն ևս, որը հայտնում է Աբովյանը: Համաձայն ավանդության՝ Քանաքեռ անունը ծագել է «Քա, նա, քեռն…» արտահայտությունից. մի անցվոր կին, տեսնելով նահատակված քրոջ գերեզմանին սգացող եղբորը, ձայն է տալիս ընկերուհուն. «Քա, նա քեռն ողբա զկորուստ…», այսինքն՝ աղջի, նա քրոջ կորուստն է ողբում: Եվ այս արտահայտության առաջին բառերն է՝ Քա-նա-քեռ, դարձել են գյուղի անունը:

ԱՐԱՐԱՏ

Картинки по запросу խաչատուր աբովյանի և արարատ

Մինչև 19-դարի առաջին քառորդն Արարատի գագաթը անմատչելի էր: 1829թ.-ի ամռանը Դորպատի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ֆ.Պարրոտը Հայաստան եկավ Արարատի գագաթը բարձրանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Քանի որ Արարատը սուրբ լեռ էր, նրա գագաթը բարձրանալու համար անհրաժեշտ էր կաթողիկոսի թույլտվությունը: Ստանալով թույլտվություն և Աբովյանին էլ իրենց հետ վերցնելով որպես ուղեկցող և թարգմանիչ, սեպտեմբերի 9-ին դուրս եկան Էջմիածնից: Արշավը սկսում են Ակոռի գյուղից: Վերելքի առաջին և երկրորդ փորձերը ձախողվում են: Առաջին վերելքը, որ կատարում են նրանք, սեպ. 12-ին՝ ուղեկցությամբ Դորպատի համալսարանի բժշկական բաժնի ուսանող Կարլ Շիմանի, ակոռեցի որսորդ Սահակի և ուրիշ ուղեկցորդների հետ, լինում է փորձնական՝ սարի գագաթը բարձրանալու հնարավորությանը, սարի առանձ- նահատկություններին ծանոթանալու համար: Նրանք 8 վերադառնում են երրորդ օրը 15.507 ոտնաչափ բարձրությունից: Փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ բարձրանալը հնարավոր է: Սեպտեմբերի 18-ին Պարրոտը ձեռնարկում է նոր վերելք, բայց այս անգամ արդեն ոչ փորձի համար, այլ ամենավերին գագաթը բարձրանալու լուրջ նպատակով ու դիտավորությամբ: Այդ նոր վերելքին մասնակցում են, բացի ուսուցչապետից և նրա ուղեկից ուսանողներից, Կարլ Շեմանից և Բեհագելից, դպիր Խ.Աբովյանն Էջմիածնից, ակոռեցի չորս գյուղացի, երեք զինվոր և մեկ գրաստապահ: Ուղևորները հասնում են ձյունային զառիթափին և այդտեղից 16.133 ոտնաչափ բարձրությունից որոշում են վերադառնալ, այնինչ բարձրացած խոնավ և ուժեղ քամին գուշակում էր բուք ու փոթորիկ: Սեպտեմբերի 20-ին Պարրոտը վերադառնում է վանք: Սեպտեմբերի 26-ին Պարրոտն օգտվելով խաղաղ և պայծառ եղանակից՝ ձեռնարկում է երրորդ և այս անգամ արդեն վերջին վերելքը դեպի Արարատի գագաթը: Մինչև կեսօր ուղևորները հասնում են սարի այն խոտավետ հարթությանը, որ կոչվում է Քիփ-գյոլ՝ 11.576 ոտնաչափ բարձրության վրա և մեկուկես ժամ այդտեղ հանգստանալուց հետո շարունակում են վերելքը: Ժամը 15-ին նրանք արդեն գտնվում են ոչ հեռու ձյունային գծից և գիշերում են ապառաժների մեջ, 13.893 ոտնաչափ բարձրության վրա, այսինքն 700 ոտնաչափ բարձր, քան սեպտեմբերի 18-ին կատարած վերելքի ժամանակ: Գիշերն անցնում է բոլորովին հանգիստ և ուղևորները, թեպետ հոգնած, բայց չեն նեղվում, նույնիսկ ցրտից: Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 5.30 րոպեին ուղևորները շարունակում են իրենց ճանապարհը և կես ժամ հետո հասնում են սարի ձյունապատ մակերևույթին, այն նույն  տեղը, որտեղ նրանք եղել էին սեպ.19-ին: Ժամը 10-ին նրանք մոտենում են այն ձյունային սարավանդին, որին հասել էին սեպ.19-ի կեսօրին և որտեղից վերադարձել էին: Այստեղից սանդղաձև ոտնատեղեր փորելու միջոցով նրանք բարձրանում են սեպաձև ձյունային զառիթափը և սեպ. 27-ին, ցերեկվա ժամը 3.15րոպ. Պարրոտն իր ուղեկիցների հետ հասնում է Արարատի գագաթը:

Խ. Աբովյանի հիմնած թանգարանը

1846 թվ.-ին Խ.Աբովյանի ղեկավարած Երևանի նահանգական դպրոցում ձևավորվել է մի կաբինետ՝ գավառի հնություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները պահպանելու նպատակով: Կաբինետում տեղադրվել և պահվել են նաև Արևելյան Հայաստանի ապարատեսակներ, օգտակար հանածոներ, բուսական ու կենդանական նմուշներ (մարմարի, օպսիդիանի մի կտոր, պեմզա, ծծումբ և այլն): Աբովյանը ևս իր բազմաթիվ շրջագայություններից բերել էր հայրենի բնաշխարհի հանքային ապարներ: Եվ այս ամենով հանդերձ ստեղծվում է Արևլյան Հայաստանում առաջին հայրենագիտական կաբինետ- թանգարանը, որը ղեկավարում էր Խ.Աբովյանը: Այն գործեց 1846թ. սեպտեմբերից մինչև 1849թ.-ի դեկտեմբեր ամիսը, այսինքն երեք տարուց ավելի: Խ.Աբովյանից անմիջապես հետո  կաբինետը աստիճանաբար դադարում է հարստանալ և վերջապես փակվում է

ԹԻՖԼԻՍ

Картинки по запросу խաչատուր աբովյանի և թիվլիս

Ներսիսյան դպրոցը բացվեց 1824թվականի դեկտեմբերի 1-ին Թիֆլիս քաղաքում: Դպրոցի հիմնադիրն էր Ներսես Աշտարակեցին, ով չունենալով ֆինանսական մեծ հնարավորություն, դիմեց ժողովրդի օգնությանը: 1819թ-ին 346 հոգի դպրոցի կառուցման համար նվիրաբերեց 5822 ռուբլի: Այդ նվիրաբերումից բացի դպրոցին տրվեցին նաև կտակներ և նվերներ: Ներսիսյան դպրոցի տեսուչ նշանակվեց Լազարյան ճեմարանից հրավիրված Հարություն վարդապետ Ալամդարյանը, որն էլ իր հետ Ներսիսյան դպրոց բերեց մի շարք փորձառու ուսուցիչներ: Ներսիսյան դպրոցը գործեց մինչև 1924թ-ը և ականավոր շատ հայ գործիչներ են կրթություն ստացել Ներսիսյան դպրոցում: Խ.Աբովյանը 1824թ-ի դեկտեմբերին Պողոս վարժապետի դպրոցից տեղափոխվում է Ներսիսյան դպրոց: Այս դպրոցում Խ.Աբովյանը սովորում է մինչև 1826թ-ի փետրվար ամիսը: Ներսիսյան դպրոցում ուսանում էին հայոց լեզու, ռուսերեն,  պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն, ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն: Աբովյանը դարձավ Ներսիսյան դպրոցի լավագույն և առաջադեմ աշակերտներից մեկը: Անտոն Մուղնեցուն գրած նամակում Ն. Աշտարակեցին նրան անվանում է աշակերտների պարագլուխ: Դպրոցում Աբովյանը ոչ միայն ուսուցիչների, այլև ընկերների սիրելին էր: Հատկապես նկատելի էր մտերմությունը Ստեփանոս Նազարյանցի հետ: Ուսումը Մխիթարյան Միաբանությունում շարունակելու մտադրությամբ Աբովյանը գնում է Հաղպատ՝ կաթողիկոսից թույլտվություն ստանալու, սակայն նպատակը չկարողացավ իրականացնել:

1. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը՝ ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար: Նրանց ոտների տակ մի պահ՝ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին՝ ամպերի արանքում բեկբեկված շողերի, փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում՝ Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած՝ աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար: Նրանց ոտների տակ՝ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի, փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ՝ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում, Ծիծեռնավանքի, ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

2 . Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր:

Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած՝ արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը՝ գլխին մի խայտաբղետ, մեծ գլխարկ՝ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ, Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով ,որ տանում էր դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր: Բերեցի շան համար կեր: Շահ ունենա սիրտը՝ կնվիրի այս տղան: Դու մեր ձորերից չես հեռանա՝ չէ: Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում։

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը՝  խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն՝ ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ՝ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ՝ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ Սամվելը՝ նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները՝ գնում էին ծանոթ արահետով ,որ տանում էր դեպի բուրգի քարանձավները ,սիրելի և երկյուղալի վայրեր: Բերեցի շան համար կեր: Շահ ունենա սիրտը կնվիրի՝ այս տղան: Դու՝ մեր ձորերից չես հեռանա չէ: Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում

 

Կոմիտասը Խաչատուր Աբովյանի մասին

   «Վաղ պատանեկան օրերես մինչև այսօր իմ հոգու հսկիչն է ան և իմ ուսուցիչը,-ասում է Կոմիտասը:-Հոգվույս մեջ ամենօրյա արձագանքողը… Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար…Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի…Պատանի տարիքիս, Էջմիածնա ճեմարանը ուսանողությանս ատեն երբ առաջին անգամ «Վերք Հայաստանին» կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռանար…Այդ օրերուն, ընկերոջս մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով և սար ու ձոր կտրելով հասանք Քանաքեռ գյուղ` Աբովյանի ծնած և մեծցած տնակին առջև… Համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզ…Քանի մը անգամ անոր տնակին շուրջը պտտեցանք… ոչ ոք տեսանք այնտեղ: Այդ օրը, մեր վերադարձին, Հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ, մենք քրքրեցինք «Վերքեն» մեր հոգվույն մեջ պահված պատկերներու շարանները… Եվ ուխտեցինք` հավետ մնալ հայ ժողովրդի ճշմարիտ զավակ…»

1.Փակագծերում տրված բաղադրիչը հանելով՝ բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով:

  • Կողք-կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե-գյուղ, ինչ որ բան:
  • Հինգ-վեց, վեցանկյունի, ուստարի, մարդ-մուրդ, ի սկզբանե, իզուր, իսպառ:
  • Բարձրաշխարհիկ, ծափ-ծիծաղ, նոփ-նոր, սեփ-սև, աման- չաման, տաք-տաք:
  • Սերնդե սերունդ, փոքր ի շատե, ցպահանջ, հարգել-պատվել, մեկից մեկ:
  • Օրինիբուն, ահել-ջահել, խելք-խելքի, հարավամերիկյան, հյուսիս-արևելք, ի զեն:
  • Ափեափ, գյուղե -գյուղ, շինվարչություն, խելք խելքի տալ, հեռու մոտիկ, ի հեճուկս:

2.Տրված զույգ բառերից ընտրի՛ր մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ. ընդամենը 6 բառ:

ա) Ձայնագրել — դասամատյան

Ձայնադարան-դասասենյակ

Տոնահանդես — անփառունակ

դիմակահանդես-փառասեր

Լուսահորդ —ամփոփագիր

հորդառատ-տպագիր

Թռիչքադաշտ — ուղղություն

սրցադաշտ-ուղղանկյուն

Բարյացակամ- կրթօջախ

բարեհոգի-կրթահամալիր

Կապավոր — լեռնաշղթա:

հեռախոսակապ-շխթայակապ

բ) Զարդատուփ — մտապատկեր

զարդաշղթա-մտահաղացում

Արևմտամետ — ամանոր

Արևմտահայ-նորաստեղծ

Եռանկյուն -սնահավատ

քառանկյուն-հավատար

Համերգասրահ — խաղողօրհնեք

թաթերասրահ-ջրօրհնեք

Սահմանագիծ — առաջադրանք

շրջանագիծ-առաջնագիծ

Ծառատունկ — տոհմացեղային:

ծառատեսակ-ցեղատեսակ

  1. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով փոփոխությունների:

Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքի՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին:

(Ճախրել, շրջել, երկինք, կապույտ)

Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն :

(Բացել, ծունկ, դուռ,հյուսել):

Ի վերջո կըմբռնի, որ ստիպել է  դուրս ելնել,այլապես պիտի ջաղջաղի և թաղի պատերի ու ձեղուն ծանր գերանների տակ:

( թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել):

Զարմացած էր, որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացմունքով, և այդ օրվանծ սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ դարձել:

(Տեսնել, օր, դառնալ, զգացում):

Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով,վերջալույսի  հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիները:

(Հասնել, բեռնավորել, սիրելի, վերջալույս):

  1. Արմատական բառարանից  դուրս գրի՛ր և բացատրի՛ր այս բառերը.

Ագապ – աղքատներին տրված սիրոյ ճաշ

ազն – ազգ

ընկեր –բարեկամ

բալ – կեռաս, գիլաս,

կարդալ – ձայնել, գոչել

նախարար – իշխանական մի աստիճան, իշխան ավագանի

ուստր – արու զավակ, մանչ

ագի – պոչ:

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով`
քո Կոմիտաս

Նամականի. Հովհաննես Թումանյանի նամակը` զորավար Անդրանիկին

Սիրելի Անդրանիկ

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։

Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին 

ԾՆՈՂՆԵՐԻՆ

Թֆլիս-Դսեղ
Ի 1885 ամի 1-ին հունվարի,
Ի քաղաքն Տփղիս
Հարգելի ծնողք իմ
Շնորհավոր Նոր Տարի!
Որդիական սիրով և անկեղծ սրտիվ բարևս մատուցանեմ ձերդ թանկագին հրամանոցդ. եթե մեզ հարցանեք փառք Ամենազորին ողջ եմք և առողջ. միայն ձերդ ողջությունն կցանկամք: Մինչև այստեղ նույն իսկ նոր տարու օրն եմ գրել և հանկարծ սրտիս վրա գնալով` էլ չգրեցի, որովհետև ահա քանի անգամ է նամակ եմ գրում պատասխան չեմ ստանում :
Ստացա ձեր ուղարկած տասը (10) ռուբլին, չի առա պալտո, ալ երկու մանեթ (2 մնթ) և մի քանի շահի, որ պարտ էինք չերչոնց տղերանցը, տվի, մնացածը կենում է և ուզում եմ վերնաշապիկ, շալվար և շապիկ ու շապկահնգեր առնել իսկ պալտոն ավելորդ եմ համարում, որովհետև այստեղ տաք է, մեջտեղը մի քանի քայլ, էլ ուրիշ գնալու տեղ չունեմ. ստացանք նունյպես մի տիկ թան, մի աղլուխ չիր և մի տոպրակ պանիր, ամանները հետ ուղարկեցի. նույնպես ուղարկեցի շաքար, չայի, քյամար մի հատ և կանֆետ րեխանց համար (անցյալ նամակում ևս գրել եմ): Ստացա այժմ և մի թաս յուղ (յուղ ավելորդ էր) ուղարկում եմ ահա թասը, տոպրակը և ձեր ասած սև կոճակները.
Վկայականս ստացա, թվանշաններս լավն էին. տեղս էլ շատ լավ է: Խնդրեմ շուտով նամակ գրեք. իսկ Ռոստոմից շատ նեղացած եմ, որ նամակ չի գրում.
Մայրիկ ջան, խնդրեմ փոխինձ ուղարկես և գուլբեք, ուրիշ ոչինչ. Հա, մոռացա, անցյալ անգամ Նեսոյի հետ ուղարկեցի և երկու աղլուխ:
Շատ բարև են անում Ձեզ Ավագը, Նատոն, Օսանը, Մոսեսը, Ներսեսը:
Իսկ իմ կողմից շատ բարև կանեք քեռոնց, բիձոնց և բոլոր ազգականաց և բարեկամաց:
Ձեր որդի Հովհաննես Թումանյանց
Այս նամակի կեսն նույն իսկ նոր տարու օրն` հունվարի մեկին եմ գրել, կեսը հունվարի 17-ին, իսկ երեսը փետրվարի 25-ին և ահա ուղարկում եմ Մարտի 12-ին:
Հովհաննես Թ.
Ростому Туманову
Сказать Туманянц
1885-го года.
12-го дня Марта
Городь Тифлис

Ինչպես է գրվել «Ալմաստ» օպերան

Նվարդ Թումանյանի հուշերից…

Ներկայացնում է Մարինե Ամիրջանյանը

Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:
Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել: Բայց ծանոթանալուց հետո նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». կոմպոզիտորը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ սյուժեն փոքր էր: Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորություն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը»: Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլում էր ու արտասանում.«Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…», և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա:
Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:
… Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար» իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել. երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը»փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով:

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝

Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,

Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,

Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով…

Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,—
Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—

Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

Հին օրհնություն

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1.Լրացրու բաց թողնված տառերը:

Լուսաբացի առաջին սարսուռը՝ հանկարծակի դուրս թափվող ճառագայթների հոսանքը, թարմ ու պայծառ, սահում էր արթնացած մակերեսի վրայից… Նա մանավանդ սիրում էր վերհիշել գետակը, որ բարձունքներից աղմկելով վայր էր թափվում, մտնում խոնարհված տանիքների տակ պատսպարված հյուղակների բակերը կամ խախտվող կամրջի տակ: Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչուն զանգակի հետ…

2.Կետադրիր:

Մի անգամ՝ գրում է Ավետիք Իսահակյանը, բախտ ունեցա երկու հսկաներին ՝Թամանյանին և Թորոմանյանին ընկերակցելու: Գնացինք Արմավիր՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, պատմության սկզբներից՝ մշուշներից, աստվածներից, առասպելներից ծագած այս քաղաքը… Ինչպիսի նկարագեղ պատկեր, երկու հսկաներ՝բևեռագրերով խոսող Արմավիրի բազմահազարամյա քարերի առաջ:

Կես դար է անցել, ու հիմա մեր աչքի առաջ հառնում են ՝հայ ճարտարապետության երկու նվիրյալները, մեկը՝ բարձրահասակ, նիհար, խորաթափանց հայացքով ,մյուսը՝ ժայռի նման ամուր, լայնաթիկունք, խոշոր կրակոտ աչքերով:

  1. Ուղղակի խոսքերի շարադասությունը փոխիր (շեղ գրվածև մգեցված մասը՝ միջադաս և վերջադաս):

Գիտնականը պատասխանեց.

— Սխալվում եք, այս երիտասարդը շատ լավ վկայականներ ուներ:

Օրիորդը վերացած երազում էր.,, Ինչ լավ կլինի, եթե ազգակիցներս միասնաբար գործեն,,:ազգակիցներս միասնաբար գործեն ինչ լավ կլինի։

4.Ուղղիր սխալները.

Հանձինս Թումանյանի` մենք ունենք ազգային մեծ բանաստեղծ: Թումանյանը ստեղծագործել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերուհուն ` գրելով`

-Հոգո՛ւս հատոր,

Սրտի՛ս կտոր,

Դասիս համար,

Դու մի՛ հոգար…

Փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր թողնում դասերը, փախնում իր սիրած վայրերը… Թումանյանի թանգարանը գտնվում է Մոսկովյան փողոցում:Թումանյանի թանգարանում կարելի է նրան տեսնել էլեկտրոնային ձևով` ակնոցները աչքին, գլխարկը` գլխին, ձեռնափայտը` ձեռքին: Բազմիցս անգամ նա գրել է իր մայրիկի, հայրիկի, իր մանկության մասին: Թումանյանն ուներ տաս հատ երեխա, որոնց տարբեր խորհուրդներ էր տալիս: Կարևորում էր տան կարգ ու կանոնը` ասելով, որ մաքրությունը դա առողջության հիմքն է: Չէր սիրում, երբ տեսնում էր սենյակում որևէ ավելնորդ իր: Ազգը հպարտանում է Թումանյանով:

Հայի ոգին

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիչանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներհամարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բասյ դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ,հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ։Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վերՀայոց լեռներում,
Դըժար լեռներում։Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերովԵրկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սևԻրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,

Կանաչ լեռներում։

Բանաստեղծություն

***

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք և լա’ց…

Երկու ՈՒրվական

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
– ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք, թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

***

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ…

***

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

***

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

ՄԱՅՐԵՆԻ

Ես կարդացել եմ վերը նշված բոլոր առակները, ինձ ամենից շատ դուր է եկել հետևյալները․

Հոգևոր զարգացման խարույկ

Մի անգամ,  երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:

– Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա,  ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ,  երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում:  Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:

– Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի`  փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:

– Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ,  քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ  վառել, այդ ժամ աշխարհը  խավարի մեջ կընկղմվի:

Կարծիք

Իմ կարծիքով՝ այս առակը սովորեցնում է, որ պետք է միշտ սովորել և օգտվել գիտելիքի աղբյուրից։Պետք է միշտ լինել նրա կողքին՝ ով քեզ նորանոր բաներ կսովորեցնի։Գիտելիքն է, որ լուսավորում է մարդու, գեղեցկացնում կյանքը, հեշտացնում ապրելակերպը։

Հիշելու ունակություն

Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ տեսավ արտասվող մի տարեց կնոջ:

– Ինչո՞ւ եք  լալիս, -հարցրեց նա:

-Որովհետև ես մտաբերել եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ, հիշել եմ այն տղամարդուն, որին սիրել եմ:  Աստված դաժան է,  որ մարդուն տվել է հիշելու ունակություն: Նա գիտե, որ ես հիշելու եմ իմ կյանքի գարունը և լաց եմ լինելու:

Իմաստունը կանգնել էր ձյունածածկ դաշտում և ուշադիր նայելով մի կետի`  մտածում էր:  Կինն անսպասելի դադարեց արտասվելուց:

– Ի՞նչ տեսաք այնտեղ,- հարցրեց կինը:

– Վարդերի մի դաշտ,- պատասխանեց իմաստունը:- Աստված մեծահոգի է իմ հանդեպ` օժտելով հիշելու ունակությամբ: Նա գիտե` ձմռանը ես գարուն կհիշեմ ու կժպտամ…

կարծիք

Այս առակը՝ ըստ իս, խրատում է՝ միշտ լինել լավատես, պետք է ամեն բանի մեջ՝ միշտ լավը տեսնել, կա այդպիսի ասացվածք ևս․ <<Չկա չարիք առանց բարիք>>։Այն սովորեցնում է նաև ապրել թեթև և կյանքը շատ ավելի հեշտ ու գունավոր կլինի։

Ներելու ունակություն

Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:

Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր  օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:

– Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը:

Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:

– Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:

– Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել,- հարցրեց ուսուցիչը:

-Իհարկե´ ոչ, -պատասխանեց աշակերտը:

– Բայց  և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի´ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել:

Այն մարդու սիրտը, ով կարողանում է  ներել, մաքուր է ու անուշ:

Կարծիք

Աստվածաշնչում  կա մի այսպիսի պատվիրան․ <<Ներիր, որ ներվես>>։Այս առակը խրատում է մեզ ներողամիտ լինել։Եթե ինչ-որ մեկի պատճառաց վիրավորանքը չմոռանաս, չներես ու միշտ հիշես՝ չարությունը բույն կդնի քո հոգում և կմտածես միայն վատ բաների մասին ու կվնասես ինքդ քեզ և կչարանաս ողջ աշխարհի հանդեպ։Դրա համար պետք է լինել ներողամիտ, բարի և լավատես։

Ընկնելու պատճառները

Աֆրիկյան շամանը  աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում: Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին,  թքում էր ընկած տեղը և շարունակում  հետևել իր ուսուցչին:

Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ:

– Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ ընկնելուց հետո:

– Ես քեզ ինչ-որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել`  ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները:

– Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում:

– Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:

Կարծիք

Այս առակը ինձ ամենա շատն է դուր եկել այն խրատում է, որ պետք է յուրաքանչյուր քայլ անելուց առաջ՝ լավ մտածել նոր կատարել քայլը, իսկ եթե ինչ-որ բան այն չի եղել՝ այն ու ամենայնիվ, պետք է ոտքի կանգնել, դաս քաղել կատարծ սխալներց և միշտ առաջ շարժվել։

 Ոչ թե ազատում, այլ զորություն

Վանահայր  Ջուզեպեն միշտ ասում էր, որ ինքը այնքան շատ է աղոթել, որ դադարել է ինչ-որ բանի մասին անհանգստանալուց. կրքերը պարտվել են:

Այս խոսքերը հասնում են Սցետեի վանքի մի  իմաստունի ականջը, ով իր աշակերտների հետ հավաքվել էր երեկոյան ընթրիքի:

– Դուք լսե՞լ եք` ինչ են ասում:  Վանահայր  Ջուզեպեի համար այլևս չկան գայթակղություններ, որի դեմ  ինքը պետք է պայքարի,- ասացին իմաստունին:

– Պայքարի բացակայությունից հոգին թուլանում է: Եկեք Տիրոջից խնդրենք, որպեսզի հայր Ջուզեպեի համար զորավոր գայթակղություն ուղարկի: Եթե նա դիմակայեց գայթակղությանը, մենք կխդրենք մեկ այլը, հետո` մյուսը:  Երբ նա վերստին սկսի պայքարել գայթակղության դեմ, մենք կաղոթենք, որ նա երբեք չասի. «Տեր, այս սատանային ինձնից հեռացրու»:

Մենք կաղոթենք, որ դրա փոխարեն նա խնդրի. «Տեր, ինձ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել փորձությունը»:

Կարծիք

Այս առակը խրատում է մեզ՝ միշտ քայլել առաջ, պայքարել կյանքի բոլոր դժվարությունների դեմ և երբեք կյանքի ոչմի պարագայում՝ չհուսալքվել և չկորցնել հետաքրքրությունը կյանքի հանդեպ, պետք է ուժ գտնել ու միշտ գնալ դեպի առաջ։

Նայել արևին

Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց.
– Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը:  Զգում եմ`  ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը:
– Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,- հարցեց ուսուցիչը:

– Առայժմ չեմ վաստակում:  Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե,  դա այդքան էլ նշանակություն չունի:

– Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը:  Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը:

Աշակերտն այդպես էլ արեց:
Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը:

– Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ:

-Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:

կարծիք

Այս առակը ևս ինձ շատ դուր եկավ, այն շատ խրատական է։Այս առակը սովորեցնում է մեզ հասնել բարձունքների՝ ինքնուրյուն հաղթահարելով բոլոր դժվարությունները

ԱՐևԻ պես նայեք աշխարհին

 Մայրիկիս միշտ նմանացնում եմ արևին,նա միշտ արևի պես լուսավոր է ու ջերմացնող։Մամ ջան ես ուզում եմ, որ դու շուտ առողջանաս ու երբեք-երբեք չհիվանդանաս։ Եթե ես մի պահ, պատկերացնում եմ մի օր,որ կարող եմ արթնանալ ու դու իմ հետ չլինես կխավարի արևս,կմթնի կյանքս ու էլ  չեմ սիրի  արևը, կխռովեմ նրանից ։Ոնց կարելի է պատկերացնել կյանքը առանց մայրիկիս ժպիտի, նրա իմաստուն խրատների,նրա ջերմ գուրգուրանքի։ Իմ արևը՝ իմ մայրն է։Յուրաքանչյուր մայր բարի է, սեր է, լույս է և հույս։ Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ արժեվորեն ու գնահատեն իրենց ծնողներին և լինեն բարի ու սիրող  մայրերի նման։Իմ մայրը արևի պես՝մարդիկ, նայեք աշխարհին, և կյանքը կլինի միշտ պայծառ։

Իմ Ամանորը

Հետաքրքիր է՝ կա մեկը, որ չի սիրում նոր տարին ,այն իմ ամենա սիրած տոներից է: Այդ օրվա մեջ կա հեքիաթ ,թվում է, թե այդ օրը ուր որ է կկատարվի երազանքներդ, հավատում ես, որ հիմա սահնակով կգա ձմեռ պապը և լիքը նվերներ կբերի:Այս տարի էլ ՝մյուս բոլոր տարների նման, շատ հետաքրքիր ու հրաշալի անցավ ,այս տարի ևս ստացա իմ ուզաց նվերները և ցանկանում եմ աշխարհի բոլոր երեխաներին, որ իմ նման ուրախ ու հաճելի տոն ունենան:

Երջանկությունս նման է

Մի անգամ մի տեղ կարդացի.

<<Երջանիկ կյանք չի լինում,լինում են երջանիկ օրեր>>:

Եվ իսկապես մարդ չի կարող միշտ երջանիկ լիել:Յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկության բանաձևը: Որն է իմ երջանկության բանաձևը… Ես երջանիկ կլինեմ այն ժամանակ, որ ծնողներս առողջ լինեն ու միշտ ժպտան, եղբայրս լինի խելացի, հաջողակ և ինձ շրջապատող մարդիկ լինեն գոնե մի քիչ ուրախ և ես հաջողակ լինեմ ուսման մեջ , լինեմ ավելի գեղեցիկ ու հմայիչ:Հիշում եմ <<Երջանկության մեխանիկա>> ֆիլմից մի հատված, որտեղ գլխավոր հերոսուհին հարցնում է, թե որն է երջանկության մեխանիկան և ստանում է հետևյալ պատասխանը.<<Մարդու երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է>>:Եթե փորձենք ապրել ազնիվ օգնենք մեկս մյուսիս՝ մասամբ կլինենք երջանիկ:                                                                                                                Իմ կարծիքով մարդը երջանիկ կլինի այն ժամանակ երբ գտնի իր տեղը այս կյանքում: Ուզում եմ միտքս ավարտել Վինստոն Չերչիլի խոսքերով.<<Երբ երտիասարդ էին՝ ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում՝ցանկանում էի փոխել երկիրը, երբ տարիքս առա՝ ուզում էի ընտանիքս բարեփոխեի,բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը,երկիրը ու աշխարհը>>:

Ապրեցնող աշուն

Միշտ տպավորություն կա, որ աշունը ծերության ,ինչ-որ բանի վերջի, ավարտի հոմանիշն է: Բայց ես համաձայն չեմ այս կարծիքի հետ:Ես ծնվել եմ աշնանը և ինձ համար աշունը նոր կյանքի սկիզբ է: Կյանքում կան և լավ և վատ օրեր, հիշողություններ,  կյանքի ավարտ: Պետք չէ այս ամենը կապել ոչմի եղանակի հետ ,ամեն եղանակ իր կախարդանքն ունի,  ամեն եղանակի մեջ հեքիաթ կա: Սիրում եմ աշունը՝ իր ոսկեգույնով, տխուր ժամանակ քեզ հետ լացելու,համով հոտով միրգ ու բանջարեղենով հյուրասիրելու և նման շատ այլ ապրեցնող գույներով:

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:

Մատթեոս Զարիֆյան ,,Երջանկություն,,

Ես այսօր
Ճառագայթ մ’եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր.

Չեմ սիրում, որ

Սիրում եմ  կյանքը իր վառ և նաև իր գորշ գույներով:Բայց կան բաներ, որ դեմ են իմ սկզբունքներին,չեմ սիրում, որ մարդիկ ագահ են, մարդասպան,  շողոքորթ ու սուտասան :Ես ուզում եմ, որ բոլորս փոքր ի շատե ապրենք գոնե մի քիչ ազնիվ, բարեպաշտ, ուզում եմ գնահատենք կյանքը, արժեվորենք այն ինչ ի վերուստ տված է մեզ:Բայց ես հասկացել եմ մի բան, որ չի գնահատվում ազնվությունը, եթե մի ճիշտ բան ես ասում և այդ ճիշտը չի ընդունվում դիմացինի կողմից՝ փորձում են հնարավորինս ճնշել քեզ, բանտել կարծիքդ, բայց միևնույն է ՝հնարավորինս փորձում եմ  ապրել ազնիվ՝ թեկուզ սխալ՝ունենալ իմ յուրովի կարծիքը, չստել չշողոքրթել, չբամբասել և նման այլ շատ բաներ:

Աշուն

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

վերլուծություն

Միհրավ պատմվածքը հիմնված է հիշողությունների հման վրա:Պատմվածքում դեպքերի հերթականությունը պահպանված չէ, քանի որ հերոսը ծեր է և հիշում է իր երիդասարդ ժամանակվա սիրո պատմությունը:Այստեղ մանրամսն նկարագրված հերոսը՝ դա Սոնան է ,որովհետև Դիլան դային հիշում էր իր առաջին սերը և գեղեցիկ ու մանրամասն բնութագրում նրան:Ահա այսպես էր նա բնութագրում Սոնային..<<Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը[1], ինքը պահվեց դռան հետևը։Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։ Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողՇշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան։ Այնքան դուրեկան էր նրա շույը[2] վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը։ Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց… Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը՝ որպես անարատ զոհ։ Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա։ Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։ Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում։կույզի պես գանգուր մազերին։ Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ։ Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը։ Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում>>: Իսկ իմ կարծիքով Սոնան դժբախտ էր, որ սիրելով մեկին՝ ամուսնացել է մեկ ուրիշի հետ և այդքան վաղ հասակում  հեռացել կյանքից:

Պատմվածքում շատ գեղեցիկ նկարագրված է նաև բնությունը ՝ չքնաղ աշունը: Նաև հեղինակը մի դեպքում նկարագրել է երիդասարդ հերոսի տպավորությունները աշնան մասին, թե ինչ հիացմուքով էր հրապուրվում ծերացող աշունով, մյուս դեպքում ՝ նա հազիվ էր տեսնում և լսում այդ չքնաղ աշնանային բնապատկերը:Հեղինակը Սոնային համեմատում է միհրավի հետ՝ քանի որ երկուսնել վիրավոր էին մեկը՝ վիրավոր էր հոգեպես, մյուսը ՝ֆիզիկապես:

Притча.
Одного мудреца часто спрашивали: -«Учитель, что будет с нами после смерти»? Старец только посмеивался, но ничего не отвечал. Однажды ученики решили допытаться, почему он никогда не отвечает на этот вопрос.
— А вы не замечали, что загробной жизнью интересуются именно те, кто не знает, что им делать с этой? — ответил старец. — Им просто нужна ещё одна жизнь, которую можно было бы прожить так же бестолково, как и первую.
— И всё-таки, есть жизнь после смерти или нет? — упорствовал один из учеников.
— Есть ли жизнь ДО смерти, — вот в чём вопрос. — ответил мудрец.

Մի իմաստունի հաճախակի հարցնում էին. <<Ուսուցիչ, ինչ կլինի մեր հետ՝ մահից հետո>>- ծերունին միայն ծիծաղում էր և ոչինչ չէր պատասխանում: Մի անգամ աշակերտները որոշեցին հասնել նրան, թե ինչու չի պատասխանում նա այդ հարցին.                                                                       -Իսկ դուք չեք նկատել, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են նրանք` ովքեր չգիտեն,  թե ինչ անել այս կյանքում,- պատասխանեց ծերունին:- Իրենց  պարզապես պետք է ևես մեկ կյանք,  որը կարողանան  ապրել նորից այդպես անիմաստ, ինչպես առաջինը:                                     — Բայց և այնպես, կա կյանք մահից հետո,_ կրկնեց աշակերտներից մեկը:                                          — Կա կյանք՝ մահից առաջ, սա է խնդիրը,- պատասխանեց իմաստունը:

Հասարակությունը

Ես  կարևորում եմ հասարակության կարծիքը: Ինձ համար  շատ հաճելի է, երբ հասարակությունը իմ մասին հաճելի է խոսում, և իհարկէ շատ կտխրեմ, եթե իմ մասին՝ որևէ բացասական կարծիք լսեմ: Բայց այս ամենի հետ մեկտեղ,  ես ունեմ իմ յուրովի ապրելակերպը, աշխատում եմ այնպիսի բաներ չանել, որը կզայրացնի իմ ծնողներին, դեմ կլինի եղբորս կարծիքին և կվրդովեցնի հասարակության կարծիքը՝ իմ մասին: Իմ ընտանիքը շատ ավանդապաշտ է, որոշ ավանդույթների հետ համաձայն եմ, որոշի հետ՝ այդքան էլ ոչ, մի մասին փորձում եմ համակերպվել, մյուս մասին՝ դեմ եմ դուրս գալիս, բայց այս ամենի հետ մեկ տեղ՝ աշխատում եմ այնպես անել, որ հասարակությունը իմ մասին չբանբասի, չչարախոսի, բայց թող չթվա, թե ես ապրում եմ հասարակության կարծիքով՝ ես ունեմ իմ սեփական կարծիքը, ապրելաոճը:Ես այս աշխարհում շատ կարևորում եմ հայրիկիս, հետո մայրիկիս կարծիքը և երբեք չեմ ցանկանա, որ հանկարծ իմ անմիտ քայլի պատճառով հանկարծ նրանց տխրցնեմ:

Блог на WordPress.com.

Вверх ↑