Սեբաստացու օրեր

Ես Դայանա Ադամյան եմ, սեպտեմբեր ամսից եմ հաճախում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր: Երբ առաջին անգամ  գալիս էի դպրոց, մի տեսակ վախ կար սրտումս, թե ոնց է ինձ ընդունելու իմ նոր դպրոցը՝ նոր մեթոդներով, ովքեր են լինելու իմ ուսուցիչները, իմ նոր ընկերները։ Արդեն գրեթե 3 ամիս է, ինչ սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, և ինձ լիարժեք սեբաստացի եմ համարում։ Կրթահամալիրն ինձ մոր նման, բաց քիրկն ընդունեց,  և ես հենց սկզբից ոչ մի օտարություն  չզգացի, կարծես վաղուց է, ինչ այս կրթահամալիրում եմ սովորում։  Կրթահամալիրում ինձ համար նորություն էր իմ ցանկությամբ ընտրած հրաձգություն առարկան, որին շատ սիրով եմ հաճախում։ Սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին , բայց առանձնահատուկ շատ եմ սիրում ընկեր Արևիկին և նրա դասավանդած առարկան. սիրում եմ գրականությունը, կարդալ եմ սիրում։ Այս կրթահամալիրն առանձնահատուկ է նրանով, որ մենք ոչ միայն ուսումնասիրում ենք հայ մեծերին և նրանց գործունեությունը, այլև շատ այլ համաշխարհային մեծերի գործեր։ Սիրում եմ նորանոր  բաներ սովորել, և  իմ կրթահամալիրն ինձ  այդ մեծ հնարավորությունն ընձեռում է՝ իր բանիմաց մանկավարժներով և նորանոր  մեթոդներով։ Շնորհակալ եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից։

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑