Անմոռանալի օր

Ահա նորից մրցման էի, ահա նորից մի երջանիկ ու պատասխանատու օր…Այս մրցույթը տարբերվում էր մյուսներից, որ այնտեղ էր լինելու ոչ միայն իմ մարզչուհին, այլև իմ դպրոցի տնօրեն՝ պարոն Բլեյանը:Իհարկե ես այս անգամ չփայլեցի իմ մրցման արդյունքներով, բայց հիացած եմ այդ օրով և երբեք չեմ մոռանա: 2017թ. հունվարի 20-22ը անցկացվեց մեծահասակների բաց առաջնությունը,այդ մրցման ժամանակ մրցում էր նաև իմ մարզչուհի ընկեր Գոհարը: Ես հիանում եմ նրանով և հպարտանում եմ, որ այդքան հրաձիգներից հենց իմ ընկեր Գոհարը հաղթողներից մեկն էր և հուզիչ էր այն պահը, երբ հաղթական մեդալը ընկեր Գոհարս  նվիրեց պարոն Բլեյանին: Շատ եմ սիրում ընկեր Գոհարիս, նա ինձ միշտ թևեր է տալիս և չի թողնում, որ հուսալքվեմ, հիասթափվեմ պարտություններովս, այլ ամեն ինչ անում է, որ ես ավելի պարտավորված ու երազանքերով լի պատրաստվեմ հաջորդ մրցմանը: Մի երազանք ունեմ, որ երբ ես էլ  մեդալ ստանամ այն՝ անպայման, պիտի նվիրեմ ընկեր Գոհարիս, որովհետև դա կլինի մեր երկուսի աշխատանքի արդյունքը:

Հանդիպում, որ փոխեց կյանքս

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ Աստծուն ու ինձ  բաժին հասած ճակատագրին, որ ես այն եմ՝ ինչ կամ: Երբ մենք տեղափոխվում էինք Երևան՝ իմ մեջ վախ կար, թե կհարմարվեի     նոր դպրոցիս, ինչպիսին են լինելու նոր ուսուցիչներս և ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ տեղափոխվել եմ հենց այս դպրոց, և լինում են հանդիպումներ ,որ լիովին փոխում են մարդու ճակատագիրը և այդպիսի հանդիպումներից էր՝ իմ կյանքում, իմ սիրելի, իմ գեղեցկուհի, իմ համեստ ,իմ պաշտելի ընկեր  Գոհարի հետ հանդիպումը: Երբ ծանոթացա նրա հետ՝ հենց առաջին վայրկյանից որոշեցի, որ նրա նման գերազանց հրաձիգ եմ դառնալու: Մի քանի անգամ մրցումների եմ մասնակցել և ամեն անգամ ավելի լավ արդյունքներ եմ ցուցաբերել և դա ոչ միայն իմ համառ աշխատանքի՝ այլ նաև իմ բարի ,համբերատար ուսուցչուհուս աշխատանքի արդյունքն է: Այս վերջին մրցույթի ժամանակ իմ մարզչուհու՝ ընկեր Գոհարի ,անակնկալ նվերը ինձ պարտավորեցնում է ,որ ավելի լավ պարապեմ ու ավելի լավ արդյունքներ ունենամ: Ես շատ եմ սիրում և շատ շնորհակալ եմ ընկեր Գոհարին ,որ նրա օգնությամբ հասկացա ,որ ուզում եմ դառնալ հրաձիգ: Ահա այսպիսի կարևոր հանդիպում ՝ընկեր Գոհարիս հետ որ փոխեց ճակատագիրս:

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑