Կյանքիս անմոռանալի օրերից մեկը

Հրաշալի է զգալ հաղթանակի բերկրանքը,ես այսօր բարձր միավորներ եմ խոցել՝ հրաձգության սպորտի ժամանակ, ես զբաղեցրել եմ առաջին տեղը։ Բառեր չեմ գտնում նկարագրել՝ երջանկությանս չափը։Երբեք չէի պատկերացնի, որ այսքան հաճելի կլինի հաղթանակ տանելը։Իմ սիրելի ընկեր Գոհար, անչափ շնորհակալ եմ ձեզ՝ ինձ այս աստիճանին կանգեցնելու համար, սա ոչ միայն իմ աշխատանքի, այլև ձեր ջանքերի արդյունքն է։ Շնորհակալ եմ կյանքին ինձ այսպիսի հնարավորություն տալու համար ես շատ երջանիկ եմ այսօր։Հուսով եմ,որ այս հաղթանակները ինձ համար շարունակական կլինեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գիրքը իմ կյանքում

Ես միշտ սիրել եմ գիրք կարդալ, այն ինձ համար ոչ թե նորաձև է, այլ գիտելիքի աղբյուր:Ես միշտ մայրիկիս հետ եմ ընտրում, թե ինչ գիրք եմ հաջորդը կարդալու, երբ դժվարանում եմ ինչ-որ հարցում, մայրս ինձ միշտ օգնում է: Վերջին կարդացածս գիրքը` Դանթե Ալիգերիի <<Աստվածային կատակերգություն>> գիրքն էր, շատ տպավորված եմ, նամանավանդ` <<Դժողք>> գլխից, հիանալի գործ էր, այս գիրքը` էլի եմ կարդալու, այն ինձ շատ է դուր եկել: Այս պահին, ճիշտն ասած, ոչ մի գիրք չեմ կարդում, բայց պատրաստվում եմ կարդալ` Շեքսպիրի <<Համլետը>>․  երբ մայրս պատմեց այս պատմության մասին` ինձ այն շատ հետաքրքրեց, անպայման կարդալու եմ: Ես շատ եմ սիրում կարդալ նաև պոեմներ, անգիր սովորել տարբեր գրողների բանաստեղծություններ: Ամենասիրածս պոեմը Ավետիք Իսահակյանի <<Աբու Լալա Մահարին >> է,  ես գրեթե անգիր եմ արել այս պոեմի յոթ սուրահն էլ, այդքան շատ եմ կարդացել այն: Սիրում եմ նաև Սահյանի, Սևակի, Չարենցի, Թումանյանի, Շիրազի, Կապուտիկյանի և այլոց ստեղծագործությունները: Կուզենամ, որ բոլորս նման լինենք Նար-Դոսի <<ԵՍ ևՆԱ>>պատմվածքի միջի <<ՆԱ>>-ին` Անտոնիոյին, ով երբ ստացավ իր սիրեցյալի նամակը. <<Հայրս ասաց` իմ ու քո մեջ անանց անդունդ կա, ես վերևն եմ` դու ներքևը, հեռացիր, էլ մի գա…>>, չընկճվեց և հասավ բարձունքների, այլ ոչ թե լինել <<Ես>>-ի նման, ամեն մի մանրուքից հիասթափվենք և կործանվենք, ուզում եմ, որ գնահատենք կյանքը.<<Աշխարհն էլ կարծես մի հեքիաթ լինի, անսիզբ, անվերջ, հրաշք դյութական…>> օգտվենք այս դյութական բարիքներից և լինենք երջանիկ: Գիրքը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում և սիրում եմ, երբ ինձ հետաքրքիր գիրք են նվիրում: Մենք`մեր Գյումրի տանը շատ մեծ գրադարան ունենք, ինձ համար գիրքը շատ մեծ հարստություն է, կուզենամ, որ կարողանամ կարդալ այդ բոլոր գրքերը…

Հրաձիգների նոր ակումբը

Երբ ընկեր Գոհարը մեզ տեղեկացրեց, որ հրաձիգների համար նոր ակումբ է բացվել` ես շատ ուրախացա: Այս ակումբը օգնում է մեզ էլ ավելի լավ մարզվել, այն մեզ համար մեծ հեռանկար է `ապագայում արժանի մարզիկներ դառնալու համար և միշտ բարձր պահել մեր եռագույնը:Այս առիթով` շատ էր ուրախացել նաև մեր մարզիչը` ընկեր Գոհարը,  նա այսօր հյուրեր էր հրավիրել ֆեդեռացիաից և դա շատ պարտավորեցնող է, որ շատ ավելի լավ մարզվենք:Ակումբի մասին իմացել էր նաև ավագ մարզիչ Սերյան Նիկողոսյանը և մեր ակումբին նվիրեց մանրագնդակները:

 

 

 

 

 

 

Ինչպիսի երկրում կուզեի ապրել

Ես ինձ համարում եմ, շատ հայրենասեր և երբեք ինձ չեմ պատկերացնում ապրելուց մեկ ուրիշ տեղում։ Ես հպարտարտանում եմ իմ հայ տեսակով, լավ թե վատ սա իմն է, ով է ասել, որ մյուս երկրներում ամեն ինչ իդիալական է կա մի ասացվածք․<<Որտեղ մենք չկանք,այնտեղ միշտ հրաշալի է>>։Շատ բաներ կան,որ կուզեի փոխել իմ երկրում, բայց դա հետո, երբ մեծանամ․․․                                   Իսկ հիմա՝ ես հպարտանում եմ մեր զինվորներով, որ իրենց կյանքը չխնայելով հայրենասիրաբար, կռվում են թշնամու դեմ, հպարտանում եմ  մեր մարզիկներով,որ մեր եռագույնը բարձրացնում են երկրի տարբեր անկյուններում,հպարտանում եմ սփյուռքում ապրող մեր հայ բարերաներով, որը ամեն կերպ փորձում են օգնել իրենց հայրենակիցներին, հպարտանում եմ նաև նրանով,որ ինչքան լավ բան կա աշխարհում, գրեթե բոլորի մեջ հայ մարդու անուն կա նշված։                                                          Ես կուզենամ շրջել աշխարհով  մեկ, բայց ուր էլ լինեմ՝ հետ եմ գալու՝ իմ լուսավոր, իմ չքնաղ, իմ քարքարոդ, իմ լավ ու վատ Հայաստան։

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑