Ընտանիք և հասարակություն

Ընտանիք

Կարիերա, թե ընտանիք…

երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր ընտրում են առաջին տարբերակը: Ընտանիքը շատ անհրաժեշտ, հաճելի,և կարեվորագույն բան է մարդու կյանքում,պարզապես ամենինչ իր ժամանակն ունի: Շատ իմ տարիքի երեխաներ եմ տեսել՝ թե տղա թե աղջիկ, որ գլուխները կորցրած խոսում են սիրու մասին, երազում են ամուսնանալ: միթե չկա ավելի վառ ավելի նպատակասլած երազանքներ…                                                                                                                        Մայրս ինձ միշտ ասում է, որ մարդը կյանքում անդառալի երկու սխալ է անում, մեկը՝ մասնագիտությունն է, որ ամբողջ կյանքում չսիրելով բայց ստիպված գնում ես աշխատանքի, մյուսը՝ երկրորդ կեսին գտնելն է, որ էլի ողջ կյանքդ  չսիրելով ապրելու ես այդ մարդու հետ,կործանելով և քեզ և թե իրեն մնացած բոլոր սխալ ընտրությունները շտկելի են: Այժմ իմ ուղեղը զբաղված է՝ ոչ թե սիրելու, ինչ-վոր տղաների դուր գալու, այլ ես մտածում եմ ճիշտ մասնագիտություն ընտրել ինձ դրսեվորել այդ ասպարեզում,ունենալ իմ ուրույն տեղը իմ ըտրած մասնագիտության մեջ հետո մտածել ամուսնության մասին:                                                      կկրկնվեմ, բայց մայրս ասում է նաև, որ աղջիկը միչև քսաներեք տարեկանը ամուսնության մասին մտածելուց չի կարող մտածել թե ով է այդ տղան, ովքեր են նրա արմատները և ինչպիսի մարդկային որաք ունի, այլ մտածում են գեղեցիկ մեքենա ունենա, շքեղ առանձնատուն, շատ ոսկյա զարդեր ունենա, քսաներեք տարեկանից միչև քսանվեց տարեկանը աղջիկը մտածում է ինչ դաստիարակություն ունի տղան ինչ կրթություն և նման այլ լուրջ բաների մասին,իսկ քսան վեց տարեկանից արդեն հետո արդեն էլ կապ չունի թե ովէ ինչէ կարևորը ամուսնանա: իսկ ապակա ընտանիքս կուզենամ բաղկացաց լինի վեց հոգուց այն տունը տուն չէ, որտեղ <<մեծ չկա>>, լինեմ ես, ամուսինս, նրա երկու ծնողները և մեր հակառակ սեռի երեխաները:

Հասարակություն

Իմ կարծիքով հասարակությունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Ինչքան էլ ուզենաս անտեսել հասարակության կարծիքը միևնույն է լինում են պահեր, որ հաշվի ես նստում նաև հասարակության կարծիքների հետ  չգիտես ինչու հասարակության կարծիքը ուղղված է ավելի շատ դեպի բացասականը քան դրականը տեսնում են ավելի շատ վատը քան լավը և իրենց այդ հիմար կարծիքներով և բամբասանքներով նյարդայնացնում են մարդուն և նույնիսկ ազդում մարդու ճակատագրի վրա                                                                                                                                  Ցավալին այն է, որ նույն այդ հասարակությունը դեմքիդ ժպտում է, շողոքորդում, հնարավորինս փորձում է քեզանից շահ և օգուտ ստանա… ՈՒզում եմ մեջ բերում անել իմ սիրելի իսահակյանի խոսքերից <<Կույր ու գուլ մարդի´կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:                                    Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ:                                                                   Եւ ի՞նչ է փառքը,– այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն: Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց – սոսկ ոսկուց – վախից հարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում ու քեզ հարվածում: Եւ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և´ հանճար, և´ սեր,– Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ: Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի, Բռնության խարիսխ. և´ սուր երկսայրի, և´ զայրույթի մեջ գազան վիթխարի: Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, և անհատն այնտեղ անշղթա գերի                                                Ի՞նչ է օրենքը, մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:                                    Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող, Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:                                      Ապիկա´ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին, Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք` իշխել, խողխողել իր նմաններին:                                                    Մարդիկ ի՞նչ են որ… դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ, Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր:                                                        Եւ ո՞վ են մարդիկ… աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ. Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան և դահի´ճ, դահի´ճ: Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան, Հարստության մեջ` լկտի չարախինդ, և´ վրիժառու, և´ ամբարտավան:                                                 Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ, բարեհույս, Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս…>>:                            Բայց այս ամենի հետ մեկ տեղ մարդը չիկարող մենակ ապրել և միտքս ուզում եմ ավարտել արդեն Սահյանի խոսքերով<<…Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։ Բայց էլի դուք լավն եք, մարդիկ, Ասում եմ որերորդ անգամ, Առանց ձեզ ոչ միայն ապրել, Ես մեռնել չեմ կարող անգամ>>:

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑