Պիզայի աշտարակ

Картинки по запросу պիզայի աշտարակ

Պիզայի աշտարակը հայտնի է նաեւ որպես «Ընկնող աշտարակ»: Այն գտնվում է Իտալիայում` Պիզա քաղաքում եւ համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին, շինարարության ընթացքում: Հայտնի աշտարակի շինարարությունը իրականացվել է երկու փուլով, եւ երկու ընդմիջում է արվել, ընդ որում բավական երկար: Շինարարությունն իրականացվել է 1173-1360 թվականներին: Աշտարակի թեքվելու պատճառներն անհայտ են, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք տակից ողողելով` զգալիորեն խարխլել էին հիմքը, կամ էլ աշտարակի հիմքերը հուսալի չեն եղել:

Մինչեւ այն պահը, երբ այն դեռ չէր վերականգնվել, նրա թեքվածությունը դեպի հարավ 5,5 աստիճան էր: Այս պահի դրությամբ աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով: «Ընկնող աշտարակի» շինարարությունը սկսել է վարպետ Բոննանո Պիզանոն: Երբ  տեսանելի է դարձել աշտարակի թեքվածությունը, արդեն իսկ առաջին հարկը եւ սյուների երկու օղակները կառուցված էին: Շինաշխատանքները դադարեցվել են, իսկ վարպետը լքել է քաղաքը:

Картинки по запросу պիզայի աշտարակ

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի շենքի հետ: Իտալիայի այս տեսարժան կառույցը կշռում է 14 453 տոննա: Կա մի լեգենդ, ըստ որի Պիզայի աշտարակում է իր փորձերն արել Գ.Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը կանգնում էր աշտարակի վերին հարկում եւ վայր էր նետում տարբեր առարկաներ: Նա փորձում էր ապացուցել, որ անկման արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Картинки по запросу պիզայի աշտարակ

Ի սկզբանե նախատեսված է եղել, որ աշտարակը պիտի ունենա 10 հարկ, եւ նրանք պիտի լինեին պատշգամբներով, իսկ աշտարակի բարձրությունը պիտի 98 մետր լիներ, մինչդեռ կառուցվել էր միայն 56 մետր:Աշտարակն ունի յոթ զանգեր, եւ դրանք բոլորն էլ հարմարեցված են երաժշտական ​​ յոթ նոտաների վրա: Պիզայի աշտարակի զանգակատունը համարվում է ամենագեղեցիկ հնչեղություն ունեցողը: Աշտարակի կեսը վերակառուցել են 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսել է մասնակցել շինարարությանը 1275 թվականին: Նա կարողացել է ավարտին հասցնել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի շինարարությունն ավարտվել է 1350 թվականին` Անդրեա Պիզանոյի ղեկավարությամբ եւ նա էլ աշտարակի ամենավերեւում տեղադրել է հայտնի զանգակատունը:

Նյութի աղբյուրը՝galatv

 

Գյումրի

Похожее изображение

Հայաստանի աղն ես, 

Գյումրի,

Դու խոսքաշեն, սրամիտ,

Ճշմարտության մաղն ես, 

Գյումրի,

Դու իմաստուն, միամիտ:

Հովհաննես Շիրազ

Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին՝ ՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա Երևանից 126 կմ հեռավորության վրա:Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118, 6 հազար բնակիչ:Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):Գյումրին հնագույն բնակավայր է: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ 774 թ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում:1804 թ-ին Գյումրին գրավել են ռուսները: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի և Ադրիանապոլսի պայմանագրի (1829 թ.) կնքումից հետո՝ 1829–30 թթ-ին, Կարսից, Կարինից գաղթած զգալի թվով հայեր բնակություն են հաստատել Գյումրիում և նրա մերձակայքում: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ:  1849 թ-ին դարձել է նորաստեղծ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը: Հիմնվել են նաև ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Սևերսկի, Պոլիգոններ, Կազաչի պոստ): 1899 թ-ին` երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն: Քաղաքը հայտնի էր իր աշուղներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ) ու եկեղեցիներով (նշանավոր էին Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն), գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցներ, 2 տպարան, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:

Картинки по запросу գյումրիԱՄԵՆԱՓՐԿԻՉ

1880 թ-ին Գյումրիում ելույթներ է ունեցել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Սաֆրազյան ամուսինները, Արամ Վրույրը, Զաբելը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և ուրիշներ: Նոր թատրոնի ստեղծմանը նպաստել են Հովհաննես Զարիֆյանը, Օվի Սևումյանը, Մանվել Մանվելյանը, Արմեն Արմենյանը և ուրիշներ: Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արշակ Բրուտյանի, Արմեն Տիգրանյանի ջանքերով քաղաքում ստեղծվել են երգչախմբեր:Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը. 1Հովազը Բագրատունիների զինանշանն է։ Վերջիններիս նստավայրը եղել է Շիրակի մարզում։2Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնության և ճարտարապետական տարրերը։3Լուսավորիչի կանթեղ, ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։4Ուղղալարը խորհրդանշում է արհեստները և ճշտապահությունը։5Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։6Գիրքն ու քնարը հանդիսանում են կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշներ։ Կլկլանի (Մուշուրբայի) արձանը Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան: 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։Այժմ քաղաքի խորհրդանիշը վերատեղադրվել է Շիրազ-Աբովյան փողոցների խաչմերուկում:

Похожее изображение

Ալեքսանդրապոլի զինանշանը այլ է եղել՝ ներքևի մասում կար Խաչ և Լուսնի մահիկ, որոնք միմյանցից բաժանվում էին սանդուղքով։ Սանդուղքը խորհրդանշել է այն, որ ցանկացած ալեքսանդրապոլցու սոցիալական աճի, վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռնվում։ Խաչը խորհրդանշել է Արևելյան Հայաստանը, իսկ մահիկը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղից էլ գաղթել է Գյումրու բնակչության զգալի մասը։ Զինանշանի պատկերը կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։Քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.1Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,2Կարմիր խաչը ժողովրդի հարատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է,Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։Գյումրիում է ծավալվել Նիկողայոս Տիգրանյանի` ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից մեկի գործունեությունը (ժողովրդական երգերի ու պարերի դաշնամուրային առաջին մշակումներ և այլն):1912 թ-ին սիրողական խմբի ուժերով բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 1920-ական թվականներին համերգներ են ունեցել ականավոր կատարողներ՝ ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, երգիչ Տիգրան Նալբանդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը և ուրիշներ:1920 թ-ի դեկտեմբերի 2-ին այստեղ կնքվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ:1925 թ-ին Ալեքսանդր Թամանյանը նախագծել է քաղաքի գլխավոր հատակագիծը, սակայն 1926 թ-ի երկրաշարժը խաթարել է քաղաքի զարգացման ընթացքը:Խորհրդային տարիներին Գյումրիում ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, փայտամշակման և այլն), գործում էին կրթական ու մշակութային բազմաթիվ հաստատություններ:Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ «Սև բերդը» կառուցվել է 1834 թ.: Անիիստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։

Похожее изображение

 Պայտաձև ամրոց

«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտը։ Գյումրեցիները «Սև բերդին» անվանում են «Սև Ղուլ»: Բերդը 2005 թ. պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը՝ փորձելով այն վերականգնել։ Սակայն 5-6 տարի անց Հայրապետյանը մահացել է և 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բերդը վաճառվել է Միսակ Բալասանյանին։ Վերջինս պլանավորում է բերդը վերականգնել և զբոսավայրի վերածել, բայց դրա համար 2.5 միլիոն դոլարի ներդրում է պետք։ «Կարմիր» բերդն ավելի ուշ է կառուցվել։ Շինարարությունը սկսվել է 1830-ականներին և ավարտվել է 1864 թ.: Բերդը հիմա պատկանում է ռուսական բանակին։

Պայտաձև ամրոցից Երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար։1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից Գյումրին խիստ տուժել է. զոհվել և խեղվել է մի քանի տասնյակ հազար մարդ, ավերվել են 1960-ական թվականներից հետո կառուցված շենքերի հիմնական մասը` մոտ 2 մլն մ2 բնակելի ֆոնդ, ծառայողական շենքերի և արդյունաբերական համալիրների ավելի քան 80 %-ը:Քաղաքը դեռևս վերականգնվում է: Ներկայումս Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան: Կրթական հաստատություններից են Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը, թեթև արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, շինարարական և այլ քոլեջներ, Կարա-Մուրզայի անվան երաժշտական, նաև բժշկական, մանկավարժական, գեղարվեստի և այլ ուսումնարաններ, Գեղարվեստի ակադեմիան: Մշակույթի օջախներից են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, կինոթատրոններ, տիկնիկային թատրոնը, գավառագիտական թանգարանը, պատկերասրահը, ստեղծվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, կան բազմաթիվ հուշարձաններ (Ստեփան Շահումյանի, Անդրանիկի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Շառլ Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի, «Մայր Հայաստան» և այլն), տուն-թանգարաններ (Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի, Սերգեյ Մերկուրովի և այլն): Գործում են ռադիո- և հեռուստատեսային («Շանթ», «Ցայգ» և այլն) ստուդիաներ, հեռուստածրագրերի վերահաղորդման կայան: Գյումրիում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, կոնստրուկտորական բյուրոներ և ճարտարապետական արվեստանոցներ, մարզային ու քաղաքային կառավարման մարմինները՝ մարզպետարանը, քաղաքապետարանը, վարչատնտեսական հաստատություններ և այլ ծառայություններ:Գյումրիում են Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին («Յոթ վերք») եկեղեցին, 1988 թ-ի երկրաշարժից ավերված բազմաթիվ այլ եկեղեցիներ՝ Սբ Ամենափրկիչ, Սբ Նշան, Սբ Գևորգ և այլն:

 

 

Դիոգենես«Շուն»

Картинки по запросу diogenes

Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)…վտարանդի փիլիսոփա…Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել…»:Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ՝ իրենց ցանկությունների ձեռքին…

Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել…Ոչ միայն  կյանքի,այլ նաև  նրա մահվան շուրջ շատ լեգենդներ կան…Ոմանք ասում են,որ նա  հում  ութոտնուկ է կերել ,վարակվել խոլերայով ու մահացել ,մյուսները պնդում են ,որ նա մահացել է դիտավորյալ  պահելով շունչը,մի մասն էլ ասում է,թե նա ցանկացել է  ութուտնուկից բաժին հանել թափառող շներին,բայց շներն այնքան սոված են եղել,որ հարձակվել են Դիոգենեսի վրա ,և նա մահացել է վերքերից…
Մեռնելիս Դիոգենեսը պատվիրել է ,որ չթաղեն իրեն…Իր մարմինը որպես կեր  տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ…
Նրա աշակերտները դա չարեցին…Դիոգենեսն առանց բացառության արհամարհական էր վերաբերվում բոլորին,և ծաղրանքով ասում էր.
-Երբեմն ինձ թվում է,թե մարդն ամենաբանական արարածն է երկրի վրա,բայց, երբ հանդիպում եմ  իրենց հարստությամբ , փառքով հպարտացող, կամ իրենց շահի համար ժողովրդին խաբող մարդկանց , այդպիսիներն ինձ թվում են ավելի հիմար,քան  Աստծո մյուս արարածները…
Նա պնդում էր ՝« մարդավարի ապրելու համար մարդն առնվազը խելք պիտի ունենա…»:Նրան զայրացնում էր այն,որ մարդիկ  խնդրում են Աստծուց լավ առողջություն և միևնույն ժամանակ զբաղվում շատակերությամբ…որկրամոլությամբ…
Պերճախոսներին համարում էր  սահմանափակ
աշխարհայացքով պարապ շաղակրատողներ…)))
Նա համոզված էր , որ կարելի է խորամանկությամբ գերազանցել ճակատագրին,եթե ժամանակին ցուցաբերվի անվեհերություն և արիություն…
Դիոգենեսը օրենքին  հակադրում էր բնությունը,իսկ մարդկային կրքերին՝բանականությունը…
Նրանք,ովքեր վախենում էին վատ երազներից,նա ասում էր.
-Լավ կլինի անհանգստանաք այն բանից, թե ինչ եք անում օրվա ընթացքում,այլ ոչ թե հիմար մտքերից,որոնք այցելում են ձեզ քնած ժամանակ…
Հաճախ հրապարակավ հայտարարում էր , որ ի սկզբանե աստվածները մարդկանց հեշտ ու երջանիկ կյանք են պարգևել,բայց մարդիկ փչացրին ու մթագնեցին այն ՝աստիճանաբար հորինելով իրենց համար տարբեր բարիքներ…                                                                                    Բոլոր դժբախտությունների պատճառը համարում էր ագահությունը,իսկ ամենացավալին մարդու կյանքում՝ ծերությունը աղքատության մեջ ։                                                                                    Այնպիսի հրաշալի զգացմունքը,ինչպիսին սերն է,Դիոգենեսը կոչում էր անբանների գործ,իսկ ազնիվ ու բարեսիրտ մարդկանց՝աստվածների նմանակ…:))                                                          Որտե՞ղ են քո հարստությունն ու կալվածքները,-հարցրեց Դիոգենեսին ոմն տիրակալ:                      -Նրանց մոտ,-մատնացույց անելով իր բազմաթիվ աշակերտներին ու հետևորդներին ,-պատասխանեց Դիոգենեսը:Նա ի նկատի ուներ գիտելիքը ,որով հարստացնում էր նրանց…. Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում  ծերերին, հարստացնում  աղքատներին, զարդարում  հարուստներին….                                                                                                       Դիոգենեսին հարցրին.                                                                                                                              Ի՞նչ պիտի անես ,եթե կոտրվի տակառդ…                                                                                             Նա պատասխանեց.                                                                                                                                -Ես չեմ անհանգստա:Ի վերջո,տեղը ,որ զբաղեցնում եմ ես ,չի կարող կոտրվել…

Պլուտարքոսը պատմում է.

«Ալեքսանդր Մակեդոնացին երկար սպասեց ,որ Դիոգենեսը պատիվ կարժանացնի ու կայցելի իրեն….սակայն Դիոգենեսը հանգիստ պառկած էր տանը և միտք էլ չուներ այցելելու  Մակեդոնացուն….

Մակեդոնացին որոշեց  ինքն  այցելել նրան:                                                                                      Դիոգենեսը տաքանում էր արևի  տակ:                                                                                          Ալեքսանդրը մոտեցավ նրան ու  ասաց.                                                                                                  — Ես  մեծն  Ալեքսանդրն եմ:

— Իսկ  ես, — պատասխանեց Դիոգենեսը, — Դիոգենես Շունն եմ:
  -Իսկ ինչո ՞ւ են քեզ շուն անվանում:
 -Ով  նետում է  մի կտոր ուտելիք   պոչս եմ  թափահարում,ով  հրաժարվում է  հաչում եմ վրան, իսկ ով   չար է կծում  եմ  :
-Իսկ դու վախենո ՞ւմ ես ինձանից, — հարցրեց Ալեքսանդրը:
-Իսկ դու «ի՞նչ ես» , — հարցրեց  Դիոգենեսը , — Չա ՞ր ես, թե՞  ԲԱՐԻ …
-Բարի ,-պատասխանեց Մակեդոնացին :
— Իսկ ո ՞վ է  վախենում է ԲԱՐՈՒՑ,-հնչեց պատասխանը:
Վերջապես, Ալեքսանդրն ասաց  .
-Խնդրիր ինձանից ,  ինչ ուզում ես :
Картинки по запросу diogenes

  — Մի կողմ քաշվիր , դու ծածկում ես արևը,-պատասխանեց Դիոգենեսն ու շարունակեց ջերմանալ արևի տակ….»:

Այս դեպքից հետո ,իբր ,Մակեդոնացին  ի պատասխան ընկերների կատակներին ասել է.«Եթե ես Ալեքսանդրը չլինեի կցանկանայի  Դիոգենեսը լինել»:
 Ի դեպ,ըստ Դիոգենես Լաերթիուսի՝ ճակատագրի հեգնանքով Դիոգենեսն ու Ալեքսանդր Մակեդոնացին նույն օրն են  վախճանվել …10.06.323 մ.թ.ա.
Նրա տապանաքարին նկարել են շուն…և փորագրել հետևյալ տողերը .
«Թող ծերանա պղինձը, ենթարկվելով ժամանակի կամքին, սակայն Քո փառքը, Դիոգենե՛ս, կապրի առհավետ:
Դու մեզ սովորեցրեցիր ինչպես ապրել. բավարարվել նրանով ինչ ունենք:

Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա…» Մի օր տակառի մեջ ապրող ծերուկը, մի առիթով դուրս է գալիս տակառից վերցնում է իր հին լապտերը և ճրագը վառելով՝ օրը ցերեկով քայլում է Աթենքի փողոցներով: Երբ նրան հարցնում են, թե ինչու ես օրը ցերեկով լապտերով ման գալիս, Դիոգենեսը պատասխանում է, թե մարդ է փնտրում:

Պատմում են.
Մի անգամ,երբ աստվածային Պլատոնը
դասախոսություն էր կարդում այն մասին ,թե մարդը  երկոտանի կենդանի է, ձեռքին մի
փետրած աքլոր լսարան է մտնում Դիոգենեսը,(որը չէր սիրում Պլատոնին ու նրա փիլիսոփայությունը)  ու նետելով   փետրած աքլորը լսարանի առջև՝բացականչում է.
-Ահա մարդն  ըստ Պլատոնի սահմանման:
Մի անգամ Դիոգենեսը գնաց լսելու Anaksimenu Lampsakskom-ի դասախոսությունը:
Նստեց հետևի շարքում:Տոպրակից հանեց ձուկն ու պահեց գլխավերևում:
Նախ մի ուսանող շրջվեց նայելու ձկանը…հետո մյուսը…իսկ հետո համարյա բոլորը…
Anaksimenu Lampsakskom-ն վրդովված բացականչեց.«Դուք տապալեցիք իմ դասախոսությունը»:
-Բայց ի՞նչ արժի դասախոսությունը,-պատասխանեց Դիոգենեսը,-եթե մի ապխտած ձուկ տապալում է ձեր դատողությունները:
Դիոգենեսը ողորմություն էր խնդրում արձանից: Հարցրին նրան,թե ինչու է դա անում,պատասխանեց,
— Որպեսզի վարժեցնեմ,ընտելացնեմ    ինձ  մերժման … :)) Երբ ինչ-որ մեկը կարդում էր   շատ երկար աշխատություն ու երևում էր ,որ արդեն  մոտենում  է ավարտին ,Դիոգենեսը զվարթ բացականչում էր.«Արիացե՛ք,բարեկամնե՛րս,ափն արդեն երևում է»  :)»
Քաղցած մնա    ու կանցնի  սերդ,իսկ եթե ուժ չկա սոված
մնալու, ուրեմն թոկը վիզդ  ու  վերջ,-պատասխանեց Դիոգենեսը (ո ՞ւմ:))
Մի  մեծահարուստ, հրավիրելով Դիոգենեսին իր շքեղ բնակարանն,  ասում է.«Տե՛ս,որքան մաքուր է այստեղ ,եթե փորձես թքել ինչ-որ տեղ, պատասխան ես տալու»:
Դիոգենեսը նայեց շուրջն ու …թքեց նրա երեսին՝ ասելով.«Իսկ ո՞ւր թքեմ ,եթե ավելի վատ տեղ չկա»:))) Երբ Դիոգենեսը պարտքով փող էր  ուզում վերցնել չէր ասում .«Տվեք  ինձ գումար»,այլ «Տվե՛ք իմ փողը»: Դիոգենեսին հաճախ էին ծաղրում և նույնիսկ ծեծում,
բայց և սիրում էին  նրան …
Մի  անգամ  օտարազգիները  ասացին նրան.
— Քո համաքաղաքացիները քեզ  դատապարտեցին աստանդական կյանքի…թափառաշրջիկ դարձրին…
-Ոչ,այդ ես եմ դատապարտել նրանց մնալ տանը,-պատասխանեց նրանց Դիոգենեսը…
Մի անգամ Օլիմպիոսից վերադառնալուց հետո հարցրին
Դիոգենեսին,
-Շա ՞տ էին մարդիկ..
-Բազմությունը մեծ էր,իսկ մարդիկ՝շատ քիչ….
Մի անգամ Դիոգենեսը հրապարակում սկսեց փիլիսոփայական դասախոսություն կարդալ:
Նրան ոչ ոք չէր լսում:Սակայն ,երբ Դիոգենեսը սկսեց ծլվլալ

 ծիտիկի նման ,նրա շուրջը շատ մարդ հավաքվեց:Ահա ձեր խելքի արժեքը,աթենացիներ,-ասաց նրանց Դիոգենեսը:Երբ ձեզ համար իմաստուն խոսքեր էի խոսում, ուշադրության չարժանացրիք,իսկ ,երբ անմիտ ծիտիկի նման ծլվլացի, բերաներդ բաց լսեցիք ինձ:

Ըստ Դիոգենեսի

Շողոքորթը ձեռնասուն կենդանիներից ամենավտանգավորն է:
Անասուններից ավելի անխելք են նրանք ,ովքեր ղարավը հագեցնում են ոչ թե ջրով ,այլ գինով:
Հայրերն ու որդիները չպետք է սպասեն միմյանց խնդրանքին, այլ պետք է պատրաստակամորեն միմյանց տան հարկ եղածը,ընդ որում առաջնությունը պատկանում է հորը:
Իրեն նախանձողներին տանջանքներ պատճառելու գաղտնիքը լավ տրամադրության մեջ լինելն է:

Ժամանակից հնացած ու ճաքճքված տակառն էր ծառայում նրան որպես հանգրվան ու ապաստարան….
Ամբողջովին ճաղատ էր…չնայած որ կրում էր  երկար մորուք ,իբր, նրա խոսքերով ասած,բնությունից  տրված տեսքը չփոխելու համար …
Կորամեջք էր,համարյա կռացած  ,այդ իսկ պատճառով  նրա հայացքը միշտ  ճակատի տակից էր ու մռայլ էր թվում …..
Քայլում էր ՝հենվելով ձեռնափայտին ,որի վերևի մասում կախված էր թափառականի իր պայուսակը…
Բոլորին վերաբերվում էր կծու արհամարհանքով
Առանց ամաչելու բոլորի ներկայությամբ միզում էր շան նման ,զբաղվում  մաստուրբացիայով(ձեռնաշարժությամբ)  և ,երբ նրան ասում էին. «Դիոգենես,ամեն ինչ պարզ է՝ ժողովրդավարություն է  ու կարելի է անել այն ,ինչ ուզում ես ,բայց քեզ չի ՞ թվում ,որ չափն անցնում ես …
Նա պատասխանում էր.«օհ՜ ,եթե  քաղցն էլ   հնարավոր լիներ մեղմացնել,թեթևացնել  շփելով ստամոքսը   »:Մի անգամ Դիոգենեսը ողորմություն խնդրեց անտանելի բնավորություն ունեցող մի մարդուց.
-Կտամ , եթե համոզես ինձ,-ասաց նա:
-Եթե ես համոզելու շնորհք ունենայի,ապա կհամոզեի քեզ կախվել   ,-պատասխանեց Դիոգենեսը:)))Տեսնելով ամբոխին քար նետող անառակի որդուն՝ Դիոգենեսն սաստեց նրան՝ ասելով.«Զգուշացի՛ր ,միգուցե հորդ դիպչի»:Դիոգենեսը ստիպված էր հաճախ մուրալ,սակայն նա  ոչ թե  խնդրում  էր ողորմություն, այլ պահանջում .«Հիմարնե՛ր, կերակրե՛ք  փիլիսոփային. չէ՞ որ նա ձեզ սովորեցնում է ապրել»:
Դիոգենեսն իսկապես ոչ թե  փայտե տակառի մեջ է ապրել,ինչպես կարծում են շատերը,այլ pithoi,որը կավե  անոթ է ,կարաս ՝հացահատիկ պահելու համար:
Փայտե տակառը հռոմեացիները ստեղծել են Դիոգենեսի մահից  հինգ դար հետո…
Մի անգամ Դիոգենեսը նավով վերադառնում էր Աթենք:Ամեն ինչ շատ  լավ էր ,սակայն  նավի վրա անսպասելի  հարձակվեցին ծովահենները …Արդյունքում Դիոգենեսը որպես ստրուկ հայտնվեց ստրուկների շուկայում ….
Այս տեսարանը ,որը գրվել է վկաների գրավոր ապացույցների  հիման վրա,  բացահայտում է  այդ անսովոր մարդու արտառոց կերպարը  …
«Դիոգենեսը ուրախ ժպտում էր՝ չնայած ,որ տառապում էր շոգից: Իսկ հետո առանց սեփականատիրոջ թույլտվության նստեց ավազին…
-Ո՞ւր,-գոռաց սպիտակ չալմայով ու պարսկական շքեղ խալաթով վաճառականը…
-Ո ՞վ կտեսնի քեզ այստեղ նստած վիճակում
-Իսկ ինչո ՞ւ՝ոչ…Ձուկը պառկած է ,բայց իր  գնորդին  գտնում է…
Վաճառականը զարմացած  քրքջաց ու թույլ տվեց ստրուկին նստել ավազի վրա:Այստեղ Դիոգենեսը, տապից տանջահար ստրուկներին սիրտ տալով ,քաջալերելով, բղավեց շուկայով մեկ.
-Հ՜եյ, մարդիկ ինչո ՞ւ եք կախել քթերդ…գո՞ւցե այն պատճառով,որ այլևս ուժ չունեք լսելու սեփական «ընդերքի» քաղցած  գռմռոցը…
-Ոչինչ , դա  ուղղելի է …և դիմելով ստրկավաճառներին  շարունակեց
-Մեր տեր քաղաքացիներ…ականջալուր եղեք ձեր բանականության ձայնին,,,,ի վերջո ձեր ոչխարներին ու խոզերին ,ինչպես որ հարիր է սրտացավ տերերին ,կերակրել եք  ինչպես հարկն է…մի ՞թե հիմարություն չէ այդ ժամանակ ,մարդուն ,որն առավել թանկ է կենդանիներից ,սովամահ անել …
Բազմության մեջ լսվեց ստրուկների ու տերերի ծիծաղը…քանի որ կատակ սիրում են բոլորը…
Եվ մի փոքր բարիացած ստրկավաճառներն ասացին ,
-Թերևս,  իսկապես չէր խանգարի մի քիչ կերակրել նրանց …
Եվ ձգվեցին հացով,չորացած ձկներով ձեռքեր դեպի ստրուկները…նույնիսկ խաղող ու  ջուր տվեցին…
Հագեցնելով քաղցն ու ծարավը՝ զվարթացած ստրուկները   ժպիտներով  իրենց երախտագիտությունն էին հայտնում Դիոգենեսին…
Այնուհետև ստրկավաճառը, մոտենալով այդ անսովոր մարդուն հարցրեց.
-Իսկ դու ի ՞նչ  կարող ես  անել,ծերունի՛
-Ե ՞ս…,-մաքրելով բերանը հացի փշրանքներից՝ հարցրեց  Դիոգենեսը…
-Իշխել մարդկանց…
-Ի ՞նչ,-ծիծաղեց վաճառականը:
-Իհարկե,դու կատակո ՞ւմ ես:
-Ամենևին:
-Ո՞վ կգնի ստրուկին, որն իրեն տեր է կարծում :

-Հենց նմանին կգնեն բոլորից արագ ,-պատասխանեց Դիոգենեսը,-չէ ՞ որ ես անսովոր ստրուկ եմ…չնայած  հիմա ինքներդ կարող եք համոզվել…ձեզանից պահանջվում է միայն հայտարարել իմ մասին :

-Օ՜,ոչ,եթե ցանկանում ես ինքդ էլ հայտարարիր  քո մասին,իսկ ես կտեսնեմ ,թե ինչ կստացվի դրանից:
Դիոգենեսը բարձրացավ տեղից ու բղավեց.
-Քաղաքացիներ ,ո ՞վ է ցանկանում տեր գնել …ո ՞վ ուզում է իր համար տեր գնել,թող շտապի այստեղ …
Բոլորը ծիծաղեցին…այդ ժամանակ նրան մոտեցավ  կապույտ քիտոնը հագին մի տարեց մարդ:
-Այդ դո ՞ւ ես  ինքդ քեզ վաճառող տերը :
-Պատկերացրեք՝ ես եմ ,-հպարտորեն պատասխանեց Դիոգենեսը:
-Իսկ ես,-միջամտեց նրանց ստրկավաճառը,-այս «տիրոջ» տերն եմ  …ես կվերցնեմ նրա դիմաց երեք մինա…
 Գնորդը կասկածանքով շարժեց գլուխն ու ուզում էր հեռանալ  Դիոգենեսը կանգնեցրեց նրան՝ ասելով.
-Դա ամենևին էլ թանկ չէ. չէ՞ որ երեք մինան աշխատող ձիու արժեքն է ,իսկ ես խելքով եմ վարգուն ձի(նժույգ,արշավող ձի)
-Եվ ո ՞ւր է   սուրում  քո միտքը,-ժպտալով հարցրեց գնորդը:
-Փիլիսոփայության լայնարձակ տարածություններ ,հարգելի՛ս:
-Դու ուսումնասիրո ՞ւմ ես տիեզերքի երևույթները:
-Մահացած նյութի դիալեկտիկան ինձ չի հետաքրքրում …Հոգու դիալեկտիկա,ահա  իմ զբաղմունքի առարկան :
-Դե ,ինչ ,այդ դեպքում դու պետք կգաս իմ որդիների դաստիարակության համար:
-Համաձա ՞յն ես:
-Համաձայն եմ միայն մի պայմանով,-պատասխանեց Դիոգենեսը…Բոլորը ծիծաղեցին ,իսկ Դիոգենեսի տերն ասաց.
-Այս տեսակը դեռ անամոթություն ունի պայմաններ դնելու:
-Այո՛, ես պայման եմ դնում,-համառորեն պնդեց Դիոգենեսը:
— Եվ ի ՞նչ պայման է,-հարցրեց գնորդը:
-Հետևել ինձ ու անել այն ,ինչ ես կասեմ ձեզ:
Դարձյալ լսվեց բազամության ծիծաղը ,իսկ գնորդը ակնարկելով ասացվածքը ,թե ձուն  չի սովորեցնում  հավին ,ծաղրանքով արտասանեց.
-Ետ հոսեցին (ընկրկելով նահանջեցին) գետի աղբյուրները
— Հրաշալի Էվրիպիդես գիտեք   ,պարո՛ն ,-կռահելով ,թե ում խոսքն է դա,Դիոգենեսը շարունակեց.
-Բայց թույլ տվեք   հարցնել ,եթե դուք,օրինակ, վարձել եք բժիշկ ,իսկ նա զգուշացնում է ձեզ հետևել  իր խորհուրդներին ,դուք հո նրան չէի՞ք հանդիմանի  Էվրիիպիդեսի ասացվածքներով :
 Սևեռուն հայացքով  զննելով Դիոգենեսին՝ գնորդ ասաց,-ես առնում եմ այս մարդուն …և հանձնեց տիրոջը պահանջված  գումարը …..
-Ի ՞նչ անունով են կոչում ձեզ ,-հարցրեց Դիոգենեսն իր նոր տիրոջը:
-Ես վաճառական Քսենիադն եմ:
-Ի ՞սկ քեզ:
-Շուն Դիոգենես….շուն..Մի զարմացեք ,դա իմ մականունն է ,իսկ անունս Դիոգենես է ,որը նշանակում է Աստվածատուր…և նա ծաղրող վեհությամբ բարձրացրեց մատը  դեպի վեր….
-Դե,ո ՞ւր ենք գնում :
-Իմ տուն՝ Կորնթոս:
Հրաշալի է…ես ամբողջ Հելլադան եմ անցել,սակայն Կորնթոսում դեռ չի հաջողվել լինել:
Կորնթոսում Դիոգենեսը տուն չվարձեց … չհյուրընկալվեց ոչ  մեկին… շարունակեց ապրել բաց երկնքի տակ…..

Նրա աշխատություններից  են. «Սիրո մասին»,«Պետություն»(քաղաքական),
«Oedipus», «Fiesta »(ողբերգություն):

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑