Սարքավորումներ` Լաբորատոր կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե ձող, կոլբ, ճենապակյա թաս
Ազդանյութեր`կերակրի աղ, ջուր
Բաժակում լցրեցի աղտոտված կերակրի աղը և վրան ավելացրի ջուրը, խառնեի ապակե ձողի միջոցով: Ստացված պղտոր հեղուկը ֆիլտրեցի: Չլուծվող մանր մասնիկները հեղուկից բաժանելու նպատակով օգտագործեցի չսոսնձված ծակոտեն թուղթ, որից և պատրաստում են ֆիլտր:Ֆիլտրի թղթի պատրաստումը պատկերված է նկարի վրա: Աղի պղտոր լուծույթը ֆիլտրի վրա լցրեցի ապակե ձողի վրայով, որի ներքին ծայրն ուղղեցի դեպի ձագարի պատը, հեղուկի շիթը ուղ ձագարի պատին: Ստացված Ֆիլտրատը լցրեցի գոլորշացման ճենապակե թասի մեջ, որը տեղադրեցի կալանի օղու վրա: Օղի տակ տեղավորեցի ու վառեցի սպիրտայրոցով այնպես, որ բոցի արտաքին մասը թասի հատակին հպվի, և լուծույթը տաքացրեցի: Հեղուկ մերթ ընդ մերթ խառնեցի ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրանա, տաքացումը դադարեցրեցի ու թողեք այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ շոգեհանվի, և առաջացած աղի բյուրեղները լրիվ չորանան:Ստացված աղը համեմատեք այն աղի խառնուրդի հետ, որը ձեզ տրամադրված էր սկզբում: