1921 թ․ մարտի 15 ին ` Բեռլինի Շառլոդենբուրգ քաղաքում , Հարդբերգ փողոցում՝ Սող․Թեհլ․ գնդակահարեց 1915 թ․ հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ՝ Թաիլադ փաշային։ 2 , 5 ամիս անց դատարանում ՝ գերմանացի փաստբան դոկտոր Դիմայերը իր պաշտոնական ճառում ասել է <<Սողոմոն Թեհլիրեյանը ինքը չէր , որ փողոց կիջներ Թալէաթ փաշան սպանելու , իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները, Ան․ կարելի է ըսել կտաներ իր առջև դրոշակը խոշտագվածներուն, դրոշակը իր լլկված ընանիքի>>։ Մեհմեդ Թաիլադ փաշան եղել է Իթիաթ կուսակցության պարագլուխներից մեկը, երիտթուրքական հեղափոխությունից հտո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ,1916 թ-ին՝ մեծ վեզիր։ Թաիլաթը արևմտահայության տեղահանության և Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր ։ Առաջին աշխարհամարտում ՝ Թուրքիայի պարտությունից հետո, փախել է Գերմիանիա ,Պոլիս ռազմական տրիբունալի կողմից՝ հեռավար դատապարտվել է մահվան ։ Ս Թը՝ Երզնկայի մերձակա Բագառինջ գյուղից էր , 1914 թ-ին 18 ամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել ՝ Զորավար Անդրանիկի գնդում։ Սեպուհի վաշտի կազմում՝ 1914-15 թ-ին, մասնակցել է Արևմտահայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսլ հայության սպանդի պատկերները ։ 1916ին վերադառնում է ծննդավայր Բագառինջ, և իմանում զարհուրելի եղելությունը ։ Մորը, քույրերին, եղբորը, շատ ազգականներին ,Երզնկայի 20.000 Բագառինջի բոլոր հայերին՝ թուրքերը տեղահանել են և գազանաբար սպանել։ Թեհլերյանների գերդաստաների 85 անդամներից փրկվել էր Սողոմոնի մեծ եղբոր՝Միսակի 12 ամյա աղջիկը, նրան գտել էին քրդերի մոտ ։ Նահատակված հարազատների՝հատկապես մոր ,պատկերն է տեսել Սողոմոնը քուն թե արթմնի։ 1921 մարտի 15 ին՝ Բեռլինի փողոցում տեսնելով Թաիլաթին , որ ձեռնափայտը ձեռը ճոճվելով գալիս էր պատմում էր Սողոմոնը․ << Հավասարվելու վրա Թաիլաթը շեշտակի նայեց ինձ , աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը , մի քիչ թեքվեց , որ խուսափի , բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ>> ։ Ս․Թ-ը ձերբակալվել էբ, բանտում նրան այցելել է անծանոթ մի հայ վարդապետ , որը տեսնելով Սողոմոնին՝ պարզապես գոչում է <<Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ , որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր >>։ Հայությունը ամենուր ցնծության մեջ էր, բոլոր թերթերը այդ դեպքի մասին էին հրապարակում, իսկ Բեռլինում՝ մեծ շուքով պատրաստվում էին կատարել Թաիլաթի թաղումը ։ Պոլիսը մերժել էր ընդունել Թաիլաթի դին : 79 օր տևած նախնական հարցաքնությունից հետո՝1921 թ հունվարի 2-ին սկսվեց Ս․ Թե․ ի դատավարությունը , որը տևեց 2 օր, ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրություն էր գամված Բեռլինին։ Բեռլինի նահանգային 3 դատարանում են դատական ատյանի նախագահը, նահանգային դատարանի վարիչ ՝ Լենբերգը , դատավորները, ադենապետները, դատախազ Բոլնինգը, 12 երդվյալ ադենակալները ։ Դատարնի վրա վճռորոշ դեր է ունեցել 1915 թ հայոց ցեղասպանության ականատես՝ դոկտոր Յոհանե Լեպսուսի խոսքը ․ << 1915 թ ապրիլին ձեռնարկված տեղահանությունը վերաբերում է Թուրքիաի մեջ եղած բոլոր հայերին։ Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1մլն 850 հազ․ հայ տեղահան եղավ մոտավորապես 1մլն 400 հազ․ հայ։ Ինչ՞է նշանակում այս ; Թալիաթի ստորագրած հրամանագրի մեջ ասված է <<Տեղահանության նպատակն է ՝ոչնչացում>> ։Եվ համաձայն այս հրամանագրի ՝ գործը առաջ տարվեց ,արևելյան Անատոլիայի նահանգներից դեպի հարավ տեղահան եղած ամբողջ բնակչության միայն 10% ը աքսորավայր հասավ ,մնացած 90%-ին ճանապարհին սպանեցին, կանայք և աղջիկները առևանգվեցին ոստիկաների և քրդերի կողմից, մնացածն էլ մեռան անոթությունից և ուժասպառությունից >>։ Ազգային և հասարակական մեծ գործիչ Վահան Մինախորյանը գրի է առել Սողոմոն Թել-ի հուշերը, ուր այսպես է ներկայացվում դատավարության ավարտը․ << Երդվայլները հայտնվեցին, մեկը նրանից դողդոջուն ձայնով կարդաց՝ աչքերին շատ մոտ բռնած թուղթը ․ <<Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշումը․ հանցավոր՞ է ամբաստանյալ Ս․Թ-ը 1921 թ․մարտի 15 ին Շառլոնտենբուրգում մի մարդ Թալեաթ փաշային սպանած լիելու համար․ ՈՉ>>։ Օտտո Ռայնիկե՝երդվյալների գլխավոր։