Այո՚, ես բացարձակապես համամիտ եմ այս կարծիքի հետ: Երբ ծնողներս լուրերին են հետևում, ակամա ես էլ եմ լսում:Տեսնում եմ, որ  մեր պետությունը ակտիվ քարոզում է բազմազավակություն, բայց, միևնույն ժամանակ, ինչ է անում այդ նույն պետությունը բազմազավակ ընտանիքների համար: Այդ ընտանիքներն  ապրում են ծայրահեղ ծանր՝ սոցիալական ծանր պայմաններում ,անգամ ապրելու տուն չունեն: Հիշում եմ՝ մայրս մի անգամ պատմեց մեծ արտիստ,տաղանդավոր  ջութակահար Կարո Հայրապետյանի մասին: Նա մահացավ ծայրահեղ ծանր վիճակում՝ փող չունենալու պատճառով ,չկարողացավ վիրահատվել և ապրել. ի՞նչ արեց նույն պետությունը այս մարդու համար, իհարկե՝ ոչինչ, բայց փոխարենը պահանջում է տաղանդներ, սեր հայրենիքի հանդեպ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ինչպիսի հերոս տղաներ ընկան մարտում, հետմահու  արժանացան ընդամենը   արիության մեդալի: Ինչպե՞ս են ապրում նրանց ընտանիքները,   արդեն կարևոր չէ ոչ մեկի համար: Ես ուզում եմ միտքս ավարտել իմ շատ սիրելի գրող Համո Սահյանի խոսքերով.< <Պետությունը պատկանում է իշխանությանը, բայց երբ պատերազմ է սկսվում, անունը դնում են հայրենիք ու տալիս  ժողովրդին>>, բայց ,այդուհանդերձ, ես շատ եմ սիրում իմ ազգին, հպարտանում եմ արմատներովս ,ուրախ եմ ,որ հայ եմ և, առավել ևս, գյումրեցի:

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑