Գյուղացիներից մեկը՝ Կիրակոսը մրսել էր եւ հիվանդացել ջերմում էր։ Նրա հարազատները , հարեւանները, հավաքվել էին նրա շուրջը եւ չիբուխ էին քաշում ։
Նեսո բիձին՝ տեսնելով Կիրակոսի վիճակը, որ նա չի քրտնում ,որոշում է քարաբաղնիս անել , որ հիվանդը քրտնի եւ շուտ լավանա։Առանց հաշվի առնելու Կիրակոսի կարծիքը, պղիձը ջուր են լցնում եւ կրակ վառում հետնել պարծենում , թե թանի-քանի մարդ է լավացել քարաբաղնիսով։ Շիկացածքարերը լցրեցին եռման ջրի մեջ, քարերը թշշացին եւ ամպի նման գոլոշի բարձրացավ վերմակները գցեցին Կիրակոսի վրա եվ 4-5 ուժեղ տեղաներով նստեցին խեղճի վրա ։ Հիվանդը աղաղակում էր օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց չէր կարողանում, իսկ նրանք շարունակում էին պարծենալ , թե իրենց քարաբղնիսով սա է բուժվել, նա է բուժվել։ Նեսո բիձու պատմությունը, որ վերջացավ,վերկացան վերմակները բացեցին, գոլորշին վեր բարձրացավ, բայց հիվանդը չէր շարժվում։Քաշեցին,քաշքշեցին , բայց Կիրակոսը մահացել էր։ Նեսոն մոլորված կանգնած էր։Մինչ կինը ՝Կիրասոսի, սուգ քր անում տղաները քննարկում էին պատահածը.«Տո՛, դե ճակատի գիր ա էլի,հո նրանց էլ Նեսոն չի խեղդել…»։Նեսոն լուռ կանգնած՝ չիբուխ էր քաշում։
Վերլուծություն- Իմ կարծիքով այս պատմության մեջ ՝ իշխում է տգիտությունը։ նրանք փոխանակ դիմեին բժշկի օգնությանը, որոշեցին իբր «ավանդական» ձեւով բուժեն հիվանդին։Ահա եւ արդյունքը եւս մեկ մարդ մահացավ այդ «ավանդական» բուժումից։ Ցավալի է բայց այդօր էլ կան մարդիկ ,ովքեր կարծում են, որ հին մեթոդները ավելի լավ էին բուժում ,քան ժամանակակիցները։Իմ կարծիքով այս պատմությունը պիտի դաս լիներ մեզ համար,որ յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի իր գործով , բժիշկը՝ բժիշկի, խոհարարը ՝խոհարարի ,ուսուցիչը ՝ ուսուցչի … Մեզ թվում է ,թե մենք ամեն ինչ շատ լավ գիտենք եւ ամեն ինչ կարող ենք , բայց կան բաներ, որ միեւնույն է մենք չգիտենո, իհարկե դա մենք չենք գիտակցում , և դրանից տուժում է ինչ-որ մեկը։ Թեպետ ՝ ինձ թվում է իր մեղքի բաժինն ունի նաեւ Կիրակոսը, նա չպիտի զբաղվեր ինքնաբուժությամբ, այլ պիտի դիմեր բժշկի օգնությանը։
Добавить комментарий