
Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)…վտարանդի փիլիսոփա…Cynic-i դպրոցի հիմնադիր Antisthenes-i աշակերտը:Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել…»:Այդ օրվանից նա դարձավ Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ՝ իրենց ցանկությունների ձեռքին…

Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել…Ոչ միայն կյանքի,այլ նաև նրա մահվան շուրջ շատ լեգենդներ կան…Ոմանք ասում են,որ նա հում ութոտնուկ է կերել ,վարակվել խոլերայով ու մահացել ,մյուսները պնդում են ,որ նա մահացել է դիտավորյալ պահելով շունչը,մի մասն էլ ասում է,թե նա ցանկացել է ութուտնուկից բաժին հանել թափառող շներին,բայց շներն այնքան սոված են եղել,որ հարձակվել են Դիոգենեսի վրա ,և նա մահացել է վերքերից…
Մեռնելիս Դիոգենեսը պատվիրել է ,որ չթաղեն իրեն…Իր մարմինը որպես կեր տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ…
Նրա աշակերտները դա չարեցին…Դիոգենեսն առանց բացառության արհամարհական էր վերաբերվում բոլորին,և ծաղրանքով ասում էր.
-Երբեմն ինձ թվում է,թե մարդն ամենաբանական արարածն է երկրի վրա,բայց, երբ հանդիպում եմ իրենց հարստությամբ , փառքով հպարտացող, կամ իրենց շահի համար ժողովրդին խաբող մարդկանց , այդպիսիներն ինձ թվում են ավելի հիմար,քան Աստծո մյուս արարածները…
Նա պնդում էր ՝« մարդավարի ապրելու համար մարդն առնվազը խելք պիտի ունենա…»:Նրան զայրացնում էր այն,որ մարդիկ խնդրում են Աստծուց լավ առողջություն և միևնույն ժամանակ զբաղվում շատակերությամբ…որկրամոլությամբ…
Պերճախոսներին համարում էր սահմանափակ
աշխարհայացքով պարապ շաղակրատողներ…)))
Նա համոզված էր , որ կարելի է խորամանկությամբ գերազանցել ճակատագրին,եթե ժամանակին ցուցաբերվի անվեհերություն և արիություն…
Դիոգենեսը օրենքին հակադրում էր բնությունը,իսկ մարդկային կրքերին՝բանականությունը…
Նրանք,ովքեր վախենում էին վատ երազներից,նա ասում էր.
-Լավ կլինի անհանգստանաք այն բանից, թե ինչ եք անում օրվա ընթացքում,այլ ոչ թե հիմար մտքերից,որոնք այցելում են ձեզ քնած ժամանակ…
Հաճախ հրապարակավ հայտարարում էր , որ ի սկզբանե աստվածները մարդկանց հեշտ ու երջանիկ կյանք են պարգևել,բայց մարդիկ փչացրին ու մթագնեցին այն ՝աստիճանաբար հորինելով իրենց համար տարբեր բարիքներ… Բոլոր դժբախտությունների պատճառը համարում էր ագահությունը,իսկ ամենացավալին մարդու կյանքում՝ ծերությունը աղքատության մեջ ։ Այնպիսի հրաշալի զգացմունքը,ինչպիսին սերն է,Դիոգենեսը կոչում էր անբանների գործ,իսկ ազնիվ ու բարեսիրտ մարդկանց՝աստվածների նմանակ…:)) Որտե՞ղ են քո հարստությունն ու կալվածքները,-հարցրեց Դիոգենեսին ոմն տիրակալ: -Նրանց մոտ,-մատնացույց անելով իր բազմաթիվ աշակերտներին ու հետևորդներին ,-պատասխանեց Դիոգենեսը:Նա ի նկատի ուներ գիտելիքը ,որով հարստացնում էր նրանց…. Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում ծերերին, հարստացնում աղքատներին, զարդարում հարուստներին…. Դիոգենեսին հարցրին. Ի՞նչ պիտի անես ,եթե կոտրվի տակառդ… Նա պատասխանեց. -Ես չեմ անհանգստա:Ի վերջո,տեղը ,որ զբաղեցնում եմ ես ,չի կարող կոտրվել…

«Ալեքսանդր Մակեդոնացին երկար սպասեց ,որ Դիոգենեսը պատիվ կարժանացնի ու կայցելի իրեն….սակայն Դիոգենեսը հանգիստ պառկած էր տանը և միտք էլ չուներ այցելելու Մակեդոնացուն….
Մակեդոնացին որոշեց ինքն այցելել նրան: Դիոգենեսը տաքանում էր արևի տակ: Ալեքսանդրը մոտեցավ նրան ու ասաց. — Ես մեծն Ալեքսանդրն եմ:

— Մի կողմ քաշվիր , դու ծածկում ես արևը,-պատասխանեց Դիոգենեսն ու շարունակեց ջերմանալ արևի տակ….»:
Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա…» Մի օր տակառի մեջ ապրող ծերուկը, մի առիթով դուրս է գալիս տակառից վերցնում է իր հին լապտերը և ճրագը վառելով՝ օրը ցերեկով քայլում է Աթենքի փողոցներով: Երբ նրան հարցնում են, թե ինչու ես օրը ցերեկով լապտերով ման գալիս, Դիոգենեսը պատասխանում է, թե մարդ է փնտրում:
ծիտիկի նման ,նրա շուրջը շատ մարդ հավաքվեց:Ահա ձեր խելքի արժեքը,աթենացիներ,-ասաց նրանց Դիոգենեսը:Երբ ձեզ համար իմաստուն խոսքեր էի խոսում, ուշադրության չարժանացրիք,իսկ ,երբ անմիտ ծիտիկի նման ծլվլացի, բերաներդ բաց լսեցիք ինձ:
Ըստ Դիոգենեսի
Շողոքորթը ձեռնասուն կենդանիներից ամենավտանգավորն է:
Անասուններից ավելի անխելք են նրանք ,ովքեր ղարավը հագեցնում են ոչ թե ջրով ,այլ գինով:
Հայրերն ու որդիները չպետք է սպասեն միմյանց խնդրանքին, այլ պետք է պատրաստակամորեն միմյանց տան հարկ եղածը,ընդ որում առաջնությունը պատկանում է հորը:
Իրեն նախանձողներին տանջանքներ պատճառելու գաղտնիքը լավ տրամադրության մեջ լինելն է:
-Հենց նմանին կգնեն բոլորից արագ ,-պատասխանեց Դիոգենեսը,-չէ ՞ որ ես անսովոր ստրուկ եմ…չնայած հիմա ինքներդ կարող եք համոզվել…ձեզանից պահանջվում է միայն հայտարարել իմ մասին :
Նրա աշխատություններից են. «Սիրո մասին»,«Պետություն»(քաղաքական),
«Oedipus», «Fiesta »(ողբերգություն):
Добавить комментарий