Նեմեսիս գործողություն

 

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:Գործողությունը կազմակեպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Նեմեսիս» կամ «Նեմեզիս» (հուն. Νέμεσις ) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով դատավարություն սկսեց ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28- ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների տեղափոխեց Մալթա կղզի, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ:

Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր տարիների բանտարկության: Մալթայում ներկալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց մահվան, 10-ը՝ տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն, այս ամենը կեղծիք էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների հասարակական-քաղաքական շրջաններին բացահայտել այդ երկրների՝ հայկական ջարդերում ունեցած մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշումներից:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ. Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ հիմնադրամ (ղեկավար` Շահան Սաթճակլյան):

Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց նշանավոր գրող Շահան Նաթալին, օգնական՝ Գրիգոր Մերճանովը: Տեղեկությունների հավաքումը իրականացնում էր թուրք վտարանդիության շարքերը թափանցած իրավաբան Հրաչ Փափազյանը (գերազանց տիրապետելով թուրքերենին՝ նա դարձել էր Ջեմալ Ազմիի տղա Նեջմիի ՙընկերը՚՝ Մեհմեդ Ալի անունով):

ՙՆեմեսիսը՚ կազմակերպվեց գերազանց կերպով և անցկացվեց չափազանց տպավորիչ: 1919-22թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ մի կողմնակի անձ չի տուժել: Ահա թե ինչպիսի վեհությամբ էին գործում հայազգի մարտիկները:
1919թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում Ա. Երկանյանը գնդակահարեց մուսավաթական Ղասիմբեկովին:

1920թ., Թիֆլիսում, 20-ամյա Արամը սպանեց Ադրբեջանի մուսավաթական կառավարության ղեկավար Խան Խոյսկուն՝ 1918թ. սեպտեմբերին Բաքվի 30 և 1920թ. մարտի 23-ին Շուշիի 35 հազար հայերի ջարդի գլխավոր կազմակերպչին, մուսավաթական Սաֆարովին, իսկ մյուս դահիճը՝ Խաս Մահմեդովը վիրավորվեց:

1921թ. հուլիսի 19-ին, Կ. Պոլսում՝ ՙՃակատամարտ՚ թերթի խմբագրատան առաջ, 33-ամյա Մ. Թոռլաքյանը գնդակահարեց Պեհուտ խան Ջիվանշիրին՝ մուսավաթական Ադրբեջանի ներքին գործոց նախարարին, Բաքվի և Շուշիի հայության գլխավոր ջարդարարներից մեկին…

1921-ի դեկտեմբերի 5-ին Ա. Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին՝ կոտորածի ծրագիրը հաստատողին:

1922-ի ապրիլի 17-ին Ա. Շիրակյանն ու Ա. Երկանյանը Բեռլինում գնդակահարեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և ՙԹեշքիլաթը մահսուսե՚ կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին՝ տիկին Թալեաթի աչքերի առաջ (սպանվել է նաև Շաքիրի թիկնապահներից մեկը):

1922թ. հուլիսի 25-ին խոտորջուրցի երիտասրդներ՝ Պետրոս Տեր -Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում գնդակահարեցին Ջեմալին:

1922թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայից Աֆղանստան ճողոպրելիս՝ արցախցի Հակոբ Մելքումովի գլխավորած ջոկատի հետ ընդհարման ժամանակ սպանվեց Էնվեր փաշան:

ՙՆեմեսիսը՚ ընդհատվեց, երբ ընդունվեց ՙՊրոմեթևս՚ ծրագիրը (1922թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները, մտան համագործակցության մեջ ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը): Իթթիհատի գլխավոր քարտուղար Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա, 1926թ. Քեմալի դեմ կազմակերպված անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և կախաղան հանվեց նույն թվին, Զմյուռնիայում (Իզմիր):

 

Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)

Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ գործիչ, գրող, ծնվել է 1884-ին Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Մեկ տարի Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո 1897-1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն: 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել՝ մանկավարժությամբ, միաժամանակ ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904-ին Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը, որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել:

Նույն թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1909-12թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝ հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ, ՙՇանթ՚ և ՙՓյունիկ՚ գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ ՙՀայրենիք՚ օրաթերթը:

Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր վրեժխնդիր լինելու ուխտը. անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չցանկանա նրանց պատժել: Նա դարձավ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցավոր-ոճրագործներին պատժող ՙՀատուկ հանձնաժողովի՚ անդամ, ՙՆեմեսիսի՚ կազմակերպիչ:

Թուրք դահիճները ազատ ու համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Շահան Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր Թալեաթն էր, որին Նաթալին իր անգլերենով ակնարկում էր ՙնամբըր ուան՚՝ ՙթիվ առաջին՚: Այս գազանի զգետման առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին:

Շահան Նաթալին 1927-ին հունվարին հրաժարվել է ՀՅԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները շարունակելու իր առաջարկին: Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել ՙԱրևմտահայ ազատագրական ուխտ՚ կազմակերպությունը, խմբագրել ՙԱզատամարտ՚ անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է մինչև մահ՝ 1983 թվականը:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐԵՅԱՆ

1921 թ․ մարտի 15 ին ` Բեռլինի  Շառլոդենբուրգ քաղաքում , Հարդբերգ փողոցում՝ Սող․Թեհլ․ գնդակահարեց 1915 թ․ հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ՝ Թաիլադ փաշային։ 2 , 5 ամիս անց դատարանում ՝ գերմանացի փաստբան դոկտոր Դիմայերը իր պաշտոնական ճառում ասել է                                                                                                                                                          <<Սողոմոն Թեհլիրեյանը ինքը չէր , որ փողոց կիջներ  Թալէաթ փաշան սպանելու , իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները, Ան․ կարելի է ըսել կտաներ իր  առջև դրոշակը խոշտագվածներուն, դրոշակը իր լլկված ընանիքի>>։ Մեհմեդ Թաիլադ փաշան  եղել է Իթիաթ կուսակցության  պարագլուխներից մեկը, երիտթուրքական հեղափոխությունից հտո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ,1916 թ-ին՝  մեծ վեզիր։ Թաիլաթը արևմտահայության տեղահանության  և Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր ։  Առաջին աշխարհամարտում ՝ Թուրքիայի պարտությունից հետո, փախել է  Գերմիանիա ,Պոլիս ռազմական տրիբունալի կողմից՝   հեռավար դատապարտվել է  մահվան ։                                                                            Ս Թը՝ Երզնկայի մերձակա Բագառինջ գյուղից էր , 1914 թ-ին 18 ամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել ՝ Զորավար Անդրանիկի գնդում։ Սեպուհի վաշտի կազմում՝ 1914-15 թ-ին, մասնակցել է Արևմտահայաստանում մղված կռիվներին, հասել մինչև  Վան, տեսլ  հայության    սպանդի պատկերները ։ 1916ին վերադառնում է ծննդավայր Բագառինջ, և իմանում զարհուրելի եղելությունը ։ Մորը, քույրերին, եղբորը,  շատ ազգականներին ,Երզնկայի 20.000 Բագառինջի բոլոր հայերին՝ թուրքերը տեղահանել են և գազանաբար սպանել։ Թեհլերյանների գերդաստաների 85 անդամներից փրկվել էր Սողոմոնի մեծ եղբոր՝Միսակի 12 ամյա աղջիկը, նրան գտել էին  քրդերի մոտ ։ Նահատակված հարազատների՝հատկապես մոր ,պատկերն է տեսել Սողոմոնը քուն թե արթմնի։                  1921 մարտի 15 ին՝ Բեռլինի փողոցում տեսնելով Թաիլաթին , որ ձեռնափայտը ձեռը ճոճվելով  գալիս էր պատմում էր Սողոմոնը․                                                                                                                                               << Հավասարվելու վրա Թաիլաթը շեշտակի  նայեց ինձ , աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը , մի քիչ  թեքվեց , որ խուսափի , բայց զենքը դուրս քաշելս  ու գլխին պարպելս մեկ եղավ>> ։                                Ս․Թ-ը ձերբակալվել էբ, բանտում  նրան այցելել է անծանոթ մի  հայ վարդապետ , որը տեսնելով Սողոմոնին՝ պարզապես գոչում է <<Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ , որ գազանը  սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր >>։ Հայությունը ամենուր ցնծության մեջ էր, բոլոր թերթերը այդ դեպքի մասին էին հրապարակում, իսկ Բեռլինում՝ մեծ շուքով  պատրաստվում էին կատարել Թաիլաթի թաղումը ։ Պոլիսը մերժել էր  ընդունել Թաիլաթի դին :                                                                                      79 օր տևած նախնական  հարցաքնությունից հետո՝1921 թ հունվարի 2-ին սկսվեց Ս․ Թե․ ի դատավարությունը , որը տևեց 2 օր, ոչ միայն  աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրություն էր գամված Բեռլինին։                                                                                                                       Բեռլինի նահանգային 3 դատարանում են դատական ատյանի նախագահը, նահանգային դատարանի վարիչ ՝                                                                                                                                                       Լենբերգը , դատավորները, ադենապետները, դատախազ Բոլնինգը, 12 երդվյալ  ադենակալները ։ Դատարնի վրա վճռորոշ դեր է ունեցել 1915 թ հայոց ցեղասպանության ականատես՝ դոկտոր Յոհանե Լեպսուսի խոսքը ․                                                                                                                                                       << 1915 թ ապրիլին ձեռնարկված տեղահանությունը  վերաբերում է Թուրքիաի մեջ եղած բոլոր հայերին։ Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1մլն 850 հազ․ հայ  տեղահան եղավ մոտավորապես 1մլն 400 հազ․ հայ։ Ինչ՞է նշանակում այս ;  Թալիաթի ստորագրած հրամանագրի մեջ ասված է   <<Տեղահանության նպատակն է ՝ոչնչացում>> ։Եվ համաձայն  այս հրամանագրի ՝ գործը առաջ տարվեց ,արևելյան  Անատոլիայի նահանգներից դեպի հարավ տեղահան եղած ամբողջ բնակչության միայն 10% ը աքսորավայր հասավ ,մնացած 90%-ին ճանապարհին սպանեցին, կանայք և աղջիկները առևանգվեցին  ոստիկաների և քրդերի կողմից, մնացածն  էլ մեռան անոթությունից և ուժասպառությունից >>։                                                                                                                                         Ազգային և  հասարակական մեծ գործիչ Վահան Մինախորյանը գրի է առել Սողոմոն Թել-ի հուշերը, ուր այսպես է ներկայացվում դատավարության ավարտը․                                                                                     <<  Երդվայլները հայտնվեցին, մեկը նրանից դողդոջուն ձայնով կարդաց՝ աչքերին շատ մոտ բռնած թուղթը  ․      <<Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշումը․ հանցավոր՞ է ամբաստանյալ Ս․Թ-ը   1921 թ․մարտի 15 ին     Շառլոնտենբուրգում մի մարդ Թալեաթ փաշային սպանած լիելու համար․ ՈՉ>>։      Օտտո Ռայնիկե՝երդվյալների գլխավոր։

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑