Կարմիր խաչ կամ կարմիր մահիկ

Պատմությու

1859թ հունիսի 24 Հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մերձակայքում Ավստրիական միապետության և Ֆրանկո Սարդինյան միության զորքերը իրար բախվեցին: Նման դաժան ճակատամարտ Եվրոպան վաղուց չէր տեսել, 16 ժամ մղված կատաղի կռվից հետո ՝մարտի դաշտում մնացել էին 36.000 վիրավոր զինվոր և 4000 դիակ: Այդ ժամանակներում սովորական էր՝ սպանդ հիշեցնող ճակատամարտերից հետո ՝անգամ վիրավոր զինվորներին  օգնություն  ցույց չտալը, նրանք այլևս համարվում էին անպիտան…                                                                          Հենց այդ օրը՝ հունիսի 24-ին, Շվեցարիայի վաճառական՝ Անրի Դյունոնը ,առևտրական գործերով անցնում էր այդ կողմերով, մի քանի ժամ անց նա պիտի տեսներ այնպիսի զարհուրելի տեսարան, որը կտրականապես փոխելու էր նրա կյանքը:                                                           Մահացած ու վիրավոր զինվորներով լցված փողոցներ, ավերված եկեղեցիներ ու տներ,  շուրջ բոլորը ՝ հոսող արյուն: Նա թողնում է բոլոր գործերը ու փորձում է օգնել ինչով կարող էր ՝ լվանալ ու կապել զինվորների վերքերը,ջուր բերեր, վիրակապ փոխել ՝թև բժշկական գիտելիքներ չուներ: Նրան ոչոք օգնել չէր համարձագվում, վախենում էին թշնամու զիվորներին օգնել ու սեփական զինվերների կողմից պատժվեին և ծնվեց <>(ԲՈԼՈՐՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ) արտահայտությունը, որով Դյունոնը դիմեց տեղի բնակիչներին, բայց ինչ կարող էին անել գործից չհասկացող բնակիչները և  այդքան վիրավորների համար ուղարկված 6 բժիշկները: Այս դեպքերը Դյունոնը վերածում է գրքի ՝ աշխարհին պատմելու այդ սարսափների մասին, իսկ վերջում առաջարկում է.                                                                                                                                      <<1.Յուրաքանչյուր երկրում պետք է ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կպատրաստի՝ պատերազմի ժամանակ զինվածուժերի բուժծառայություններին օգնող կամավորներ:                 2.Բոլոր պետությունները պետք է համաձայնության գան միջազգային ընդհարումների ժամանակ վիրավոր զինվորների և նրանց օգնող անձանց պաշտպանվածությունն ապահովող դրույթների շուրջ>>:                                                                                                                                             1863թ <<Ժնևի հասարակական բարեկեցության>> բարեգործական կազմակերպությունը կազմում է 5 հոգուց բաղկացած կոմիտ է, որն էլ  հիմնում է <<ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ>> միջազգային կազմակերպությունը, քիչ ավելի ուշ՝ այն վերանվանվեց<<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ>>: 16 երկրների և 4 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 1863 թ հոկտեմբերի 26-ին ,Ժնևում կայացած միջազգային ժողովին՝ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ կայացավ, որպես կազմակերպություն և ազդարարեց իր մարդասիրական գործունեության մեկնարկը:                                                                  ԿԱՐՄԻՐ ԽԱՉ ՝ սպիտակ ֆոնի վրա, ահա սա ընդունվեց որպես խորհրդանշան՝ ի պաշտպանություն վիրավոր զինվորների, նրանց օգնող բժիշկների ու կամավորների:                      Մարդասիրական գաղափարները կյանքի կոչելու համար `1901 թ-ին ,Անրի Դյունոնին շնորհվեց ՆՈԲԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈւՆ առաջին մրցանակը: Հետագայում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրականացրած մարդասիրական գործունեության ժամանակ՝ 1917 և 1944 թվականներին <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ>>-ն արժանացավ Նոբելյան Խաղաղության մրցանակների,իսկ շարժման 100ամյակի կապակցությամբ՝ 1963թ ևս մեկ անգամ արժանացավ Նոբելյան Խաղաղության մրցանակի: Ամեն տարի Անրի Դյունոնի ծննդյան օրը՝ մայիսի 8-ը, նշվում է որպես <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ և ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ>>միջազգային օր:

Որտեղ կա ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

<<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ >>-ն աշխատում է հիմնականում այն երկրներում, որոնք հակամարտությունների կամ այլ ներքին ընդհարումների մեջ են: Այն աշխատում է շուրջ 90 երկրներում, ունի մոտ 13000 աշխատակից, ի դեպ կա նաև <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ>>-ի Ազգային կոմիտե և <<ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿ>> և եթե Կարմիր Խաչը աշխատում է շուրջ 90 երկրներում, ապա Ազգային Կոմիտեներ կա բոլոր երկրներում, իսկ  <<ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԸ>> գործում է հիմնականում մուսուլմանական երկրներում, ի դեպ կան երկրներ, որ ոչ Խաչն են ընդունում, ոչ էլ Մահիկը և ստեղծվել է երրորդ խորհրդանիշը՝ բյուրեղի, տեսքով, բայց այն շատ քիչ է օգտագործվում:

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

 Կարմիր Խաչի մարդասիրական առաքելությունը Հայաստանում գործունեություն է ծավալել դեռևս 1877թ., երբ Էրիվանի նահանգում հիմնվեցին Կարմիր Խաչի հոսպիտալներ: 1920թ.դժվարին ժամանակներ էր ապրում անկախության ուղին բռնած Հայաստանը, այդ ծանր պահին մի խումբ հասարակական գործիչներ՝ բժիշկ,գիտնական  Կամսարականի գլխավորությամբ՝ հիմք դրեցին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ: 1988թ դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ Կարմիր Խաչի առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստան, իսկ 1992թ. այն ակտիվ գործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերում:

ԿԱՄԻՐ ԽԱՉՆ ՈՒ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ի դեպ ՝ համաձայն Խարմիր Խաչի կանոնակարգի ՝ այն չպետք է  հանրային ելույթներ ունենա, սակայն ընկերությունը խախտեց լռությունը 1994թ Ռուանդաի ցեղասպանությունից հետո…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: