Մետաղներ
Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը։ Մետաղները էլեկտրահաղորդիչ են, փայլուն։Մետաղները վերջին շերտում ունի չորսից քիչ Ատոմ ՝այդ պատճառով , երբ նրանք միանում են մեկ ուրիշ ատոմի հետ կորցնում է ատոմները վերջին շերտի։
•Մետաղների դիրքը քիմիական տարրերի պարբերական համակարգում։ Մետաղները պարբերական աղյուսակում գտնվում են ձախից՝թեք գծով ներքև։
•Մետաղական քիմիական կապը մետաղական կապը առաջանում է մետաղների միջև։Նրանք կորցնելով վերջին շերտի էլէկտրոնները՝թափառում են նյութի մեջ
•Մետաղների ֆիզիկական հատկությունների։ Մետաղները սովորական պայմաններում գտնվում է պինդ,ագրեգատային վիճակում։
•Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ
•Մետաղների ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական
•Մետաղների կիրառման բնագավառները:
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, տարբեր միներալային կազմով գոյացումներ, որոնց բնորոշ են պայծառ փայլը, գունագեղությունը, թափանցիկությունը (երբեմն՝ անթափանց), կարծրությունը, լուսաբեկող ու երեսակվող հատկությունները։Հստակ, պայծառ փայլը պայմանավորված է բեկման բարձր ցուցիչով, իսկ ճառագայթաարտացոլումը՝ բազմանիստ կողավորմամբ։ Հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով ու երկաթով հարուստ խորքային մագմայի (ալմաստ, քրիզոլիտ, լաբրադորիտ և այլն) և գրանիտային պեգմատիտների (ծովակն, տոպազ, զմրուխտ, ամազոնիտ և այլն) բյուրեղացման հետ։ Առաջանում են հանքային ջրերից (արևակն, լեռնային բյուրեղապակի, փիրուզ, ագաթ և այլն), ինչպես նաև փոխակերպային հանքավայրերում (ռուբին, սապֆիր, լազուրիտ, նռնաքար և այլն)։
Թանկարժեք քարերը Հայաստանում
ՀՀ տարածքում հայտնի են ագաթի, քաղկեդոնի (Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզեր), մեղեսիկի, լեռնային բյուրեղապակու, սարդիոնի (Տավուշի մարզ), նեֆրիտի, ուվարովիտի (Գեղարքունիքի մարզ), փիրուզի, մալաքիտի (Լոռու, Սյունիքի մարզեր), արծաթափայլ վանակատի, արևակնի (Կոտայքի, Արարատի մարզեր) թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրերը։Հայկական լեռնաշխարհում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են դեռևս բրոնզի դարում, որի վկայությունն են Լճաշենի, Օշականի, Գառնիի պատմական հուշարձանների դամբարանադաշտերից պեղված զարդաքարերն ու պաշտամունքային առարկաների հարուստ հավաքածուները։ Միջնադարյան Հայաստանում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր օգտագործվել են իշխանություն խորհրդանշող (գահ, թագ, խույր, գավազան) և պերճանքի առարկաներ զարդարելու համար (Լճաշենի պեղումներից գտնվել են փիրուզազարդ կոճակներ)։
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը բաժանվում են 3 կարգի՝
թանկարժեք ոսկերչական
կիսաթանկարժեք ակնագործական
գեղազարդիչ երեսպատման
Զմրուխտը հիասքանչ գեղեցկություն ունեցող թանկարժեք քար է: Խորը և հագեցած գույնն է , որ այս քարին հաղորդում է յուրահատկություն և բացառիկություն: Նա ունի բարձր որակ և գնահատվում է ավելի թանկ, քան ալմաստը,ադամանդե մատանիներն ու ականջօղերը միասին վերցրած: Զմրուխտ անունը ծագել է հունական “smaragdos” բառից, որը նշանակում է կանաչ քար: Անթիվ անհամար պատմություններ կան կապված այս քարի հետ: Դեռևս ինկերի և այցտեկների ժամանակաշրջանում զմրուխտը համարվել է սուրբ քար: Հարավային Ամերիկայում են գտնվել ու գտնվում ամենալավ զմրուխտները: Սակայն հնագետները զմրուխտների մեծ պաշար են գտել Կարմիր ծովում, որը հայտնի է եղել նաև եգիպտական փարավոններին դեռևս մեր դարաշրջանից առաջ 3000-1500 թ: Զմրուխտի գույնը խորհրդանշում է կյանքի գույնը: Այն Հին Հռոմում գեղեցկության և սիրո աստվածուհու խորհրդանիշն է եղել: Եվ մեր օրերում էլ այս գույնը ունի յուրահատուկ նշանակություն: Կանաչ գույնը մահմեդականները համարում են սուրբ, իսկ բոլոր արաբական երկրների լիգաները ունեն կանաչ գույնի ազգային դրոշներ: Բարձր հեղինակություն ունի կանաչ գույնը նաև կաթոլիկ եկեղեցիներում: Կանաչ գույնը ուրախացնում է աչքը, հաղորդում է թարմություն և խորհրդանշում է կյանքը: Զմրուխտը զարմացնում է մեզ իր ունիկալ և փայլուն գունային համադրությամբ, այն իր տեսակի մեջ եզակի քար է: Շնորհիվ իր կարծրության ինքն իրեն պաշտպանում է տարատեսակ քերծվածքներից և վնասվածքներից, բայց միևնույն ժամանակ օժտված է փխրունությամբ, ինչն էլ դարձնում է նրան զգայուն կտրվածքի ժամանակ: Նրա թանկարժեքությունը պահանջում է մեծ պատասխանատվություն կտրվածք անողից:
Սուտակը (ռուբին) հանքաքար է, որն ունի կարմիր գույն: Նրա գունային համադրությունը տատանվում է խորը վարդագույնից մինչև մուգ մանուշակագույն և խիտ կարմիրից մինչև բաց մանուշակագույն: Ռուբին անունը ծագել է լատիներեն «ռուբելլա» բառից, որը թարգմանաբար նշանակում է կարմիր: Կարմիր գույն քարին հաղորդում է նրա մեջ պարունակվող քրոմի խառնուրդը: Իր ամրությամբ ռուբինը զբաղեցնում է 2-րդ տեղը ալմաստից հետո: Իր արտաքին տեսքով այս քարը նման է շպինելին, տարբերվում է միայն բյուրեղների կառուցվածքով: Ռուբինը թանկարժեք քար է: Նրա բյուրեղիկները օժտված են շքեղ փայլով: Թանկարժեք քարերի մեջ այդպիսի շքեղ փայլով օժտված է միայն ալմաստը: Այն բացառապես մոգական քար է: Հայտնվել է Եվրոպայում 1800թ-ին, իսկ 1835թ-ին հայտնաբերվեց այս քարի արհեստական ստանալու եղանակը: Կան փաստեր այն մասին, որ դեռևս հին ժամանակներում այս քարը օգտագործել են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Հին Հռոմում` արքայական տոհմերը և հոգևորականները` որպես թալիսման: Լինելով մոգական քար` այն մեծ դեր է ունեցել բժշկության մեջ: Այս քարը հաղորդում է աշխուժություն, ուրախություն, համարձակություն, արթնացնում է քնած կրքերը: Կարգավորում է քունը, ախորժակը, վերադարձնում է կորցրած էներգիան, կարգավորում է ճնշումը: Բոլոր ժամանակներում բուժական նպատակներով կիրառել են ոչ միայն այս քարը, այլ նաև այն ջուրը, որի մեջ պահել են այն:
Շափյուղա (սապֆիր) անվանումը ծագել է հունական “sappheiros”բառից, որը թարգմանաբար նշանակում է կապույտ քար: Կապույտ գույն քարին հաղորդում են նրա մեջ պարունակվող տիտանի և երկաթի խառնուրդները: Շափյուղան նույնպես թանկարժեք քար է: Բացի սովորական կապույտ շափյուղայից բնության մեջ հանդիպում են նաև նարնջագույն, վարդանարնջագույն, վարդագույն, դեղին և անգույն շափյուղաներ: Այս քարին անվանում են ֆանտաստիկ քար: Շափյուղա կա երկրագնդի բոլոր մասերում, բացի Անտարկտիդայից: Այս քարի գլխավոր մատակարար երկրներն են Թայլանդը, Շրի Լանկան, Հնդկաստանը, Ամերիկան, Ավստրալիան, Մադագասկարը, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռուսաստանը: Ավելի գեղեցիկ շափյուղաներ հայտնաբերվել են դեռևս 19-րդ դարում Հնդկաստանում: Այդ քարերը հագեցած էին կապտամանուշակագույն երանգով, որի շնորհիվ էլ ստացան «մետաքսե» անվանումը: Մինչ այսօր այդ շափյուղաները համարվում են որակի էտանոլ: Այս քարի յուրահատկությունները հայտնի են եղել մարդկությանը դեռ վաղուց: Շափյուղան օգնում է նվաճել սեր և պահպանում է կրողին նախանձ մարդկանցից: Այն բուժում է երիկամները, միզապարկը, նպաստում է երիկամներից քարերի հեռացմանը, բուժում է շաքարային դիաբետը, վերականգնում է ինսուլտից հետո և ազատում է քրոնիկ սթրեսներից ու դեպրեսիաներից, օգնում է ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից, հեռացնում է պիգմենտային բծերը և նպաստում է վերքերի շուտ ապաքինմանը: Ինքնին այս քարի գույնը բուժիչ, թերապևտիկ ազդեցություն է թողնում բոլոր տեսակի հիվանդությունների ժամանակ:
Ծովակնը (ակվամարին) թափանցիկ, կիսաթանկարժեք քար է: Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծովային ջուր»: Ծովակնը բնության մեջ հանդես է գալիս հետևյալ կանաչակապտավուն կամ կապույտ, բաց կապտավուն կամ մոխրակապտավուն երանգներով: Ծովակնի գունային համադրությունը պայմանավորված է նրա մեջ եղած երկաթի իոնների քանակով: Սակայն լինում են բացառություններ. հանդիպում են նաև դեղնավուն քարեր: Ծովակնը կիրառում են ոսկերչության մեջ զարդեր պատրաստելիս: Այս քարը արևի ճառագայթների ներգործությունից հաճախ կորցնում է իր գույնը: Ծովակնին նման հանքաքարերն են շափյուղան և կապույտ տոպազը: Սակայն նրա կարծրությունը ավելի փոքր է, քան շափյուղայինն ու տոպազինը: Ուստի ծովակնը ունի օպտիկական հատկություններ, որի շնորհիվ փոխում է իր գույնը կախված անկյունի լուսավորությունից: Դեռևս հին ժամանակներում ոսկերիչները ծովակնից պատրաստել են բազմաթիվ զարդեր, հատկապես զարդարել են թագերը և սրբապատկերները: Ծովակնը եղել է թալիսման հատկապես ծովահենների համար: Այս քարը պահել են տանը որպես հանգստության և երջանկության խորհրդանիշ: Համարվում էր, որ ծովակնը նպաստում է ընկերական հարաբերությունների ամրապնդմանը և տանել չի կարողանում սուտը, երբ ստում են այս քարի մոտ, այն սկսում է գույնը փոխել, մգանալ: Ծովակնը կիրառել են նաև բժշկության մեջ վերքերի շուտ ապաքինման, վախերի հեռացման, նյարդային և իմունային համակարգերի ամրացման համար:
Մարգարիտը ունիկալ քար է: Այն օժտված է հիասքանչ գեղեցկությամբ և անհրաժեշտություն չունի հետագա մշակման: Մարգարիտը կազմված է հանքային, օրգանական և անօրգանական նյութերից: Այն ձևավորվում է խխունջի ներսում, երբ վերջինիս մեջ ներթափանցում է ավազահատիկ: Իսկ որպեսզի մարգարիտի չափը հասնի սիսեռահատիկի չափի, նրան անհրաժեշտ է 12 տարի: Տարբերում են երկու տեսակի մարգարիտ` ծովային և գետային: Սովորաբար մարգարիտը ունի սպիտակ գույն, սակայն երբեմն հանդիպում են նաև կաթնագույն և վարդագույն մարգարիտներ: Հազվադեպ հանդիպում են նաև դեղին, կանաչ, սև, նույնիսկ կապույտ մարգարիտներ: Կապույտ մարգարիտները իրենց հազվադեպության շնորհիվ ունեն բարձր արժեք և գրավչություն: Բնական ծովի մարգարիտը շատ թանկ է: Նրա արդյունահանումը կատարում են Կարմիր ծովից, Պարսից ծոցից, ինչպես նաև Շրի Լանկայից և Ճապոնիայից: Պատմությանը հայտնի են շատ դեպքեր հսկա մարգարիտների մասին, սակայն նրանցից ոչ մեկը չի հասել մինչև մեր օրերը: Մարգարիտները ունեն սահմանափակ կյանքի տևողություն, քանի որ նրանց մեջ եղած օրգանական նյութը շուտ է չորանում և փշրվում: Կան մարգարիտներ, որոնք ապրում են 100-ից 150 տարի, եթե նրանց ճիշտ խնամեն: Մարգարիտը որպեսզի չծերանա, անհրաժեշտ է այն կրել: Այս քարը հավատարմության և մաքուր սիրո թալիսմանն է, որը կրողին տալիս է շատ մեծ երջանկություն: Մարգարիտը արագ սովորում է իրեն կրողին, բայց անմնացորդ կարող է ծառայել նաև մեկ ուրիշի: Մարգարիտը պահպանում է իր տիրոջը չարիքից, ատելությունից ու դավաճանությունից: Այն մարդիկ, ովքեր օժտված են չար և բացասական լիցքերով, նրանց մոտ մարգարիտը շուտ է սևանում: Մարգարիտը բերում է երջանկություն և խաղաղություն: Հին Հռոմում մարգարիտը եղել է սիրո աստվածուհի Վեներայի քարը:
Տոպազը կիսաթանկարժեք քար է: Իր անվանումը այս հանքաքարը ստացել է «Տոպազիոս» կղզուց, որը գտնվում է Կարմիր ծովում: Տոպազն ունի հարուստ գունային համադրություն`շագանակագույն, վարդագույն, երկնագույն, ոսկեգույն և կարմրանարնջագույն: Հաճախ հանդիպում են նաև անգույն տոպազներ: Չմշակված տոպազները, ճիշտ կտրվածքի ենթարկելով, ոսկերիչները ստանում են գեղեցիկ ներդիրներ ոսկերչական զարդեր պատրաստելու համար: Հատկապես թանկարժեք են համարվում թափանցիկ և երկնագույն տոպազե ներդիրները: Այդպիսի բյուրեղիկները, ի շնորհիվ այլ գունային խառնուրդների, ոչ սովորական են և հիասքանչ: Անգույն տոպազե քարը ճիշտ կտրվածքի և ճիշտ հղկման շնորհիվ կարելի է շփոթել ադամանդի հետ: Տոպազը հայտնի է դարձել ամբողջ աշխարհին դեռևս հին ժամանակներից, երբ շատ թագավորներ ու սուլթաններ զարդարում էին իրենց թագերն ու գավազաններն հենց այս քարով: Իսկ Ռուսաստանում տոպազը հայտնի դարձավ 18-րդ դարում և անվանում էին «սիբիրյան ալմաստ» իր յուրահատուկ գեղեցկության և փայլի շնորհիվ: Հին ժամանակներում մարդիկ համարում էին, որ տոպազը հրաշք քար է, որը լուսավորում է մարդու ներքնաշխարհը: Կանանց հաղորդում է գեղեցկություն, իսկ տղամարդկանց պահպանում է խենթություններից ու չար աչքերից, բուժում է անքնությունը: Մեր ժամանակներում էլ շատերը հավատում են, որ տոպազը ամրապնդում է իմունային համակարգը, ցրում է դեպրեսիան և նպաստում է ընտանիքի ամրապնդմանը:
Ագաթը հայտնի է եղել մարդկությանը դեռ հազարավոր տարիներ առաջ: Այս քարը զարմացրել է մարդկանց իր հիանալի, չկրկնվող բնական երանգներով; Ոչ սովորական խայտաբղետությունը, նուրբ անցումները և հարուստ գունային համադրությունը գրավել են ոսկերիչներին և այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, ովքեր աշխատում են այս քարի հետ: Դեղին, նարնջագույն, կարմիր, շագանակագույն և սև գունային համադրություն ագաթին տալիս է իր մեջ պարունակվող երկաթը, իսկ կանաչ գույն քարը ստանում է իր մեջ պարունակվող քլորիդների շնորհիվ: Ենթադրվում է, որ ագաթ քարի անունը հունական ծագում ունի, թարգմանաբար նշանակում է երջանիկ: Հին Հռոմում այս քարը եղել է բերրիության, պտղաբերության աստվածուհու խորհրդանիշը, որը պահել ու պահպանել է բուսական աշխարհը, այգիները: Այդ պատճառով էլ մեր օրերում էլ ֆերմերները իրենց տանը պահում են ագաթ քարը, որպեսզի միշտ առատ բերք ստանան: Ագաթը լայնորեն տարածված է նաև քանդակագործության մեջ: Այսօր աշխարհի տարբեր երկրների թանգարաններում կարող ենք հանդիպել եզակի քանդակների, որոնք պատրաստված են եղել դեռ մ.թ.ա: Իսկ միջնադարում ագաթին նախապատվությունը տվեց եկեղեցին: Ենթադրվեց, որ այս քարը ի սկզբանե արժանացել է Աստծո ողորմածությանը, նույնիսկ 18-րդ դարում այս քարը շատ տարածում գտավ բնակարանների ներքին հարդարման մեջ: Ագաթը կարելի է նվիրել, քանի որ ունի հիանալի հատկություններ: այն առաջացնում է խոսելու կարողություն, ճիշտ որոշումներ ընդունելու ցանկություն, ամրապնդում է մարդու միտքն ու դարձնում նրան ավելի սրամիտ: Օրինակ` մոխրագույն ագաթը ազնիվ մարդու քար է համարվում, այն պաշտպանում է կրողին խարդախություններից, հարթեցնում է վեճերն ու կոնֆլիկտները, վերականգնում է խաղաղությունն ու հավասարակշռությունը, մարդկանց միջև փոխհարաբերությունները: Կապույտ ագաթը խթանում է նորարարությունը, ուժեղացնում է ստեղծագործական կարողությունը: Այս քարը կարելի է նվիրել գործարար, ակտիվ, ստեղծագործ մարդկանց: Սև ագաթը պաշտպանում է մարդուն աղետներից: Այն մարդուն տալիս է ներքին մեծ ուժ, հոգու ամրություն և ֆինանսական մեծ դիրք: Սպիտակ ագաթը համարվում է խաղաղության և հանգստության քար, մարդուն հաղորդում է բարություն, նրբություն, հանգստություն, ինքնավստահություն:
Փիրուզը կիսաթանկարժեք քար է: Նրա անվանումը պարսկերեն ծագում ունի, թարգմանաբար նշանակում է «երջանկության քար»: Փիրուզը ունի երկնագույն, կապտականաչավուն, երբեմն էլ գունատ կանաչ գույն: Այս քարը միշտ եղել է դեկորատիվ, ոսկերչական քար: Հայտնի է շատ երկրներում`Եգիպտոսում, Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, ԱՄՆ-ում: Չնայած նրա տարածվածությանը` այս քարի բնական պաշարները շատ քիչ են, դրա համար էլ այն բավականին թանկարժեք է: Փիրուզը քիմիապես անկայուն է , այն հեշտությամբ իր մեջ է ներծծում խոնավությունը և օդի ազդեցության տակ կորցնում է իր կապույտ գույնը և դառնում է կանաչ, իսկ արևի տակ այն կամաց-կամաց գունաթափվում է: Դա է պատճառը, որ նրա կյանքի տևողությունը քիչ է, միջին հաշվով մոտ 20 տարի : Եթե փիրուզը կորցրել է իր փայլը, կանաչել է, նշանակում է` իր կյանքն ավարտվել է: Դեռ անտիկ ժամանակաշրջանում փիրուզից պատրաստված զարդերը պատում էին թեթև մոմաշերտով, որպեսզի հաղորդեն հարթ մակերես և բարձրացնեն դիմադրությունն ու ամրությունը խոնավության հանդեպ: Փիրուզի հետ բավականին հեշտ է աշխատել: Մեր օրերում էլ փիրուզը օգտագործում են որպես ոսկյա զարդերի ներդիր: Արևմուտքում փիրուզը համարվում է հարսնացուի քար: Մատանիները, որոնք պատրաստվում են փիրուզից, միմյանց են փոխանակում նշանադրության օրը` որպես հավերժ սիրո խորհրդանիշ: Այս քարից պատրաստում են նաև աքսեսուարներ: Իսկ բուդդաները երկրպագել են այս քարը, քանի որ ըստ իրենց սուրբ գրքի Բուդդա աստվածը այս քարով է սպանել հրեշին: Փիրուզն անվանել են հաղթանակի և երջանկության քար: Այն բուդդաների համար համարվել է նաև ռազմական հաղթանակների թալիսման: Փիրուզը պարսիկների ազգային քարն է, ըստ իրենց լեգենդի`այս քարն առաջացել է այն մարդկանց ոսկորներից, ովքեր մահացել են սիրուց: Դեռ հին ժամանակներից փիրուզը համարվել է երջանկության քար: Այն բարի մարդկանց բերել է խաղաղություն և հարստություն, իսկ չար մարդկանց` դժբախտություն: փիրուզը եղել է նաև Վեներայի և Սատուրնի հովանավոր քարը: Կապույտ փիրուզի մեջ է կուտակված Վեներայի ողջ ուժը, իսկ կանաչ փիրուզի մեջ Սատուրնի իմաստության ուժը, դրա համար էլ կանաչ փիրուզ կարող են գրել միայն այն մարդիկ, ովքեր ուժեղ են և իմաստուն: Փիրուզը հոգևոր երիտասարդության և գեղեցկության քար է:
Սաթը հանքաքարի մի տեսակ է, որը բաղկացած է օրգանական մի շարք միացություններից: Այս հանքաքարը ունի շատ անվանումներ, բայց հաճախ անվանում են «ծովի արցունքներ» կամ «արևի պարգև»: Սաթը կարող է այրվել լուցկու կրակից: Այն լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, հատկապես`Ռումինիայում, Սիցիլիայում, Կանադայում, Դոմինիկյան Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում, ամենամեծ պաշարը գտնվում է Կալինինգրադ քաղաքում: Ռուսաստանի Դաշնության այս տարածքն անվանում են «կապույտ հող», քանի որ այդտեղ է կենտրոնացած սաթ քարի 90 տոկոսը: Գիտնականները տարբերում են ավելի քան 250 տեսակի սաթ` ծովայինից մինչև հողային: Սաթ քարով ոսկերչական զարդերը մեծ պահանջարկ ունեն: Այն խորհուրդ են տալիս կրել բոլոր աստղանշանների մարդկանց: Եթե սաթը կրեն պարանոցին, ապա այն կազատի մարդուն ասթմայից: Խորհուրդ են տալիս կրել սաթից զարդեր նաև ականջի, աչքի, կոկորդի ցավերի ժամանակ: Այս քարը օժտված է մոգական և բուժական ուժով: Օրինակ` խորհուրդ են տալիս սաթից ուլունքներ կրել կերակրող մայրերին, որպեսզի երեխան ուրախ և բարի բնավորություն ունենա, իսկ չմշակված քարի կտորը խորհուրդ են տալիս դնել բարձի մոտ` չար ուժերին և հոգիներին հեռացնելու համար: Այս հանքաքարը ընդունակ է մխիթարելու այնպիսի մարդկանց, ովքեր տխրության և վշտի մեջ են: Իսկ տանը ունենալով այս քարից` տունը միշտ պաշտպանված կլինի հրդեհից ու կայծակից: Սաթը ունի նաև բուժական հատկություն. բուժում է մարդկանց երիկամները, աչքերը, օգնում ռևմատիզմով հիվանդներին և հաղ
Մթնոլորտի աղտոտումը, թունավոր նյութերը օդում: Օդի աղտոտման աղբյուրները:
Մթնոլորտի աղտոտումը կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել: Մթնոլորտի աղտոտման տեսակներն են՝ բնական և մարդածին։ Մթնոլորտի աղտոտման նյութերն են՝ գազերը և սմոգը
•Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր: Ջրի աղտոտման տեսակները:
Երբ ջուրը ջրազատիչ կայաններում նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման, ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։
Թունավոր նյութերը օդում, հողում, ջրում
•Հողի աղտոտումը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով: •Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք
•Ո՞րն է էկոլոգիապես մաքուր սնունդը
•Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին
•Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները
•Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
•Ջրի շրջապտույտը բնության մեջ
•Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են
•Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում
•Բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:
•Ի՞նչ են ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
•Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
•Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.
•Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:
որդում մեծ էներգիա:
9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-3
Թեմաներ` «Ջրածին» «Թթվածին» -1-
Յուրաքանչյուր առաջադրանքը 0.5 միավոր է
- Ո՞րշարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց
զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
- Սովորականպայմաններումո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1) կալիումի ֆտորիդ, յոդ, ջուր
2) հելիում, սոդա, կավիճ, ազոտ
3) ջրածին, ածխաթթու գազ, թթվածին
4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ
- Ո՞րքիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
բաղադրության մեջ. նատրիումի հիդրօքսիդ, օզոն,ածխածնի (IV) օքսիդ, ջուր,
ազոտական թթու, մագնեզիումի օքսիդ, ջրածնի պերօքսիդ.
1) ջրածին 2) թթվածին 3) քլոր 4) ածխածին
- Քանի՞էլեկտրոնէ առկա 8 կարգաթվով տարրի ատոմի վալենտային շերտում.
1) 2 2) 1,806 . 1024 3) 6 4) 8
- Հետևյալբանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) T217O 2) D216O 3) H216O 4) T218O
- Որքա՞նէթթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O մոլեկուլում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80
- Ջրածնի և թթվածնի 30 լ խառնուրդը պայթեցնելուց հետո մնացել է 3 լ թթվածին:
Որքա՞ն է ջրածնի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում.
1) 50 2) 60 3) 40 4) 80
- Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար
են 0,48 և 0,28 համապատասխանաբար:
Եկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞անգամ է մեծ սիլիցիումի
ատոմների թվից.
1) 2 2) 2,5 3) 3 4) 4
—2—
9 . Լաբորատորիայում օզոնստանալու նպատակով փակ անոթում գտնվող թթվածինը
ենթարկել են էլեկտրականպարպման,
ինչպե՞ս է փոխվում անոթում գտնվող գազի զանգվածը.
1) չի փոխվել 2) մեծացել է 1,5 անգամ 3) պակասել է 4) մեծացել է աննշան
- Օզոնըհայտնաբերումենայնանցկացնելով կալիումի յոդիդի ջրային լուծույթով, ըստ
հետևյալ ռեակցիայի KI + O3 + H2O = O2 + I2 + KOH Հավասարեցրեք ռեակցիան,
որքա՞ն է ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը.
1) 5 2) 8 3) 3 4) 10
- Որքա՞ն է ծանր ջրի (D2O) մեկ մոլեկուլի զանգվածը (գ).
- 18 2) 20 3) 2,99. 10-23 4) 3,32. 10-23
- Փոխազդել են ածխածնի 100 ատոմ և թթվածնի 50 մոլեկուլ: Որքա՞ն է ստացված
միացության մեկ մոլեկուլում ատոմների ընդհանուր թիվը.
1) 2 2) 4 3) 3 4) 5
- Համապատասխանեցրե՛ք նյութի քիմիական բանաձևը և դրանում դրական և
բացասական օքսիդացման աստիճան ունեցող տարրերի զանգվածային հարաբերությունը.
Նյութի բանաձև | Զանգվածային հարաբերություն |
ա) N2Oբ) NOգ) N2O3
դ) NO2 |
1) 7 : 82) 7 : 203) 7 : 4
4) 7 : 12 5) 7 : 16 |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
- ա3, բ1, գ4, դ3 2) ա3, բ1, գ4, դ5 3) ա2, բ1,գ1, դ5 4)ա2, բ1, գ4, դ5
- Քանի՞մոլեկուլէպարունակվում ջրի մեկ լիտրում (ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023 2) 3,35 • 1024 3) 3,34 • 1025 4) 3,35 • 1023
- Ջրածինըխառնել են օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ)
ջրածին են խառնել օդին.
1) 6,72 2) 11,2 3) 22,4 4) 5,66
-3-
- 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4 գ ջրում:
ա) Գրեք ռեակցիայի հավասարումը______________
բ) Որքա՞ն է նյութի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում….
- 17. ա)Ո՞ր զույգնյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.
1) խիտ ծծմբական թթու և ցինկ
2) .նոսր ազոտական թթու և պղինձ
3) խիտ աղաթթու և արծաթ
4) նոսր ծծմբական թթու և ալյումին
բ) Գրեք ռեակցիայի հավասարումը______________
գ)Քանի՞լիտր ջրածին կանջատվի, եթե վերցվել է 1մոլ մետաղ.
կիսամյակային գիտելիքի ստուգում` 2
- Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են մտնում թվարկված բոլոր նյութերի բաղադրության մեջ. նատրիումի հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական թթու, ծծմբի(VI) օքսիդ.
1) ծծումբ 2) քլոր 3) թթվածին 4) ածխածին
- Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաներըի ո՞ր տեսակին են համապատասխանում .
1) միացման, տեղակալման, փոխանակման
2) միացման, միացման, փոխանակման
3) փոխանակման, տեղակալման, միացման
4) միացման, փոխանակման, տեղակալման
- Թթվածնի քանի՞ ատոմ կա ալյումինի օքսիդի մեկ մոլեկուլում.
1) 4 2) 1,806 . 1024 3) 2 4) 3
- Ո՞ր շարքում են գրված միայն թթվային օքսիդների բանաձևեր.
1) CO2, Mn2O7, P2O5, NO2
2) Al2O3, K2O, SO3, CrO
3) FeO, P2O3, N2O, BaO
4) CrO3, CO, SrO, Cs2O
- Ո՞ր պնդումն է ճիշտ ամֆոտեր (երկդիմի) օքսիդների համար.
1) փոխազդում են միայն հիմքերի հետ
2) փոխազդում են միայն թթուների հետ
3) փոխազդում են և’ հիմքերի, և’ թթուների հետ
4) չեն փոխազդում են ո’չ հիմքերի, ո’չ թթուների հետ
- Որո՞նք են 1, 2, 3, 4 նյութերը փոխարկումների հետևյալ շղթայում.
Cu 1 › CuO 2 › CuSO4 3 › CuCl2 4 › Cu(OH)2
- 1) H2,H2SO4, HCl, KOH 3) O2, H2SO4, BaCl2, NaOH
- 2) H2O, SO3, NaCl, NaOH 4) O2, SO3, HCl, H2O
- Որո՞նք են ոչմետաղ —> թթվային օքսիդ —> թթու —> աղ ծագումնաբանական կապն արտահայտող փոխարկումների շղթայում համապատասխան ռեակցիաների հավասարումների ձախ մասերը` ըստ իրականացման հերթականության.
ա) SO2 + H2O = դ) H2SO3 + CaO =
բ) S + O2 = ե) SO2 + CaO =
գ) S + H2O =
1) բ, ե, դ 2) բ, ա, դ 3) գ, դ, ե 4) ե, ա, գ
- Ջրածին ստանալու համար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում.
1) խիտ H2SO4 2) նոսր H2SO4 3) խիտ HNO3 4) նոսր HNO3
- Հետևյալ նյութերից ` HNO3, CaO, CuSO4, Ca(OH)2, P2O5 որո՞նք կփոխազդեն նատրիումի հիդրօքսիդի հետ` առաջացնելով չեզոք աղեր. Ճիշտ պատասխանը` բոլոր հնարավոր ռեակցիաների գործակիցների գումարն է.
1) 20 2) 21 3) 25 4) 26
- Ո՞ր շարքի բոլոր նյութերն են փոխազդում կալիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի
հետ. 1) FeO, CrO3, HClO 3) ZnO, HClO4, MgO
2) KCl, SO2, CO2 4) FeCl3, ZnO, Mn2O7
- Համապատասխան պայմաններում հետևյալ զույգերից մի քանիսի նյութերը
փոխազդում են. ա) Zn և FeCl2, բ) Fe և ZnCl2, գ) Cu և AgNO3, դ) CuO և HNO3,
ե) CuSO4 և Fe: Որքա՞ն է տեղակալման ռեակցիաներում ստացվող բարդ նյութերի
հարաբերական մոլեկուլային զանգվածների գումարը.
1) 392 2) 480 3) 446 4) 264
- NaOH, H2SO4, Al(OH)3, Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3 միացություններից մի քանիսը հնարավոր է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի միացումով: Որքա՞ն է հնարավոր ռեակցիաների հավասարումների գործակիցների գումարը.
1) 10 2) 25 3) 4 4) 6
- Միացություններում +6 օքսիդացման աստիճան ցուցաբերող քիմիական տարրի
առաջացրած 0,875 գ զանգվածով երկհիմն թթվի քայքայումից գոյացել է 0,812 գ այդ
թթվին համապատասխանող օքսիդ: Որքա՞ն է թթվի մոլային զանգվածը (գ/մոլ).
1) 250 2) 210 3) 162 4) 98
- Թթվածնի քանի՞ ատոմ է պարունակում 1,02 գ ալյումինի օքսիդը.
1) 1,806 . 1021 2) 0,03 3) 0,01 4) 1,806 . 1022
- 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4 գ ջրում: Որքա՞ն է նյութի զանգվածային
բաժինը (%) ստացված լուծույթում.
1) 20 2) 80 3) 25 4) 65
- Որքա՞ն է երկաթի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը, եթե դրա 19,68 գ զանգվածով նմուշը մինչև մետաղ վերականգնելու համար ծախսվել է 8,2656 լ (ն.պ.) ծավալով ջրածին.
1) 72 2) 160 3) 23 4) 104
- Ծծմբական և ազոտական թթուներ պարունակող 945 գ զանգվածով ջրային լուծույթին ավելցուկով բարիումի քլորիդ ավելացնելիս անջատվել է 116,5 գ նստվածք: Նստվածքի անջատումից հետո մնացած լուծույթը չեզոքացնելու համար ծախսվել է 100 գ նատրիումի հիդրօքսիդ:
ա) Որքա՞ն է ազոտական թթվի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում:
բ) Որքա՞ն է ելային լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ):
- Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերի տարրերից մեկի բարձրագույն օքսիդի մոլային զանգվածը 108 գ/մոլ է, իսկ այդ օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 74 % է:
ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ):
բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:
Տվեք օքսիդների խիստ սահմանումը
Երկու ատոմից կազմված բարդ օրգանական նյութերը, երբ ատոմներից մեկը թթվածինն է:
- Ստորև թվարկված օքսիդներից որոնք են սենյակային ջերմաստիճանում գազային վիճակում․
Ա. Սիլիցիումի (IV) օքսիդ
Բ. Ածխածնի (IV) օքսիդ
Գ. Երկաթի (III) օքսիդ
Դ. Ֆոսֆորի (V) օքսիդ
Ե. Ազոտի (II) օքսիդ
Զ. Պղնձի (II) օքսիդ
- Հետևյալ օքսիդները խմբավորեք ըստ ձեզ հայտնի դասակարգման ու տվեք դրանց անվանումները․
K2O CaO SO2 MnO2 SiO2 N2O5 Al2O3 BaO
SO3 CO ZnO CO2 Mn2O7 N2O CrO3
- Ըստ հետևյալ սխեմաների՝ ավարտեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները․
Li+O2→LiO
BA+O→BaO
P+O2→P2O5
2Al+Cr2O3→Al2O3+Cr
Na2O+HCl→NaCl+H2O
Na2 SO3 + 2 HCI=2NaCI+SO2+H2o
CrO+CO→Cr+CO2↑
- Գործնականում ինչպես կիրականացնենք հետևյալ փոխարկումները։ Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները․
Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -CuO
2Cu + O2 = 2CuO
CuO + H2SO4 = CuSO4 + H2O
CuSO4 + 2NaOH = Na2SO4 + Cu(OH)2
Cu(OH)2 + 2HCl = CuCl2 + 2H2O
Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -Cu
2Cu+O2=2CuO
CuO+H2SO4=H2O+CuSO4
CuSO4+KOH=Cu(OH)2+K2SO4
Cu(OH)2+2NaCl=CuCl2+2NaOH
6. Առաջարկեք FeSO4x7H2O բյուրեղահիդրատից (երկաթարջասպ)երկաթի (II) օքսիդի ստացման եղանակ: Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:
Տեղակալման ռեակցիա
1)Fe+H2SO4(նոսր)->Fe(+2)SO4(-2)+H2
Փոխանակման ռեակցիա
2) FeO+H2SO4->FeSO4+H2O
Չեզոքացման ռեակցիա
3)Fe(OH)+H2SO4->FeSO4+2H2O
Քիմիական ռեակցիաների դասակարգումը ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի փոփոխության:
1) Տեղակալման ռեակցիայի ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից մեկին, և ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր պարզ և բարդ նյութեր:
Փորձ 1. Տեղակալման ռեակցիա
Zn + 2HCl–>ZnCl2 + H2
2Al + 6HCl–>2AlCl3 + 3H2
Mg + H2SO4–>MgSO4 + H2
նոսր
2Al + 3H2SO4–>Al2(SO4)3 + 3H2
նոսր
2) Միացման ռեակցիաների ընթացքում երկու կամ ավելի նյութերից գոյանում է մեկ նյութ:
Փորձ 2. Միացման ռեակցիա (պայթյունով է այրվում)
2H2 + O2–>2H2O + Q
Ռեակցիան ընթանում է ռադիկալային մեխանիզմով:
Zn, Al, Mg – ի վրա ավելացրեցինք աղաթթու, և այրեցինք ջրածինը, որը միացման ռեակցիա է (վերօքս, ջերմանջատիչ):
Միացման ռեակցիայի օրինակ է նաև հրավառությունը (Mg) (վերօքս,ջերմանջատիչ)
2Mg + O2–>2MgO + Q
3) Քայքայման ռեակցիաների ժամանակ մեկ նյութից ստացվում են երկու կամավելի նյութեր:
Փորձ 3. Քայքայման ռեակցիա
Մալախիտի քայքայում
(CuOH)2CO3–>CuO + CO2 + H2O
Այս ռեակցիան ուղեկցվում է գույնի փոփոխությամբ, գազի անջատմամբ:Ջերմանջատիչ ռեակցիա է: Առաջանում է 3 օքսիդ՝ թթվային (CO2), հիմնային (CuO-սև գույնի), ջուր (H2O):
Փորձ 4. Անջատված CO2-ը իջեցնում ենք կրաջրի մեջ.
Ca(OH)2 + CO3 –>CaCO3 + H2O
Քայքայման ռեակցիայի օրինակ է ամոնիումի երկքրոմատը.
(NH4)2Cr2O7–>N2 –>N2+ Cr2O3 + 4H2O (ջերմանջատիչ, վերօքս, գազի անջ.) Նարնջագույնկանաչ,թունավոր
4) Փոխանակման ռեակցիաներն ընթանում են երկու բարդ նյութերի միջև, և որոնցժամանակ դրանք փոխանակվում են իրենց բաղադրիչներով:
Փորձ 5. Փոխանակման ռեակցիաներ
հիմքթթու աղ ջուր
NaOH + HCl –> NaCl + H2O
Ca(OH)2 + 2HCl–> CaCl2 + 2H2O
(փոխանակման, չեզոքացման, ջերմանջատիչ, իոնափոխանակման)
Փորձ 6. Ֆոսֆատ իոնի (PO43-) հայտնաբերման ռեակցիա.
դեղին գույնի նստվածք
Na3PO4 + 3AgNO3–>Ag3PO4 + 3NaNO3
Քիմիական կապի տեաակները
Կովալենտային Իոնային Մետաղական
Ոչբևեռային Բևեռային NaCl, MgO, Fe2O3 Cu, Fe
H2, O2, N2 HCl, H2O, CO2
NH3
02
HCl
H2O
P4
Cl2
CH4
Cu
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
2) միայն գազային վիճակում
3) միայն հեղուկ վիճակում
4) բոլոր երեք վիճակներում
1) 38,6գ 2) 9,65գ 3) 3,86գ 4) 1,93գ
Հատկությունները | Անվանումը |
ա) բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ–3)բ) ջրում լավ լուծվող պինդ նյութ–2)
գ) մետաղական փայլով պինդ գունավոր նյութ–6)
դ) ջրում քիչ լուծվող անհոտ, անհամ գազ–4)
|
1) կավիճ 2) սախարոզ 3) քացախաթթու
4) թթվածին
5) քլոր
6) յոդ
|
1) միայն էլեկտրոններից
2) նեյտրոններից և էլեկտրոններից
3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4) միայն պրոտոններից
1) F, C, P, Si, Na
2) O, C, Li, K, Ba
3) P, O, C, Fe, N
4) K, Na, P, Fe, C







Տիտան
Տիտանը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1668 °С, եռմանը՝ 3330 °С,խտությունը 4505 կգ/մ3 (α-ձև 20 °С)։
Մաքուր, անխառնուրդ տիտան հաջողվել է ստանալ նրա միացությունների հայտնագործումից միայն 100 տարի հետո։ 18-րդ դարի վերջին, միմյանցից անկախ, տիտանի օքսիդ ստացել են անգլիացի գիտնական Վ. Գրեգորը և գերմանացի քիմիկոս Մ. Կլապրոտը:
1825 թվականին շվեդ քիմիկոս և հանքաբան Հ. Բերցելիուսին հաջողվել է ստանալ մետաղական տիտան։ 1925 թվականին ստացել են մաքուր տիտան՝ տիտանի յոդիդի տաքացմամբ Տիտանի պարունակությունը երկրակեղևում 0,57% է,տարածվածությամբ 9-րդ տարրն է:
Ամերիկացի քիմիկոս Մ․ Հանտերը 1910 թվականին ստացավ մաքուր (99 %) տիտան, որը պլաստիկ է միայն բարձր ջերմաստիճաններում։
Վերջինս էլ հենց նոր տարրն անվանել է տիտան՝ հին հունական դիցաբանության տիտանների՝ Ուրանոս աստծու և Գեայի աստվածուհու զավակների անվան նմանությամբ։
Երկրի ընդերքում կա տիտանի 67 տեսակի հանքաքար։ Բնության մեջ հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևոր են ռուտիլը (տիտանի օքսիդ), իլմենիտը, պերովսկիտը և տիտանիտը:Հայտնի են տիտանի 67 միներալները, որոնցից կարևոր են՝ ռուտիլը՝ TiO2, իլմենիտը՝ FeTiO3, պերովսկիտը՝ СаTiO3։ Տիտանը երկրի վրա դանդաղ տեղաշարժվող տարր է։ Մշտապես առկա է բուսական և կենդանական հյուսվածքներում․ բույսերում՝ 10−4%, կենդանիների օրգանիզմում մինչև 2-20•10−3 %։
Տիտանի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Շվեյցարիայում,Եգիպտոսում,Ռուսաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։
Տիտանի համաշխարհային տարեկան արտադրությունը 1948 թվականին 2 տ էր, 1975 թվականին՝ 50 000 տ, այժմ՝ 30 000 տ/տարի:Տիտանը թեթև, ամուր և կոռոզիակայուն կառուցվածքային մետաղ է։ Հարաբերական ամրությամբ նրա համաձուլվածքները գերազանցում են երկաթի, նիկելի և այլ համաձուլվածքներին, իսկ կոռոզիակայունությամբ՝ մոտենում են ազնիվ մետաղներին։
Քիմիապես ակտիվ անցումային տարր է։ Միացու¬ թյուններում ցուցաբերում է +4, ավելի հազվադեպ՝ +3 և +2 օքսիդացման աստիճաններ։ Օքսիդի նուրբ շերտով պատվելու պատճառով կայուն է օդում,ծովաջրում, աղաթթվի, ծծմբական թթվի, ալկալիների նոսր, նաև քլորիդների լուծույթներում։ Ազոտական թթվում պասսիվանում է։
Օքսիդի նուրբ շերտով պատվելու շնորհիվ քիմիապես կայուն է։ Տիտանը և նրա համաձուլվածքները կարելի է ենթարկել կռման, ծավալային և թերթային դրոշմման, գլոցման, մամլման։ Տիտանի համաձուլվածքներն իրենց ամրությամբ գերազանցում են երկաթի, նիկելի և այլ համաձուլվածքները, իսկ կոռոզիակայունությամբ նման են ազնիվ մետաղներին։
Տիտանն օգտագործվում է ինքնաթիռաշինության, հրթիռաշինության և նավաշինության մեջ։ Տեխնիկական տիտանն օգտագործում են քիմիական արդյունաբերության մեջ՝ սարքեր պատրաստելու, պողպատը լեգիրելու, գեղարվեստական իրեր և հուշարձաններ տիտանապատելու, իսկ մաքուր տիտանը՝ վիրաբուժական գործիքներ պատրաստելու համար և էլեկտրատեխնիկայում։ Տիտանը համեմատաբար քիչ թունավոր տարր է։ Տիտանի օքսիդը օգտագործվում է բարձրորակ սպիտակ ներկ պատրաստելու համար, նաև որպես գունանյութ և լցանյութ ռետինի, պլաստմասսաների, թղթի, արհեստ, մանրաթելերի, կաշվի և մետալուրգիական արդյունաբերության մեջ։
Մանգան
Մանգանը մտնում է որոշ ֆերմենտների կազմության մեջ և խթանում է դրանց ակտիվությունը։ Եթե սառը ըմպելիքներ եք ուզում, ունեք մանգանի պակաս։ Պարունակվում է հնդկական ընկույզում, նուշում,հապալասում։
Պարունակությամբ երկրակեղևում 11-րդ տարրն է,ուր ազատ վիճակում չի հանդիպում։ Հողում, լճերում, ճահիճներում առաջացնում է երկաթմանգանային կուտակումներ (խոշոր կուտակումներ են հայտնաբերվել օվկիանոսների հատակում՝ 358 մլրդտ: Բուսական և կենդանական օրգանիզմների մշտական բաղադրամասն է։ Մանգանը են պարունակում շեկ մրջյունները, որոշ մանրէներ և ջրիմուռներ, մարդու օրգանիզմում՝լյարդը, կմախքը և վահանաձև գեղձը։
Մանգանը մասնակցում ֆոտոսինթեզին, շնչառությանը,նուկլեինաթթուների կենսասինթեզին, ուժեղացնում ինսուլինի և այլ հորմոնների ազդեցությունը, խթանում արյունաստեղծումը։
Մանգանի միներալները հայտնի են վաղուց, հռոմեացի Պլինիոս Ավագը հիշատակել է հեղուկ ապակին գունագրկող սև քարի մասին։ Վերջինս՝ պիրոլյուզիտը, համարում էին երկաթի միացություն, մագնետիտի տարատեսակ։ Քանի որ դրանից երկաթ չէր ստացվում, անվանեցին Մանգանը:Մետաղական մանգանը առաջինն ստացել է շվեդ գիտնական Յու. Գանը:
Մանգանը սպիտակ, արծաթափայլ, փխրուն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1245 °C, եռմանը՝ 2150 °C:
Մանգանը հիմնականում օգտագործվում է սև մետալուրգիայում. արտադրվող յուրաքանչյուր տոննա պողպատի համար ծախսվում է 8-9 կգ մանգան։ Սովորաբար օգտագործում են ֆեռոմանգանական համաձուլվածքը (70-80 % մանգան), որն ստանում են դոմնային վառարանում։
Քիչ լեգիրացված կառուցվածքային և ռելսային պողպատը պարունակում է 0,9-1,6 %, բարձր լեգիրացվածը (մաշվածադիմացկուն)՝ 15% մանգան։ ԽՍՀՄ-ում արտադրվում է նիկել չպարունակող, չժանգոտվող պողպատ (15% Μn և 14% Cr):
Մեխանիկական և քիմիական կայունությամբ աչքի են ընկնում մանգանի համաձուլվածքները պղնձի հետ։ Մանգանի,ալյումինի, մագնեզիումի համաձուլվածքների մըշտական բաղադրիչն է։ Մանգանի միացություններն օգտագործվում են ապակու, խեցեղենի, ներկարարական, տպագրական արդյունաբերություններում, գալվանական էլեմենտներ պատրաստելու համար, գյուղատնտեսության և բժշկության մեջ։
Իներտ Գազեր
Իներտ գազեր, քիմիական տարրեր, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Այս երևույթը պայմանավորված է նրանց վալենտական թաղանթում էլեկտրոնների ավարտված օկտետի առկայությամբ (բացառությամբ He–ի, որն ունի միայն ավարտված 1s թաղանթ)։ Իներտ գազերի քանակն օդում շատ փոքր է։ Սովորական պայմաններում անհոտ, անգույն, միատոմանի գազեր են։ Էլեկտրական պարպում առաջացնելիս (գովազդային և լուսավորման լամպեր) յուրաքանչյուր գազ գունավորվում է յուրահատուկ գույնով. հելիումը՝ դեղին, նեոնը՝ վառ կարմիր, արգոնը՝ կապույտ, կրիպտոնը՝ կանաչավուն, քսենոնը՝ երկնագույն։
Ստացումը և կիրառումը
Ազնիվ գազերը Երկիր մոլորակի մթնոլորտի մի մասն են կազմում, բացառությամբ ռադոնի (այն ռադիոակտիվ է և գոյություն ունի որպես կարճ ապրող ռադիոիզոտոպ)։ Նեոնը, արգոնը, կրիպտոնը ու քսենոնը ստացվում են հեղուկ օդի թորմամբ։ Այս 4 ազնիվ գազերի հիմնական կիրառությունը ՝ լուսավորությունն է։ Լամպերի մեջ գազերի ատոմները գրգռվում են էլեկտրականությունից։ Երբ ատոմի բարձր մակարդակներում գտվող էլեկտրոնները «վերադառնում» են իրենց հիմնական վիճակին, ատոմը լույսի քվանտ՝ ֆոտոն է արձակում։ Արգոնը օգտագործվում է լամպերում որպես մթնոլորտ։ Արգոնը նաև օգտագործվում է եռակցելիս՝ որպես պաշտպանիչ մթնոլորտ օքսիդացումը կանխելու համար։
Հելիումը բոլոր ազնիվ գազերից ամենակարևորն է։ Այն հեղուկ վիճակում օգտագործվում է որպես ջերմակիր ՝ շատ ցածր ջերմաստիճաններում փորձարկուներ իրականացնելու համար։ Այն 1 մթն-ում եռում է 4,2 Կ-ում, որը ամենացածր եռման կետն է բոլոր միացությունների մեջ։ Հելիումը հարաբերականորեն բարձր կոնցենտրացիա ունի բնական գազի հանքահորերում և կարող ստացվել նաև նրանցից։
Հելիում
He 1868 թվականին ֆրանսիացի գիտնական Ժանսենը և անգլիացի Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ։ 1871 թվականին Լոկիերը պարզեց նաև, որ դա բնորոշ է նոր տարրին, և անվանեց հելիում (հունարեն նշանակում է արեգակ)։ 1895 թվականին անգլիացի գիտնական Ռամզայը ճառագայթաակտիվ կլեվիտ հանքաքարի տաքացումից անջատված գազի սպեկտրում նույնպես գտավ նույն դեղին գիծը։ Տիեզերքում, ըստ տարածվածության, հելիումը երկրորդն է ջրածնից հետո, Երկրի վրա 4He իզոտոպն առաջանում է ուրանի, թորիումի և ճառագայթաակտիվ այլ տարրերի տրոհումից։ 4He-ի ատոմի միջուկները (բաղկացած են 2 պրոտոնից և 2 նեյտրոնից) կոչվում են ալա-մասնիկներ։Հելիումն ստանում են օդի խորը սառեցմամբ, որի դեպքում բոլոր գազերը հեղուկանում են, բացի հելիումից։ Նրա սառեցման ջերմաստիճանը հայտնի նյութերի սառեցման ջերմաստիճանից ամենացածրն է՝ -273,15օC։ Հեղուկ հելիումն օգտագործվում է գիտական հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության շնորհիվ հելիումը կիրառում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար։
Նեոն
Ne Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Նեոն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։ 40% նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդն օգտագործվում է գովազդային լամպեր լցնելու համար։ Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։
Արգոն
Ar Արգոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Ռելեն 1894 թվականին։ Արգոնը իներտ գազերից ամենատարածվածն է։ 40Ar իզոտոպը հանդիպում է կալիում պարունակող միներալներում. այն 40K իզոտոպի ճառագայթաակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Ar-ի բարձր պարունակությունը (ըստ ծավալի` 0,933%) մթնոլորտում։ Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։ Արգոնը կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական ու մետաղաձուլական շարժընթացներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման ժամանակ։
Կրիպտոն
Kr Կրիպտոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դժվարաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Կրիպտոնն ստանում են հեղուկ օդից։ Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։
Քսենոն
Xe Քսենոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում (այստեղից էլ նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար)։ Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը։ Քսենոնը ստանում են հեղուկ օդից։ Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ՝ որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ։
Ռադոն
Rn Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում։ Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ հանքանյութերում համեմատաբար մեծ է։ Այն հայտնաբերվել է ռադիումի քայքայման արդյունքում առաջացող՝ օդի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում 1903 թվականին, որին 1923 թվականին տրվել է ռադոն անունը։ Ռադոնը ճառագայթաակտիվ գազ է։ Նրա քայքայումից ստանում են չցնդող ճառագայթաակտիվ իզոտոպներ, որոնք կուտակվում են օրգանիզմում և վտանգավոր են։ Ռադոնն ստանում են՝ ռադիումի աղերի ջրային լուծույթով ազոտի կամ արգոնի հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ռադոն պարունակող գազ, որտեղից այն կլանում են ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով։ Ռադոնը և ռադոնային պատրաստուկներն օգտագործում են բժշկության մեջ նյութափոխանակության խանգարումների, նյարդային և սիրտանոթային համակարգերի, հենաշարժական ապարատի, ներզատիչ գեղձերի հիվանդությունների բուժման համար՝ ռադոնային և չոր օդառադոնային լոգանքների, ռադոնային ջուրը խմելու, ռադոնով հարստացված օդը շնչելու, միկրոհոգնաների, ճառագայթաակտիվ վիրակապերի ձևերով։ Ռադոնը լայն կիրառություն ունի ճառագայթաակտիվ հանքաղբյուրներով հարուստ առողջարաններում՝ Պյատիգորսկում (ՌԴ), Ծղալտուբոյում (Վրաստան) և այլուր։
Ջրածինի ստացումը լաբարատորիայում
Լաբորատոր փորձեր ` Ջրածնիստացմանեղանակներըլաբորատորիայում .ակտիվմետաղներիևթթուներիփոխազդեցությունից,ալկալիականմետաղներիևջրիփոխազդեցությունից, ջրիէլեկտրոլիզիմիջոցով:
Փորձ 1. Ջրածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
2H2O =2H2 + O2
Սարքի մեջ ջուր լցրեցի և հաստատուն էլեկտրականհոսանքանցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողումհավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներիցմեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թեի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալովգազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որտվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղգազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ուփականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկշառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
Փորձ 2. Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների
փոխազդեցությամբ
Zn+2HCl=ZnCl2+H2
Փորձանոթի մեջ գցեք 3-4 հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի ¼ մասով: Ի՞նչ նկատեցիք:Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները
Փորձ 3. Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի
փոխազդեցությունից
2Na + 2H2O = 2NaOH + H2
Ալկալիական մետաղներն են`Li, Na, K, Rb, Cs, Fr
Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ներկվեց մորու գույն:
Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:
Իներտ գազեր
Իներտ գազեր, քիմիական տարրեր, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Այս երևույթը պայմանավորված է նրանց վալենտական թաղանթում էլեկտրոնների ավարտված օկտետի առկայությամբ (բացառությամբ He–ի, որն ունի միայն ավարտված 1s թաղանթ)։ Իներտ գազերի քանակն օդում շատ փոքր է։ Սովորական պայմաններում անհոտ, անգույն, միատոմանի գազեր են։ Էլեկտրական պարպում առաջացնելիս (գովազդային և լուսավորման լամպեր) յուրաքանչյուր գազ գունավորվում է յուրահատուկ գույնով. հելիումը՝ դեղին, նեոնը՝ վառ կարմիր, արգոնը՝ կապույտ, կրիպտոնը՝ կանաչավուն, քսենոնը՝ երկնագույն։ Հելիում He 1868 թվականին ֆրանսիացի գիտնական Ժանսենը և անգլիացի Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ։ 1871 թվականին Լոկիերը պարզեց նաև, որ դա բնորոշ է նոր տարրին, և անվանեց հելիում (հունարեն նշանակում է արեգակ)։ 1895 թվականին անգլիացի գիտնական Ռամզայը ճառագայթաակտիվ կլեվիտ հանքաքարի տաքացումից անջատված գազիսպեկտրում նույնպես գտավ նույն դեղին գիծը։ Տիեզերքում, ըստ տարածվածության, հելիումը երկրորդն է ջրածնից հետո, Երկրիվրա 4He իզոտոպն առաջանում է ուրանի, թորիումի և ճառագայթաակտիվ այլ տարրերի տրոհումից։ 4He-ի ատոմի միջուկները (բաղկացած են 2 պրոտոնից և 2 նեյտրոնից) կոչվում են ալֆա-մասնիկներ։ Հելիումն ստանում են օդի խորը սառեցմամբ, որի դեպքում բոլոր գազերը հեղուկանում են, բացի հելիումից։ Նրա սառեցման ջերմաստիճանը հայտնի նյութերի սառեցման ջերմաստիճանից ամենացածրն է՝ -273,15օC։ Հեղուկ հելիումն օգտագործվում է գիտական հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության շնորհիվ հելիումը կիրառում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար։ Նեոն Ne Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Նեոն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։ 40% նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդն օգտագործվում է գովազդային լամպեր լցնելու համար։ Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Արգոն Ar Արգոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ռամզայը և Ռելեն 1894 թվականին։ Արգոնը իներտ գազերից ամենատարածվածն է։ 40Ar իզոտոպը հանդիպում է կալիում պարունակող միներալներում. այն 40K իզոտոպի ճառագայթաակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Ar-ի բարձր պարունակությունը (ըստ ծավալի` 0,933%) մթնոլորտում։ Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։ Արգոնը կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական ու մետաղաձուլական շարժընթացներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման ժամանակ։ Կրիպտոն Kr Կրիպտոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը 1898 թվականին՝ հեղուկ օդի դժվարաեռ ֆրակցիայի սպեկտրում։ Կրիպտոնն ստանում են հեղուկ օդից։ Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։ սենոն Xe Քսենոնը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում (այստեղից էլ նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար)։ Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը։ Քսենոնը ստանում են հեղուկ օդից։ Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ՝ որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ։ Ռադոն Rn Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում։ Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ հանքանյութերում համեմատաբար մեծ է։ Այն հայտնաբերվել է ռադիումի քայքայման արդյունքում առաջացող՝ օդի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում 1903 թվականին, որին 1923 թվականին տրվել է ռադոն անունը։ Ռադոնը ճառագայթաակտիվ գազ է։ Նրա քայքայումից ստանում են չցնդող ճառագայթաակտիվ իզոտոպներ, որոնք կուտակվում են օրգանիզմում և վտանգավոր են։ Ռադոնն ստանում են՝ ռադիումի աղերի ջրային լուծույթով ազոտի կամ արգոնի հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ռադոն պարունակող գազ, որտեղից այն կլանում են ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով։ Ռադոնը և ռադոնային պատրաստուկներն օգտագործում են բժշկության մեջ նյութափոխանակության խանգարումների, նյարդային և սիրտանոթային համակարգերի, հենաշարժական ապարատի, ներզատիչ գեղձերի հիվանդությունների բուժման համար՝ ռադոնային և չոր օդառադոնային լոգանքների, ռադոնային ջուրը խմելու, ռադոնով հարստացված օդը շնչելու, միկրոհոգնաների, ճառագայթաակտիվ վիրակապերի ձևերով։ Ռադոնը լայն կիրառություն ունի ճառագայթաակտիվ հանքաղբյուրներով հարուստ առողջարաններում՝ Պյատիգորսկում (ՌԴ), Ծղալտուբոյում (Վրաստան) և այլուր։ Ստացում և կիրառություն Ազնիվ գազերը Երկիր մոլորակի մթնոլորտի մի մասն են կազմում, բացառությամբ ռադոնի (այն ռադիոակտիվ է և գոյություն ունի որպես կարճ ապրող ռադիոիզոտոպ)։ Նեոնը, արգոնը, կրիպտոնը ու քսենոնը ստացվում են հեղուկ օդի թորմամբ։ Այս 4 ազնիվ գազերի հիմնական կիրառությունը ՝ լուսավորությունն է։ Լամպերի մեջ գազերի ատոմները գրգռվում են էլեկտրականությունից։ Երբ ատոմի բարձր մակարդակներում գտվող էլեկտրոնները «վերադառնում» են իրենց հիմնական վիճակին, ատոմը լույսի քվանտ՝ ֆոտոն է արձակում։ Արգոնը օգտագործվում է լամպերում որպես մթնոլորտ։ Արգոնը նաև օգտագործվում է եռակցելիս՝ որպես պաշտպանիչ մթնոլորտ օքսիդացումը կանխելու համար։ Հելիումը բոլոր ազնիվ գազերից ամենակարևորն է։ Այն հեղուկ վիճակում օգտագործվում է որպես ջերմակիր ՝ շատ ցածր ջերմաստիճաններում փորձարկուներ իրականացնելու համար։ Այն 1 մթն-ում եռում է 4,2 Կ-ում, որը ամենացածր եռման կետն է բոլոր միացությունների մեջ։ Հելիումը հարաբերականորեն բարձր կոնցենտրացիա ունի բնական գազի հանքահորերում և կարող ստացվել նաև նրանցից։
Օդի բաղադրությունը
Բաղադրիչներ |
Միջին քանակություն
(ծավալային %)
|
Բաղադրիչներ |
Միջին քանակություն
(ծավալային %)
|
N2 | 78,09 | Ne | 0,0018 |
Օ2 | 20,95 | He | 0,0005 |
Ar | 0,93 |
Թթվածինը բնության մեջ
Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։
Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։
Թթվածնի ստացումը լաբորատորիայում
Փորձ 1. Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի պերմանգանատը KMnO4
Փորձանոթի 1/5 մասի մեջ լցնրեցի կալիումի պերմանգանատ, փակեցի խցանով,որի մեջ անց է կացված գազատար խողովակ:Հավաքում ենք թթվածինը երկու եղանակներով օդը դուրս մղելով:Ի՞նչ ֆիզիկական հատկությունների հիման վրա է թթվածնի հավաքումը:Թթվածնի առկայությունը փորձում ենք առկայծող մարխի միջոցով:
2KMnO4 = K2MnO4 + MnO2 + O2
Փորձ 2.Թթվածնի ստացումը ջրածնի պերօոսիդի
կատալիտիկ քայքայումից
2H2O2 = 2H2O+O2 katalizator MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի պերօքսիդ, մանգանի օքսիդ(IV)
Կոլբի մեջ գդալիքի միջոցով լցրեցի քիչ քանակությամբ մանգանի օքսիդ(IV) և բաժանիչ ձագարի միջոցով կաթիլներով ավելացնում ենք ջրածնի պերօքսիդը: Թթվածնի առկայությունը փորձեցի առկայծող մարխի միջոցով:
Փորձ3. Թթվածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով
2H2O =2H2 + O2
Սարքի մեջ ջուր լցրեցի և հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:
Օդի բաղադրությունը`
1/5 –ը կամ 21% Թթվածին (O2)
4/5-ը կամ 78% Ազոտ (N2)
1% -Ածխաթթու գազ (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)