ՄԱՍ Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
1. ՏԱՐԵԹՎԵՐ
1. Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.
1) Ք. ա. VI հազարամյակի սկզբին
3) Ք. ա. IV հազարամյակի վերջին
2) Ք. ա. VI հազարամյակի վերջին
4) Ք. ա. V հազարամյակի սկզբին
2. Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.
1) Ք. ա. XXIII–XX դդ. 3) Ք. ա. XIX–XV դդ.
2) Ք. ա. XX–XVIII դդ. 4) Ք. ա. XVIII–XV դդ.
3. Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.
1) Ք. ա. I հազարամյակի երկրորդ կեսին
2) Ք. ա. II հազարամյակի առաջին կեսին
3) Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին
4) Ք. ա. II հազարամյակի երկրորդ կեսին
4. Մինչև ե՞րբ է հիշատակվում Ուրարտուն ասուրա–բաբելական արձանագրու-
թյուններում.
1) Ք. ա. VI դ. առաջին կեսը 3) Ք. ա. IV դ. երկրորդ կեսը
2) Ք. ա. IV դ. առաջին կեսը 4) Ք. ա. VI դ. երկրորդ կեսը
5. Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս.
1) Ք. ա. XVIII դարում 3) Ք. ա. XXIII դարում
2) Ք. ա. XXI դարում 4) Ք. ա. XXIV դարում
6. Ե՞րբ է գահակալել Սարդուրի I–ը.
1) Ք. ա. մոտ 835–825 թթ. 3) Ք. ա. մոտ 825–810 թթ.
2) Ք. ա. մոտ 859–843 թթ. 4) Ք. ա. մոտ 843–835 թթ.
7. Ե՞րբ է գահակալել Իշպուինին.
1) Ք. ա. մոտ 835–825 թթ. 3) Ք. ա. մոտ 810–786 թթ.
2) Ք. ա. մոտ 786–764 թթ. 4) Ք. ա. մոտ 825–810 թթ.
8. Ե՞րբ է գահակալել Մենուան.
1) Ք. ա. մոտ 764–735 թթ. 3) Ք. ա. մոտ 825–810 թթ.
2) Ք. ա. մոտ 786–764 թթ. 4) Ք. ա. մոտ 810–786 թթ.
9. Ե՞րբ է գահակալել Արգիշտի I–ը.
1) Ք. ա. 764–735 թթ. 3) Ք. ա. մոտ 810–786 թթ.
2) Ք. ա. 786–781 թթ. 4) Ք. ա. 786–764 թթ.
10. Ո՞ր թվականին Թիգլաթպալասար III–ը կարողացավ կասեցնել Վանի թագա-
վորության` դեպի Բաբելոն շարժվող զորքերը.
1) Ք. ա. 743 թ. 3) Ք. ա. 716 թ.
2) Ք. ա. 735 թ. 4) Ք. ա. 719 թ.
11. Ե՞րբ է գահակալել Ռուսա I–ը.
1) Ք. ա. 786–764 թթ. 3) Ք. ա. մոտ 685–645 թթ.
2) Ք. ա. 735–մոտ 710–ական թթ. վերջ 4) Ք. ա. 764–735 թթ.
12. Ո՞ր թվականին Ռուսա I–ի հետ բախման արդյունքում Սարգոն II–ը անհաջողու-
թյուն կրեց.
1) Ք. ա. 719 թ. 3) Ք. ա. 735 թ.
2) Ք. ա. 716 թ. 4) Ք. ա. 714 թ.
13. Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը.
1) Ք. ա. IX դարում 3) Ք. ա. VI դարում
2) Ք. ա. VII դարում 4) Ք. ա. VIII դարում
14. Ե՞րբ է Պարույր Նահապետը թագադրվել և ճանաչվել Հայաստանի թագավոր.
1) Ք. ա. 681 թ. 3) Ք. ա. 612 թ.
2) Ք. ա. 621 թ. 4) Ք. ա. 618 թ.
15. Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը ե՞րբ արշավեցին
դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ.
1) Ք. ա. 612 թ. 3) Ք. ա. 605 թ.
2) Ք. ա. 609 թ. 4) Ք. ա. 621 թ.
16. Ե՞րբ է սկսվել Մարաստանի դեմ Կյուրոս Մեծի գլխավորած ապստամբությունը.
1) Ք. ա. 555 թ. 3) Ք. ա. 550 թ.
2) Ք. ա. 535 թ. 4) Ք. ա. 553 թ.
17. Ե՞րբ է Տիգրան Երվանդյանը, դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավել Բաբելոնը.
1) Ք. ա. 553 թ. 3) Ք. ա. 529 թ.
2) Ք. ա. 524 թ. 4) Ք. ա. 539 թ.
18. Ե՞րբ են դաշնակից երկրների զորքերը կործանել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն.
1) Ք. ա. 643 թ. 3) Ք. ա. 590 թ.
2) Ք. ա. 612 թ. 4) Ք. ա. 553 թ.
19. Ե՞րբ է գահակալել Դարեհ I–ը.
1) Ք. ա. 529–522 թթ. 3) Ք. ա. 486–480 թթ.
2) Ք. ա. 522–486 թթ. 4) Ք. ա. 336–331 թթ.
20. Ե՞րբ է Աքեմենյան տերությունը բաժանվել վարչական 20 մեծ շրջանների.
1) Ք. ա. 523 թ. 3) Ք. ա. 520 թ.
2) Ք. ա. 521 թ. 4) Ք. ա. 529 թ.
21. Ե՞րբ է Դարեհ III Կոդոմանոսը դարձել ողջ Աքեմենյան տերության տիրակալ.
1) Ք. ա. 331 թ. 3) Ք. ա. 336 թ.
2) Ք. ա. 334 թ. 4) Ք. ա. 335 թ.
22. Ո՞ր թվականից է գահակալել Արշամ Երվանդականը.
1) Ք. ա. մոտ 260 թ. 3) Ք. ա. մոտ 240 թ.
2) Ք. ա. մոտ 220 թ. 4) Ք. ա. մոտ 201 թ.
23. Ո՞ր թվականներին է իշխել Շամ (Սամոս) Երվանդականը.
1) Ք. ա. մոտ 260–240 թթ. 3) Ք. ա. մոտ 580–570 թթ.
2) Ք. ա. մոտ 240–220 թթ. 4) Ք. ա. մոտ 220–201 թթ.
24. Ե՞րբ է գահակալել Երվանդ Վերջինը.
1) Ք. ա. մոտ 240–220 թթ. 3) Ք. ա. մոտ 580–570 թթ.
2) Ք. ա. մոտ 220–201 թթ. 4) Ք. ա. մոտ 260–240 թթ.
25. Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը ո՞ր թվականին բաժանվեց մի քանի մասերի.
1) Ք. ա. 313 թ. 3) Ք. ա. 201 թ.
2) Ք. ա. 301 թ. 4) Ք. ա. 189 թ.
26. Ե՞րբ են Հայաստանի տարածքում առաջին անգամ հիշատակվում Մեծ և Փոքր
Հայքերը` որպես առանձին վարչական միավորներ.
1) Ք. ա. VII դարում 3) Ք. ա. VI դարում
2) Ք. ա. V դարում 4) Ք. ա. IV դարում
27. Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը.
1) Ք. ա. 190 թ. 2) Ք. ա. 188 թ. 3) Ք. ա. 189 թ. 4) Ք. ա. 179 թ.
28. Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Ծոփքը.
1) Ք. ա. 201 թ. 2) Ք. ա. 189 թ. 3) Ք. ա. 190 թ. 4) Ք. ա. 188 թ.
29. Ե՞րբ Արտաշես I–ը վճռական հակահարված հասցրեց Անտիոքոս IV թագավորին.
1) Ք. ա. 165 թ. 2) Ք. ա. 175 թ. 3) Ք. ա. 185 թ. 4) Ք. ա. 160 թ.
30. Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 185 թ. 3) Ք. ա. մոտ 165 թ.
2) Ք. ա. մոտ 175 թ. 4) Ք. ա. մոտ 160 թ.
31. Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը.
1) Ք. ա. 220 թ. 3) Ք. ա. 230 թ.
2) Ք. ա. 188 թ. 4) Ք. ա. 190 թ.
32. Ե՞րբ է հրապարակվել Արտաշես I–ի հրամանագիրը հողային բարեփոխման
վերաբերյալ.
1) Ք. ա. 165 թ. 3) Ք. ա. 160 թ.
2) Ք. ա. 180 թ. 4) Ք. ա. 140 թ.
W33.2, w34.3, W35.4, w36.3, w37.3, w38.4, w39.2, w40.1, w41.2, w42.4, w43.2, w44.3
57. Ե՞րբ է Կորբուլոնը սկսել բանակցությունները Վաղարշի ու Տրդատի հետ` վերջի-
նիս թագադրելու՝ Ներոնի առաջարկի շուրջ.
1) 64 թ. 2) 60 թ. 3) 62 թ. 4) 65 թ.
58. Ե՞րբ է Տրդատը մեկնում Հռոմ՝ թագը Ներոնից ստանալու նպատակով.
1) 64 թ. 2) 66 թ. 3) 65 թ. 4) 62 թ.
59. Ե՞րբ է Տրդատ I–ը ալաններին վտարել Հայաստանից.
1) 70 թ. 2) 72 թ. 3) 76 թ. 4) 82 թ.
60. Ե՞րբ է գահակալել Սանատրուկը.
1) 117–140 թթ. 2) 110–117 թթ. 3) 88–110 թթ. 4) 66–88 թթ.
61. Ո՞ր թվականին է հայոց գահը հանձնվել Բակուր Արշակունուն.
1) 140 թ. 2) 160 թ. 3) 161 թ. 4) 164 թ.
62. Մինչև ե՞րբ է գահակալել Սոհեմոս–Տիգրանը.
1) 164 թվականը 3) 185 թվականը
2) 163 թվականը 4) 198 թվականը
63. Ե՞րբ է գահակալել հայոց Խոսրով I թագավորը.
1) 185–198 թթ. 3) 164–185 թթ.
2) 198–215 թթ. 4) 216–252 թթ.
64. Ե՞րբ է գահակալել Տրդատ II–ը.
1) 252–260 թթ. 3) 185–198 թթ.
2) 198–215 թթ. 4) 216–252 թթ.
65. Ե՞րբ է Տրդատ Արշակունին մենամարտում հաղթել գոթերի իշխանին.
1) 267 թ. 2) 296 թ. 3) 276 թ. 4) 279 թ.
66. Ե՞րբ է տեղի ունեցել Ոսխայի ճակատամարտը.
1) 297 թ. 2) 298 թ. 3) 287 թ. 4) 276 թ.
67. Ե՞րբ է կնքվել Մծբինի 40–ամյա խաղաղության պայմանագիրը.
1) 278 թ. 2) 297 թ. 3) 298 թ. 4) 287 թ.
68. Ե՞րբ է Տրդատ III–ը վերջնականապես հաստատվել հայոց գահին.
1) 287 թ. 2) 297 թ. 3) 276 թ. 4) 298 թ.
69. Ե՞րբ է Հայաստանում սկսվել հելլենիզմի դարաշրջանը.
1) Ք. ա. II դարից 3) Ք. ա. V դարից
2) Ք. ա. I դարից 4) Ք. ա. III դարից
70. Ե՞րբ է արգելվել հայկական մեհենագրության գործածությունը.
1) I դարում 2) V դարում 3) II դարում 4) IV դարում
1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա: Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանու տակ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու և այլոց ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հայ մշակույթին: Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար
2. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և նրանց գործառույթները
Պետությունը կառավուրում էր արքան իր առքունիքով : Իշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իշխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները. Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:Մատենագրական աղբյուրներում հիշատակվում են նաև շահախոռապետ, որսապետ, տակառապետ, հանդերձապետ, դահճապետ, մունետիկ, շահապ, գրչունիք, նամակունիք, սպանդունիք, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ: Արշակունիների արքայատան անկումից (428 թ.) հետո հիմնականում հարատևեցին համապետական նշանակություն ունեցող գործակալությունները, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական նեղ նշանակություն ունեցողները դադարեցին գործելուց:
Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ էր։ Այն կազմված էր քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով, ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Զորանամակի միակ ձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը և մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին
Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Իմչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը: Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը։ Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար:Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտ ավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են Արտաշատում, Վաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։
Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։ Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շըրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ Գառնիում, վաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Զրմուղները կառուցվել են կավե խողովակներով։ Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով։ Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներով, գունագեղ որմնանկարներով ու խճանկարներով։ Գառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կատարված է հունա-հելլենիստական բովանդակությամբ ու արվեստով։ Քարի բազմերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հունական առասպելաբանության մեջ հայտնի աստվածություններ, առասպելական արարածներ, ձկներ ու ձկնորսներ, կազմելով մի հարուստ հորինվածք, որն արտահայտում է կյանքի առաջացումը ծովում, սեր, ամուսնություն և սերունդների հարատևության կենսահաստատ գաղափարը։
3. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատ
Նեմրութ լեռը՝ եվ Հայկական լեռնաշխարհում եվ թե՛ հին աշխարհի պատմության մեջ, լեռը խոշորագույն սրբավայրեից մեկն է: լեռը կարող ենք համեմատել Պերսեպոլիսյան մշակույթի կամ եգիպտական բուրգերի հետ: Հայ հեթանոսական հուշարձանների սրբավայրը իրենից ներկայացնում է՝ արհեստականորեն կառուցված կոն: Բացի հրաշակերտ ճարտարապետական հուշարձան լինելուց, Նեմրութի սրբավայրը կարևոր սկզբնաղբյուր է հնագույն հավատքի՝ մասնավորապես հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության համար: Սրբավայրը մեզ նաև հուշում է, թե ինչպիսին են Հայկական լեռնաշխարհի այն հուշարձանները որոնք կապված են բազմաստվածության հետ: Քրիստոնեություն ընդունելուց հետո՝ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը ավերվեց և եզակի հուշարձաններ մնաց
Նեմրութի ավանդազրույցը
Ըստ առասպելի Նեմրութ անունով մի թագավոր կար՝ շատ գոռոզ մի մարդ, որը ցանկացել է լեռան վրա երկինք հասնող մի ամրոց կառուցել: Եվ իրոք կառուցում է հրաշալի մի ամրոց, որ տեսնողները հիանում էին: Ավելի գոռոզանալով՝ թագավորը լարում է աղեղը, և նետն ուղարկում երկինք, որպեսզի աստծուն ոչնչացնի և ինքը պաշտվի նրա փոխարեն: Աստված տեսնելով թագավորի գոռոզությունը, իր զայրույթն արտահայտում է լեռան ստորերկրյա ուժեղ ցնցումներով: Այդ կործանիչ ցնցումները միանալով երկնքից ուղարկված հզոր փոթորիկին, քարը քարի վրա չթողնելով՝ ավերում են ամրոցը: Փոշին տարածվում է մինչև ՈՒրֆա։
Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները
հայոց դիցարանի գլխավոր Աստվածը ՝ Արամազդն էր երկրի եվ երկնքի արարիչն էր, պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը,Անահիտը՝ մայրության եվ պտղաբերության Աստվածուհին էր գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը: Վահագն՝ ռազմի եվ քաջության Աստվածն է գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան , Աստղիկ դիցուհին լույսի սիրո եվ գեղեցկության Աստվածուհին էր Նանեն ընտանիքի եվ մայրության պահապան դիցուհին էր Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում Արեգը արեգակի լույսի Աստվածն էր Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Տիրը գրի եվ գրականության արվեստի եվ գիտության Աստվածն էրգլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան իսկ Վանատուրը հյուրընկալության Աստվածն էր
Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը
Վանի թագավորությունում գործածվել է 3 գրային համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է: Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
Ներկայացրե՛ք և գնահատե՛ք Արտաշատի հայ-հռոմեական պայմանագիրը
Ք.ա` 66թ-ին կնքվում է Արտաշատի պայմանագիրը, Պոմպեոսի եվ Տիգրան մեծի միջեվ:Պայմանագրի պայմանները` 1.Տիգրան մեծը պատրաստվում է հրաժարվել իր գրաված տարածքներից պահելով միայն բուն հայկական տարծքը: 2. Տիգրան մեծը` Հռոմին պետք է վճարի 600 տաղանտ ոսկի: 3.Հայաստանը հայտարարվում է դաշնակից եվ բարեկամ երկներ:
Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ
Արտաշես I-ի թագավորությունը` սկզբում սահմանափակված է եղել մեծ Հայքի կենտրոնական մարզերով: Արտաշես I-ը կարճ ժամանակում միավորել է Հյուսիսից Գուգարքը, հարավում Տմորիքը Արեվելքում Կասպից երկիրը եվ Փայտակարանը:Հայկական պետության տարածքներից դուրս է մնում փոքր Հայքը, Կոմագենը եվ ծոփքը:Արտաշես I-ը Հռոմի հետ դաշինք չի կնքել այլ ավելին Հռեոմի անհաշտ հակառակորդին Կարթագենին զորավար զորավար հաննիբալին ապաստարան է տվել; արտաշես I-ի երկիրը վարչականորեն բաժանվել է 120 գավառների:Արտաշես I-ը մեծացրել է եվ կանոնավորել է բանակը այն բաժանել 4 մասի:
Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 մասի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:Նա կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Նրա օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ: Նաև կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արատաշատի հիմնադրումը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ:
Վանի համահայկական թագավորությունը
Վանի թագավորության հիմնադրումը: Ք.ա.2 հազարամյակի վերջին և 1 հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումներն հաճախակի էին դարձել: Այդ պատճառով Հայկական լեռնաշխարհի իշխանությունները ձգտում էին ավելի արագ միավորվել թշնամու դեմ:Ք.ա. 9 դարում Վանա լճի ավազանում ստեղծվում և հզորանում է նոր թագավորություն: Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորիներն այն կոչում էին Ուրարտու: Ասորական արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի: Իսկ տեղական լեզվով այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ: Դա է պատճառը, որ այդ պետությունը հաճախ անվանում են Վանի թագավորություն:Ասորեստանի արքաների արձանագրություններում Արամեից հետո Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի I-ը: Նա ք.ա. 830-ական թվականներին դիմակայել է ասորեստանյան արշավանքներին: Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի I – ը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Նրա շինարարական ևռազմական գործունեությունը կապվում է Վանա լճի ավազանի և Աղձնիքի տարածքների հետ:Սարդուրի I- ի ձեռնարկած քայլերը հզորացրին վերելքի թագավորությունը: Իսկ նրա հաջորդների իշխանությունը, Վանա լճի ավազանից և Աղձնիքի տարածքից աստիճանաբար ընգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց հարակից երկրների վրա:
Տուշպա-Վան՝ մայրաքաղաք: Ք.ա.830-ական թվականներին Սրդուրի I-ը Վանա լճի արևելյան ափին հիմննադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Հսկայական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի ամրոց: Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակվեց նաև հետագա արքաների օրոք, որոնք իրենց տիտղոսաշարում իրենց կոչում էին «տերը Տուշպա քաղաքի»:Տուշպա մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի I-ը թողել է արձանագրություն, որտեղ նա ներկայանում է ասորեստանյան արքաների տիտղոսաշարով՝ «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա…»: Այդ տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանին հաղթելու շնորհիվ: Ք.ա. 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի դեմ:
Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները:
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիա լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։Ուրմիա լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։
Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։
Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը
Նրանք երկուսն էլ եղել են միապետություններ, միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր, համահայկական թագավորություններից են և գործակալություններ են եղել։ Բայց տարբերվել է կրոններով, ռազմական ուժով, տնտեսությամբ, մշակութային կյանքով և դիցարանով։
1. Ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Իրանական սարահարթի և Փոքրասիական բարձրավանդակի միջև։ հյուսիս-արևմուտքում Պոնտոսի լեռներ
Հյուսիսում-Կովկասի լեռներ
Հարավում-Հայկական Տավրոս
Կենտրոնում-Հայկական պար
Ամենաբարձր լեռը Մասիսն է՝ 5165մ։ Երկրորդ լեռը Սիփանն է՝ 4434մ, երրորդը Արագածն է՝ 4096մ, չորրորդը Սիսն է՝ 3925մ իսկ հինգերորդը Կապուտջուղն է՝ 3906մ։ Խոշոր գետերն են՝ Կուր(1113կմ), Արաքս(1000կմ), Եփրատ(500կմ), Տիգրիս(400կմ), Ճորոխ(345կմ)։ Հայ վրացական սահմանով հոսում է Կուր գետը։ Արաքս և Կուր գետերը թափվում են Կասպից ծով։ Եփրատ և Տիգրիս գետերը թափվում են Կասպից ծոց։Ճորոխը սկիզբ է առնում Էրզրումից հյուսիս-արևելք և Բաթում քաղաքի մոտ լցվում է Սև ծով։ Հայկական լեռնաշխարհում կա 3 խոշոր լիճ։
Ուրմիա լիճ(Կապուտան ծով)-գտնվում է Իրանում, աղի է և ձկնատեսակ չկա
Վանա լիճ(Բզնունյաց ծով)-գտնվում է Թուրքիայում, կա մեկ ձկնատեսակ՝ Վանա տառեխ, նաև 4կղզի
Սևանա լիճ(Գեղամա ծով)-
Մեծ Հայքի 15 նահանգներն են՝
1-Բարձր Հայք (9 գավառ)
2-Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գավառ)
3-Աղձնիք (11 գավառ)
4-Տուրուբերան (17 գավառ)
5-Կորճայք (11 գավառ)
6-Մոկք (8 գավառ)
7-Պարսկահայք (9 գավառ)
8-Վասպուրական (35 գավառ, ամենամեծ)
9-Սյունիք (12 գավառ)
10-Արցախ 12 գավառ)
11-Փայտակարան (10 գավառ)
12-Ուտիք (8 գավառ)
13-Գուգարք (9 գավառ)
14-Տայք (8 գավառ)
15-Այրարատ (22 գավառ)
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը
Հայ ժողովուրդը ձևավորվել և կազմնավորվել է հայկական լեռնաշխարհում։ Ըստ ավանդույթի հայերի նախահայրը եղել է խարտյաշ,կապուտաչյա Հայկը։ Ում անվամբ էլ ժողովուրդը կոչվել են հայեր։
2019-2020 ոՒս տարի
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության հարաբերությունները հարևան երկրների հետ:
Պատմականորեն ձեվավորված եվ ցարական տիրապետության ժամանակներից ժառանգություն մնացած ազգային տարածքային-սահմանային եվ այլ վեճերի պատճառով փոծադարձ անվստահույուն կար Թուրքիայի,Ադրբեջանի եվ վրաստանի միջեվ:Ի տարբերություն վերջինների բարեկամական սերտ հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի ու Իրանի միջեվ
Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության ճյուղերի հետ:
Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը։Հայաստանը դարձել է անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱԽ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին 1918 թվականի հուլիսի 19 մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ
Արամ Մանուկյան Ներքին Գործերի նախարար, Ալեքսանդր Խատիսյան Արտաքին Գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյան ֆինանսների նախարար, Հովհաննես Հախվերդյան զինվորական նախարար, Գրիգոր Տեր-Պետրոսյան արդարադատության նախարար։Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել էր նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ , որի կազմում 18 պատգամավոր ներկայացնում էին դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական)։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուսումնական) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թ. մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը ։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվ. օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, որը ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի նախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունըՈրոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար: 2018թ․ «Թավշյա» հեղափոխությունից հետո, ինչպես նաև ՀՀ-ի 1-ին հանրապետության ժամանակ սկզբում ստեղծվեց կուալիցիոն կառավարություն։ Երկու դեպքում էլ որոշակի զարգացումներից հետո կառավարություն կազմվոց իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Նախարարությունների թիվը այսօր ավելինն է քան 1-ին հանրապետության օրոք։ Կառավարությունը երկու դեպքում էլ ղեկավարում է Վարչապետը։ Այժմյան ազգային ժողովում ներկայացված են երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլ»-88, Լուսավոր Հայաստան-18, ԲՀԿ(Բարգավաճ Հայաստան Կուսակցություն)-26։ 1919թ. Հայաստանում ընտրված խորհրդարանը կազմված էր 80 պատգամավորից, որից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919թ. խորհրդարանում կար 12 հանձնաժողով, այժմյան 11։ 1-ին հանրապետությունում բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական և քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործեերը վերաքննելու համար։ Այժմյան ՀՀ-ի դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու երթահամակարգի՝ առաջինը սահմանադրական դատարան, երկրորդը ընդհանուր իրավասության դատարաններ(առաջին վերաքննիչ վճռաբեկ ատյանի դատարանն է), մասնագիտացված դատարան։
Փաստերով հիմնավորե՛ք, որ Հայաստանի 1-ին հանրապետությունը, իրոք, ժողովրդավարական երկիր էր:
Ժողովրդավարական համարվում է այն պետությունը, որի կառավարման ինստիտուտները ձևավորվում են անկախ ազատ ընտրությունների միջոցով։ 1919թ. մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը ։ Ընտրությունների միջոցով Հայաստանում ձևավորվել է խորհրդարան, որի ընդունած օրենքներով և օրենսգրքով կառավարվել է երկիրը։
Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ:
1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919թ. Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։
2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո մեծ ջանքեր են գործածվում կրթության համակարգի բարելավման գործում։ Առաջնային օրհասական խնդիրն է կրթական համակարգի ապակուսակցականացումը։ Եթե նախկինում բուհերի ռեկտորները և դպրոցների տնորենները ապահովվում էին գործող իշխանության խնդիրների լուծումը, ապա նպատակ է դրված հասնել նրան, որ կրթական օջախները զբաղվեն բուն կրթության պրոցեսով։ խնդիրներ կան նման ձևաչափով տասներկու ամյա կրթության հետ կապված առաջարկներ կան բուհի մի շարք առարկաներ ուսումնասիրել 11-12 դասարաններում։ Քանի որ դեռևս նման որոշումներ վերջնապես ընդունված չեն, կարևոր է համարել վերջին տարիներին ընդունված հետևյալ որոշումները։2014 թ. դեկտեմբերի 1-ին փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխությունների համաձայն Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Փոխվեց նաև բուհական կրթության կառուցվածքը։ 2005 թ. Հայաստանը միացավ Բոլոնյայի գործընթացին և 5-ամյա բարձրագույն կրթությունից անցում կատարվեց 4 տարի բակալավրիատ և 2 տարի մագիստրատուրա համակարգին։
Ներկայացնել 1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները:
1914 թ․ Եվրոպայում երկու դաշինքներ Եռյակ միությունն և Անտանտան սկիզբ դրեցին պատերազմին, որի նպատակները կրում էին իմպերիալիստական և անարդարացի բնույթ։ Գերմանիան ձգտում էր ստեղծել եվրոպայի կենտրոնում «Մեծ Գերմանիա» պետություն։ Գրավվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի գաղութները։ Ռուսաստանից խլել ՈՒկրաինան, Լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիային դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր է դրել Գերմանիայի հետ գրավվել սլավոնական նորաստեղծ պետությունները՝ գրավվել Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերը, գերիշխելու Անդրիատիկ, Սև և Էգեյան ծովերում։ Իտալիան ձգտում էր Ավստրո-Հոնգարիայից խլելու Անդրիատիկ ծովի հյուսիսային ափերը, Ալբանիան, հողեր Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները և գերիշխել Միջերկրական ծովում։ Օսմանյան տերությունը խնդիր է դրել մասնատել Ռուսաստանը, գրավվելով Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից՝ Իրանական Ատրպանակը։ Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը ուզում էին այդ զավթումներով զարգացնել պանթյուրքիզմը, որի նպատակներից մեկն է հայերի զանգվածային ոչնչացումը։ Մեծ Բրիտանիան նպատակ ուներ ամրապնդելու իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախել Գերմանիային։ Բացի այդ Մեծ Բրիտանիան մտադիր էր մասնաատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքում, Պաղեստինայում, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում։ Ֆրանսիան ուզում էր այդ պատերազմում ոչ միայն վերադարձնել 1871 թվականում կորցրած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը։ Ֆրանսիան նաև նպատակ էր դրել գրավվելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութները։ Ռուսաստանը ձգտում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մասնատել Օսմանյան տերությունը, մասնատել Բոսֆորը և Ղարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը, հասնելու Միջերկրական ծով։Ռուսաստանի ծրագրի մեջ էր նաև մտնում Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Գալիայի նվաճումը։ Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլել Գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանը։ Առաջին աշխարհամարտի որոշ մասնակից երկրները մասնակցում էին իրենց երկիրը ազատագրման համար։ Դրանք էին՝ Սերբիան, Չեռնոգորիան, Հայաստանը և այլն։
Ներկայացնել 1-ին աշխարհամարտի հետևանքները՝
ա/ մարդկային կորուստների առումով
Մարդկային կորուստների ճիշտ չափը դժվար է որոշել։ Բայց եթե մոտավոր թվերով, ապա՝ պատերազմում զոհվեցին մոտ տաս միլլիոն զինվոր, զոհվել է մոտ տասներեք միլլիոն խաղաղ բնակչություն։ Բացի այդ, վիրավորվել և խեղանդամ են դարձել մոտավորապես քսան միլլիոն մարդ, և իննը միլլիոն երեխա կորցրեցին իրենց ծնողներին և ընտանիքները։ Գերիների թիվը հասել էր երեք միլլիոնի, իսկ գաղթականներինը՝ մոտ տաս միլլիոն։ Այդ դժբախտություններից հետո խախտվեց մարդկանց երեք սերունդի առօրյա կյանքը, մեծացավ հանցագործների քանակը, հարբեցողների և թմրամոլների քանակը՝ նույնպես։
բ/ նյութական կորուստների առումով
Առաջին համաշխարհային պատերազմը բերեց իր հետ բազմազան նյութական կորուստներ։ Օրինակ զինամթերքի և ռազմամթերքի համար ծախսվել էր մոտ 240 միլլիարդ դոլար, որը իր հերթին հասցրեց 350 միլլիարդ դոլար վնաս։ Պատերազմի ծախսերը կազմում էին մասնակցող երկրների հարստության 1/3 մասը։ Կային նաև մշակույթային կորուստներ, որոնցից մի շարքը այդպես էլ չվերականգնեցին։ Օրինակ Գերմանացիները ոչնչացրել էին Բելգիայի Լուվեն քաղաքը, որը համարվում էր մշակութային արժեքների թանգարան։
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք
Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Ռուսական զորքերը խոշոր հաղթանակներ են տանում նաև Օսմանյան կայսրության բանակների դեմ կովկասյան և դանուբյան ճակատներում: 1811 թ. վերջերին (հոկտեմբեր դեկտեմբեր) ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովի հրամանատարությամբ լիովին ջախջախեց թուրքական դանուբյան բանակը և Թուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել: Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայն Թուրքիայի, այլև Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստ լարվել էին ֆրանս-ռուսական հարաբերությունները և սպասվում էր նապոլեոնյան բանակի ներխուժումը Ռուսաստան: Բայց եթե Թուրքիայի հետ հաշտության բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ, և, 1812թ. մայիսի 16-ին Բուխարեստում ստորագրվեց հաշտության պայմանագիրը, ապա այլ կերպ րնթացան ռուս-պարսկական հաշտության բանակցությունները: Անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ Պարսկաստանը խուսափում էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց:
Պարսկաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ պահելուն հետամուտ Անգլիան շարունակում էր ուժեղացնել բազմակողմանի օգնությունը: 1812 թ. փետրվարին կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար Տորմասովին փոխարինած գեներալ Նիկոլայ Ռտիշչևը գարնանն արքունիքից ցուցում է ստանում նորից բանակցություններ սկսել Պարսկաստանի հետ հաշտություն կնքելու շուրջ: Ռուսաստանի առաջարկությունն այս անգամ ևս մերժվում է:
Ավելին՝ որոշ ժամանակ անց, օգտվելով նապոլեոնյան բանակի Ռուսաստան ներխուժումից և ռուսների համար ստեղծված դժվարին կացությունից, պարսիկները նորից են աշխուժացնում իրենց ռազմական գործողություններրը: Սակայն նրանց այդ նոր ռազմական ձեոնարկումը նույնպես ձախողվում է, այն էլ առավել խայտառակ ձևով: Գեներալ Պյոտր Կոտլյարևսկու զորագունդը 1812 թ. հոկտեմբերի 18-19-ին հանկարծակի գրոհում է Ասլանդուզի ամրոցի վրա, որտեղ կենտրոնացվել էին Աբաս Միրզայի հիմնական ուժերը: Հակառակորդը ջախջախվում և խուճապահար դիմում է փախուստի: Այդ հաղթանակին հաջորդում է 1812 թ. հոկտեմբերի 31-ին Պ. Կոտլյարևսկու զորագնդի նոր հաղթանակը Լենքորանի մոտ: Ասլանդուզում և Լենքորանում պարսկական զորքերի ջախջախումը վերջնականապես ցրում է հնարավոր հաղթանակի վերաբերյալ պատրանքները շահի արքունիքում և բանակի հրամանատարությունում: 1812թ. ռուսներից ստացած ծանր հարվածները և Ռուսաստանում ֆրանսիական բանակի պարտությունը ստիպեցին պարսից կառավարողներին հանդես գալ հաշտություն կնքելու առաջարկությամբ:
Պայմանագիրը ստորագրվեց Ղարաբաղում Գյուլիստան բերդ-ամրոցում1813 թ. հոկտեմբերի 12-ին, որով ավարտվեց 1804-1813 թթ. ռուս-պարսկական 8 տարի տևած պատերազմը:
Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Պայմանագիրը ոչ միայն ամրագրեց Անդրկովկասում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները, այլև սահմանափակեց Միջին Արևելքում բացարձակ գերակայության հասնելու անգլիացիների ախորժակը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: Երկու երկրների վաճառականությանն ազատ առևտրի իրավունք տրվեց: Անդրկովկասի մեծ մասի միացումը Ռուսաստանին առաջադիմական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող հատկապես քրիստոնյա ժողովուրդների համար: Հետագա պատմաքաղաքական զարգացումներն ընթացան այնպես, որ Գյուլիստանի պայմանագիրը նոր պատերազմի վտանգով հղի երկարատև զինադադարի դեր կատարեց, քանի որ 13 տարի հետո անխուսափելի պիտի դառնար ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
Հովհաննես Լազարյան
Հովհաննես Լազարյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա՝ Պետերբուրգի գերմանական ուսումնարանում։ Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի մինիստրությունում։ 1815 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836 թվականից՝ Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837 թվականից՝ պետական խորհրդական։ 1826 թվականից հանդիսացել է Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը։ 1938 թվականին օժանդակել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն)։ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար 60000 ռուբլի է նվիրաբերել։:Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։Մահացել է Պետերբուրգում, թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցի եկեղեցում:
Դավիթ Բեկ
Դավիթ Բեկ, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։ Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Վրաստանից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ-Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։
1. Գնահատե՛ք Եսայի Հասան-Ջալալյանի դերը Արցախի ազատագրական պայքարի կազմակերպման գործում.
Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի ազատագրական պայքարի ոգեշնչողն ու կազմակերպիչն էր։ Նա կոչ է անում մելիքներին ու հրամանատարներին 10000-անոց միացյալ զորաբանակով գնալ Գանձակում գտնվող Չոլակ հայկական ուխտավայրը և վրացական բանակի հետ սպասել ռուսներին։ Սակայն երկու ամիս անց, Ռուսաստանի Դերբենտից հետ նահանջելու և արշավանքը հետաձգելու մասին լուրն ստանալուց հետո, երբ վրացիներն էլ են հետ վերադառնում, հայկական ուժերը նույնպես վերադառնում են և ձեռնամուխ լինում Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։
2018-2019ՈՒՍ ՏԱՐԻ
Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:
Խորենացին 3-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանում տիրող վիճակը:
հայոց թագավորը վերադարձավ մեծ հաղթությամբ , շատ ավարով ու ցնծալից ուրախությամբ . նա վերադարձավ Հայաստան ՝ Այրարատ գավառը ՝ Վաղարշապատ քաղաքը . եկավ մեծ ուրախությամբ և բարի անունով։
մեր երկիրը կառավարեց …պարսիկ գործակալների միջոցով …քսանվեց տարի
Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք
Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական : Երկիրը ղեկավարվում էր թագավորի միջոցով , որի իշխանությունը անսահմանափակ էր : Հայոց արքային էին ենթարկվում արքունի գործակալությունները , որոնց միջացով կարգավորվում էր երկրի տնտեսությունը , շինարարությունը , դատական և այլ բնագավառներ :
Տրդատ Ա
Տրդատ I-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:
Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին : Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը
Ռազմաամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։
Գառնիի սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։
Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։
Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։
Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում:
2. Սանատրուկ Բ
Սանատրուկ (ծն.թ.անհայտ մոտ 50 –մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։
Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։
Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
3. Վաղարշ Ա
Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 117-140 թվականներին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
4. Վաղարշ Բ
Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։
Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Ներկայացրե՛ք Հին աշխարհի գրային համակարգը:
Գրային համակարգերի հայտնագործումը համընկնում է Բրոնզի դարի սկզբի հետ: Շումերական սեպագրերը և Եգիպտական հիերոգլիֆները հիմնականում համարվում են ամենավաղ գրային համակարգերը, որոնք երկուսն էլ ծագել են դրանց նախորդող նշանային համակարգերից մ.թ.ա. 3400-ից 3200 թթ.: Դրանցով արձանագրված առաջին կապակցված տեքստերը պատկանում են մ.թ.ա. 2600 թվականին: Շումերական գիրը ընդհանուր առմամբ համարվում է անկախ հայտնագործություն, սակայն դեռևս վիճաբանություններ են տեղի ունենում այն հարցի վերաբերյալ, թե արդյոք եգիպտերենը զարգացել է շումերերենից անկախ, թե կրել է դրա ազդեցությունը մշակույթի տարածման արդյունքում:
Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում.
Կեսարի անձը մեծ ժողովրդականություն է վայելել Միջնադարում և Նոր ժամանակներում։ Քաղաքական և ռազմական գործունեությունից բացի նա հայտնի է նաև որպես գրական գործիչ։
Ներկայացրե՛ք 1-ին և 2-րդ եռապետությունները Հռոմում
Մ.թ.ա. 63 թ. Հուլիոս Կեսարն ընտրվեց Հռոմի մեծ պոնտիֆիկ՝ քրմապետ: Սակայն սա չէր Կեսարի նպատակը: Նրան զորք էր պետք, իշխանություն: Մ.թ.ա. 61 թ. նա նշանակվեց Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մեկ տարի անց Հռոմում ընտրություններ էին: Եվ ահա ի հայտ եկան Կեսարի դիվանագիտական հմտություններն ու կազմակերպչական տաղանդը: Սենատում իր ազդեցությունը մեծացնելու համար Կեսարը խնդրեց մեծանուն հռետոր, իմաստասեր, քաղաքական գործիչ Կատոնի դստեր ձեռքը: Վերջինս մերժեց, քանի որ արդարադատ մարդ լինելով՝ տանել չէր կարողանում Կեսարին և փորձում էր կանխարգելել նրա ձեռնարկումները Հռոմի հանրապետական կարգերի դեմ: Ընտրություններից առաջ Կեսարն իր դուստր Յուլիային ամուսնացրեց Պոմպեոսի հետ, չնայած աղջիկն ամուսնացած էր Սերվիլիոս Ցեպինիոսի հետ: Վերջինիս հետ ամուսնացրին Պոմպեոսի աղջկան, որը նշանված էր Սուլլայի տղայի` Փավստոսի հետ: Ինքը` Կեսարը, ամուսնացավ Պիզոնի դուստր Կալպուռնայի հետ: Նման կոմբինացիաներով Կեսարը թիմ ձևավորեց: Չուշացավ Կատոնի հակահարվածը, որ հայտարարեց, թե մի խումբ մարդիկ Հռոմում կավատությամբ ուզում են իշխանություն զավթել: Արդյունքում Կեսարը մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծեց առաջին եռապետությունը
Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք
Սարգոն II-ը իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար 3-րդի նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար 5-րդի ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։
Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության արքա Դարեհ 1-ինի բարեփոխումները
Ռամզես Երկրորդ
Ռամզես II-ը՝ Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոնը, գահ բարձրացավ շեմուի սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը, 20 տարեկան հասակում և կառավարեց մինչև մահ: Նա մահացել է 90 տարեկան հասակում: Կառավարել է մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն: Ռամզեսին հաջորդել է իր 200 երեխաներից 18-րդը, ով գահ բարձրացավ 60 տարեկան հասակում: Հին Եգիպտոսի պատմության մեջ չի եղել մի արքա, ով կարողանար փոխարինել նրան: Նա փառաբանվեց իր հաղթական պատերազմներով և իր ճարտարապետության հանդեպ սիրով: Ռամզես II-ը աստվածների պատվին կառուցեց այնքան տաճարներ, որ ոչ նրանից առաջվա փարավոններն էին կառուցել, ոչ էլ հաջորդները:Նա կառուցեց նոր մայրաքաղաք որը կոչվում էր Ռամզեսի Տուն: Ինչպես վկայում են քարերի վրա թողնված արձանագրությունները, Ռամզեսը իր կառավարման չորրորդ տարում, Մերձավոր Արևելքում ձեռնարկեց մեծ ռազմական արշավ, գրավեց Վերիտ քաղաքը և հաղթանակ տարավ: Հաջորդ տարվա գարնանը նա հավաքեց 20 հազարանոց զորք և մոտեցավ հին սիրիական քաղաք՝ Քադեշին: Խեթթական Մուվաթալլի II թագավորը՝Ռամզեսի թշնամին, չվախեցավ եգիպտացիներից: Նա որոշեց խաբել նախահարձակ Ռամզեսին և նրա մոտ ուղղարկեց լրտեսների, ովքեր Ռամզեսին կարողացան համոզել, որ խեթթական բանակը թուլացել է ու նահանջում է դեպի հյուսիսային կողմ, իսկ Մուվաթալին փախուստի է դիմել:
Հավատալով լրտեսներին, Ռամզեսը իր բանակի մեծ մասը թողեց Օրոնտ գետի ափին և շարժվեց դեպի Քադեշ, հուսալով վաղ հաղթանակի մասին: Երբ նա հասավ քաղաքի բերդի պարիսպների մոտ,նրա վրա հարձակվեցին թաքնված թշնամական զորքը: Նրանք կրակեցին եգիպտացիներին եւ շրջապատեցին փարավոնի վրանը: Նա գերության մեջ հայտնվեց: Գերությունից, նա փրկվեց լաստանավի եգիպտացիների ջոկատով: Նրանք մեծ ոգեւորությամբ պայքարեցին, ազատեցին իրենց փարավոնին, բայց չկարողացան կոտրել խեթթերի դիմադրությունը: Երկու կողմերն էլ մեծ վնասներ կրեցին: Խեթթերը հեռացան Քադեշից, բայց Ռամզեսն այլևս ուժ չուներ գրավելու համար այն: Նա ստիպված եղավ հրադադար կնքել և իր զորքի հետ միասին վերադառնալ Եգիպտոս: Փարավոնը տպավորված էր արյունալի ճակատամարտով, որտեղ նա հազիվ փրկվեց: Նա հրամայում է պատմություններ գրել այդ իրադարձությունների մասին և մարտերի պատկերները «նկարազարդել» տաճարների պատերին, այդ թվում Աբիդոսում, Կառնակում, Լուքսորում և Աբու Սիմբելում: Սակայն նույնիսկ այս հիշարժան ճակատամարտից հետո Ռամզեսը շարունակում էր պայքարել եգիպտացիների թշնամի խեթթական զորքերի հետ: Հետագայում Ռամզեսը գրավել է իրենց դամբարանը, Թունիպ քաղաքը, որտեղ նա տեղադրեց իր արձանը: Իր հաղթանակները կրկին հրամայել է քանդակել նույն տաճարների ( Աբիդոս,Կառնակ,Լուքսոր) պատերի վրա:Մուվաթալլի II-ի մահը բավականին բարելավում է Եգիպտոսի և Խեթիայի հարաբերությունները։ Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է տալիս արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսին։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ: Ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամզես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը։ Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի ու Ռամզեսեումի պատերին։Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով: Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»:
Եգիպտական հողում պատերազմները դադարել էին, ու դրա հետ մեկտեղ դադարել էին գերիների և տաղանդավոր աշխատուժի ձերբակալումը: Ռամզեսը սերտորեն զբաղվում էր ճարտարապետությամբ: Նա կառուցում էր տաճարներ, զարդարում դրանք, և ինքնուրույն արձաններ էր կառուցում: Ռամզեսը իր բազմաթիվ կանանց, երեխաների եւ ծառաների հետ միասին ապրում էր Պեր Ռամզեսում: Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում: Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը: Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամզեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում: Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում: Ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։ Տաճարներ է կառուցել Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց արձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ.-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Ռամզես II-ի մարմինը սկզբնապես թաղվում է Թագավորների հովտում, KV7 դամբարանում, բայց դամբարաններ թալանողների պատճառով, վերաթաղվում է չորս անգամ։ Սկզբում տեղափոխում են հոր՝ Սեթի I-ի դամբարան, որը հետագայում թալանվում է, հետո վերաթաղում են Իմհալի թագուհու դամբարանում, սակայն այն ևս թալանում են, հետո տեղափոխում են Ամենհոտեպ I-ի դամբարան։ Հետագայում քուրմերը Ռամզեսի մումիան, թալանված մյուս փարավոնների մումիաների հետ, թաքցնում են Հերիհոր ժայռափոր թաքստոցում այժմյան Դեյր էլ-Բահարիում: XIX դարի կեսերին այդ թաքստոցը հայտնաբերվում է արաբական դամբարաններ թալանողների կողմից, որոնք այդտեղի հարստությունը մաս–մաս սկսում են վաճառել եվրոպացի զբոսաշրջիկներին], ինչն էլ գրավում է եգիպտական իշխանությունների ուշադրությունը։ Արդյունքում փարավոնի լավ պահպանված մումիան հայտնաբերվում է 1881 թ. և հասանելի է դառնում գիտությանը։1975 թ. Փարիզում Ռամզես II–ի մումիան ենթարկվում է յուրահատուկ հետազոտման գործընթացի]։
2008 թ. սեպտեմբերին եգիպտացի և գերմանացի հնագետների խումբը Եգիպտոսի հյուսիսում՝ Կահիրեից 85 կմ դեպի հյուսիս, պեղումներ անելիս հայտնաբերում են Ռամզես II փարավոնի տաճարի փլատակները։ Այդտեղ հայտնաբերում են նաև փարավոնի արձանը։ Եգիպտոսի հնագույն ժառանգության հարցով նախարար Մուհամեդ Իբրահիմը իր ուղերձում ներկայացրել է, որ գտնված արձանը պատկանում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակին։ Այն ունի 1.95 մետր բարձրություն և 1.60 մետր լայնություն և պատրաստված է կարմիր գրանիտից։ Ավելի ուշ արձանի վրա հայտնաբերվում են փորագրված հիերոգլիֆներ, որոնք մատնանշում են Ռամզես II անունը։ Եգիպտոսի հին պատմության մեջ Ռամսեսը մնաց որպես ամենահարգված փարավոն: Նրա մասին գրվել են լեգենդներ և երգեր: Նրա մահից հետո նրան թաղեցին Նեղոսի արևմտյան ափին: Նրա գերեզմանը չկարողացան ավարտել: Ներկայումս այն գտնվում է ավերված վիճակում: Այնուամենայնիվ, Ռամզեսը ստեղծել է միապետական իշխանության որոշակի ոճ, որի բնորոշ առանձնահատկությունները վերապրեցին ինչպես իր տոհմը, այնպես էլ նրա քաղաքակրթությունը։«Փետուր» տիտղոսը (այստեղից է «փարավոն» բառը) օգտագործվել է մ.թ.ա. 1400-ական թվականներին:. Դա կապված է «մեծ տան» կամ «պալատ» հասկացությունների հետ: Այնուամենայնիվ, ցարական իշխանության էությունը շատ ավելի վաղ է հաստատվել և պահպանված արձանագրություններից կարելի է եզրակացնել, որ փարավոնները նախատեսում են պահպանել կարգը, այսինքն, ստեղծագործական կայունությունը, ինչպես սոցիալական, այնպես էլ հոգևոր, երկրային եւ տիեզերական:: Եգիպտական փարավոններից միայն աստվածներն էին, իսկ ներքևում էին զոհերի հոգիները ու կենդանի մարդկանց աշխարհը: Թագաժառանգի բազմաթիվ անվանումների մեջ առաջինը ցույց է տալիս թագավորի և Հորուսի միջև կապը, որն ապրում է եգիպտական արքայության խորհրդանիշի մեջ: Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսից։ Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք։ Մինչեւ IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո՝ արևի Ռա աստծո հետ և թագավորող անձը համարվում էր նրա որդին։ Մեկը մյուսի ետևից կառուցվեցին Մեծ բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը: Հնագույն թագավորության անկման, մ.թ.ա. XXIII-XXII դարերի կլիմայական ճգնաժամի և Եգիպտոսը I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագավորների հզորությունն ու հեղինակությունը, աճեց ազնվականության և պետական պաշտոնյաների ազդեցությունն ու հարստությունը։ Միջին թագավորության ժամանակաշրջանն այպես էլ թագավորներին ամբողջությամբ չվերադարձրեց կորցրածը։ Միջին թագավորության տրոհումից հետո երկրի մեծ մասը գրավելով իր տիրապետությունն սկսեց Հիքսոսների դինաստիան։ Հիքսոսներին վտարելուց հետո Նոր թագավորության սկզբում Եգիպտոսը հայտնվեց նոր քաղաքական իրավիճակում՝ նա այլևս գերակայող չէր հանդիսանում տարածաշրջանում, որտեղ հայտնվեցին այնպիսի հզոր հակառակորդներ, ինչպիսիք էին Միթանի, իսկ ավելի ուշ՝ հաթերի թագավորությունները։ Որպես հետևանք, փարավոնների հեղինակությունն սկսեց հենվել առավելապես նրանց ռազմական հաջողությունների վրա։ Այդպիսիք չունեցողները, ինչպես կինարմատ Հաթշեփսութը և Ամենհոթեփ III խաղաղարար թագավորը, ստիպված էին իրենց հպատակներին ջանադրաբար համոզել, որ իրենք ունեն աստվածային ծագում։ Չնայած դրան, թագավորից ունեցած հանրության բարոյա-գաղափարական կախումն արդեն այն չէր և Հին թագավորությունում եղածի հետ չէր կարող համեմատվել։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջում եգիպտական հանրության ապակենտրոնացումը, տաճարների և նոմարխների ազդեցության աճը նպաստեցին, որ Նոր թագավորությունը քայքայվի։Այդ ժամանակից ի վեր փարավոնները տարածաշրջանում չունեին էական ազդեցություն։ Միայն նրանցից մի քանիսին, օրինակ՝ Փսամեթիխ I-ին հաջողվեց միավորել Եգիպտոսն ու միջամտել հարևան երկրների գործերին։ Բնակչությունն ու առանձին տնտեսություններն ավելի մեծ կախում էին ստանում թագավորից։ Փարավոնների դերը որպես ժողովրդի և աստվածների միջնորդ արդեն վերացել էր։
Մ.թ.ա. 525-485 թթ. պաշտոնապես Եգիպտոսի փարավոններ են համարվել պարսից թագավորներ Աքեմենյանները, մ.թ.ա. 332-323 թթ.՝ Աղեքսանդր Մակեդոնացին, իսկ վերջինիս մահից հետո՝ Պտղոմեոսները։
Արտավազդ 2
Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակում: Տիգրան Մեծը թագաժառանգ Արտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր ձգվող մի ընդարձակածավալ երկիր` զարգացած տնտեսությամբ ու հզոր բանակով: Տիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցը, որն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրը: Թագաժառանգը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, հունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր: Պլուտարքոսը վկայում է, որ նա «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ II–ը (Ք.ա. 55–34 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում: Նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:

Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն
Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:
Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի
Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:
Վանի և Հայկազնիններ պետական կարգերի համեմատություն
Վանի թագավորությունը ստեղծվել է որպես իշխանություների համադաշնություն: Այս թագավորության ժամանակ Ք.Ա. VIII-VII տեղի ունեցավ համադաշնությունների անցումը կենտրոնացված պետությանը, որը բացարձակ միապետություն էր: Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանություննանսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունըբաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունիկառավարիչների կողմից։Ելնելով քաղաքական ինչինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճվածերկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենցզորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրաներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանիթագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էրհետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթինբաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգներիզորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակնապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոցգնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացածվաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվելպեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներնէին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոքՎանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների,ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա։ Այսուհանդերձ,պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատբնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականումհամալրվում էր Վանի թագավորության բանակը։Հայկազուն-Երվանդականների թագավորությունն իր կառավարման համակարգը ժառանգություն ստացավ Վանի թագավորությունից: Ք.Ա. VII-VIթ. Երկրի արքան կրում էր «Հայոց թագավոր» տիտղոսը: Ինչպես և Վանի արքան նա զորքերի գլխավոր հրամանատարն էր, կարող էր պատերազմ հայտարարել, նոր քաղաքներ և ամրոցներ հիմնադրել: Եթե Վանի պետությունում թագավորը համարվում էր գերագույն աստված Խալդիի ներկայացուցիչը, իսկ թագավորի կառավարմանը օգնում էր Ավագների խորհուրդը ապա Հայկազնունի-Երվանդականների թագավորությունում արքայից հետո կարևորագույն դեմքը քրմապետն էր, ով հոգևոր գերագույն առաջնորդն էր նաև երկրի Մեծ դատավորն էր և արքայի խորհրդատվականը: Մնացած հարցերում երկու պետությունների կառավարման ձևը միատիպ էին:
Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները
Երվանդ Սակավակյացի օրոք հայող թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հուսիսային Միջագետք:
Երվանդ Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Մարաստանի դեմ: Ապստամբություն ձախողվում է, և մարակա արքունքի ծուղակն է ընկնում հայող արքայական ընտանիքը:
(Տիգրան I-ի նկարը)
Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծիք հետ միացյալ ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ:
Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին:
Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխաքան:
Էրեբունի բերդաքաղաքը
Էրեբունի ամրոց, ամրոց Վանի թագավորությունում։ Քաղաքը կառուցել է Մենուայի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա 782-ին, և ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հարավ-արևելյան հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։
Հայոց ծագումնաբանությունը
Հին հունական ավանդազրույց
Ըստ ավանդազրույցի, Յասոն անունով նավապետը իր նավով գալիս է Սև ծով (Կոլխիդա Վրաստան) ոսկե գեղմի հետևից: Այդ նավում է եղել նաև Արմենիում քաղաքի Արմենիոս անունով մի մարդ, որը Հունաստան չի վերադարձել այլ եկել է հայկական լեռնաշխարհ ու ստեղծել Արմենիա պետությունը:
Աստվածաշնչի ավանդազրույցը
Ջրհեղեղից հետո Նոյը իր որդիների հետ, (Հաբեթի, Քամի, Սենի) իջնում է Արարատ լեռից և հաստատվում հայկական լեռնաշխարհում: Հաբեթ անունով որդին չի հեռաանում հայկական լեռնաշխարհից, և բնակություն է հաստատում Հայաստանում: Հաբեթն ուներ Թորոգոմ անունով որդի որն էլ համարվում է մեր Հայկ նահապետի հայրը: Իսկ Հայկի որդին եղել է Արամը: Ըստ տվյալների Թորգոմի երկիրը գտնվել է Եփրատ գետի վերին ավազնում, որը կոչվել է Հաբեթածին, Թորգոմի տուն, Թոգարամա: Նրանք ապրել են Ք.ա.20-18-րդ դարերում:
Վրացական ավանդազրույցը
9-11-րդ դարերում ի հայտ եկավ վրացական ավանդազրույցը հայ ժողովրդի ծագման մասին: Ըստ վրացական ավանդազրույցի Թորգոմն ունեցել է ութ որդի: Ավագ որդին`Հայկը ժառանգություն է ստացել Հայաստանը, Քարտլոս անունով որդին ժառանգել է ներկայիս Վրաստանը, Կովկասսը ժառանգել է Կովկասյան լեռների տարածքը, Կազբեկը ժառանգել է Կովկասի մի հատվածը, Բագոսը ժառանգել է Հայկական լեռնաշխարհից աարևելք ընկած շրջանները, Եգերոսը Սև ծովի առապնյա շրջանները: Հերոսը թորգոմից ստացել է բոլոր եղբայրներին պաշտպանելու իրավունքը:
Ախուրյան գետը
Ախուրյան,գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս Կարսագետն ընդունելուց հետո Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Ենթահարցեր
1.Հայկական մշակույթի ակունքները
2.Հայկական առասպելներ և վիպերգեր
Պատասխաններ
1․
•Առասպելներ, վիպերգեր, կրոնական հավատալիքներ և սովորույթներ- Հայկական մշակույթի տարրեր, տոհմացեղային միությունների և վաղ պետական կազմավորումների շրջանում։
•Ժայռապատկերներ- Հայկական մշակույթի նյութական վկայություն (որսորդական, անասնապահական․․․) տեսարաններ։
•Հնագիտական պեղումներ- Հայկական մշակույթի նյութական վկայություններ (Հնագույն բնակավայրեր, դամբարաններ․․․)
2.
Առասպել- Աստվածների, սրփազան վայրերի, նախնիների և հեևոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ։ (Ոչ իրական, չաձազանցված)
•Վահագնի ծնունդ
•Հայկ և Բել
•Սասունցի Դավիթ
•Շամիրամ և Արա գեղեցիկ
•Տորքանգեղ
Հայկական վիպերգեր- իրապատում, որոնք հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա, որոնց հերոսները պատմական կերպարներ են։
•<<Տիգրան և Աժդահակ>>- Ք․ա 6-րդ դար, հայոց արքա Տիգրան Երվանդյան, Մարաստանի արքա Աժդահակ,պարսից արքա Կյուրոս Մեծ։
Արտաշեսի վիպերգաշար
•<<Երվանդ և Արտաշես>>(Արտաշես և Երվանդ IV)
•<<Արտաշես և Սաթենիկ>> (Արտաշես արքա և ալանանց արքայադուստր՝ Սաթենիկ)
•<<Արտաշես և Արտավազդ>>(Արտաշեսի և որդի Արտավազդի բողոքի մասին)
Արտաշեսյան թագավորություն 1-3 դարերում
Ենթահարցեր
1.Տրդատ III-ի գահակալությունը
Պատասխաններ
1.
276թ․-Տրդատի հաղթական մենամարտը
287թ․-Տրդատի վերադարձը Հայաստան և բազմելը գահին։
•Եկեղյաց գավառ-Անահիտ աստվածուհու պաշտամունքի կենտրոն
•Խոր Վիրապ-Գրիգորի բանտարկության վայրը (13 տարի)
•Հռիփսիմյան քույրեր-Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հետապնդումներից խուսափող և Հայաստան փախած քրիստոնյա քույրերը։
301թ-Քրիստոնեության հռչակումը Հայստանում որպես պետական կրոն։
296թ-Պարսից զորքը պարտության մատնելով հռոմեական բանակին հյուսիսային միջագետքում մտնում է Հայաստան։
297թ-Ոսխայի ճակատամարտ (Բաեն գավառ)
298թ-Մծբենի հաշտության պայմանագիրը։( 40 ամյա, Հռոմի և Հայաստանի միջև)
287, 298- 330թթ-Տրդատ Գ․
Ենթահարցեր
1.Մարկոս Կրասոսի Արշավանքը
2.Մարկոս Անտոնիոսի արշավանքը
1.
•Արտավազդ II Ք․ա 55-34թթ
•Ք․ա 54թ․ Հռոմի արշավանքը Պարթևաստանի դեմ՝ Կրասոս զորավարի գլխաորությամբ։
•Ք․ա 53թ․ Խարանի ճակատամարտը՝ Օրորտես II Պարթևաստանի արքա ով ուղարկց Սուրեն Զորավարին Կրասոսի դեմ։ Հայ-պարթևական դաշինք Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև։ (Օրոդես II-ի որդու՝ Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությունը)
2.
•Ք․ա 38թ․-Հրահատը գրավեց հոր՝ Օրդեոս II-ի գահը։
•Ք․ա 36թ․ հռոմեացի զորավար Անտոնիոսի Պարթևական արշավանքը, հարյուր հազարավոր զորքով ( քառասունչորս հազար զորք )
•Ք․ա 34թ Անտոնեոսի հարցակումը Հայաստանի վրա։ Անտեոսի ընտանիքի ձերբակալումը և տանելը Եգիպտոս։ Արտաշես II ՝ Արտավազդ II-ի որդին և հաջորդողը։ (Ք․ա 30-22թթ)
•Ք․ա 31թ Արտավազդ II-ի և իր կնոչ մահապատիժը, իսկ երկրու որդիները մնացին պատանդ Հռոմում։
Արտաշեսյան թագավորություն
Ենթահարցեր
1.Արտաշես I, թագավորության կազմավերում
2.Հայաստան աշխարհակալ տերություն, Տիգրան Մեծ
3.Արտավազդ II, թագավորության անկում
4.Հայ-Հռոմեական պատերազմ
Պատասխաններ
1.Մագնեսայի ճակատամարտ Ք.ա 190թ՝ Հռոմի և Սելևկյանների միջև Զրե և Արտաշես:
Ք.ա 159թ. Մեծ Հայք Արտաշեսյան թագավորություն
Հայկական հողերի միավորում՝
•Հյուսիսում-Գուգարք
•Հարավ-Տմորիք
•Արևելք-Կասպից երկիր և Փայտակարան
•Արևմուտք-Կարին և Տերճան
Արտաշես I թագավորել է Ք.ա 189-Ք.ա 160
Արտաշես I բարեփոխումներ
•Վարչական բարեփոխում– Բաժանել է 120 գավառի
•Ռազմական բարեփոխում-Զորքը բաժանել է 4 մասի
1.Հյուսիսաին զորավարություն-իր որդի Զարեհ
2.Հարավային զորավարություն-իր դայակ Սմբատ Բագրատունի
3.Արևմտյան զորավարություն-իր որդի Տիրան
4.Արևելյան զորավարությւոն-իր որդի Արտավազդ I նաև ամբողջ զորքի սպարապետ
•Հողային բարեփոխում-Հողաբաժան սահմանաքարերի կանգնացում համայնական և մասնային հողերի միջև:
Մայրաքաղաք Արտաշատ ըստ Մ.Խորենացու
Ք.ա 185թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարան: Պլոտոքս (Հույն պատմիչ), Հանիբալ(Կարթագենի զորավար) օգնել է ընտրել մայրաքաղաքի տեղը: Հայկական Կարթագեն, քանի որ Կարթագենի զորավարն է կազմել հատակագիծը:
Արտաշես Ա-ի պատվատիտղոսները՝
1.Բարի
2.Բարեպաշտ
3.Մեծ
2.Հայաստանը աշխարհակաալ տերություն:
Տիգրան Մեծ, Արտավազդ Ա (ք.ա 160-115)
Հայ պարթևական պատերազմ (պատանդ Տիգրան): Տիգրան Ա-ն Ք.ա 115-95թ: Տիգրան Ա-ի մահից հետո, Տիգրան Ք.ա 95թ Աղձնից նահանգում, Տիգրանի բազմելը Հայոց գահին: Ք.ա 94թ. Ծոփքի միավորումը Մեծ Հայքին:
Հայ-Պոնտական դաշինք (Ք.ա 94թ Արտաշատ մայրաքաղաքում): Միհրդատ պոնտացու և Տիգրան Մեծի միջև Ք.ա 93թ Կպադովկիայի նվաճումը Հայ-Պոնտական զորքերի կողմից:
Ք.ա 87թ-Տիգրան Մեծի արշավանքը դեպի Պարթևաստան:
Պարթևաստան մայրաքաղաք Էքաբատան, 70 հովիտների վերադարձ, արքայից արքա տիտղոսի զիջում, Պարթևաստան-մայրաքաղաք ընդունեց Հայաստանի գերիշխանությունը:
3. Տիգրան Մեծի բազմելը Սելեվկյանների գահին (17տարի)
Տիգրան Մեծի աշխարհակալ տերության սահմանները
Բանակ
Տիգրան Մեծի բանակ-300000
Բուն հայկական-120000
Տիգրանակերտ մայրաքաղաք-Աղձնիքում
Արքուն պողոտա- Արտաշատ-Տիգրանակերտ կապող ճանապարհ:
Տիտղոսներ
•Վեհագույն
•Մեծ Աստված
•Աշխարհակալ
•Արքայից-արքա
4) Հայ-Հռոմեկան պատերազմ
Բաժանվել է 2 փուլի՝
1.69-67թ
2.66թ
Ք.ա 69թ Հռոմեացի զորավար Լոգոլոսը արշավում է Հայաստան: Տիգրանակերտի ճակատամարտը Հռոմը հաղթեց:
Ք.ա 68թ Սեպտեմբեր-Արածանի (Արևելյան Եփրատ) ճակատամարտ: Հռոմը պարտվեց:
Ք.ա 66թ Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի և Գենոպոմպեոսի միջև:
Հայկական Լեռնաշխա
Այն տարածքը որտեղ ծնվել և շարունակում է ապրել հայ ժողովուրդը կոչվում է հայկական լեռնաշխար:Հայկական լեռնաշխարհը նաև անվանել են լեռնային երկիր և լեռնային կղզի. բարձր դիրքի պատճառով:
Այսպես են անվանել Հայաստնաը մեր հարևան պետությունները
- Արարատ
- Ուրարտու
- Արմենի
- Սոմխեթի-Վրաստան
Սահմաններ
- Հյուսի-Կովկասյան լեռնաշղթա-Կուր գետ
- Հարավ-Հայկական տավրոս
- Արևելք-Կասպից ծով, Ուրմիա լիճ
- Արևմուտք-Փոքրասիական բարձրավանդակ
Բարձր լեռներ
- Արարատ-5165մ
- Սիփան-4434մ
- Արագած-4096մ
Գետեր և լճեր
Գետեր
- Կուր(1113կմ) միախառնվում են իրար թափվում են Կասպից ծով
- Արփա(1000կմ)
Եփրատ(500կմ) միախառնվում են իրար և թափվում են Պարսից ծոց
Տիգրիս(400կմ)
Ճորոխ գետ (345կմ)- թափվում է Սև ծով
Լճեր
1.Ուրմիա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն և ձկնատեսակներ:
2.Վանա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն, սակայն հայտնի է Վանատառեխ ձկնատեսակով:
Վանա լիճը բաժանվում է 4 կղզիի՝ Լիմ, Կտուց, Արտեմ, Աղթամար
3.Սևանալիճ-քաղցրահամ լիճ է ունի բուսականություն և ձկնատեսակներ: Սևանից է սկիզբ առնում Հրազդան գետը, որը թափվում է Արաքսում:
Վարչական բաժանմունք
Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 400000կմ²: Տարածքը բաժանվում է երկու մասի՝ Մեծ և Փոքր Հայք:
- Մեծ Հայքի տարածքը կազմում է մոտ 300000կմ²: Այն բաժանվում է 15 նահանգի
1.Գուգարք 6.Վասպուրական 11.Տարուբերան
2.Ուտիք 7.Պարսկահայք 12. Ծոփք
3.Արցախ 8.Կոճայք 13.Բարձր հայք
4.Սյունիք 9.Մոկք 14.Տայք
5.Փայտակարան 10.Աղձնիք 15.Այրարատ
- Փոքր Հայքի տարածքը կազմում էր մոտ 80000կմ²
Մհեր Մկրտչյան
19 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:Ինքնապաշտպանության ուժերի` 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Իվանյանի (Խոջալու) ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Մհեր Մկրտչյան Մուշեղի (Ֆրունզիկ)
Մհեր Մուշեղի Մկրտչյան (Հուլիս 4, 1930 — Դեկտեմբեր 29, 1993), նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
Մհեր Մկրտչյանը (1930–1993 թթ.) ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:
Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946 թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել գրոտեսկային դերապատկերներ ստեղծելու, դրանք հումորով «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքով. լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված «փոքր» մարդիկ էին:
1953 թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը:
Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):
Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն):
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):
Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար (2003 թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010 թ., քանդակագործ` Արամ Մարգարյան):
Ալբերտ Մկրտչյանը (ծնվ. 1937 թ.) կինոյի և թատրոնի ռեժիսոր է, ՀՀ ժողովրդական արտիստ: 1960 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական, 1971 թ-ին` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտները: 1960–66 թթ-ին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թ-ից` Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–99 թթ-ին` Գյումրիի դրամատիկական, 2000 թ-ից` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1980–2001 թթ-ին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր` 1995 թ-ից), 2001 թ-ից` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Լավագույն կինոնկարներից են` «Հուշարձան» (1971 թ., կարճամետրաժ), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ., ՀՀ Պետական մրցանակ` 1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1985 թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ` 1985 թ.), «Ուրախ ավտոբուս» (2000 թ., ՀՀ Պետական մրցանակ` 2000 թ.) և այլն, որտեղ Մկրտչյանը շոշափել է սոցիալ-բարոյական արդիական խնդիրներ: Նրա բոլոր կինոհերոսներն ունեն ընդգծված ազգային նկարագիր, բանաստեղծական են և հուզական:
Մկրտչյանը թատրոնում բեմադրել է Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ:
Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2000 թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007 թ.) մեդալներով:
Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։
Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։
Վարդան Աճեմյանը նշել է, որ “Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար… Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները…”: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել:
Ֆիլմագրություն
- 1955 — Հասցեատիրոջ որոնումները
- 1956 — Պատվի համար — Վարդան
- 1959 — Ինչու է աղմկում գետը — Խաչատուր
- 1959 — 01-99 (կարճամետրաժ) — Գարսևան
- 1960 — Նվագախմբի տղաները — Արսեն
- 1962 — Տերն ու ծառան(կարճամետրաժ) — Սիմոն
- 1963 — Կրակ (կարճամետրաժ) — Միսաք
- 1965 — Երեսուներեք- պրոֆեսոր Բրուք
- 1966 — Կովկասի գերուհին — Ջաբրայիլ
- 1966 — Այբոլիտ-66 — ծովահեն, Բարմալեյի տխուր ծառան
- 1966 — Ծիածանի բանաձևը — ոստիկան
- 1966 — Բաքվի 26 կոմիսարները — Գոչի
- 1966 — Սովի տարիներից(կարճամետրաժ) — Համբո
- 1967 — Եռանկյունի — դարբին
- 1968 — Սպիտակ դաշնամուր — Յուսուֆ Յուսուֆի Ահմեդով
- 1968 — Не горюй! — ձերբակալված թուրք
- 1969 — Պայթյուն կեսգիշերից հետո — Մուխտաշյով
- 1969 — Երեկ, այսօր, միշտ — ամուսին
- 1969 — Լուսանկար(կարճամետրաժ) — Ավագ
- 1969 — Ադամ և Խեվա — Բեքիր
- 1971 — Մենք ենք, մեր սարերը — հովիվ Իշխան
- 1971 — Խաթաբալա — Իսայի
- 1972 — Տղամարդիկ — Սուրեն
- 1972 — Հայրիկ — Հովսեփ
- 1972 — Հուշարձան(կարճամետրաժ) — Ավագ
- 1973 — Մհերի արձակուրդային արկածները — Մհեր
- 1977 — Բաղդասարը բաժանվում է կնոջից — Բաղդասար
- 1977 — Քարե հովիտ — Սանդրո
- 1977 — Նահապետ — Ափրո
- 1977 — Զինվորն ու փիղը — Արմենակ
- 1977 — Միմինո — Ռուբիկ Խաչիկյան, վարորդ
- 1979 — Օ՜, Գևորգ(կարճամետրաժ)
- 1979 — Ունայնություն ունայնությանց — Բորիս Իվանովիչ
- 1979 — Կյանքի լավագույն կեսը
- 1979 — Ալի Բաբան ու 40 ավազակները — Մուստաֆա
- 1979 — Աշխարհը հայելու մեջ (կինոալմանախ «Ամենալավ մարդը») — դերասան Մկրտչյան
- 1980 — Կտոր մը երկինք — Գրիգոր աղա
- 1980 — Խոշոր շահում — Գառնիկ
- 1981 — Թիֆլիս-Փարիզ ու հետ — Հրաչիկ
- 1981 — Փակ դռան առաջ — Վարդան
- 1981 — Համեստ մարդը(կարճամետրաժ)
- 1982 — Հին օրերի երգը — Նիկոլ
- 1983 — Հրդեհ — Ռուբեն
- 1983 — Միայնակներին տրվում է հանրակացարան — Նինայի ամուսինը
- 1984 — Լեգենդ սիրո մասին — ավազակ
- 1984 — Հեծյալը, որին սպասում են
- 1984 — Մեր մանկության տանգոն— հայր, Ռուբեն
- 1987 — Как дома, как дела?
- 1987 — Հատակում — Բարոն
Ծովակալ Իսակով
Իսակովի իսկական անունը Հովհաննես, բայց նրան նաև ասում էին Իվան՝ Ռուսերենով: Իվան Իսակովը ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Աջիկենտ գյուղում 1894թ.-ի օգոստոսի 22-ին: Նա զինվորական ղեկավար էր, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ հերոս: Ծնվել է ճանապարհային տեխնիկ Ստեփան Իսահակյանի ընտանիքում: Հայրը շուտ է մահացել, երեք երեխաների դաստիարակությամբ զբաղվել են մայրն ու մեծ եղբայրը:1914թ.-ի սեպտեմբերի 15-ին Իսակովն հաճախում է Գարդեմարինյան առանձին դասընթացների, որն ավարտում է 1917թ.-ի մարտին և դառնում ռևիզոր «Իզյասլավ» ականակիր նավում: Հետագայում նավեր է ղեկավարել Բալթյան և Սև ծովերում, զբաղեցրել է շտաբային պաշտոններ, դասավանդել ռազմական ակադեմիայում:1937-1938թթ. եղել է Բալթյան նավատորմի հրամանատար: 1938-1950թթ. եղել է նավախմբի կոմիսարի տեղակալը: 1941-1943թթ. և 1946-1950թթ. եղել է Գլխավոր ծովային շտաբի ղեկավար, այնուհետև նավախմբի գլխավոր ղեկավարի տեղակալ, Ծովային նավատորմի նախարարի տեղակալ: 1945թ.-ից եղել է նավատորմի ադմիրալ:1942թ.-ի հոկտեմբերի 4-ին ծանր վիրավորվել է Նովոռոսիսկյան գործողությունների ժամանակ և ոտքի անդամահատումից հետո դարձել հաշմանդամ, սակայն բուժումից հետո շարունակել է ծառայությունը նավատորմում: Նա պատմական աշխատանքների հեղինակ է, ծովային ատլասի խմբագիր, Ստալինյան մրցանակի դափնեկիր(1951թ.), ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1964թ.):
Ալեքսանդր Թամանյան
Հայ ճարտարապետ , ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում:
Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյան–Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան (Դեկտեմբեր 2, 1897 թ.,Խաչիսար, Չարդախլու – Սեպտեմբեր 21 1982), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի: Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգում՝ ներկայիս այսպես կոչված (Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում Օսմանյան Կայսրության դեմ։Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ, մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։Նա առաջադրվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին և վարեց «Օրեոլի մոտ Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում:Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության Հերոսի կոչման։1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան: 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով` Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։
-
Ի՞նչ է քաղաքական բռնությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քաղաքական բռնությունների նկատմամբ: Ըստ ձեզ՝ դրանք արդարացում ունե՞ն: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը :
Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ՝ հարկադրանքի մեջ:Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ:1920թ. Վերջին և 1921թ. Սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ:1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան:Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Միայն 1930թ. Առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել է և արտաքսման էին ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ:Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցին: Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ:1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»:Պատժիչ մարմինների, մատնիչներ աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողներ, ուսանողներ:Միայն 1937թ. Հայաստանում ձեռբակալվել է 5000 մարդ: Նրանց տոկոսի 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում:Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց:Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո:
-
Գիտական գործի կազմակերպումը
Նոր հասարակարգի պայմաններում գիտությունը ևս ծառայելու էր նրա ամրապնդմանն ու զարգացմանը։ Գիտության զարգացումը կազմակերպվում էր բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում։ Դրանք էին, առաջին հերթին, Երևանի համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը։ Հայաստանի առաջին գիտական հիմնարկությունը Էջմիածնի պատմամշակութային ինստիտուտն էր։ Այն շուտով տեղափոխվեց Երևան և 1925թ. վերակառուցվեց Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի, ուր աշխատանքի հրավիրվեցին հանրապետության գիտական ուժերը։ 1930թ. այն կոչվում էր Գիտությունների ինստիտուտ։ 1930-ական թվականներին տնտեսության արագ զարգացումը նոր պահանջներ էր դնում գիտական կադրերի առաջ։ Ուստի 1935թ. կազմակերպվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը։ Կադրերի առկայության առումով Հայաստանում շատ թե քիչ նպաստավոր պայմաններ կային հայագիտության զարգացման համար (պատմություն, լեզու, գրականություն և այլն)։
Հայկական մասնաճյուղի գործունեությունը ղեկավարում էին հայտնի գիտնականներ Ֆրանց Լևինսոն-Լեսինգը, ապա վաստակաշատ արևելագետ Հովսեփ Օրբելին։
Մովսես Սիլիկյան
Երևանի նվիրական հասցեներից. Պուշկինի փողոց, 38 շենք: Այս տանն է 1918-20 թթ. ապրել հայ մեծ զորավար գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը (1862-1937):1917 թվականի վերջին ռուսական զորքերի նահանջից հետո՝ 1918-ի հունվարին, Մովսես Սիլիկյանը, հաշվի առնելով նրա ռազմական փորձառությունն 1-ին աշխարհամարտի Կովկասյան ճակատում, նշանակվում է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար։ Կարճ ժամկետում Սիլիկյանը կարողանում է ստեղծել մարտունակ կանոնավոր զորամասեր, որոնք պատրաստ էին ետ մղել թուրքական զորքերի հարձակումները և իրենց պաշտպանության տակ էին վերցրել Երևանը։ Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանի հրամանով 1918 թ. մայիսի 21-27-ին Մովսես Սիլիկյանը ղեկավարել է Սարդարապատի հերոսական ճակատամարտը և տարել փառահեղ հաղթանակ` փրկելով Երևանը, Էջմիածինը ու մոտակա շրջանները թուրքական զորքերի անխուսափելի օկուպացումից: Հետագայում` արդեն Հայաստանի առաջին Հանրապետության օրոք, Սիլիկյանը զբաղեցրել է տարբեր ռազմական պաշտոններ: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921-ի հունվարին հայկական բանակի սպայակազմի հետ ձերբակալվեց և աքսորվեց նաև Մովսես Սիլիկյանը: 1921 թ. սեպտեմբերին Սիլիկյանն ազատ է արձակվում և վերադառնում Երևան: 1923-ին ծառայության է անցնում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գրասենյակում, որտեղ աշխատում է մինչև 1930 թ.: 1927 և 1935 թթ. Մովսես Սիլիկյանը երկու անգամ ձերբակալվում է, սակայն հանցանքների ապացույցներ չլինելու պատճառով ազատվում կալանքից: Հայ մեծ զորահրամանատարը կրկին ձերբակալվեց 1937-ին՝ ազգայնամոլություն տարածելու կեղծ մեղադրանքով և գնդակահարվեց առանց դատի նոյեմբերի 22-ին Ավանի ձորում` ներկայիս Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տեղանքում:
Հովհաննես Քաջազնունի
Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, Ախալքալակում:1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում:1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:
1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում:1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Բուխարեստում գրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով: Նույն տարում լքում է ՀՅԴ շարքերը:1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:Ստալինյան տեռորի զոհերից է. ձերբակալվել է 1937-ի հուլիսին: Դեկտեմբերի 11-ին եռյակի որոշմամբ գնդակարության հրաման է տրվել, սակայն վատառողջության պատճառով հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 29-ին մահացել է Երևանի բանտում:Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ:Աշոտ Քաջազնունին զոհվել է 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիվների ժամանակ:Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:Քաջազնունին թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:
Փորձե՛ք գնահատել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /գրավոր/
իմ կարծիքով Կարսի և Մոսկվայի պայմանագրերը դրական չէր:
-
Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը /գրավոր/
Բաթումի հաշտության պայմանագիրը ` ծանր դրության մեջ էր դրել Հայաստանի Հանրապետությանը: Պայմանագրից հետո մեզ մնացել էր միայն 12 հազ.քառ.կմ տարածք,: Այս ամենը կատարվում էր մինչև 1918թ. վերջը` Առաջին աշխարհամարտի ավարտը: Երբ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին:
-
Ըստ ձեզ՝ ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը: Փորձե՛ք հիմնավորել պատասխանը /գրավոր/
իմ կարծիքով Սևերի պայմանագիրը չիրագործվեց այն պատճառով, որ ՀՀ-ը վստահում էր Անտանտին և չէր մտածել այն մասին, որ նրանք կարող են անցնել Թուրքիայի կողմը:
-
Համեմատե՛ք Բաթումի և Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրերը /գրավոր/
Բաթումի հաշտության պայմանագիրը կնքելու համար թուրքերն առաջարկում էին չափազանց ծանր պահանջներ: Չնայած այդ ամենին մենք ստորագրեց պայմանագիրը, քանի որ պատերազմը գնալով ավելի էր սաստկանում: Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրի ստորագրումը տևել է երկար: Հայաստանը ճարահատյալ ընդունեց թուրքերի կողմից ներկայացված դաժան վերջնագրի պայմանները, ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրաժարական էր տվել: Ամենայիվ` պայմանագիրն ընդունվեց:
Տեսանյութեր՝
1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները (ամբոխները): Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվելով գնացին Սուրբ երկիր: Սակայն Նիկիա (Նիկեա) քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը: 1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը:Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ., սակայն ավարտվեց անարդյունք:Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին): 1187թ. Սալադինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել:Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ շարժումը: Դրա մասնակիցները վորոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը: Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ.: Ռազմական գործողությունների փոխարեն նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես տիրացան Երուսաղեմին: Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>> մակդիրը:
1291թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ