Քաղաքագիտություն

 

Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տրածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։  2004 թվականի տվյալներով ՀՀ. տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։ Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի, Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խնդրահարույց տարածք դարձավ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ավելին՝ 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը վերաճեց բաց պատերազմի, որի ֆոնի վրա հակամարտող երկու երկրներում սկսեցվին էթնիկ զտումներ։ Չարդախլուի (հայկական անվանումը՝ Խաչիսար) արյունահեղություններից հետո Հայաստանի ադրբեջանցիների վիճակը ծայրահեղ ծանրացավ։ 1987 թվականին հայ զինյալները հարձակում գործեցին ադրբեջանցիներով բնակեցված Ղափանի շրջանի վրա։ 1988 թվականի հունվարի 25-ին Հայկական ԽՍՀ-ից Ադրբեջանական հանրապետություն ժամանեց փախստականների առաջին ալիքը: Ղափանաբնակ շատ փախստականների վրա նկատվել են կապտուկներ։ Ադրբեջանցի փախստականների մեծ զանգված ապաստանեց Բաքվի ազգականների մոտ։ Այս դեպքերին զուգընթաց տեղի ունեցան նաև Բաքվի և Սումգայիթի ջարդերը, որի հետևանքով Ադրբեջանի հայկական համայնքը գրեթե ամբողջովին վերացավ։ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային արտաքսումները սկսվեցին 1988 թվականի նոյեմբերին։ Մի շարք ադրբեջանցիներ հրաժարվեցին թողնել իրենց տները և հայերը ստիպված եղան վերջիններիս տեղահանել բռնի կերպով։ 1988 թվականի նոյեմբերին Գուգարքում սպանվեցին 20 ադրբեջանցիներ։ 1988 թվականին հարյուրավոր ադրբեջանցիներ Հայաստանում ենթարկվել են հալածանքների և ծեծ ու ջարդի։ Ըստ որոշ տվյալների՝ Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Հայաստանում սպանվել է ընդհանուր հաշվով 217 ադրբեջանցի։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Հայկական ԽՍՀ-ի տարածքում բնակվել են շուրջ 84 860 ադրբեջանցիներ։ 1989 թվականի հուլիսի 29-ին խզվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերը: Դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը» Հայաստանին միացնելու մասին: Պատերազմական գործողությունների տարիներին Արցախի ադրբեջանցիները ևս զտվում են։ 1992 թվականի հունվարին հայկական ուժերը բոլոր կողմերից շրջափակում են Խոջալուն։ Խոջալուի ազատագրումից հետո այստեղ տեղի են ունենում արյունահեղություններ, որի զոհ են գնում տասնյակ ադրբեջանցիներ։ Մինչև 1991 թվականը Հայաստանի և Արցախի գրեթե ամբողջ ադրբեջանական համայնքը դատարկվում է։ Հակամարտության պահին նրանց ճշգրիտ թիվը հայտնի չի եղել, քանի որ 1989 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ ադրբեջանցիների արտագաղթն արդեն ընդունել էր ծավալուն մասշտաբներ։

Էթնիկական զտումներից հետո հայկական իշխանությունները ձեռնամուխ եղան ադրբեջանական մշակութային և կրթական հաստատությունների փակմանը։ 1989 թվականին քանդվում է Երևանի ադրբեջանական շրջիկ թատրոնի շենքը, իսկ 1990 թվականին բուլդոզերները հիմնահատակ ոչնչացնում են նախկինում ադրբեջանցիների համար աղոթատեղի հանդիսացող երևանյան բոլոր մզկիթները, բացառությամբ մեկի։ Միակ շիա իսլամական կառույցը, որը կանգուն մնաց դա կապույտ մզկիթն էր։ Այն սկսեց ծառայել Հայաստանի պարսկական համայնքի հոգևոր կարիքները հոգալու համար։

Մուսուլմանաբնակ գյուղերի էթնիկ զտումներից հետո տեղի ունեցավ լեզվական մանիպուլյացիա։ Նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերի օտարածին անունները փոխարինվեցին հայկական տեղանուններով։

 

Ո

տարի 2019-2020

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

 

 

Ծանոթագրություն
Իրանն ու Իսրայելը երբեք չեն ունեցել դիվանագիտական հարաբերություններ, սակայն Իսրայել պետության ստեղծման հետո գրեթե 30 տարվա ընթացքում այս երկրները ունեցել սերտ բարիդրացիական հարաբերություններ: Իրանը ՄԱԿ-ի Պաղեստինյան հատուկ հանձնախմբի 11 անդամներից մեկն էր, որն հիմնադրվել է 1947 թվականին: Պաղեստինյան հակամարտության հենց սկզբից Իրանը դեմ է եղել, որ Պաղեստինը բաժանվի հրեական և արաբական պետությունների՝ երկկողմ դաշնային պետության ստեղծման համատեքստում: 1950 թվականի Իրանը դե ֆակտո ճանաչեց Իսրայել պետությունը և բացեց իր հյւոպատոսությունը այս երկրում, որը տևեց մեկ տարի: Իրանական Շահը հայրտարարում էր, որ Իսրայելն իրավունք ունի գոյություն ունենալ ինչպես ՄԱԿ-ի մյուս բոլոր երկրները: Շահի շրջանում երկու երկների տնտեսական կապերը գտնվում բավական բարձր մակարդակի վրա:
Երկու երկրները հիմնական գործակցության ոլորտներն էին՝ տնտեսական, պաշտպանական և անվտագանգային: Մինչ Իրանում Իսլամական հեղափոխությունը Իրանը ամբողջ Ասիայում ուներ հրեական ամենամեծ համայնքը՝ մոտ 11.000 հրեա: Սակայն հեղափոխությունից հետո հրեաները լքեցին երկիրը: 1990 թվականի Իրանի ԱԳՆ հերքեց Իրանին Իսրայելի կողմից զենքի գնումների մասին բոլոր զեկույցները:
2005 թվականի օգսոտոսին Իրանում նոր նախագահի՝ Ահմադինեժադի ընտրությամբ որկրում հակաիսրայելական հռետորաբանությունը կրկին խստացվեց: Նախագահը բազմիցս հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմը» սպառնալիք է ողջ իսլամական աշխարհի համար և կոչ էր անում «սրբել Իսրայել աշխարհի քարտեզից»: 2005 թվականի նունիսկ Ահմադինեժադը իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց հրեական Հոլոքոստը: Իրսայելն էլ իր հերթին առաջ էր քաշում Իրանի կողմից միջուկային սպառնալիքը հարցը: Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսում կոչ է արել միջազգային հանրությանը մեկուսացնել Իրանը և Իրաքը, որոնք միջուկային սպառնալիք են ներկայացնում ողջ աշխարհի համար: 2011 թվականին նոյեմբերին սկզբին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը իսրայելական ԶԼՄ-ների հետ հարցզրույցում առաջին անգամ խոսեց Իրանի հետ պատերզմի հնարավորության մասին:Նշենք, որ հայտարարությունն արվեց ՄԱԳԱՏԵ-ի զեկույցի հրապարակաման նախօրեին, որը նշում էր, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: 2012 թվականին Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսվեց «ժողովդրական դիվանագիտություն» անվամբ քարոզչությունը: Մի քանի օրվա ընթացքում 50 հազար իսրայելցի և իրանցի երիտասարդներ փոխանակցեին բարեկամական բնույթի հաղորդագրություններ, որը հակսում էր երկու երկրների միջև մշտապես ատելության մասին հաստատված կարծիքներին: 2012 թվականին Իսրայելը վարչապետը ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում կրկին հանդես եկավ Իրանի միջուկային ծրագրի կանխման հայտարարություններով: 2013 թվականի սեպտեմբերի 24-ին Նեթանյահուն հայտարարեց, որ միջուկային ծրագրի վերաբերյալ իրանական իշխանությունների պատրաստակամության մասին հայտարարությունը ընդհամենը միջուկային ծրագիրը քողարկելու և այն շարունակելու նպատակ է հետապնդում:
Իրան-Իսրայել հարաբերությունները՝ շահական շրջանում
Իսրայելն ու Իրանը միշտ չէ, որ եղել են թշնամական պետություններ: Երբեմնի ռազմավարական դաշնակիցների հարաբերությունները հատկապես սկսեց վատանալ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո, երբ շահը դուրս եկավ իշխանությունից, իսկ երկիրը սկսեցին ղեկավարել Այաթոլլաները՝ ի դեմս Այաթոլլահ Խոմեյնու: Կան բազմաթից գործոններ, որ ազդեցին հարաբերությունների վրա. Իրաքում Սադամ Հուսեյնի անկումը և դրան զուգահեռ իրանական ազդեցությունը հետսադամյան իրաքյան պրոցեսների վրա, Հեզբոլլահի հակաիսրայելական գործողությունները տարածաշրջանում, ինչպես նաև Ահմադինեժադի իշխանություն բարձրանալը և դրան զուգահեռ Իրանի աճող միջուկային հնարավորությունները: Իրան-Իսրայել 1948-ից մինչև 1990-ականներ տևած կարճ հարաբերությունների պատմությունը հետևյալն է. 1948 թվականին ստեղծվեց այժմյան Իսրայել պետությունը, սկսվեց հրեաների ներհոսքը՝ նոր հայրենիք: Այդ ընթացքում Իրաքում ապրող շատ հրեաներ, որ հալածվում էին երկրում, փորձեցին փախչել և այդ գաղթի ճանապարհներից մեկը եղավ Իրանի տարածքը, որն իրապես իրականացվեց իրանական ղեկավարության օգնությամբ: 1950 թվականին Իրանը ճանաչեց Իսրայել դե ֆակտո անկախությունը և Շահը թույլ տվեց Թեհրանում բացել այդ երկրի դեսպանատուն: Շահի այս քաղաքականության դեմ դուրս եկան շիայական արմատական տարրերը: 1951 թվականին Իրանը նորընտիր վարչապետ Ալի ռազմարան, որը պրոարևմտյան կողմնորոշում ուներ, Իսրայելը դե յուրե ճանաչելու ճանապարհին էր, սակայն 1951 թվականի մարտի յոթին սպանվեց իսլամիստ ծայրահեղականների կողմից: Նախ մի քանի պատճառ կար, որ Իրանը կարող էր դե յուրե ճանաչեր Իսրայել պետությունը. առաջինը, որ առաջինը, որ մահմեդական երկիր է, աբյց ոչ արաբական և հետևաբար արաբ-իսրայելական պատերազմում չի կարող դեմ ելնել արաբ եղբայրներին: Երկրորդ, Իրանը անմիջական սահմաններ չունի այդ պետության հետ, ուստի այս երկրների միջև տարածքային վեճեր չկան և երրորդ՝ Իրան-Իսրայել կոնֆլիկտի ոչ մի իրական հանգամանք ըստ էության չկար: 1950-ական թթ.ին Իրան-Իսրայել հարաբերությունների բարելավման հիմնական պատճատներից մեկը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Եգիպտոսում ծայր առած պանարաբական շարժումներն էին: Շահի քաղաքականությունը հետևյալն էր, որ երկիր պետք է ապահով լինի և խաղաղություն հաստատի հարևան երկրների հետ: Եվ ահա Իսրայելի հետ հարաբերությունների առաջին պատճառը տնտեսական ոլորտներում համագործակցություն էր և երկրորդ այն կշարունակեր մնալ տարածաշրջանում Մոսկվա-Կահիրե առանցքի սպառնալիքի դեմ պետություն:
1950-ականներին փոխադարձ այցերի ընթացքում ստեղծվեց Թեհրանում «Իսրայելական առևտրի առաքելություն»: 1958 թվականին ստեղվեց հետախուզական համագործակցության դաշինք Իրանի և Թուրքիայի հետ: Այս համագործակցության նպատակն էր՝ հետախուզական տեղեկատվությունը հավաքել երեք ծառայություններում և կանխել արաբական միասնությունը՝ Նասերիզմի դրոշի ներքո: Այս ընթացքում և Իրանը և Իսրայելը մեծապես աջակցում էին Սաուդյան պետության՝ նախքան նա չէր աջակցում արաբական արմատականությանը: Եվ ահա որպես ամփոփում պետք է ասել, որ այս շրջանում Շահը սերտ համագործակցում էր Իսրայելի հետ՝ ռազմական և հետախուզական հարաբերություններում, որը սակայն հետհեղափոխական շրջանում անկում ապրեց: 1950 թվականի Իսրայել արտաքին քաղաքականության դոկտրինի վերաբերյալ ԿՀՎ զեկույցում Իսրայելի վարչապետ Դեյվիդ Բեն-Գյուրիոնն ձևակերպեց այնպիսի քաղաքականություն, որն ըստ էության ուղղված էր հակարաբական դաշինքի ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս: Իսրայելը միաժամանակ ցանկանում էր իրանցի պաշտոնյաների մեջ տեսնել պրոիսրայելական և զուգահեռաբար հակաարաբական քաղաքական գիծ: Շահն էլ իր հերթին հավատում էր, որ Իսրայելի հետ գործընկերությունը Իրանին կօգնի ավելի սերտացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Համագործակցության մյուս կարևոր գործոնն այն էր, որ երկու երկրներն էլ Իրաքը ընկալում էին որպես սպառնալիք սեփական անվտանգության համար: Եվ ահա Իրաքում արաբա-ազգայնականության դեմ պայքարելու գործոն էին դարձրել քրդերին: Իրանը ՍԱՎԱԿ-ի մջոցով, մյուս կողմից նաև Իսրայելը զինում էին քրդական ուժերին՝ ընդդեմ Իրաքյան իշխանությունների: Իսրայելը ավելի շատ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում քրդերին: 1958-67 թթ. Իրան-Իսրայել հարաբերությունների նպատակը ոչ միայն արաբական ազգայնականության դեմ պայքարելն էր, այլ նաև՝ չեզոքացնել տարածաշրջանում խորհրդային ազդեցությունը: 1970-ական թթ. որպես տնտեսական հարաբերությունների արդյունք ստեղծվեց համատեղ Trans-Atlantic Oil ընկերությունը: Իսրայելին նավթ վաճառելով Իրանը փորձում էր մյուս կողմից նաև սերտացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որին դեմ էին տարածաշրջանի այլ իսլամադավան երկրները: Իսրայելն էր իր հերթին օգնում էր Իրանին գյուղտնտեսական բնագավառում՝ օգտագործելով իսրայելական հարուստ փորձը:
Շահական Իրանի կողմից Իսրայել պետության դե յուրե չճանաչման կարևորագույն ասպեկտներից մեկը այն էր, որ այդպիսով Շահը ցանկանում էր պահպանել հարաբերությունները տարածաշրջանային իսլամադավան պետությունների հետ ևս: Իր հերթին իսրայելական իշխանությունները երկուստեք հարաբերություններում պահանջում էին ավելին, քան դե ֆակտո ճանաչումը: Շահը նամակով դիմեց իսրայելական իշխանություններին, որ իրենք չճանաչեցին Իսրայելի դե յուրե անկախությունը և դա դրականորեն դիտվեց իսլամադավան երկրների կողմից և որ Իրանը ճի փոխի իր քաղաքականությունը: Սակայն, մյուս կողմից նաև Իսրայելը դեռևս փորձում էր օգտվել մահմեդական աշխարհում Շահի դիրքից՝ ցանկանալով այնուամենայնիվ ամրապնդել իսրայելա-իրանական հարաբերությունները:
1973 թվականին հանդիպում տեղի ունեցավ Շահի և Իրանում իսրայելի դեսպանի միջև: Հանդիպման ընթացքում Շահը շեշտեց Իրան-իսրայելական դաշինքի կարևորագույն կետերը: Նախ այն, որ Իրանը արաբական հարևանները առավել ուշադրություն են դարձնում Իսրայելին և ոչ թե Իրանին: Երկրորդ, Իրանին անհրաժեշտ էին այն տեխնոլոգիաները որ առաջարկում էր Իսրայելը, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտներում: Երրորդ, Իրանը պետք է շարունակեր նավթի վաճառքը Իսրայելին: Եվ մյուս կարևոր ասպեկտն այն էր, որ քանզի Իսրայելը կարող էր ազդել Վաշինգտոնի քաղաքական որոշումների վրա, ուստի Իրանի համար անհրաժեշտ էին այդ կապերի ամրապնդումը՝ ԱՄՆ-ի հետ էլ գործակցության ապահովման համար:
Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Իսրայելը անհրաժեշտ զենք-զինամթերով ապահովում էր Իրանին: Մինչև 1984 թվականը Իսրայելը մոտ 500 մլն դոլլարը զենք է վաճառել Իրանին, որոնց մեծ մասը պահեստային մասեր և զինամթերք էին: Այս գործարքը հավանության էր արժանացել իրանական այաթոլլահների կողմից՝ ի դեմս Խոմեյնիի: Բացի այս սպառազնությունների վաճառքից, պատերազմի ընթացքում Իրանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել նաև տեղեկատվության փոխանակում: Իսրայելը չնայած հետագայում Իրանի կողմից հռետորաբանության փոփոխությանը, այնուամենայնիվ շահեց այս պատերազմի արդյունքում, քանի որ ողջ ուշադրությունը սևեռված էր Պարսից ծոցի իրադարձությունների վրա և նվազ ուշադրություն էր դարձվում արաբա-իսրայելական հակամարտությանը:

Վախ

Իմ կարծիքով մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսների և վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ այլ հույզերի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։ Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Փոքր երեխաների, ինչպես նաև կենդանիների մոտ վտանգի կամ սպառնալիքի զգացումը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությանբ։ Մարդու մեծանալուն զուգահեռ փոխվում է վախ ներշնչող օբյեկտների բնույթը։ Ֆիզիկական վնասվածք ստանալու պոտենցիալ վտանգը մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում՝ արտառոց դեպքերը չհաշված։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը: Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։Ցանկացած հույզ կարող է ակտիվացնել վախ՝ հուզական վարակման սկզբունքով։ Թոմկինսի կարծիքով վախի և գրգռվածության ռեակցիանները նեյրոֆիզիոլոգիական մակարդակում նման են, բայց վախը հաճախ հանդիսանում է վերջինիս խթանը։ Նա կարծում էր, որ հետաքրքրության, զարմանքի և վախի միջև բազային նմանությունը պայմանավորված է նրանց նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմների նմանությամբ։ Երկար և ինտենսիվ վախից անսպասելի և միանգամայն ազատումը ակտիվացնում է ուրախոթյուն, մինչդեռ մասնակի ազատումը բերում է գրգռման։ Վախի և գրգռվածության միջև հակադարձ կապը մենք դիտում ենք երբ հետքրքրության-գրգռվածության հույզը վերածվում է վախի։ Նրանց կապի մասին ոչ ուղղակի ապացույցներ կարելի է գտնել Բալլի՝ հիպնոզի ժամանակ վախի ներշնչման հետազոտություններում։ Նա գրում է այն մասին, որ հետազոտվողները, որոնց ներշնչվել էր վախ, միաժամանակ ձգտում էին և՛ հետազոտել վախի օբյեկտը, և՛ խուսափել դրանից։ Բալլը դիտարկել է այդ կոնֆլիկտը որպես վախի երկակի բնույթի ապացույց։ Հույզերի դիֆերենցիալ տեսությունը այդ փաստը բացատրում է որպես վախի (փախուստի ռեակցիայի մոտիվացնող) և հետաքրքրության (հետազոտական ռեակցիայի ակտիվացնող) հույզերի տատանում։ Այս յուրօրինակ փոխազդեցությունը վախի և գրգռվածության կամ զարմանքի ու վախի միջև կարող է լինել ուսուցման արդյունք։ Մարդու ուսուցման պրոցեսում և նրա հուզական փորձի կուտակման ընթացքում վախի խթանիչներ կարող են հանդիսանալ ցանկացած այլ հույզեր։ Բացի դրանից, վախն ինքին խթան է։ Վախ ապրելով և արտահայտելով այն վարքում, մարդը ստանում է հետադարձ կապ սեփական հուզական արտահայտումից և դա կարող է ուժեղացնել նրա վախը։ Այս իմաստով վախի ապրումը ինքն իրենով վախեցնում է մարդուն։

Բարոյագիտություն

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանությունճյուղը։Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

 

 

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: