կենսաբանություն

ՄԵՆԴԵԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔԸ

Մենդելի երկրորդ օրենքը • Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

ՈՉ ԼՐԻՎ ԴՈՄԻՆԱՆՏՈՒԹՅՈՒՆ

Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։

Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։

Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։

Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

ԳԱՄԵՏ

Գամետները ռեպրոդուկտիվ բջիջներ են, որոնք ունեն քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Մասնակցում են գամետային և սեռական բազմացման գործընթացներին։ Երկու գամետների միաձուլման արդյունքում առաջանում է զիգոտ, որը վերափոխվում է առանձնյակի (կամ մի խումբ առանձնյակների)։ Տվյալ առանձնյակը երկու ծնողներից ժառանգում է այն գամետների միջոցով ժառանգված առանձնահատկությունները։

ԻԶՈԳԱՄ

Իզոգամ, սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու շարժուն, իրարից մորֆոլոգիապես չտարբերվող գամետներ։

ԱՆԻԶՈԳԱՄ

Անիզոգամ է կոչվում այն սեռական պրոցեսը, երբ միաձուլվում են երկու տարբեր չափսերի շարժունակ գամետներ։

ՕՕԳԱՄ

Օօգամ սեռականի ընթացքում միաձուլվում են իգական սեռական օրգանում՝ օօգոնիումում առաջացած խոշոր աշարժ ձվաբջիջը և արական սեռական օրգանում՝ անթերիդումում գոյացած մտրակներով օժտված, մանր սպերմատոզոիդները կամ անշարժ սպերմացիումները։

Տարբերվում են 2 տեսակի գամետներ՝ արական և իգական, քիչ շարժունակ արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, և մեծ անշարժ իգական գամետներ՝ ձվաբջիջներ։ Գամետների չափսերի տարբերերությունները պայմանավորված է նրանով, որ ձվաբջիջները պարունակում են սննդանյութեր, այնքան որ բավականացնի սաղմի սկզբնական ձևավորմանը։ Արական գամետներ՝ սպերմատոզոիդներ, կենդանիների և շատ բույսերի մոտ շարժուն են և սովորաբար կրում է մեկ կամ մի քանի մասերից։

ՄԵՆԴԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջինսերնդի միակերպության կանոնը:Եթե խաչասերվող օրգանիզմներըմիմիյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսիխաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով,միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսւոմնասիրվում է միայն մեկհտականիշ:

ԴՆԹ

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսներիզարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը[1]։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուներիհաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների մեջ։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ (կենդանիներ, բույսեր, սնկեր և նախակենդանիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում)[2]։ Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանվում է միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։

 ԴՆԹ-ի վնասվածքներ

ԴՆԹ-ն կարող է վնասվել տարբեր մուտագենների ազդեցությամբ, որոնցից են օքսիդացնող և ալկիլացնող միացությունները, ինչպես նաև իոնացնող ճառագայթումը՝ ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթումը։ ԴՆԹ-ի վնասման տեսակը կախված է մուտագենի տիպից։ Օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը ԴՆԹ-ն վնասում է դիմեր թիմինների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս հանդիպակաց հիմքերի միջև ձևավորվող կովալենտ կապերի արդյունքում։

Ազատ ռադիկալները և ջրածնի պերօքսիդը, որոնք օքսիդանտներ են, առաջ են բերում ԴՆԹ-ի մի քանի տեսակի վնասվածքներ՝ հիմքերի հատկապես գուանոզինի ձևափոխություններ, ինչպես նաև ԴՆԹ-ում երկու շղթաների խզումներ։ Որոշ տվյալների համաձայն մարդու յուրաքանչյուր բջջում ամեն օր օքսիդացնող միացությունների ազդեցությամբ վնասվում են շուրջ 500 նուկլեոտիդներ։ Վնասվածքներից առավել վտանգավոր են երկու շղթաների խզումները, քանի որ դրանք դժվար են վերականգնվում ռեպարացիայի միջոցով և կարող են պատճառ հանդիսանալ քրոմոսոմի հատվածների կորստին՝ դելեցիայի և տրանսլոկացիայի։

Մուտագենների շատ մոլեկուլներ ներդրվում են (ինտերկալացվում) երկու շղթաների միջև։ Այս միացությունների մեծ մասն ունեն արոմատիկ օղակ։ Ինտերկալացվող միացությունները խախտում են կրկնակի պարույրը, խզում երկու շղթաների միջև գոյություն ունեցող կապերը։ Այս փոփոխություններն առաջ են բերում ԴՆԹ-ի տրանսկրիպցիայի և ռեպլիկացիայի խախտումներ և պատճառ հանդիսանում մուտացիաների։ Ինտերկալացվող միացությունները հաճախ կանցերոգեններ են, որոնցից ամենից հայտնի են բենզոպիրենը, ակրիդինը, աֆլատոքսինը և էտիդիումը[28][29][30]։ Այս միացություններն օգտագործվում են բժշկության մեջ՝ քիմիոթերապիայում քաղցկեղի արագ աճող բջիջների ճնշման համար:

Բակտերիալ և վիրուսային ԴՆԹ

Պրոկարիոտ բջիջների մոտ երկպարույր ԴՆԹ-ն ունի ոչ թե սկիզբ և վերջ ունեցող գծային մոլեկուլների, այլ շրջանաձև մեկ մոլեկուլի տեսք, որի յուրաքանչյուր շղթաները վերջում 3′, 5′ ծայրերով միանում են իրար։ Այս երկու շղթաներն անվանվում են բակտերիալ քրոմոսոմներ կամ պլազմիդներ, որոնք տեղադրված չեն բջջակորիզում, այլ գտնվում են անմիջապես ցիտոպլազմայում։ Պրոկարիոտների ԴՆԹ-ի գերպարուրվածությունը շտկվում է տոպոիզոմերազի և գիրազի միջոցով։ Վիրուսներըպարունակում են ԴՆԹ կամ ՌՆԹ, ըստ որի դասակարգվում են ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ։ Ինչպես ՌՆԹ, այնպես էլ ԴՆԹ վիրուսների մոտ նուկլեինաթթուն պաշտպանված է սպիտակուցների մոլեկուլներով։

Ժառնգական հիվանդություններ

Հեմոֆիլիա

Картинки по запросу Հեմոֆիլիա

Հեմոֆիլիա, կոագուլոպաթիաների ամենատարածված ձևերից է։ Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Կին հաղորդիչները հեմոֆիլիան կարող են փոխանցել ոչ միայն իրենց տղա երեխաներին, այլև աղջիկ հաղորդիչների միջոցով նաև տղա թոռներին, ծոռներին և ավելի ապագա սերունդներին։Ժամանակակից գենետիկայի տվյալներով հեմոֆիլիայի ժառանգաբար փոխանցումը պայմանավորված է սեռական քրոմոսոմների մոլեկուլային փոփոխություններով։ Հեմոֆիլիան դասվում է ռեցեսիվ հիվանդությունների շարքին, կապված արական սեռի հետ։ Մուտանտ (արատավոր) գենը տեղակայվում է X քրոմոսոմում, որը կոչվում է Xh քրոմոսոմ։ Տղամարդկանց մոտ սեռական քրոմոսոմները կենտ են՝ X և Y։ Եվ քանի որ Y քրոմոսոմը չի կարողանում կոմպենսացնել Xh-ի դեֆեկտը, ուստի արատավոր գենը (Xh) մորից փոխանցվելով տղային, նրա մոտ առաջացնում է հիվանդություն։ Կանանց մոտ երկրորդ X քրոմոսոմը լինում է առողջ և դոմինանտ, ուստի նրանք հեմոֆիլիայով չեն հիվանդանում, այլ միայն հանդիսանում են քրոմոսոմների փոխանցողներ։ Հեմոֆիլիայով տառապող հիվանդ հորից աղջիկների մոտ հիվանդության բացակայությունը բացատրվում է նրանով, որ մուտանտ քրոմոսոմը փոխանցվելով հորից, կոմպենսացվում է մորից . ստացված լիարժեք X քրոմոսոմով։ Այստեղից պարզ է դառնում, թե ինչու են հեմոֆիլիայով հիվանդանում միայն տղաները։ Սակայն, որպես հազվադեպ բացառություն, հեմոֆիլիայով կարող են հիվանդանալ նաև աղջիկները, այն դեպքում, երբ մայրը փոխանցող է, իսկ հայրը՝ հիվանդ հեմոֆիլիայով։ Արդյունքը լինում է այն, որ աղջիկների մի մասը կարող է ժառանգել երկու մուտանտ քրոմոսոմներ (մեկը հորից, մյուսը՝ մորից) և տառապել հեմոֆիլիայով։Հիվանդությունը պայմանավորված է արյան մակարդման առաջին փուլի խանգարումներով, կապված արյան մեջ թրոմբոպլաստինի առաջացմանը մասնակցող պլազմային գործոնների պակասի կամ բացակայության հետ։Տարբերում են A, B, C հեմոֆիլիաներ։ A հեմոֆիլիայի դեպքում հիվանդի արյան մեջ բացակայում կամ նվազում է (30%-ից պակաս) հակահեմոֆիլիային գլոբուլինը (VIII գործոն)։ B հեմոֆիլիայի դեպքում բացակայում է թրոմբոպլաստինի պլազմային բաղադրիչը (9 գործոն), իսկ C հեմոֆիլիայի դեպքում՝ III պլազմային գործոնը (XI գործոն)։ Գոյություն ունի նաև D հեմոֆիլիա, որը պայմանավորված է Խագեմանի գործոնի անբավարարությամբ։Հեմոֆիլիայի կլինիկական երևույթները կարող են ի հայտ գալ կյանքի առաջին տարում, բայց արյունահոսությունը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ երեխաները սկսում են քայլել և ենթարկվում են զանազան կենցաղային վնասվածքների։ Կրծքի տարիքում արյունահոսության հազվադեպ լինելը բացատրվում է նաև նրանով, որ կնոջ կաթը բավարար քանակությամբ ակտիվ թրոմբոկինազա է պարունակում։Արյունահոսություններն առաջանում են կամ վնասվածքից անմիջապես հետո, կամ որոշ ժամանակ անց։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբեմն նույնիսկ չնչին վնասվածքները (լեզվի կծելը, ատամի ընկնելը և այլն) կարող են առաջացնել ուժեղ և տևական արյունահոսություններ, որոնք կարող են նույնիսկ կյանքին սպառնացող բնույթ կրել։ Արյունահոսությունները հաճախ լինում են քթից, լնդերից, բերանի լորձաթաղանթներից և այլն։ Ուժեղ արյունահոսություններ կարող են լինել ատամի հեռացումից, նշիկազատումից և այլ միջամտություններից։Ենթամաշկային արյունազեղումներն արտահայտվում են տարբեր մեծության կապտուկների ձևով։ Կարող են նաև հեմատոմաներ դիտվել։ Լայնածավալ արյունակուտակումների ներծծման փուլում հիվանդի մոտ առաջանում են ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում և այլ երևույթներ։ Կարող է ի հայտ գալ մաշկի դեղնություն, ուրոբիլինամիզություն։ Միջմկանային հեմատոմաները սովորաբար ավելի դանդաղ են ներծծվում։

Բուժում

Картинки по запросу Հեմոֆիլիա

Արտաքին արյունահոսությունների դեպքում օգտագործվում են արյունահոսությունը դադարեցնող միջոցներ։ Արյունահոսող անոթը պետք է լավ ճնշել և խցանել, իսկ ճնշող կապի վրա դնել սառույց։ Արյունահոսությունը կանգնեցնող ամենաարդյունավետ միջոցն արյան փոխներարկումն է։Հեմոֆիլիայի դեպքում անհրաժեշտ է կիրառել միայն թարմ արյուն, որը պարունակում է բավարար քանակով հակահեմոֆիլիային գլոբուլին։ Փոխներարկվող արյան քանակը կախված է արյունահոսության աստիճանից և երեխայի տարիքից։Հեմարթրոզների դեպքում գիպսային կապերի միջոցով անհրաժեշտ է անշարժացնել հոդը և վրան դնել սառույց։ Խորհուրդ չի տրվում պունկցիայի միջոցով արյունն արտածծել հոդից, քանի որ այն կարող է նպաստել վարակի ներթափանցմանն ու հոդի պատյանի պատռման հետևանքով ուժեղ արյունահոսություն առաջացնել։Հեմոֆիլիայի ելքը կախված է կլինիկական ձևերի արտահայտվածությունից։ Հիվանդը կարող է մահանալ մեծաքանակ արյան կորստից, կարևոր կենսական օրգաններում արյունազեղումներից կամ սեպտիկ բարդություններից (վերջիններս կարող են զարգանալ արյունակուտակումների թարախակալումից)։ Հեմոֆիլիայով տառապող երեխաները պետք է ունենան պահպանողական ռեժիմ։ Դպրոցում նրանց պետք է ազատել սպորտային զանազան վարժություններից։ Հաշվի առնելով ատամների փտախտի նկատմամբ հեմոֆիլիայով տառապող երեխաների մեծ հակումը, պետք է սիստեմատիկաբար բուժել ատամները, որպեսզի հեռացման հարկ չլինի։Կեղծ հեմոֆիլիա (պսևդոհեմոֆիլիա)։ Հեմոռագիկ համախտանիշ է, որի դեպքում խանգարված են արյան մակարդման II և III փուլերը։ Կախված այն բանից, թե մակարդման որ գործոնն է պակասում, տարբերում են կեղծ հեմոֆիլիայի հետևյալ ձևերը՝ հիպոպրոթրոմբինեմիա (պրոթրոմբինի պակաս), հիպոակցելերինեմիա (V գործոնի պակաս), հիպոկոնվերտինեմիա (VII գործոնի պակաս), ֆիբրինոգենեմիա կամ աֆիբրինոգենեմիա (ֆիբրինի պակաս) և X, XIII գործոնների անբավարար քանակից առաջացած կեղծ հեմոֆիլիա։ Ի տարբերություն հեմոֆիլիայի, կեղծ հեմոֆիլիայով երկու սեռերի ներկայացուցիչներն էլ հիվանդանում են։ Պատճառական առումով տարբերում են՝

  1. առաջնային (իդիոպաթիկ)
  2. երկրորդային (ախտանիշային) պսևդոհեմոֆիլիա։

Վերջիններս առաջանում են հայտնի էթիոլոգիայի որևէ հիվանդությունից։ Առաջնային կեղծ հեմոֆիլիաները հաճախ լինում են ժառանգական, այսինքն՝ բնածին։Կեղծ հեմոֆիլիայի դեպքում արյունազեղումները հաճախ տեղակայվում են մաշկում և լորձաթաղանթներում։ Արյունահոսությունները երբեմն կարող են զգալի լինել։Հիպոպրոթրոմբինեմիայի և V ու VII գործոնների պակասի հետևանքով առանձին դեպքերում լարանի (ժգուտի) նմուշը և արյունահոսության տևողությունը կարող է նորմայից շեղվել, իսկ մակարդելիության ժամանակը՝ պահպանվել նորմայի սահմաններում։ Ախտորոշման համար կարևոր նշանակություն ունեն լաբորատոր հետազոտությունները (պրոթրոմբինի և V ու VII գործոնների պակասի հայտնաբերում)։Աֆիբրրնոգենեմիան պայմանավորված է արյան մակարդման III փուլի խանգարումով։ Այս ձևի դեպքում արյան մակարդումն ուշանում է, իսկ արյան մակարդուկի կրճատումը ֆիբրինի պակասի հետևանքով շուտ է ավարտվում։ Ֆիբրինի մակարդուկը լինում է փոքր։ Արյան մակարդման մյուս գործոնները փոփոխված չեն։ Լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվում է ֆիբրինոգենի նվազում կամ լրիվ բացակայություն։

Դալտոնիզմ և դալտոնիզմի  հիվանդությունները

Картинки по запросу դալտոնիզմ

Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում:Դալտոնիզմը կամ գունային կուրությունը  ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:Աչքի ցանցենու կենտրոնական մասում տեղակայված են գունազգայուն ընկալիչներ: Դրանք նյարդային բջիջներ են, որոնց մեջ պարունակվում են գունազգայուն գունանյութերի մի քանի տեսակներ` էրիտրոլաբ, քլորոլաբ և ռոդոպսին: Գունային նորմալ տեսողությամբ մարդիկ ընկալիչներում անհրաժեշտ քանակությամբ ունեն գունային բոլոր երեք տեսակներն էլ: Դալտոնիզմով մարդկանց մոտ այս գունանյութերն ախտահարված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Ամենից հաճախ հանդիպում է կարմիր գունանյութի արատը:Դալտոնիզմի ժառանգական փոխանցումը պայմանավորված է X-քրոմոսոմի արատներով և գործնականում միշտ  մորից գենետիկորեն անցնում է որդուն: Դրա հետ մեկտեղ, գենը կրող կինը սովորաբար նորմալ է տեսնում, իսկ նրա որդու մոտ դալտոնիզմի առաջացման հավանականությունը 50% է կազմում: Աղջիկների մոտ գունային տեսողության խանգարումներ հազվադեպ են հանդիպում: Դրա համար նրանք պետք է ժառանգեն երկու ծնողների արատային X-քրոմոսոմները:Դալտոնիզմի տարբեր աստիճաններով տառապում է տղամարդկանց 2-8%-ը:

Դալտոնիզմի տեսակները

Պրոտանոպիան-Պրոտանոպիան թույլ չի տալիս կանաչ երանգները կարմիրից տարբերել:

Դեյտերանոպիա-դեպքում անհնար է կանաչ գույնը տարբերել կապույտից:Կապտա-մանուշակագույն լուսապատկերի հատվածի գունային կուրությունը կոչվում է տրիտանոպիա, այն շատ հազվադեպ է հանդիպում: Հետաքրքիր է, որ նա, ով տառապում է տրիտանոպիայով, ոչ միայն չի տարբերում կապույտ գույնի երանգները, այլ նաև տառապում է, այսպես կոչված, հավկուրությամբ. մթության մեջ առարկաները վատ է տեսնում:Գոյություն ունի դալտոնիզմի նաև չորրորդ տեսակը` աքրոմասիան: Սա  ամենածանր ձևն է, երբ մարդը, բառի բուն իմաստով, շրջապատող աշխարհն ընկալում է սև-սպիտակ գույներով:Շնաձկները տառապում են դալտոնիզմով, այսպիսի եզրահանգման են եկել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Այս ստորջրյա գիշատիչները շուրջբոլորն ամեն ինչ սև-սպիտակ գույներով են տեսնում:

Դալտոնիզմի ախտորոշումը

Картинки по запросу դալտոնիզմ

Դալտոնիզմի ճիշտ ախտորոշում կայացնելու և տեսակը որոշելու համար կօգնի Ռաբկինի գունային աղյուսակը: Դա 27 գունային վանդակներ են, որոնք լցված են միևնույն պայծառության պատկերային շրջանակներով: Դրանցում զետեղված են տարբեր երանգների երկրաչափական պատկերներ և թվեր: Գունային կուրությամբ տառապող մարդը դրանք տարբերել չի կարող:

Ինչպես է բուժվում դալտոնիզմը

Ցավոք, դալտոնիզմն անբուժելի է: Գիտնականները մեկ անգամ չէ, որ փորձել են դալտոնիկների գունային առանձնահատկությունները փոխհատուցել ամեն տեսակի ակնոցների և կոնտակտային ոսպնյակների օգնությամբ, որոնք ներկված են եղել յուրահատուկ ձևով: Սակայն այս փորձերն անարդյունք են եղել, քանի որ գիտնականներին հաջողվել է միայն գունավորել պատկերը, դրա հետ մեկտեղ, նրանք չեն կարողացել հաշվի առնել մարդու գունային ընկալման հոգեֆիզիոլոգիան:Այնուամենայնիվ, գիտնականները շարունակում են  տեսողության նման առանձնահատկությունների բուժման մեթոդներ մշակել: Օրինակ, վերջերս, Վաշինգտոնի համալսարանի բժիշկները կարողացել են դալտոնիզմից բուժել երկու փորձակապիկների: Փորձարկումների ընթացքում գիտնականները կենդանիների աչքերի ցանցենու հատվածում ներմուծել են անվտանգ վիրուս, որն իր գենոմի մեջ պարունակում է գունազգայուն ընկալիչի պակասող գենը: Երկու կապիկներն էլ, փորձարկումից հետո մոխրագույն ֆոնի վրա սկսել են տարբերել կարմիր և կանաչ երանգները:Առաջիկայում գիտնականները պատրաստվում են մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնք կոչված են ապացուցելու, որ տվյալ մեթոդն անվտանգ է մարդկանց համար: Եվ այդ ժամանակ բուժման այս մեթոդը կարող է օգտագործվել դալտոնիզմով տառապող մարդկանց բուժման համար:

Թեստ՝ http://myblog.am/parzekh-ardyo%D5%9Ekh-unekh-daltonizm-the%D5%9E-och-daltonizmeh-bacahaytogh-thest/

 Մաշկ

 Մաշկը ամենա մեց օրգանն է։ Դա առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և պաշտպանում օրգանիզմը վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճաններից, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից և վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, ջերմաստճանի փոփոխությունները, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը և առարկաների խոնավությունըկամ չորությունթ: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են  (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:
Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ:

Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։

Դրանք են`

  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիականКартинки по запросу մաշկի կառուցվածքը

գլխուղեղի կատված

Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով: Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո: Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի: Ոչ մի «ամեն ինչ կարգին է» չպետք է լինի:Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացու մԽոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում Տեսողության կտրուկ վատացումԳլխապտույտ Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտի պատճառները

Սթրես Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:Ծխելը Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:Ալկոհոլ Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:Ճարպակալություն Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:Հիպոդինամիա Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:Շաքարախտ Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:Հիպերխոլեստերինեմիա «Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է ատերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքը, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:  1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքը պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:Եվ հիշեք, որ մինչև շտապօգնության ժամանելը, մարդու կյանքը կախված է Ձեր գործողություններից:

Սիրտ

Картинки по запросу սիրտ - անոթային համակարգերի տարածված հիվանդությունները

Սիրտանոթային համակարգի հիվանդությունները աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: 2004 թ. դրանցից մահացել է 17.1 մլն մարդ, ինչը կազմել է բոլոր մահերի 29%-ը: Ըստ մասնագետների` սիրտանոթային համակարգի հիվանդություններն ամենից շատ տարածված են այն երկրներում, որտեղ բնակիչների եկամուտը միջին կամ միջինից ցածր է: Եթե ԱՄՆ-ում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահերը կազմում են բոլոր մահերի մոտ 34%-ը, ապա Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրանք կազմում են բոլոր մահերի մոտ 50%-ը:

Սիրտանոթային համակարգի հիվանդությունները սրտի և արյունատար համակարգի հիվանդությունների մի խումբ են, որոնց մեջ են մտնում սրտի իշեմիկ հիվանդությունը, ռևմոկարդիտը (սրտամկանի և սրտի փականների վնասվածքը` ռևմատիզմի հետևանքով), գլխուղեղի անոթների հիվանդությունները, սրտի բնածին արատները, թրոմբոզները և այլն:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առավել տարածված են սրտի իշեմիկ հիվանդությունը (Հայաստանում` սիրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների 31%-ը) և հիպերտոնիան` արյան բարձր ճնշումը (43%):

Ռիսկային գործոնները

Բոլորին քաջ հայտնի է, որ սիրտանոթային համակարգի հիվանդություն ձեռք բերելու գլխավոր ռիսկային գործոններն են սխալ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը և ծխախոտը (ըստ միջազգային վիճակագրության` նման ապրելակերպ վարող մարդկանց 80%-ն ունենում է սրտի իշեմիկ կամ գլխուղեղի անոթների հիվանդություն):

Կարևոր գործոններ են նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական մթնոլորտը, ծանր աշխատանքը, նյարդերը, հանգստի պակասը… Գուցե  այս պատճառով են սիրտանոթային համակարգի հիվանդությունները տարածված հենց համեմատաբար «անապահով» երկրներում: Այդպիսի երկրներում նման հիվանդությունների կանխարգելում էլ, որպես կանոն, չկա, ինչն էլ ավելի է մեծացնում ռիսկը:

Բուժումը

Սիրտանոթային համակարգի հիվանդություններն ամենից շատ վնաս են հասցնում համեմատաբար աղքատ ընտանիքներին. սրտային հիվանդի բուժման, խնամքի և դեղորայքի վրա այդպիսի ընտանիքները ծախսում են իրենց բյուջեի մոտ 30%-ը և ավելին, եթե ունեն բուժվելու կամ վիրահատվելու հնարավորություն: Չէ՞ որ շատ երկրներում նույնիսկ այդ հնարավորությունը չկա:

Հայաստանի բախտն այդ առումով, կարելի է ասել, բերել է, քանի որ հենց Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ սրտաբանական կլինիկաներից մեկը, որտեղ բուժում են ստանում և վիրահատվում ոչ միայն հայերը, այլև հարևան երկրների բնակիչները: Խոսքը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասին, որտեղ գրեթե բոլոր սրտային հիվանդությունների դեմ պայքարելու և, պետք եղած դեպքում, վիրահատվելու բոլոր հարմարությունները կան: Եվ եթե վերջին տարիներին Հայաստանում սիրտանոթային համակարգի հիվանդությունների քանակը չի քչացել, ապա մահացությունն այդ հիվանդություւներից նկատելի նվազել է, քանի որ հնարավոր է դարձել ժամանակին բուժել մի շարք հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին համարվում:

Միակ խնդիրը… դրամն է: Շատ երկրների բնակիչների համար Հայաստանում կատարվող վիրահատությունների գինը բավական հարմար է, իսկ որակը ոչնչով չի զիջում զարգացած երկրներում կատարվող վիրահատությունների որակին: Սակայն ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կարող են վճարել, ասենք, 2 մլն. 800 հազար դրամ` մեկ փականի վիրահատության համար (ինչպես «Անկախին» ասացին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում):

 Մարսողական համակարգ

Похожее изображение

Մարսողական համակարգը (լատ.՝ Systema digestorium) օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները (Canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

 Սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում հատկապես մանկահասակ երեխաների շրջանում

Картинки по запросу shncharakan hivandutyunner

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:

Հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան: Աշխատանքներ են իրականացվում առանձին հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հիվանդների հոսքն ուղղորդելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է կանխարգելիչ ֆիլտր: Վերջինիս նպատակն է գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի  խուսափենք նրանց առողջական վիճակի բարդացումից և վարակի աղբյուր չհանդիսանան այլ երեխաների համար: Միայն նոյեմբերի 21-ին հանրապետությունում իրականացված կանխարգելիչ ֆիլտր-ի արդյունքում հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար:

Հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:

Միաժամանակ հորդորում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ մասնագիտական վերլուծություններից ու եզրահանգումներից և հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ականջներ

Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:
Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը:
Կենդանիների մեծամասնությունն ունի 2 ականջ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե որտեղից է գալիս ձայնը: Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից:
Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել:
Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը: Բնական պայմաններում այն չորանալով՝ աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն ավելցուկը կարող է առաջացնել ականջի ծծմբախցան և փակել լսողական անցուղին:

Աչք

Похожее изображение

Աչք (լատ.  ՝ oculus), տեսողական օրգան։ Բաղկացած է ակնախնձորից (աչքից) ևաչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչներում։ Աչքի օժանդակ ապարատին են պատկանում կոպերը, հոնքերը, թարթիչները,արցունքագեղձը, ակնամկանները։Ակնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք թաղանթներից և կորիզից։

  1. Աչքը տեսողական օրգան է և կատարում է տեսողական ֆունկցիան:
  2. Մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:
  3. Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։
  4. Աչքերը հոգնում են, երբ նրանց շատ են լարում. օրինակ` հեռուստացույց նայելիս, համակարգչային խաղեր խաղալլիս, երկար գիրք կարդալիս և այլն:
  5. Ակնոցները օգնում են կարգավորել տեսողությունը: Լինում են տարբեր ձևի ակնոցներ. օրինակ, օպտիկական, արևաին… Բայց ամենահարմարը լինզաներն են, նրանք ուղղակի հագցվում են բիբին և մարդը ստիպված չի լինում ակնոց կրել:

Վահանագեղձ

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին:                                                                                                                          Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:                                                Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են: Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում  կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը: Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ):վահանագեղձի հիվանդությունը վտանգավոր է Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ  հայտնաբերվում է հիպոթիրեոզ:

Բջիջ

«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա անվանեց բջիջներ։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացիՄարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում։ 1680թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։ 1826թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ։[1]

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: