- Ներկայացնել ՀՀ անտառածածկի ներկա վիճակն ու առանձնահատկությունները
Հայաստանի անտառները ներկայացված են բույսերի 323 տեսակներով։ ՀՀ անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է ՀՀ աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդու ազդեցությամբ և այլ գործոններով։ Հայաստանի անտառները աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։ Անտառներն ունեն հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն։ Կատարում են նաև սոցիալ-տնտեսական դեր։ Մարդու կողմից գերշահագործումը և բնական գործոնների բացասական հետևանքները ժամանակի ընթացքում զգալիորեն վնասել են ՀՀ անտառային էկոհամակարգերը։ Հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներ են։
- Ներկայացնել ՀՀ անտառների դերն ու նշանակությունը
Անտառները շատ մեծ դեր և նշանակությու ունեն, քանի որ նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են:
- Նկարագրել ՀՀ անտառների վերացման հիմնական պատճառները
Անտառների վերացման հիմնական պատճառը մարդու գործունեությունն է։
Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ հարթաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: Տարածված է Անդրկովկասից մինչև Դաղստան, Հիմալայներ և Սիչուան:Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է: Ընդգրկում է Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզը (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզը (Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հերհեր, Մարտիրոս գյուղեր և այլն), Սյունիքի մարզը (Խնձորեսկ, Նռնաձոր (Նյուվադի) գյուղեր, Մեղրի և Գորիս քաղաքներ), Տավուշի և Լոռու մարզեր:Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ: Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է:Սպառնացող վտանգներից է բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը։Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ «Մագելի» քարանձավը փակվել է այցելուների համար։
- Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
ՀՀ-ի համար էներգետիկ հանակարգը ունի մեծ դեր: Ներկայումս ՀՀ էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմողարդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկությանկողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկուկոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-եր:
- Ի՞նչպեսենՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ-ում էներգիա էն ստանում ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի, Հէկ-երի և այլընտրանքային էներգիաի աղբնուրներով, ինչպես նաև վառելանյութերի միջոցով։
5.Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Պետք է անտեղի չսպառենք այն: Անջատենք սենյակի լույսը, եթե այն էլ հարկավոր չէ, անջատել վարդակից լիցքավորիչները այն չոգտագործելու դեպքում: Այսպիսի չնչին բաներին ուշադություն դարձնելու դեպքում կարող ենք թեև մի փոքր, բայց էենրգիա խնայել:
Բնօգտագործումն ու բնապահպանությունը Հհ_ում
ՀՀ տարածքն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և քիչ բարենպաստ տնտեսական գործունեության համար: ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի երկարատև բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառական նշանակության օգտակար հանածոների առաջացումը:
Հանրապետության տարածքն առանձնապես հարուստ է գունավոր մետաղներով: Առավել կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ–Թեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը:
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (Աղվերան–Արզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով («Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
Բայց մենք 100% չենք կարող ասել, որ այս հանքերը օգուտ են տալիս մեր պետությանը, քանի որ գտնվում են օտարերկրացի ներդրողների ձեռքում, բայց նաև չենք կարող ասել, որ մենք դրանից օգուտ չենք ստանում:
նօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, հետևաբար այնբերում է մեծ վնասների: Սա չի նշանակում որ բնությունը պետք չէ օգտագործել,սակայն պետք է օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնասհասցվի բնությանը: Վերամշակման արդյունքում մնացուկներ և թափոններ ենգոյանում, որոնք աղտոտում են շրջակամ միջավայրը: Մարդկությունն իրառաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխելայն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածականկտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:
ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ,բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի,տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Կան հարյուրավորջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմումՍևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը:
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն ու միայն վատ հետևանքներ: Կան որոշակի նորմեր, որոնք խաղտել չի կարելի, սակայն ՀՀ-ում չի հսկվում արդյոք այդ նորմերը պահպանվում են, թե ոչ: Իսկ շահագործողը միայն մտածում է իր շահի մասին և ոչ թե շրջակա միջավայրի մասին: Պարզ օրինակ` ռեսուսների օգտագործման հետևանքով պոչամբարների առկայություն է: ՀՀ-ում պոչամբարները ամբողջովին բաց են, ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Հետևաբար բնակիչներին և շրջակա միջավայրին վնաս է սպառնում, այտեղ չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս: Արդյունքում շահագործողը շարունակում է միայն մտածել իր շահի մասին, ՀՀ-ն շարունակում է իր ռեսուսները վաճառել ուրիշներին, իսկ բնակիչները վնասում են իրենց առողջությունը և վտանգում իրենց կյանքը:
Երևան քաղաքի աղտոտումը
Հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է։ Երևանի տարածքում գործում են հանքավայրեր՝ քարի ավազի, որոնք փոշու, աղտոտման առիթ են հանդիսանում։ Երեւանի օդի աղտոտվածությունը պայմանավորում է նաև շինարարությամբ: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետների` փոշու ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Օդի աղտոտվածությունը անհանգստացնում է նաև մեր քաղաքացիներին: Ամեն տարի ավելի քան 20 միլիոն մարդ է մահանում աղտոտված օդի պատճառով: Երևանում ևս խնդիրը մտահոգիչ է: Մայրաքաղաքում, իհարկե, կան կանաչապատ վայրեր, բայց բնապահպանի խոսքով՝ դրանք շատ քիչ են բնակիչների քանակի համեմատ
Մթնոլորտային աղտոտումը Հայաստանում
Հայաստանում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ Հայաստանի տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին: Հատկապես կարևոր է մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։
Բնական աղտոտում
Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը:
Մարդածին աղտոտում
Խմբագրել
Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:
Աղավնաբազե
Աղավնաբազե բազեների ընտանիքի հազվագյուտ, չվող-ձմեռող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կամիր գրքում։Մարմնի երկարությունը 23-30 սմ է, թևերի բացվածքը՝ 50-62 սմ, կենդանի զանգվածը՝ 160-250 գ։ Էգը խոշոր է արուից։ Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ մուգ, ներքևից՝ բաց նարնջագույն՝ սև խայտերով։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, պոչը՝ շերտավոր։ Թևերը համեմատաբար կարճ են, ծայրը՝ սուր, ներքևից՝ զոլերով, պոչի հիմքը՝ մոխրագույն։Ճարպիկ է, թռչում է թևերի արագ թափահարումներով, գետնից ոչ բարձր։ Անակնկալի է բերում զոհին կամ հետապնդում նրան անզիջում։ Բնակվում է բաց տարածքներում։Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով, խոշոր միջատներով։ՀՀ տարածքում հայտնվում է սեպտեմբեր-հոկտեմբերին, չվում է ապրիլին։ Բնաը դնում է այլ թռչունների հին բներում։ Ձվադրում է մայիսի երկրորդ կեսին։ Օգտակար է։ Չի գնահատվում որպես որսորդ թռչուն, սակայն մեծ է նրա դերը սարյակներից ու ճնճղուկներից խաղողի և այլ այգիների պաշտպանության գործում։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռների թռիչքից մի քանի րոպե առաջ օդանավակայանի տարածք է բաց թողնվում վարժեցված աղավնաբազե, որից ահաբեկված թռչունները թաքնվում են (կանխվում է բախումը ինքնաթիռին) և անվտանգ պայմաններ են ստեղծվում թռիչքի համար։
ՀՀ-ի լեռնատափաստանային լանդշաֆտների քարտեզ
Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ:
թուրքական սահմանին251 կմ
ադրբեջանական սահմանի 624 կմ
վրացական սահմանի 142 կմ
պարսկական սահմանի 36 կմ
- Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:Հայաստանի աշխարհագրական դիրքին նման են Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը, Ավստրիայինը, Չեխիայինը, Սերբիայինը և Մոլդովայինը:
Բնութագրեք ՀՀ աշՈւրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
Հխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:Դիտարկելով ՀՀ աշխարհագրական դիրքը` տնտեսական տեսակետից: Այն ոչ նպաստավոր է,քնաի որ մենք ունենք երկաթուղիներ, ավտոխճուղիներ,նավթամուղներ, գազամուղներ, էլեկտրահաղորդման գծեր,հզոր արտադրական կենտրոններ: Սական ՀՀ չի օգտագործում դրանց մեծ մասը;Քաղաքական տեսանկյունից մեր աշխարհագրական դիրքը անբարենպաստ է, քանի որ չունենք բարի դրացիական հարաբերությունների հարևան երկու պետությունների հետ, չունենք ելք դեպի ծով և ընդհանուր սահման խոշոր պետությունների հետ:Կլիմայական տեսանկյունից մեր աշխարհագրական դիրքը բարենպաստ է, քանի որ մենք լեռնային երկիր ենք կլիման մեր երկրում բաշխվում է հավասար ըստ եղանակների:
- ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր:
-
ՀՀ ԳԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՔԱՐՏԵԶ
Ախուրյան
Ախունք ՝Արփի լիճ
Գետաբերան՝ Արաքս գետ
Երկարություն՝ 186կմ
Հրազդան Արփա
Ակունքը ՝ Սևան
Գետաբերան՝ Արաքս
Երկարությունը ՝ 141կմ
Որոտան
Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Գետաբերան՝ Հագարի
Երկարությունը ՝ 178կմ
Ողջի
Ակունքը ՝ կապուտջուղ
Գետաբերան՝ արաքս
Երկարությունը ՝ 85կմ
Դեբեդ
Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Գետաբերան՝ Խրամ
Երկարությունը ՝ 178կմ