Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում,իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին,եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 1901թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում 1903թ.-ից աշխատակցում էր «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907թ.-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսնում նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները: Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։
Մուրացան
Մուրացան (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854թ-ին հայոց պատմական Արցախի Դուշի քաղաքում:Նախնական կրթությունը ստանալով մասնավոր վարժարանում, այնուհետեվ ուսումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում: Հեշտ ու խաղաղ չի անցել 5 ուսուցչությամբ:Իսկ հետո նյութական ու խաղաղ սուղ աշխատանքից դրդված հաշվապահությամբ:Այս ծանր եվ հոգեմաշ աշխատանքը եվ այլ ուրիշ պատճառներ խաթարեցին նրա առողջական վիճակը եվ նա մահացավ հոգեկան խանգարումից 1908թ-ին Թիֆլիսում:Մուրացանը թողել է գրական հարուս ժառանգություն:հայտնի են <<Ռուզան>> պատմական դրաման <<Խորհրդավոր>> <<միանձնուհի>> <<Առաքյալ>> վիպակները <<Գեվորգ մարզպետունի>> պատմավեպը:
Րաֆֆի
Րաֆֆին (Հակոր Մելիքի Հակոբյան) մեծագույն հայ վիպասան էր: Րաֆֆին ծնվել է 1835թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայջուկ գյուղում:Հարը հայտնի վաճառական էր մեծ գերդաստանի տեր:Հակորը՝ ապագա վիպասանը Րաֆֆին, նրա տասներեք զավակներից ամենամեծն էր:Մանուկ Հակորը նախնական կրթությունը ստացել է իրենց գյուղուի դպրոցում, գյուղի դպրեցից հետո հայրը պատանի Հակորին ուղարկում է ուսումը շարունակելու Թիֆլիսի պետական գիմնազիայում:Ուսուցչություն է արել Թիֆլիսի Արամյան վարժարանում:Նա հիվանդանում է թոքերի բորբոքումով եվ վախճանվում 1588թ-ին: Րաֆֆին թողել է գրական մեծ ժառանգություն նրա ստեղծագործությունները 10-նյակ հատորներ են կազմում: Ամենա սիրված ու շատ կարդացվող ստեղծագործություններից են << Խաչագողի հիշատակարանը>> <<Խենթը>> <<Կայծեր>> <<Դավիթ բեկ>> <<Սամվել>> վեպերը:
Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829թվին, նոր Նախիջեվանում:Նախնական կրթությունն ստացել է տեղում՝ հայտնի մանկավարժ ԳաբրիելՊատկանյանի դպրոցում: Մի քանի տարի աշխատում է որպես տեղական թեմի առաջնորդարանի քարտուղար:1853 թի Նալբանդյանը մեկնում է Մոսկվա: Նույն թվականին Պետերբուրգի համալսարանում հանձնում է քննություններ եվ ստանում Լազարյան ճեմարանում հայոց լեզվի ուսուցչի պաշտոն:1854-1858թթին Նազարյանը սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում,որպես ազատ ունկնդիր:1860թվին Պետերբուրգի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա արեվելյան լեզուների գծով եվ ստանում թեկնածուի գիտական աստիճան:1860թ նոր նախիջեվանի հասարակությունը նրան ուղարկում է հնդկաստան այնտեղի հայ հարուստներից մեկի ՝ իրենց քաղաքից կտրած ժառանգությունը ստանալու համար:Վերջապես Նալբանդյանը հասնում է Կալկաթա հաջողությամբ կատարում է իր հայրենակիցների հանձնարարությունը:Վերադարձի ճանապարհին նա լինում է Իտալլիայում, ոգեշնչվում իտալական ժողովրդի ազգային ազատագրական պայքարով եվ 1862թ ամռանը հասնում նոր Նախիջեվան, այստեղ ձերբակալվում է ցարական ժանդարմների կողմից:Նրան մեղադրում էին հակացարական հեղափոխական շարժումներին մասնակցելու մեջ: Մինչեվ 1865թ. Նալբանդյանը բանտարկված է մնում Պետերբուրգի Պետրոպավշովյան բերդում: Այնուհետեվ նրանք աքսորում են հեռավոր Կամիշեն քաղաքը, որտեղ էլ նա վախճանվում է 1866 թվին: Հարազատները նրա աճյունը տեղափոխում են հայրենի քաղաք եվ թաղում Ս.խաչ վանքում: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, վեպեր, հրապարակախոսական, գրական քննադատական, մանկավարժական փիլիսոփայական աշխատություններ:
Խաչատուր Աբովյան
Հայ մեծ գրող եվ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թվին, Քանաքեռում: Արդեն տասը տարեկան պատանի, նա ընդունվում է Էջմիածնի միաբանությանդպրոցը, ուր սովորում է մի քանի տարի:1823 թվին Աբովյանը մեկնում է Թիֆլիս, նախ սովորում հայտնի մանկանկավարժ Պողոս Ղարսդաղցու ուսումնարանում ապա ընդունվում Ներսիսյան դպրոցը:1828թվին Աբովյանը վերադառնում է Էջմիածին եվ նշանակվում կաթողիկոսի թարգմանիչ: 1828-ին Էջմիածին է գալիս է Դորպատի համալսարանի պրոֆեսոր ֆրիդի Պարբուտի արշավախումբը Արարատի գագաթ բարձրանալու նպատակով։ Աբովյանը որպես թարգմանիչ միանում է արշավախմբին և առաջիններից մեկը ոտք դնում բիբլիական լեռան գագաթին։ Խոհամիտ և հետաքրքրասեր երիտասարդը գրավում է Դուպրատիի ուշադրությունը և նրա ջանքերով ընդունվում Դուպրատիի համալսարանը, որպես ազատ ունկնդիր։1630-թի. սեպտեմբերին Աբովյանն արդեն Դոպրատում էր։Այստեղ Աբովյանը մնում է 6 տարի։ Գիտելիքների այսպիսի մեծ պաշարով Աբովյանը 1836թին վերադառնում է հայրենիք։1837 թվին մտնելով ծառայության, նա նշանակվում է Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ։1843 թին նա տեսուչի պաշտոն է ստանձնում, ուր աշխատում է մինչև իր կյանքի վերջը։1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը:Ժամանակի ցարական չինովնիկությանհայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ:Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները: Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին կրթականլուսավորչական ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները: Ցարիզմի հայահալած քաղաքականության դեմ ընդվզելու արդյունքը՝ 1848թ. ապրիլի 2-ին մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ:
Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. եվրոպական հեղափոխություններին մասնակցելու:
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը զուգերգկարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել:
Պիոն Հակոբյանը ևս հակված էր Աբովյանի ինքնասպանության կամ ծպտյալ ինչ-որ տեղ ապրած լինելու վարկածին:
Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով:
Ժողովրդի մեջ տարածված էր նաև ինքնասպանության վարկածը:
Բազմաթիվ վարկածներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վլադիմիր Ղազարյանը:
Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1983թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս գրող Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին:1858թին լույս է տեսնում<< վերք Հայաստանի>> վեպը։1948-1961թթին Հ-ի գիտությունների ակադեմիայի հրատարակչության լույս է տեսնում նրա երկերի լիակատար ժողովածուն 10հատորով։Դա մի ամբողջ հանրագիտարան է։
Ֆրիկ
Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություն են հաղորդում միայն նրա բանաստեղծությունները: Դրանց հիման վրա ենթադրվում է, որ նա ծնվել է թաթար-մոնղոլների արշավանքների սկզբին եվ ապրել 14-րդ դարի առաջին տասնամյակը: Ֆրիկը եղել է աշխարհական,ունեցել է ընտանիք եվ նախապես ապրել է նյութական բարեկեցիկ կյանքով; Սակայն նա գերի է ընկել թաթարների ձեռքը զրկվել ընտանիքից եվ իր ողջ ունեցվածքը կորցնելուվ մի կերպ ազատվել: Թաթար-մոնղոլները չվճարված հարկերի դիմաց գերի են վերցրել նաեվ Ֆրիկի որդուն:Նա ապրել է աղքատ կյանքով: Ծանր է անցել հատկապես միայնակ, ընչազուրկ ու անտերունչ բանաստեղծի ծերությունը: Նա ստացել է բավարար կրթություն, որւ հնարավորություն է տվել բացահայտելու նրա բանաստեղծական բնածին տաղանդը: Մեզ հասել են 4 տասնյակից ավելի բանաստեղծություններ, որոնք հիմնականում խոհախրատական ու գանգատական տաղեր են: Հայ քնարերգության ընտիր էջերից են Ֆրիկի աշխարհիկ տաղերը, եվ առաջին հերթին`<<Ընդդեմ ֆալաքին>>> ու <<գանգատ>> բանաստեղծությունները որոնցով սկզբնավորվում եէ սոցիալական թեման:
2019-2020 ՈՒս տարի
1․Ի՞նչ է էպոսը։
Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը իր մեջ պարունակում է տվյալ ազգի առանձնահատկությունները :
3․ Կոմիտասի ո՞ ր հայտնի ստեղծագործական մշակման հետ է կապվում էպոսը։
4. Հին կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին։ Գտնել այդ հատվածը և ներկայացնել տեսանյութով կամ ձայնանյութով։
<<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:
5. Երաժշտական այլ ի՞նչ ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով։
Էպոսյան թեմաները գրավել են ` Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան,Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան,Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը, գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը:
6. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞ նչ անուններով է կոչվել մեր էպոսը։
«Սասնա ծռեր» էպոսը կոչվել է նաև «Սասնա տուն», «Դավթի հեքիաթ» «Դավթի պատմություն» «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Սասնա փահլևաններ»:
7. Ո՞ ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին։
Թովմա Արծրունի,Մովսես Խորենացի
8. Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին։
Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել հենց նրանց շնորհիվ։
9. Ո՞ րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը։
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են:
11․Ո՞վ է առաջին անգամ գրի առել էպոսը։ Եվ ինչպե՞ս է կոչվում այդ պատումը։
1873թ. Գարեգին Սրվանձտյանց գրի է առնում<< Սասունցի դավիթ կամ Մհերի դուռ>> Վերնագրով էպոսը:
13․ Քանի՞ ճյուղից է բաղկացած էպոսը։
էպոսը բաղկացած է 4 ճյուղից.
- Սանասար և Բաղդասար
- Մեծ Մհեր
- Սասունցի Դավիթ
- Փոքր Մհեր
Ուիլյամ Շեքսպիր
Կենսագրություն
Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլի 23-ին, գավառական Ստրեդֆորդ քաղաքում: Սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը: Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:
Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի:
Մեծերը Շեքսպիրի մասին
Փաստեր Շեքսպիրի Մասին
Շեքսպիրն ունեցել է յոթ եղբայր ու քույր:
Շեքսպիրն ամուսնացավ Անն Հեֆավայի հետ 17 տարեկանում: Երբ ամուսնացան, կինը 26 տարեկան էր ու հղի: Նրանց առաջին երեխան ծնվեց ամուսնությունից վեց ամիս անց:
Շեքսպիրի մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Նա անիծել է այն մարդուն, ով կհամարձակվի տեղափոխել իր աճյունը վերջնական հանգստի տեղից: Նրա տապանաքարի գրությունն է.
Իմ լավ ընկեր, հանուն Հիսուսի
Մոռացիր այստեղի հողը փորելու մասին:
Օրհնվեն այն մարդիկ, ովքեր հանգիստ կթողնեն այս քարերը,
Եւ թող անիծվեն նրանք, ովքեր կտեղափոխեն իմ ոսկորները:
Թեև գերեզմանները փորելու սովորույթ կա՝ այլոց համար տարածք ազատելու համար, սակայն Շեքսպիրի աճյունի մնացորդները մնում են տեղում: Ինչպես նաեվ նրա կողքին են թաղվախ կինը ու թոռնուհու ամուսինը
Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:
Շեքսպիրի պիեսներում տեղի է ունենում տասներեք ինքնասպանություն, իսկ տասներեքը համարվում է դժբախտության թիվ:
Շեքսպիրն իրականում երկու կյանք է վարել: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, իսկ իր հայրենի քաղաքում՝ Ստրատֆորդում, որտեղ ապրում էին կինն ու երեխաները, հայտնի էր որպես շատ հարգված գործարար և սեփականատեր: Նա հաճախ էր այցելություններ կատարում Ստրատֆորդ:
Շեքսպիրյան ժամանակներում կանանց և աղջիկներին չէր թույլատրվում ելույթ ունենալ թատրոնում, ահա թե ինչու բոլոր մասերը, որ նախատեսված էին աղջիկների համար, գրվում էին տղաների համար: Որոշ պիեսներում, ինչպես «Համլետ»-ում և «Անտոնիոս և Կլեոպատրա»-ում, կան վառ օրինակներ: Շատ ավելի ուշ Անգլիայի բեմերից մեկում հայտնվեց առաջին դերասանուհին:
Շեքսպիրը մահացավ, երբ շատ հարուստ էր: Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել, իսկ ունեցվածքը կտակել է իր դստերը՝ Սուսաննային: Շեքսպիրն իր կտակում միայն մեկ անգամ է հիշատակել կնոջ մասին. «Կնոջս եմ թողնում իմ երկրորդ լավագույն մահճակալը անկողնու սպիտակեղենի հետ միասին»:
Տեսահոլովակ Շեքսպիրի մասին
https://www.amerikayidzayn.com/a/3385267.html
***
Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…
Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…
Վերլուծություն
Ինձ այս բանաստեղծության մեջ դուր եկավ աղջկա նկարագրությունը: Չարենցը շատ հետաքրքիր ու գեղեցիկ կերպով համեմատություններ էր արել: Իմ կարծիքով այս բանստեղծությունը շատ պարզ ու մաքուր էր, դրա համար էլ այն ասոցացրեցի երկնագույնի հետ:
Եղիշե Չարենց (Ծիածան շարքի վերլուծություն)
Չարենցի հայտնի շարքերից մեկն է `<<Ծիածան>> շարքը նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին, Չարենցի սրտում հավետ է եղել նա, անգամ երբ ուրիշի հետ է ամուսնացել նա մտքով և հոգով ցանկացել է լինել Կարինեի հետ:Չարենցը իր այս շարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝
Կապույտ— Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկեգույն— բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:
Մանուշակագույն— այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ:
Երբեք այս բանաստեղծությունների շարքը այսքան խորիմաստ չեմ ընկալել, կարդալիս ընդհանրապես չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց ահա աչքերը լայն բաց անելուն պես հասկացա, որ Չարենցի կյանքը, բանաստեղծությունները լի ու լի են գաղտնիքներով:
Եղիշե Չարենց
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Վահան Տերյան
Տերյանի Ոճն ու Լեզվական Արվեստը
Ըստ Տերյանի՝ լեզուն խոսքի բանաստեղծական կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացուցիչն է: Սա առաջին հերթին խսում է բանաստեղծի բառընտիրության և բառօգտագործման մասին: Բառի հիմքում իմաստից բացի նաև տրամադրություն կա: Այդ պատճառով էլ ճշմարիտ բանաստեղծը հարյուրավոր բառերից ընտրում է այն բառը, այն արտահայտությունը, որը առավել ճիշտ ու դիպուկ է ներկայացնում ոչ միայն խոսքի իմաստը, այլև տրամադրությունը: Տերյանի բանաստեղծական աշխարհը բարդ ապրումների աշխարհ է, որի մեջ գերիշխող տրամադրությունը, ինչպես արդեն նկատել ենք, տխրությունն ու թախիծն են: Այս իրողությունից ելնելով՝ տեսնենք, թե նա իր այդ տրամադրությունները արտահայտելու համար ինչ համարժեք բառեր է օգտագործում: Դրանք շատ են , օրինակ ՝ աշուն, անձրև, գիշեր, մթնշախ, ուրու, մշուշ, վերջալույս, հողմ և այլն: Ընդ որում այս բառերի օգտագործման հաճախականությունը Տերյանի պոեզիայում մեծ է: Պատահական չեն բանաստեղծի այս խոսքերը <<Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպես լուսավոր ու մեղմ է իմ թախիծը>>:
Տերյանը գրել է նաև այնպիսի բանաստեղծությունները, որոնք օժտված են լավատեսության լիցքերով: Դրան հիմնականում այն բանաստեղծություններն են որոնց մոտիվը սերն է կնոջ, հայրենիքի, մոր ու բնության նկատմամբ: Այս պարագայում փոխվում են նաև լեզվաարտահայտչական միջոցները: Տերյանի բառը դառնում է ույսի պես մաքուր ու թափանցիկ՝ ընթերցողին վարակելով լավատեսությամբ ու հույսով: Այդ գործերից են ՝
<<Հրաշք աղջիկ>>, <<Սենտիմենտալ երգ>>, <<Գարնանամուտ>> և այլն: Տերյանի բառաշարային լիցքերը բավականին հարուստ են: Տերյանը տիպիկ քրիստոնյա բանաստեղծ է, և դա իր օգտագործման խոսքերի ու բառերի մեջ երևում է: Բերենք մի քանի օրինակ՝ Աստված, տաճար, տիրամայր, կանթեղ և այլն: Տերյանի լեզվի մյուս առանձնահատկությունը ընդգծված երաժշտականունթյունն է: Նրա յուրաքանչյուն բանաստեղծության մեջ՝ տխուր թե ուրախ, զգացվում է դրանց տրամադրության հավերժ մեղեդին: Տերյանի բանաստեղծությունները ծավալով փոքր են ու սեղմ: Այդ սեղմությունը բաստեղծը իրականացնում է գեղարվեստական տարբեր միջոցներով ու ձևերով:
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Ավետիք Իսահակյանը ասել է Վահան Տերյանի ժողովածուի` <<Մթնշաղի անուրջների>> լույս տեսնելուց հետո. <<Նա իր հայտնությամբ գլխավորեց մեր քնարերգությունը>>:
Ավետիք Իսահակյան
………….<<Որ սիրտդ չպատռի>>: Վահանի ծննդավայր Գանձան Ջավախքի բարձրադիր, լեռնային գյուղերից մեկն է, չափազանց հարուստ, բազմերանգ բուրալի ծաղկունքով, սառնորակ աղբյուրներով ու բնաության չքնաղ տեսարաններով:
Մեր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, երբ եկել էր Փարվանա լիճը տեսնելու, որ իր համանուն պոեմը գրի, ու գիշերվա ժամի 2-ին սուրբ Հովհաննեսի սարից տեսնում էինք լուսնի պայծառ լուսով ողողված Գանձան իր շրջակայքով. հյուսիսում` Փարվանա լիճը` փռված արծաթե ափսեի պես պսպսղուն, հարավում` ոտներիս տակ` Ս. Հովհաննու ստորոտին` Դուման-գյոլն իր կաս-կապույտ ջրերով ու երկուսն իրար կապված Փարվանա գետի արծաթ գոտիով, որ, համանուն լճից դուրս գալով , հազար ու մի սառն ու վճիտ աղբյուրներ գիրկն առնելով, իր հատակի ազնվազարմ կարմրախայտ ձկների հետ պագվտելով ու ծաղկազարդ, բուրալի ափերը լիզելով, հազար նազով կոտրատվելով, ծռմռվելով, թափվում է Դուման-գյոլը: Գետի ափին, երկու ծայրին ու մեջտեղը Փոկան, Գանձան ու Սաղամոն հոգնած պահակի պես պպզած, մրափում են սուսուփուս, դեմերս` հսկա Աբուլն է իր ձյունափայլ արծաթազօծ կատարով. նրա կողքին` <<քարոտ-քռչոտ>> Քյոռ-օղլին` ժեռ-ապառաժ բռունցքներով իր ախոյան Աբուլին սպառնալիս. հեռուն` Իլխի-դաղի երկարաձիգ լեռնաշղթան` անդնդախոր ձորերը գայլի երախի պես բացած, կարծես իր ներքևում, մեն-մենակ տափարակ դաշտում պպզած Գնդլիկ-Թափին է ծաղրում, հռհռում. ոտներիս տակ աջ ու ձախ, որը մոտիկ, որը հեռու, լուսնի շողքից պսպղացող արծաթագույն արտերի մեջ շաղ տված, սպիտակ սավանի վրա սև թանաքի բծերի պես երևում են խոր մրափող գյուղերը` Սաթխա, Արակյալ, Հեշտիա, Ղավուրմա… Ու այս բոլորը լուսնի արծաթ լույսով ողողված, նարգիզի, խնկածաղկի, սյումբյուլ խոտի ու հազար ու մի ծաղկունանց բուրմունքով խնկարկված: Այս բոլորն այնպիսի ուժեղ տպավորություն թողին Հովհաննեսի վրա, որ ոգևորված կանչեց.
– Ղազարո’ս, մինչև այժմ ես կարծում էի, թե աշխարհում մեր Լոռուց գեղեցիկ տեղ չկա, բայց ձեր Ջավախքն, ախպե’ր, ոչնչով պակաս չէ Լոռուց էս իր յուրահատուկ գեղեցկությամբ: Առանց ծառ ու անտառ էսպիսի գեղեցկություն…
Եվ հիրավի, Գանձան որքան գեղատեսիլ է իր սքանչելի բնությամբ, հարուստ բազմերանգ, բուրալի ծաղկունքով, սառնորակ աղբյուրներով, սակայն միանգամայն զուրկ է ո’չ միայն պտղատու ծառից (ինչպես և գավառի բոլոր գյուղերը), այլև անպտուղ, վայրի ծառ ու թփից: Բոլոր եղբայրներս հերթով, տարիներ շարունակ Տփխիսից գալիս Մանգլիսի անտառներից, Բորժոմի սարերից, շատ անգամ մասնագետ ագրոնոմի խորհրդով հետներս բերել ենք զանազան տեսակի ծառեր, որ մեր <<բոստանում>> աճեցնենք, սակայն բոլոր ջանքներս իզուր են անցել. Ո’չ մի ծառ, ո’չ մի թուփ արմատ չի բռնել Գանձայի լեռնային հողում:
Ուստի զարմանալի չէ, որ միրգը Գանձայում հիվանդի <<կամակ>>, հազվագյուտ շքեղություն է համարվում ու շատ հազիվ է պատահում, նույնիսկ ամռանն ու աշնանը` մրգի առատ ժամանակ, ըստ որում բերում են դրսից, այն էլ շատ հեռու վայրերից: Այսպես թութն ու բալը, ծիրանն ու ճանճուլը` Խրթվիզից, տանձն ու խնձորը` Ախալցխայից, խաղողը` Երևանից, սեխ-ձմերուկը` Արանից և այլն, այն էլ տարին մի քանի անգամ միայն:
Դրա համար էլ միրգ պատահելիս հայրս խաղողը ձիաբեռնով էր առնում, սեխ-ձմերուկը սայլով, թե` <<լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել>>:
Մի անգամ էլ հայրս, ըստ իր այդ սովորության, մի սայլ ձմերուկ էր առել ու դռանը համրելով` դարսում էին պատի տակ, երբ Վանիկը, գունդուկծիկ, մատը բերանին դուրս գալով տնից ու հանկարծ տեսնելով ձմերուկի կույտը, ուրախությունից սկսեց տարորեն հռհռալ:
– Շրափ… հայրս անակնկալ մի ապտակ հասցրեց ու խեղճ տղի ծիծաղը լացի փոխվեց:
Ապա համբուրելով նստեցրեց ձմերուկների կույտի վրա ու փայփայելով սկսեց երեխի սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց:
– Տե’ս, էս բոլորը քոնն են, բալա’ս:
– Հա’, հըպը ինչի զարկիր:
– Զարկի, որ խնդլուդ (ուրախությունից) սիրտդ չպատռի, ախր էտման խնդալ կլնի, բալա’ս, շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի:
– Դե հիմի ջոկե որը կուզես, կտրեմ, կեր:
Ու Վանիկը ցավն էլ, լացն էլ մոռացած, ծիծաղելով սկսեց ձմերուկների հետ գնդիկլոր թավալվել:
Անցավ ժամանակ: Հարկավ ամենքս էլ մոռացանք ձմերուկն էլ, ապտակն էլ: Եվ ինչ միտ պահելու բան էր, որ հայրը տղին ապտակ չի խփել:
Մի օր էլ հայրս գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն է կրծոտում: Խոսակիցներից մեկն ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրս էլ ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել:
– Շրափ… մատը բերանից հանելով` իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հորս երեսին:
Բոլորի գլխին կարծես սառը ջուր են լցնում:
– Ինչ կենես, ծո’, անպիտան:
– Զարկի, որ սիրտդ չպատռի… դու չսիր թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի…
Հայրս իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին:
…………127 տարի առաջ ,1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է ավելի քան 90 տարի, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:
Վահան Տերյանը անգերազանցելի թարգմանիչ էր: Նրա շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն ստացավ ծանոթանալու Եվրոպական և ռուս գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններին: Տերյանն անմիջական մասնակցություն է ունեցել Մաքսիմ Գորկու խմբագրած Հայ գրականության ժողովածու և Վալերի Բրյուսովի կազմած Հայաստանի պոեզիան գրքերի ստեղծման աշխատանքներին, որոնք լույս տեսան 1916 թվականին: Դա շատ կարևոր նախաձեռնություն էր, որի շնորհիվ աշխարհի ժողովուրդները կարող էին ռուսերենի միջոցով ծանոթանալ, թե հոգևոր ինչ մշակույթ ունեցող ազգ է բնաջնջվում Առաջին աշխարհամարտի ընթացքում: Պոեզիայից բացի Տերյանը թարգմանել է նաև արձակ, մասնավորապես, ֆրանսերենից` հայերեն է թարգմանել Օսկար Ուայլդի Սալոմե պիեսը և հայերենից` ռուսերեն` Րաֆֆու Կայծեր պատմավեպը:
Զարմանալի է, բայց ինչպես և մեկ դար առաջ այսօր էլ նույնքան թարմ և ուսանելի են Վահան Տերյանի հոդվածներում, ելույթներում ու նամակներում արտահայտված մտքերը մեր իրականության, հայ ժողովրդի ու նրա ապագայի մասին: Մասնավորապես, նրանք, որոնք արտահայտված են 1914 թվականին գրված Հոգևոր Հայաստան հոդվածում և նույն թվականին կարդացած Հայ գրականության գալիք օրը զեկույցում:
Երբ 1917 թվականի նոյեմբերին բոլշևիկները եկան իշխանության, սկզբնական շրջանում նրանց անհրաժեշտ էր այնպիսի հեղինակավոր, գաղափարական և ազնիվ մարդկանց աջակցությունը, որպիսին որ Տերյանն էր: Պոետն, իր հերթին, հասկանում էր որ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը մեծ մասամբ լուծվելու է Ռուսաստանի իշխանությունների կողմից և բոլշևիկյան կուսակցությունը միակն էր Ռուսաստանում, որն իր առաջնորդի` Լենինի շուրթերով 1917 թվականի հունիսյան պլենումում հայտարարել էր, թե պատրաստ է անկախություն շնորհել Հայաստանին և Լեհաստանին: Բոլշևիկնորը նաև խոստացել էին հողը տալ գյուղացիներին, գործարանները` բանվորներին, նաև` դադարեցնել պատերազմը: Այդ պատճառով էլ Տերյանը անդամակցեց այդ կուսակցությանը, ակտիվորեն մասնակցեց Հայկական գործերի կոմիսարիատի կազմակերպման աշխատանքներին, որտեղ նա ստանձնեց կոմիսարի տեղակալի պաշտոնը: Տերյանը ընտրվեց նաև Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ, նրան էր հանձնարարվել գրել Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը և կազմել Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը: Այդ փաստաթղթերում Վահան Տերյանը առաջարկում է վճռականորեն պաշտպանել թուրքահայերի ազգային լիակատար ինքնորոշման ձգտումը, հայրենիք վերադարձնել բոլոր բռնի արտաքսվածներին և հայտարարել, որ ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով Հայաստանի գրավված մասից: Դեկրետը ստորագրվել է Լենինի կողմից, սակայն Ստալինի առաջարկով նրանից հանվել է Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթներում առժամանակ որոշ քանակությամբ ռուսական զորքեր թողնելու անհրաժեշտության մասին կետը: Այդ հարցով Տերյանը բուռն վեճ է ունեցել Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինի հետ ու իրերի վիճակը բացատրել Լենինին: Հիշեցնենք, որ Հայկական գործերի կոմիսարիատը կից էր Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին, հետևաբար նրա կոմիսարի տեղակալը` Տերյանը, Ստալինի ենթական էր:
1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորեց Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:
Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված դոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար:
Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:
Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր “բուրժուական” կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:
Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:
Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է “արմյաշկա” վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր: Չէ՞ որ այդ կոմիսարիատը ընդգրկված էր Ազգությունների գործերի ժողկոմատի կազմում, իսկ նրա կոմիսար Վառլամ Ավանեսովն ի վիճակի չէր բավարար ժամանակ հատկացնել հայկական հարցերին, քանի որ բացի այդ պաշտոնից զբաղեցնում էր ևս երկու` առավել կարևոր պաշտոններ` Համառուսաստանյան Կենտգործկոմի նախագահության անդամի և նրա քարտուղարի պաշտոնները: Իր խարդավանքներն իրականացնելիս Ստալինն օգտվել է հայ վայ կոմունիստների` Հայաստանի կոմունիստական կուսակցություն կազմակերպության կենտկոմի անդամների ծառայությունից և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Իսկ այդ կազմակերպությունը Հայաստանից դուրս ստեղծել և ղեկավարում էր տխրահռչակ Գուրգեն Հայկունին:
Հայկունին Տերյանի պաշտոնին աչք էր դրել և նախանձով էր լցված պոետի հանդեպ, քանի որ ինքն իրեն Տերյանից առավել տաղանդավոր բանաստեղծ էր համարում: Այդ պատճառով էլ նա, և նրա կողմից ղեկավարվող Հայկոմկուս կազմակերպության կենտկոմի անդամները Տերյանի և կոմիսարիատի նրա կողմնակիցների դեմ սանձազերծեցին հալածանքների, խարդավանքների, ամբաստանությունների հաղթարշավ: Արդյունքում, 1919 թվականի մայիսին Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է կայացրել աշխատանքից հեռացված, տուբերկուլյոզով հիվանդ Տերյանին ռազմաճակատ ուղարկելու մասին, իսկ հետո, երբ բացահայտվել է այդ որոշման անհեթեթությունը, Հայկունու առաջարկով` Տերյանին Ղրիմ ուղարկելու մասին որոշում է կայացվել:
Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: “Ժողովուրդների հայրն” ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր, քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:
Այդպես էլ եղավ, Վահան Տերյանը վախճանվեց ճանապարհին` ձյունածածկ Օրենբուրգում:
Վերացնելով Վահան Տերյանի նման սկզբունքային, ազնիվ և հայրենասեր կոմունիստներին, Ստալինին հետագայում հաջողվեց հայկական հարցը լուծել ըստ իր հայեցողության…
Խորհրդային ղեկավարների համար առաջնահերթ դեր էր խաղում մարդու գաղտնի դոսյեն և նրանք, ի տարբերություն հասարակայնությանը, քաջատեղյակ էին, որ Վահան Տերյանը հեռացված է եղել իր պաշտոնից: Դա էր, երևի, պատճառը, որ պոետի արձանը Երևանում կանգնեցվեց անկախության նվաճումից հետո միայն:
Այսօր, սակայն, Հայաստանի մայրաքաղաքում կա նրա ոչ թե մեկ, այլ երկու արձան, ինչը սիրո արտահայտության աննախադեպ երևույթ է: Բացի քաղաքի կենտրոնի բոլորին հայտնի քանդակից, նախանցյալ տարի կանգնեցվել է ևս մեկը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Դա Օգյուստ Ռոդենի ոճով քանդակված արվեստի մի իսկական գլուխգործոց է, որը ստեղծել է մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը:
Նիկողոսյանի քանդակը գեղարվեստական իմաստով ոչ միայն գերազանցում է Նորայր Կարգանյանի Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին, այլ նաև ավելի ճշմարտացիորեն է ներկայացնում Տերյան-մտածողի կերպարը, մինչդեռ Կարգանյանի քանդակը պատկերում է հուսալքված, “վիզը ծուռ”, իր հանդեպ խղճահարություն առաջացնող մի մարդու, որպիսին Տերյանը երբեք չի եղել: Կարծում ենք, որ ճիշտ կլինի տեղափոխել Նիկողոսյանի արձանը քաղաքի կենտրոն և տեղադրել Տերյան փողոցում: Իսկ եթե հարմար տեղ չլինի, լավ կլինի փոխատեղել քանդակները, որպեսզի եռևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կարողանան տեսնել Նիկողոսյանի գլուխգործոցը, որը, մեր կարծիքով, Երևանի լավագույն արձաններից է:
Հայ կոմպոզիտորները շարունակում են երգեր գրել Տերյանի խոսքերով, ասմունքողները` կազմակերպել երեկոներ, բոլոր տարիքի մարդիկ` կարդալ և անգիր անել պոետի բանաստեղծությունները, իսկ քաղաքական գործիչները վերընթերցում են նրա հոդվածներն ու ելույթները և համոզվում, որ Վահան Տերյանի մտորումները նույնքան արդիական են ու կարևոր, որքան` նրա կյանքի օրոք էին, երբ հարյուր տարի առաջ` 1908 թվականին հրատարակելով Մթնշաղի անուրջներ բանաստեղծությունների առաջին իր ժողովածուն նա հայտնի դարձավ հայ հասարակայնությանը:
Ի դեպ, Վահան Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու:
Առակ
Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
գրական հայերեն
Լսեք ահա. սերմանացանը գնաց սերմ ցանելու։ Եւ սերմերից մեկն ընկավ ճանապարհին, եկավ թռչունը եւ կերավ։ Եւ մյուսն ընկավ ապառաժին,որտեղ չկար հող։Եւ շուտով ծլեց։Քանզի ջուր չկար, եւ դուրս եկավ արեւ, ջերմացրեց եւ նրա արմատը ցամաքեց։ Եւ սերմերից մեկն ընկավ փշերի մեջ։ Ելան փշերը եւ խեղդեցին նրան եւ պտուղ չտվեց։ Եւ այն ընկավ բարի հողի մեջ,բարձրացավ, աճեց, պտուղ տվեց, մի անգամ երեսուն,մի անգամ վաթսուն, մի անգամ հարյուր։
Հիւթ
ահաւասիկ
եղեւ
անկաւ
ճանապարհաւ
անկաւ յապառաժի
բուսաւ
ջեռաւ
ցամաքեցաւ
անկաւ
յորժամ
անկաւ
բարւոք
միոյ- յ չի կարդացվում
հարիւր- իւ կարդացվում է Յու
ւ կարդացվում է Վ։
«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
Քրիստոնեական առակներ
(Վերլուծություն)
Հավատարմություն
Մի անգամ Հեթանոսների թագավորը անհեթեթ կասկածամտության, անիմաստ ագահության սկսեց մեծ հալածանքներ քրիստոնիաների վրա: Նա հրամայեց, որ երկրների մաշտաբով հավաքեն բոլոր Քրիստոսին դավանողներին և հանձնեն իրենց տանջալից մահվան, որպես ազգի թշնամի: Մի թագավորության մարդասեր և իմաստուն ղեկավար, ստանալով այդ հրամանը հավաքեց իր մոտ բոլոր քրիստոնիաներին: Եվ հրահանգեց ղեկավարը իրենց այս պայմանը: Ով որ սատանային զոհ մատուցի կմնա իր պաշտոնին և իշխանությանը, իսկ ով հրաժարվի կվտարվի և և կենթարկվի դաժան հալածանքների:Եվ քրիստոնիաների կեսը ընտրեց մեկը, մյուս կեսը մյուս տարբերակը, իրենց հավատքի և կարողության չափով: Եվ այդ ժամանակ ղեկավարը մի քանիսին դատապարտեց իրենց թերահավատության և ինքնահավանության համար, իսկ մյուսներին գովեց իրենց հավատարմության համար դեպի Աստված: Ովքեր Աստծուց հրաժարվել են նրանց իրենց ծառաությանը արժան չհամարեց, քանի որ հավատարիմ չէին թագավորին և հրամայեց նրանց վտարել թագավորությունից՝ խայտառակ ձևով: Իսկ ովքեր որ ամուր էին իրենց հավատքի մեջ, ղեկավարը վստահեց ոչ միայն ղեկավարությունը, այն նաև իր կյանքը:
Վերլուծություն
Այս առակը մեզ սովորեցնում է,որ մենք լինենք հավատարիմ մեր Աստծոն, ընկերներին կրոնին։ Եթե մարդը ուրանում է իրԱստծոն ապա շատ հեշտությամբ կդավաճանի նաև մարդուն։
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Տաղ անձնական
(Վերլուծություն)
Հետևյալ բանաստեղծությունը հեղինակի հոգու ճիչն է, որ նա թողել է իր բնակավայրը և ապրում է օտար մի տեղ ու կարոտում է իր տունը, փողոցը հարազատ մարդկանց դեմքերը և իր սիրելիին։ Նա չի կարող հարմարվել նոր վայրին ուր ապրում է ու երբեք չի կարողանա մոռանալ իր բնակավայրը ու այդպես էլ կարոտով կապրի։
Մահաթմա Գանդի
10 անգին խորհուրդները
1. Փոխեք ինքներդ ձեզ: «Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ»: Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: Եվ դրա շնորհիվ աշխարհը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:
2. Վերահսկեք ինքներդ ձեզ: «Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել»: Այն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում, կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ կամ բացասական վերաբերվել:
3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: «Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»: Չի կարելի օգնել մեկին՝ պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:
4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: «Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»:
5. Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է. «Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել»:
6. Եղեք համառ: «Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»: Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:
7. Հիշե՛ք՝ հումորը օգնում է դարձնել կյանքն ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին: «Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:
8. Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: «Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթաքել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց»:
9. Եղեք ներդաշնակ: «Երջանկությունն այն է, ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:
10. Շարունակեք աճել և զարգանալ: «Անընդհատ զարգանալը կյանքի և մարդու օրենքն է»:
Հովհաննես Թումանյան«Հայի ոգին»
Հ․Թումանյանի ՝ <<Հայի ոգին>> հոդվածը հայ ժողովրդի մասին է: Իմ կարծիքով հայ ժողովրդի ոգին նրանում է, որ նրանք միշտ ցանկանում են առաջ շարժվել, գոյատևելու և արարել։ Հայերը սիրում են խաղաղություն ինչպես նաև ջանք չխնայելով փորձում են իրենց Սահմաները անառիկ պահել։ Իմ կարծիքով՝ կան այնպիսի մարդիկ ովքեր ունենալով պաշտոն և իշխանություն սկսում են մարդկանց վերևից նայել բայց կան նաև այնպիսի մարդիկ ովքեր ունենալվ այդ ամենը չեն փոխվում այլ մնում են հասարակ և համեստ։ Ես մարդկանց մեջ կարևորում եմ ակեղծությունը։
Հարցեր և առաջադրանքներ
- Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
Հոգի- Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները)
Ոգի- Շունչ, շնչառություն:2. Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ:
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
Վերլուծություն
Հեղինակը իր կյանքը համեմատում է աշնան հետ և չի կամենում, որ իրեն մոռացած ընկերները՝ իր հետ գան դեպի կյանքի մայրամուտ, քանի որ նա համարում էր, որ իրեն հոգու համար էլ՝ այլևս արշալույս չէր լինելու, իր կայանքում՝ անձրև է ու աշուն։
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
Վերլուծություն
Այս բանաստեղծությունում՝ հեղինակը իր երազանքները համարում է ավարտված, քանի որ աշունն էլ կարծես կյանքի ծերությունը համարվի։Աշնան դեղնած տերևների հետ մարում է նաև հեղինակի խոհերը, որ կանաչի ու արևի հետ անցավ նաև իր կյանքը՝ մնաց միայն հուշերը։
Վահան Տերյան
Կենսագրություն
1885 Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:
Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:
Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից։Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու: 1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը: Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:
Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:
Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով։
1903թՀոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»։ 1904Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել: Հանդիպումից հետո Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ <Արիւնը> հակառակ կարդալիս կստացվի Վահանի սիրած աղջկա անունը։ 1905Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ։ 1906 Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:
Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք»
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,-լսվեց տոմսավաճառի ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել: «Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:
- 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»․․․ - 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:
Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային: Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով։
Դերբենդցի 17 տարեկան Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Տերյանի հետ մտերմանում է: 1919-ից նրանք արդեն միասին էին: Անահիտն է Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրը: Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր: Իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»: Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում։ Տերյանը Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով ուղևորվում է Տաշքենդ` Սամարայի և Օրենբուրգի վրայով: Տերյանին ուղեկցելու պատրաստակամություն է հայտնում Անահիտ Շահինջանյանը, որը շուտով մայրանալու էր: Հոկտեմբերի 13-ին դուրս են գալիս Մոսկվայից:
1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»… Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչև 18-ը: «Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ,- շարունակում է Ա. Շահինջանյանը,- որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչև իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:… Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, և երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք: Դեկտեմբերի 20-ի օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ և այլեւս վեր չկացավ: Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետևանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել: 1920 հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել: Հունվարի 6-ին առբաժնի միջոցով կոնսուլիում հրավիրվեց` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին: Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին: Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,-ասաց ու փակեց աչքերը»: Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին…
Եվ միայն մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:
1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն և հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ եւ ՀԿԳԿ»:
Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք — բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են։
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ ևս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում ՝մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.
Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…
Օրենբուրգի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երևանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է Երևան: Տեղադրում են Պանթեոնում։
Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:
Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –ի հոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքար է կանգնած, որի ետևում Նվարդի ցանկությամբ փորագրված է.
Ծաղիկներըս դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….
Թարգմանչաց տոն
1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչի ձեռքով:Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը`դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործի մեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։
Մխիթար Սեբաստացի

Կոմիտաս
<<Վերլուծություն>>
Անկեղծ ասած, եթե անգամ ինձ քննադատեն, ես ուզում եմ ազնիվ լինեմ և ասեմ ճշմարիտը։ Ես Կոմիտասի բանաստեղծությունները չեմ հավանում, իմ սուբյեկտիվ կարծիքով ` այն շատ պրիմիտիվ է, մանկական։ Կոմիտասը, շատ լավ երաժիշտ է եղել , բայց որպես բանաստեղծ ` հազիվ թե … Օրինակ `<<Իմ երազում>> քանդակում , Կոմիտասը նկարագրել է, թե իր երազների կնոջ հետ ոնց է սիրահարվում, պարում ու սիրո ոգիները ուրախությունից քաղցր սեղան են պատրաստում գունավոր շորեր են կարում, որ իրենց կյանքը հետագայում անցնի քաղցրի և վառ գույների մեջ։ Ես երբեք չեմ կարող համեմատել օրինակ Թումանյանին և Կոմիտասին երկուսն ել նույն ժամանակաշրջանում են ծնվել, բայց Թումանյանի գրեթե յուրաքանչյուր բանաստեղծություն կպնում է սրտիդ լարերին
Ֆրիկ
Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություն են հաղորդում միայն նրա բանաստեղծությունները։Դրանց հիման վրա ենթադրվում է,որ նա ծնվել էթաթար-մոնղոլների արշավանքների սկզբին և ապրել 14-րդ դարի առաջին տասնամյակը;Ֆրիկը եղել է աշխարհական, ունեցել է ընտանիք և նախապես ապրել է նյութական բարեկեցիկ կյանքով։ Սակայն նա գերի է ընկել թաթարների ձեռքը զրկվել ընտանիքից, և իր ողջ ունեցվածքը կորցնելով մի կերպ ազատվել։ Թաթար-մոնղոլները չվճարված հարկերի դիմաց գերի են վերցրել նաև Ֆրիկի որդուն։Նա ապրել է աղքատ կյանքով։Ծանր է անցել հարկապես միայնակը ընչազուրկ ու անտերունչ բանաստեղծի ծերությունը։ նա ստացել է բավարար կրթություն, որը հնարավորություն է տվել բացահայտելու նրա բանաստղծական բնածին տաղանդը։ Մեզ հասել են 4 տասնյակից ավելի բանաստեղծություններ:
Ինձ դուր եկած բանաստեղծությունը՜ <<Բան ի Ֆրիկ Գրքոյն>>
Իլիաս Վենեզիս (Ճայերը)
Վերլեւծություն
Իմ կրծիքով այս պատմությունը այն մասին է, որ մարդ ինչքան էլ նեղանա աշխարհից միևնույն է մենությունը իրեն ընկեր չէ։Ինչքան էլ մարդուն թվա, թե ինքը չարացել է աշխարհից, բայց միևնույն է մարդը չի կարող մեռնել մարդու մեջ։Այդ պատճառով էլ՝ նա ճայերին խնամեց, անվանեց իր մեռած որդիների անունով և կարծես այդ ճայերից էր առնում իր որդիների կարոտը։ Սերը հզոր ուժ է։Ճայերը զգացել էին ծերունու սերը և միշտ վերադառնում էին ծերունու մոտ։ Բոլորը զարմացած էին, թե ինչպես է դա հնարավոր և երբ մի օր թռչուները ետ չեկան՝ ծերունին շատ զարմացած էր և անհանգիստ և հյուրերից իմանալով ճայերի մահվան լուրը, ծերունին նորից ցավ ապրեց իր կորցրած որդիների և ճայերի մեջ վերագտած իր որդիներին ևս մեկ անգամ կորցնելու պատճառով։
Վիլիամ Սարոյան (Ընկերներիս մեղքով)
Վերլուծություն
Իմ կարծիքով Վիլիամ Սարոյանը պարզապես հետաքրքրաշարժ երեխա է եղել։ Նա չի ցանկացել ինչոր մեկին վատ դրության մեջ դնել, նա հարց ու փորձ է արել ինչոր բան ավել հասկանալու համար պարզապես իրեն սխալ էին հասկացել, եթե ինքը վատ մտքով արած լիներ այդ ամենը նա իրն հաղթանակած կզգար իր քեռու այցելությամբ դպրոց և ոչ թե կգար և ներեղություն կխնդրեր իր պահվածքի համար։
Ագաթանգեղոս
ապրել և ստեղծագործել է հինգերորդ դարում։ Ագաթանգեղոս նշանակում է «բարի հրեշտակ», բարի լրաբեր։ Նրա «հայոց պատմության»նյութը 4 –րդ դարի դեպքերն են, հադկապես քրիստոնեության մուտքը Հայաստան Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ թագավորի պայքարը նրանց դեմ ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թ.–ին պետական կրոն հաստատելը։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մ. Խորենացու և ուրիշների համար։ Գիրքը թրքմանվել է հունարեն , արբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով։ Այն տասներեք տարիներում, որ Գրիգորը մնաց բանտի բերդում և Խոր վիրապում , մի այրի կին, որ այդ բերդում էր, երազում հրաման ստացավ, որ օրական մի նկանակ պատրաստելով՝ Խոր վիրապից վայր գցեր։ Այսպիսով՝ Աստծո հրամանով նա կերակրվեց այնտեղ մնացած տարիներին։ Սույն վիրապում, ուր նետել էին նրան, կենդանի մնաց շնորհիվ իր տիրոջ, իսկ այլ մարդիկ որոնք մի անգամ այնտեղ իջեցված էին, բոլորը մահացել էին։ Հենց չարագործների համար էր շինված այս տեղը և ամբողջ Հայաստանի մահապարտների սպանության համար։
Ուսումնական տարի 2017-2018
Հովհաննես Թումնյան
Քեռի Խեչանը վերլուծություն
Քեռի Խեչանը գնում է քաղաք հյուր իր բարեկամներին։Նրան մեծ ուրախությամբ հյուրընկալում են քեռիԽեչանին հյուրասիրում հարգում,պատվում են, նա գնացել էր քաղաք, որպիսի տեսներ կար իր որդու անունը նշված մետրիկեում, բանակ տանելու համար։Իր նշբած թվականների մետրիկական մատյանները ամբողջությամբ մի քանի անգամ նայելուց հետո չգտան։Քեռի Խեչանը շատ էր ուզում տեսնել այդտեղ իր որդու անունը գրած, բայց երկար փնտրելուց հետո չգտան։ Այս ամենից դժգոհ ՝ քեռի Խեչանը, վերադարձավ իր գյուղ և բոլորին պատմեց,որ իր տեղը նեղ է եղել, իրեն լվ չեն ընդունել և ոչ էլ երեսին են նայել։ Վերլուծություն-Իմ տպավորությունը այս պատմության մասին այն է,որ քեռի Խեչանը շատ ապերախտ մարդ է։ Նրան այդպես հյուրասիրեցին, հհուրընկալեցին, նրա հետ գնացին այդ մատյաններում փնտրելու որդու անունը,բայց ինչ աներ այդ մարդը, որ չկար Խեչանի որդու անունը,նրա այդ մոլուցքը , որ այդ մատյանում տեսներ իր որդու անունը՝ կուրացրել էր նրան և նա գնալով գյուղ դժգոհել էր իր բարեկամներից։
Եղջերուի մահը
Անտառը հառաչանքով լի էր։ Անգութ որսորդները դուրս էին եկել որսի։Անտառը կարծես ՝ինչպես կենդանի մի մարդ ՝ամեն ինչ զգում էր։Սուլում էր դառնաշունչ քամին, տերևները թափվում էին և լսվում էր որսկանի հրաձանի ձայնը և ասես արձագանքում էր «վա՜յ»: Որսկանի ձեռքից փախած եղջերուն վայր էր ընկել։Գնդակի վիրավորված տեղից արյուն էր գալիս, նա զգում էր ինչ էր իր հետ կատարվում , փորձում էր կանգնել, վազելով փախչել այդ տեղից, չէր կարողանում և նրա աչքի առաջ գալիս է այն տեսարանը, թե նա ինչպես էր առավոտյան խաղում իր ձագուկի հետ։ Եղջերուն ծարավել էր և հիշեց, որ ներքևի ձորակում վտակ կա։ Ջանում էր բարձրանալ, բայց չէր կարողանում ։ Վերջապես արյունը բարակեց, ցավը մի քիչ թեթևացավ նա թմրեց և զգաց , որ քունը տանում է։ Արևն արդեն մայր էր մտել, եղջերուն տեսավ, որ արդեն գիշեր է և վերջին ուժը հավաքեց կանգնելու և ծանր հառաչով ընկավ։ Նա լսեց իր ձայնը և դա վերջին ձայնն էր, որ նա լսեց…
Վերլուծություն-Շատ թախծոտ պատմություն։ Այս պատմությունը կամքի, ուժի հույսի և հարգանքի մասին է ։ Այն մեզ սովորեցնում է հարգել բնությունը,որ նա էլ է կենդանի շունչ և ամեն ինչ զգում է։ Սովորեցնում է մեզ նաև , որ պետք է պայքարել կյանքի ամեն մի րոպեի համար և հենց այս պատմության համար է ասված «Հսւյսը վերջում է մեռնում»։ Շատ հուզիչ էր նկարագրված եղջերուի տածած վերջին ջանքերը։
Հրանտ Մաթևոսյան
Ավելի ուշ Մոսկվայում ավարտել է բարձրագույն սցենարական դասընթացներ։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունն սկսել է 60-ական թվականներից։Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։Ընթերցողների շրջանում ակնարկը շատ լավ է ընդունվել։ Մաթևոսյանի հետագա ստեղծագործությունը պետք է առնչվեր գյուղին։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվում էին գյուղական կյանքի պատկերների միջոցով:1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Մաթևոսյանը գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան: Այստեղ շեշտված է բողոքն այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝ «Աշնան արև»-ը վիպակում։

Մեծերը Հրանտ Մաթևոսյանի մասին
ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ, ԿՅԱՆՔ Է՝ ԵՎ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՐ ԱՆՓՈԹՈՐԻԿ ԾՈՎ. ԵՎ
ԵԹԵ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՍ՝ ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է ԵՎ
ՈՉ ԹԵ ՓՈԹՈՐԻԿԻՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ԾՈՎՆ Է:
Ո՞ՒՐ Է ԽԱՐԻՍԽԴ: ԽԱՐԻ՛ՍԽԴ»: «ՄԵԾԱՄՈՐ»
Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց ծննդաբանությունը կարող էր անել եւ ձեւակերպել նրանց միստիկական ապրելակերպը: Բնության մեջ նա դառնում էր Ինքը. այլեւս գոլ քաղաքի լռակյաց, ինքնամփոփ նյարդակծիկը չէր, այլ տիեզերական մարդ՝ իր՝ Նահապետի վերջին աշնան վերջին գույների ու ձայների հետ սքանչելիորեն ներդաշնակ: Հերթական մի դաս՝ խոսքի ու ներկայության, մինչ գունաթափվող խոտը դաժանորեն արագ էր սառչում, ու խարույկը՝ դժկամորեն վառվում: Տխուր հպարտություն կար՝ այդ պահին մոտ լինել նրան, ավելի մոտ՝ անշփոթ կեցվածքին, որը հետո էլի չէր բացակայելու, այլ վերադառնալու էր ուրիշ կերպերով (բառ, միտք, ոգի)՝ ամեն անգամ վերահաստատելու իր հարատեւությունն ու փորձելու մեր ուշիմ լինելու կարողությունը, որովհետեւ կյանքը վերաիմաստավորելու առաքելությունը միայն ընտրյալին է տրված:
(Կարելի էր ասելիքն իջեցնել հուշագրության մակարդակի՝ «Մի անգամ Վարպետի հետ…», կարելի էր էժան պրծնել, կցկտուր պատմություններ ճոռոմելով, ու չփորձել մոտենալ իրական մեծությանը՝ փոքրությանը հատուկ գլուխ պահելու,- ցավեցնելու,- համազգային ավանդական հունարով: Բայց սա եւս առաջադրանք է, որն Ինքն է լռելյայն պատգամել՝ չի՛ կարելի):
Ուրեմն՝ Ինքը: Վարպետը: Հրանտ Մաթեւոսյանը:
Ապշեցուցիչ է իրադրությունները, ավելի ստույգ՝ հոգեւոր մթնոլորտը կանխատեսելու նրա ձեռնհասությունը. Ինքն էր, դեռ տարիներ առաջ, վախով տեսել մեր հոգին՝ ուրիշը վերծանելիս: Ապա հայրենիքն այնքան «զորացավ», որ բիցեպսը հաղթեց ուղեղին, սապոգները մտան դպրոց, անճանաչելիորեն աղավաղվեց մայրենին, մեր վարքն ու բարքը, եւ, իր իսկ համոզմամբ, ազգովի գրեցինք «հոկտեմբերի 27-ի» խայտառակ սցենարը: Վերջապես ունենալ Հրանտ Մաթեւոսյանի ոսկի հայերենն ու պաշտոնապես խոսել ինչ-որ կավատային լեզվով. նրա աչքերով համաստվածային խորքը տեսնելու հնարավորություն ունենալ ու մնալ այսքան կաղ ու կռնատ. կամովին, վերջին հարբեցողի պես, երգիծանքի վերածել կյանքը: Ինքը գիտեր այս ամենը, Ինքը սարսափով էր տեսնում ու կախականջներին կանխատեսում վատթարը: Որովհետեւ երկիրը կենդանի օրգանիզմ է, այլ ոչ մի բուռ ավազ, որը թափվում է մատների արանքից. Երկիրը մենք ենք, ու երեւի նրան հերթական անգամ փրկելու համար մեզնից պահանջվում էր ավելի շատ կամք ու տղամարդկություն, ավելի շատ սրտացավություն, քան երբեւէ, ու ավելի շատ խելք, քան երբեւէ: Կամ՝ «Թե՞ մենք ունակ չենք նվիրումի»,- Ի՛նքն է ասել:- «Թե՞ մեր տված արյունը բազում աշխարհամարտերի՝ մեր տված արյունը չէր — տուրք էր կեսարներին: Թե՞ մեր ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին: Թե՞ մարդկային մեր շքեղ շնորհների բացարձակամները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում- շնորհի բացահայումն էին ի տես մեզ իշխողների»: Ինքն է գրել: Այսպես, հարցը դրված կտրուկ ու տղամարդավարի՝ իշխա՞ն ես, թե՞ հպատակ. կամ թեկուզ քրիստոնեավարի՝ տե՞ր ես: Զարմանալի՞ է, որ մեր (այսինքն՝ արյունակից) Վարպետին գնահատողն էլ էր այլազգին, հասկացողն էլ: Չարենցը դաս չեղավ, ու փրփրաբերան ընկեցիկն իր դարավոր, անմեկնելի չարությամբ էլի թունավորեց (փորձեց թունավորել) Հրանտ Մաթեւոսյանին: Բայց Ինքը բնազդաբար ճիշտ արահետն էր ընտրել, թե՞ ճիշտ արահետն էր նրան գտել: Վայրահաչոցը կար ու կա. տեսեք, թե ինչ կատարելության է հասնում համահայկական միակ բրենդը՝ հոշոտել լավին: Սովալլուկ փաղանգի վերջին հուսահատ փորձը նրան ուրացող դարձնելու զուր տվայտանքն էր, բայց Ինքը պինդ էր, որովհետեւ գիտեր, որ եղբորը չեն ուրանում, եւ որ գրասեղանին դրված թուղթը մաքուր պիտի լինի, իսկ գրիչն՝ աներեր:
Եվ փառք Աստծո, որ Ինքն իր թնդության մեջ բարի սամարացի էր ու առերեւույթ փխրունության մեջ՝ ի բնե անկոտրում: Եթե գրող էր պահանջվում՝ Ինքը եղավ. եթե ճշմարտախոս էր պահանջվում՝ Ինքը եղավ. ու եթե զոհ էր պահանջվում՝ էլի Ինքը եղավ: Մեր կիսատպռատության ու ծանծաղամտության զոհը: Հիմա Ինքը ֆիզիկապես չկա, այսինքն՝ սթափեցնող ներկայությունը, ու այդ անսահմանորեն իմաստալից տեղը, մատուռը նյարդաթուլագար թափթփուկներն անապատի վերածեցին՝ փոխարենն այնտեղ լցնելով ինքնագոհության, կասկածելի գրաճանաչության աղբը: Որովհետեւ չկա իսկական Տերը՝ Խազեինը, ու հիմա իրենք անտեր են, կինանտրոպիայի նորագույն տեսակ՝ դավաճանի կարմիր թեւկապով:
Միամտություն կլինի կարծել, թե Սարոյանն իր ժառանգական հայկականությունն էր ցույց տալիս՝ ասելով. «Իմ գրվածքները կընթերցվեն կրկին ու կրկին»: Մեծ մարդիկ, փառահեղ մարդիկ լավ գիտեն իրենց հարկը: Ինքը եւս գիտեր («…բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի պես, որին գայլը կուտի»), ու Ինքը եւս գիտեր իր ստեղծածի գինը: Որովհետեւ էլ որտե՞ղ է վերջանում հազարամյա կոծն ու պարտասությունը եւ սկսվում մեծ աշխարհին հպարտ հայացքով նայելու քաջությունը. գիրը՝ խորակրկիտ, միտքը՝ խրոխտ, ներուժը՝ անչափելի:
Բայց որպեսզի անդառնալիորեն չտարրալուծվենք այսօրվա քաոսի մեջ, համոզված պիտի լինենք, որ ողջամտությունը, ի վերջո, մոտ է լույսին ու լուսապսակին (հրոսակի, տիրացվի, վարժապետի ու հարճի տարածք չէ սա), ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր այդքան մոտ՝ գրչով, խոսքով, ինքնությամբ:
Եվ Ինքը հաղթեց: «Նա հաղթեց,- ինչպես մի անգամ գրեց Սարոյանի մասին,- հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարոյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի…»: Որովհետեւ որտեղ Ինքն էր բնակվում, եւ բնակվում է՛, մահը չունի տարածք եւ իշխանություն. իր նոր՝ դեռեւս հնարավոր տիրույթում, դեռեւս հնարավոր հայրենիքում, օրհասական արթնացումով մկրտվելու է Հրանտ Մաթեւոսյանի քաջ ժողովուրդը. իր որդիների ժողովուրդը՝ անխառն ու բացառիկ:
Վիլյամ Սարոյան
Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:
Յուրիյ Կարաբչիևսկի
… Однажды мне позвонила приятельница из Киева и, минуя вопрос о здоровье детей, сходу сказала так:
— Я должна тебе сообщить, что в нашей стране, в наше время живет великий писатель, и ты наверняка о нем даже не знаешь.
— Знаю, — ответил я, почти не задумавшись, и назвал ей имя.
Она разочарованно подтвердила. И хотя я тоже узнал недавно, а прочел и вовсе месяца два назад, но добавил с важностью:
— Как же, как же не знать! — И повторил окончательно и с удовольствием. — Знаю — ГРАНТ МАТЕВОСЯН!…
Անդրեյ Բիտով
….Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծծնդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում… Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց…»
Խրիմյան հայրիկ
1855-1856թթ. հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856թ.-ի հունիսին վերադառնալով Վան՝ ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857թ. հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858թ. վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:1862թ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ. Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863-1865թթ. հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ:Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը: 1868թ.-ին Սբ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869թ.-ին՝ ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք:Որպես պատրիարք Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860թ.-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872թ.-ին ներկայացրել է Բարձր դռանը:Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873թ.-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար:Սակայն հիասթափվելով վեհաժողովի արդյունքներից՝ փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել: 1879թ.-ին Խրիմյան Հայրիկն ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն է ծավալել նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը:Խրիմյանի անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885թ.-ին Բարձր դուռը նրան կանչել է Կոստանդնուպոլիս: Չնայած խիստ հսկողությանը՝ այդտեղ նույնպես ծավալել է հասարակական գործունեություն: Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ թուրքական կառավարությանն է ներկայացրել 2 տեղեկագիր-բողոքագիր՝ հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակի մասին: 1890թ.-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1892թ.-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893թ.-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:1895թ.-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894-1896թթ.-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը՝ նյութապես օգնելու գաղթականներին, պայմաններ ստեղծելու հայրենի երկիր վերադառնալու համար:Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի դեմ, հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան: Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ. Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան:Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում` Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000թ.) արժեքավոր աշխատությունը:
Պետրոս Դուրյան
Կենսագրություն
Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա — սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը:Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը. «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը: Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվել է նաև Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Առաջինում պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը, սիրո հեքիաթի երջանիկ ավարտը: Երկրորդում իդեալի և ներդաշնակության կապը խզված է, բանաստեղծը մերժված է: Դուրյանը մեծ տեղ է հատկացրել նաև կյանքի ու մահվան առեղծվածին: «Իմ մահը» բանաստեղծության մեջ մահվան տեսիլն այնքան չի սարսափեցնում բանաստեղծին, որքան անհայտ մնալու մտավախությանը.
Իսկ աննշան եթե մնա
Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,
Եվ հիշատակս ալ թառամի,
Ա՛հ, այն ատեն ես կմեռնի՜մ…
Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: Դուրյանը հայրենասիրական բանաստեղծություններում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Իմ ցավը») հավատում է, որ հայրենիքը սոսկ ծննդավայր չէ, այլ Հայաստանը, որին օգնելն իր ամենանվիրական տենչն է համարել:«Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:
Պետրոս Դուրյանի մտքերից
•Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ:
•Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի …
•Բանաստեղծ չեմ, բաըց բանաստեղծությունը կսիրեմ: Ես, որ աշխարհի մեջ միայն երգեր շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա:
•…Մարդու նշանաբանը երգն է: Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է:
•«Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ»: Այս է կյանկը: Ա՜հ, գեղեցիկ կյանկ մ’ալ կա. Սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»:
•Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. Անշուշտ, բարեկամքս զանտի պատվեն և անոնց արև տեսղնեն պիտի:
•Ազգի մը դաստիարկության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ըստինն է:
Մեծերը Դուրյանի մասին
- Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց:Հովհաննես Թումանյան
- Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս:Գրիգոր Զոհրապ
- Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:ՊարույրՍևակ Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։Պարույր Սևակ
Ազգանվան ծագումը և Գրական անուն
Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։Զմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, սակայն նա թարգմանել է «զըմպա»-ն և ազգանունը դարձրել Դուրյան։
Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):
Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.
Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:
Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:«Հայրեն» անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենները հայկական տաղաչափական յուրահատուկ կառուցվածք ունեցող ոտանավորներ են: Երևան են եկել XIII դարի ձեռագրերում: Դրանք մեծ մասամբ սիրո, ուրախության ու խրատական երգեր են: Հորինվել են միջին հայերենով։
Մեծերը Նահսպետ Քուչակի մասին
Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին — Սերը»:Վալերի Բրյուսով,ռուս բանաստեղծ
«Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»:
Պարույր Սևակ,բանաստեղծ
«Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»:
Արշակ Չոպանյան,գրականագետ
«…Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»:
Հովհաննես Թումանյան
Օգտվել եմ՝ gusher , Wikipedia կայքերից։
Հայկական Ամանորյա ծեսերը
Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի
Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին:
Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր (ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’ հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:
Ավանդույթներն ըստ շրջանների
Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում, թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:
Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսը`էգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:
Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց` համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը և նվերներով փոխանակվում:
Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչ` իրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:
Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում:
Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել` կհարստանար: Այստեղ կար նաև մեկ այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ գերան` տարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում` կանխելով կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:
Նվերների փոխանակում
Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն: Իսկ փեսացուն իրհարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդանիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինի` կարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ:
Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում` 7-օրյա պասի շրջանում, հետևաբար Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները:
Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:
Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները:
Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման: Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները, քանի որ տունը բերք ու բարիքով լի էր:
Գրիգոր ՆարեկացիՍրտի խոսքերց խոսք Աստծո հետ
հատված Բ
Այս հատվածում Նարեկացին խոսում է մարդկության մեղքերի մասին: Ես ասելով նա ի նկատի ունի մարդկությանը, որ գործեց թվարկված բոլոր մեղքերը: Մարդկության անունից նա խոսում է Աստծո հետ: Բաժնի սկզբում ասվում է, որ Աստված գործերով է գրավվում և բանաստեղծությամբ չի կաշառվում: Սա նշանակում է, որ լոկ խոսքերով հնարավոր չէ Աստծուն գերել, միայն լավ ու բարի գործերով:
Գրիգոր Նարեկացի՝սրտի խորքերից խոսք Աստծո հետ
Զ ենթաբաժնի Դ հատվածը
Այս ենթաբաժնում Գ.Նարեկացին ասում է ՝ մեր հոգիները ապականող վերո նշած մեղքերից իրենց ստորադաս բոլոր մասերով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հազարներից: Նա դիմում է մահկանացուներին, որ զուր չգրեց մեղքերի բոլոր դեպքերը Զ Բանում և այլ շատ չար արգասիքներից, Գ.Նարեկացու խոսքերով ասած՝ ցույց տվի մի փոքրիկ չափով՝ մնացածները թողնելով, որ դրանց միջոցով մահկանացուները ուսումնասիրեն:
Գրիգոր Նարեկացի վերլուծություն
Իմ կարծիքով Գրիգոր Նարեկացին իր «Մատյան Ողբերգության» պոեմում փորձում է զրուցել աստծո հետ:
Կարդալով Մատյան Ողբերգությանը հասկանում ես, որ նա ճիշտ քրիստոնյա էր և քրիստոնեության մեծ քարոզիչ: Նարեկացու կարծիքով ցանկացած գիտության հիմքում հենց հավատն է ընկած և, եթե հավատը չլինի, ուրեմն ոչ մի գործ չի լինի: Ես նույնպես այդ կարծիքին եմ, ինձ թվում է, որ կապ չունի, թե դու քրիստոնյա ես, թե այլ կրոնից, կարևորը քո ներքին հավատն է, որը մարդուն ուժ է տալիս շարժվելու առաջ:
Ընդհանրապես ես հավատում եմ այն խոսքին, որ գիրքը կարողանում է բուժել մարդուն հիվանդությունից: Իմ կարծիքով էական է,թե մարդ ինչ ժանրի գիրքը է կարդում և կարևորը այն է, որ ընթերցողը հաճույք ստանա այդ գիրքը կարդալուց:Կրոնական գրքերը ավելի են մարդու ներաշխարհը հանգստացնում: Իհարկե ամեն մարդու դեպքում պետք է տալ մի այնպիսի գիրք, որը համապատասխանում է իր հավատին: Նարեկացին ամբողջ քրիստոնյա հասարակությանը, իր Նարեկով ապացուցեց այդ: Մարդը գիրքը ընթերցելով տեղափոխվում է մի նոր աշխար և այդ աշխարհը այնքան պայծառ է, որ միայն հոգու տեղափոխությունով կարող ես բուժել ցանկացած վերք: Մարդը հիվանդանում է հոգու վնասվածքից, այլ ոչ թե մարմնի: Եթե մարդու հոգին հանգիստ է մարմինը նույնպես հանգիստ է և այդ հանգստությունը առաջանում է տեսնելով, թե ինչպես է հոգին հավատով ներշնչված բուժվում ցավից:
Սասունցի Դավթի կերպարը
վերլուծությու
<<Սասնա ծռեր>> էպոսը ստեղծվել է արաբական արշավանքների շրջանում; Այն կազմված է չորս ճյուղից, որոնցից յուրաքանչյուրում ժողովուրդը ներկայացնում է իր նվիրական հերոսներին և նրանց կատարած գործերը; Վիպերգի կենտրոնական կերպարներից մեկն է Սասունցի Դավիթը,որին նվիրված է էպոսի երրերդ ճյուղը՝<<Սասունցի Դավիթը>>: Մեր ժողովրդի վեհ գաղափարները, հույզերն ու նվիրական իղձերն արտահայտվել են Դավթի Վիպական կերպարում.Դավիթը,ինչպես մյուս Սասնա դյուցազունները,աչք է ընկել գեղեցկությամ և դյուցազնական ուժով: Դավիթին բնորոշ է հայրենասիրությունը,մարդասիրությունը, պարզամտությունը, խիզախությունը, ազատասիրությունը;Նարա պարզամտությունն արտացոլվում է այն հատվածում, երբ մանուկ հասակում կռվում է արևի շ՛ողքերի հետ; Դավիթը որքան խնամաբար և գտասիրտ էր իր ժողովրդի հանդեպ,նույնքան էլ անողոք էր թշնամու նկատմամբ: Դավիթին բնորոշ են նաև զգացմունքյնությունն ու թուլությունները:Բայց , այդուհանդերձ, նա դարձել է ժողովրդի իդեալ հերոսը; Դավիթը նշանված էր Չմշկիկ Սուլթանի հետ, ս էր, ակայն,լսելով Խանդութի գեղեցկության մասին,որը կապուտկողի արքայադուստրն էր,գնում է այնտեղ և բազմաթիվ քաջագործություններ կատարելով՝ ամուսնանում նրա հետ; Խանդութը ունենում է մի տղա, որին կոչում է Մհեր. Երբ Մհերը մեծանում է,գնում է հորը փնտրելու:անապարհին հայր ու վորդի մենամարտում են; Երբ Դավիթը նկատում է Մհերի բազկի ապարանջանը,հասկանում է որ որդին է, բայց անիծում է նրան , որ հանդգնել է իր դեմ դուրս դալ՝ ասելով.<<Անմահ ըլնես, անժառա՛նգ>>: Հայ ժողովրդի սիրելի հերոսը՝ Դավիթը, սպանում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից: Իսկ Խանդութը, լսելով ամուսնու մահվան լուրը, իրեն ցած է նետում բերդի գլխից. <<Սասնա ծռեր>> էպոսը հայ գրականության կանգուն հուշարձաններից մեկն է , իսկ Դավիթը եղել է, կա ու կմնա հայ ժողովրդի սիրելի նվիրական կերպարներց մեկը:
Ողբ
Վերլուծություն
Մովսես Խորենացին Այս պատմավեպը անվանել է «Ողբ», որովհետև Հայաստանը ողբալի ժամանակներ էին: Մ.Խորենացին գրում է և ողբում ուսուցիչների, աշակերտների, հոգևորականների և դադավորների անգրագիտության, մծամտության, կաշառակերության համար: Մ.Խ. ողբում էր հոգևորականների համար:Հոգևորականները չեն ուզում ծառայել Աստծուն, նրանց համար՝ եկեղեցուն ծառայելը ուղակի աշխաանք է: Նրանց աչքերը և ականջները փակ են։ Լսում են և չեն ընկալում, տեսնում են և չեն հասկանում։ Ցավոք այս է այն իրականությունը, որի համար ողբում էր Խորենացին, իսկ այժմ պետք է ողբա ողջ հայ ժողովուրդի համար, որ եթե այսպիսինն են ուսուցանողները և ղեկավարողները ինչ պիտի լինի ժողովրդի վիճակը:
Արա գեղեցիկ և Շամիրամ
վերլուծություն
Մովսես Խորենացուց մեզ հասած <<Արա գեղեցիկ և Շամիրամ>>ավանդավեպը քրիստոսից առաջ 9-դ. պատմական անցքերի արձագանքն է:Արան համարվել է հայկական դիցարանի մեռնող և հարություն առնող աստված նա անձնավորել է զարթոնք ապրող բնությունը, գարունը: Շամիրամի արմատները ՝ նա Դերկետո դիցուհու դուստրներ սիրո և պտղաբերության աստվածուհին:Եթե Հայքի մեջ ժողովուրդ գովերքել է իր նախնիների հերոսականությունը, ապա Արա գեղեցիկը պատկերվել է, որպես բարձր բարոյականության տեր, հերոս:Նա գեղեցիկ է, թե արտաքինով և թե ներքին մաքրությամբ, անձնազոհ նվիրված է սիրելի կնոջը ՝ Նուարդին: Նրան չի գրավում անգամ Ասորեստանի նման մեծ ու հարուստ երկրի թագավոր դառնալու խոստումը: Արա դեղեցիկի բարոյական հակապատկերն էր Շամիրամը նա ցանկասեր է և դեռ ամուսնու կենդանության ժամանակ տենչում է ուրիշին, ձգտում է նվաչել նրան ընծաներով ու խոստումներով իսկ հետո նաև ուժով Շամիրամը նման է բռնակալ Բելին, բայց նա ձգտում էր գրավել ոչ թե Արայի երկիրը այլ նրա սիրտը, ավելի կոնկրետ ՝ նրա գեղեցիկ մարմինը, Շամիրամի մոտ դա ոչ թե բարձր ու մաքուր սեր էր, այլ տիրանալու ցանկություն: Այդ է պատճառը, որ նահատակվելուց հետո շամիրամը ոչ թե ողբում էր նրա մահը այլ իր ցանկությունները հագուրդ տալու համար փորձում էր կենդանացնել նրան: Հայոց ավանդավեպերը կարծես մեկը մյուսի շարունակությունը լինեն, և անցում կատարելով մեկից միչ մյուսը ՝ կարծես թե ավելի է զարգացնում հայրենասիրական ու ազգասիրական ոգին: Արա գեղեցիկ, շարունակել է իր նախնի ՝ Հայքի սկսած գործը,գերադասում է մեռնել, քան թե դավաճանել ընտանիքին ու հայրենիքը:
Հաքի և Բելի
վերլուծություն
<<Հայք և Բել>> ավանդավեպը ձևավորվել է Ք.ա.9-6դ.երբ գոյություն է ունեցել Արարատյան թագավորությունը Հայքը համարվել է հայ ժողովրդի անվանադիր նախնին: Նրա անունով մեր երկիրը կոչվել է Հայք, իսկ ժողովուրդը հայեր:Հայկի կյանքի ամենավառ դրվագը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք». հավանաբար, Հարք անվանումը կապված է Հարիանա կամ Արիանա արիաց նախահայրենիքի հետ, որը ըստ որոշ տեսությունների տեղակայվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանի գետի հովիտում և շրջակայքում։ Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։ Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ կիկլոպյան ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա: Հայք և Բել ավանդավեպում խիստ ընդգծված են հերոսների դրական և բացասական կերպարները: Որպե դրական հատկանիշների կրող առանձնացվում է Հայքը,որը մեր առջև հառնում է որպես հազթանդամ, վայելչակազմ,խիզախ տղամարդ: Հայքի հակապատկերն է Բելը,բայց ոչ արտաքինով:Նա նույնպես հսկա է, բայց այդ սպառազեն հսկաի մեջ թաքնված է վախկոտի սիրտ: Նա միշտ շրջապատվում էր լավ զինված քաջերի անբոխով և հույսը դնումէր ոչ թե իր, այլ իրեն շրջապատող քաջերի և իր զորքի շատության վրա: Այդ է պատճառը, որ առաջին բախումից անմիջապես հետո զարհուրում է և հետ քաշվում ՝ վախենալով հայ դյուցազնի հետ դուրս գալ դեմ առ դեմ: Եթե Հայքը հպարտ է ապա Բելը գոռոզ է և բռնությամբ է հասել իշխանության: Ազատասիրություն, հայրենասիրություն հայրենիքի պաշտպանության համար անձնազոհ պաշտպանություն.սրանք այն գաղափարներն են հանուն որոնց պայքարում էին Հայքը և նրա սերունդները, բայց որոնց մասին տարրական մտածողություն չունեին մեր թշնամիները:
Մովսես Խորենացի
Կորյունը Մաշտոցի մասին
վերլուծություն
Կորյունը եղել է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Նա այն աշակերտների թվում էր ովքեր Մաշտոցի հետ մեկնել էին Եդեսիա և ինչ-որ իմաստով ականատես եղել հայոց գրերի հայտնագործմանը: 440 թթ.՝ իր ուսուցչի մահից հետո, Կորյունը գրում է նրա կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցի» խորագրով: Այդ աշխատությունը մի եզակի փաստաթուղթ է, որի շնորհիվ և՛ ողջ հայությունը, և՛ ողջ աշխարհը հասու են դարձել Մաշտոցի հանճարեղ գյուտին, նրա կյանքին և գործունեությանը:
Կորյունը Մաշտոցի կենսագրությունը ներկայացնում է դեռ նրա մանկությունից: Նա չի մանրամասնում իր ուսուցչի կյանքի հանգամանքները սակայն նկարագրում է նրա անցած ուղին՝ հարազատ Հացեկաց գյուղից սկսած մինչև թագավորական արքունիք և ուսուցչական գործունեություն: Պարզվում է, որ Մաշտոցը իր ժամանակի համար հրաշալի՝ Հելլենական կրթություն էր ստացել: Սրա շնորհիվ նա ընդունվում է Արշակունյաց արքունիք և ծառայում սկզբում որպես զինվորական, այնուհետև որպես գրագիր:390 թթ. նա ձեռնադրվում է որպես հոգևորական և լիովին նվիրվում կրոնական և ուսուցչական գործին:
Մաշտոցը ուզում էր հայ մանուկներին կրթել և աղոտքներ սովորեցնել մայրենի լեզվով, սակայն հայոց գրեր այդ ժամանակ չկային: Նա և կաթողիկոս Սահակ Պարթևը Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ գտնում են հին նշանագրեր, որոնք մոտ երկու տարի գործածում են որպես հայերեն տառեր: Սակայն այդ նշանագրերը լիովին չէին արտահայտում մեր լեզվի ողջ հարստությունը: Վռամշապուհ թագավորի հետ միասին որոշում են կայացնում՝ ստեղծել հայոց նոր գրեր: Տառերի ստեղծման գործը իր վրա է վերցնում ինքը՝ Մեսրոպ Մաշտոցը: Նա մի քանի տասնյակ աշակերտների հետ մեկնում է մերձավոր արևելք (Եդեսիա, Ամիդ և Սամոսատ): Եդեսիայում շուրջ երկու տարվա քրտնաջան աշխատանից հետո 405՝ թ-ին, Մաշտոցը ավարտում է այդ սրբազան գործը: Նորագյուտ տառերը փորձարկելու համար նա թարգմանում է Սողոմոնի առակներից մեկը: Հայերեն առաջին նախադասությունն էր՝ վերցված այդ առակից. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմաանալ զբանս հանճարո»:
Գործը պսակվեց հաջողությամբ:Տառերի գյուտից անմիջապես հետո սկսվում է հայոց մշակույթի Ոսկե դարը, որի հիմնադիրները եղան Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: